Մոսկվայի Մ. Գորկու անվան գեղարվեստական ակադեմիական թատրոն
Մոսկովյան Լենինի շքանշանի, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանի և Կարմիր դրոշի շքանշանակիր գեղարվեստական ակադեմիական թատրոն (կրճատ ՄԳԱԹ Գորկու անվան, մինչև 1987 թվականը՝ Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական ԽՍՀՄ֊ի թատրոն Մ․ Գորկու անվան), դրամատիկական թատրոն Մոսկվայում։ Ժամանակակից թատրոնը ձևավորվել է 1987 թվականին, իսկ հիմնադրվել է Կ․ Ս․ Ստանիսլավսկիի և Վ․ Ի․ Նեմիրովիչ֊Դանենկոի կողմից 1898 թվականին։
Մոսկվայի Մ. Գորկու անվան գեղարվեստական ակադեմիական թատրոն | |
---|---|
Տեսակ | թատրոն, կազմակերպություն, շենք և ճարտարապետական հուշարձան |
Երկիր | Ռուսաստան |
Գտնվելու վայրը | Պրեսնենսկի շրջան |
Հիմնադրման ամսաթիվ | 1987 |
Անվանված է | Մաքսիմ Գորկի |
Կայք | mxat-teatr.ru |
Gorky Art Theatre (Moscow) Վիքիպահեստում |
1987 թվականից թատրոնը ղեկավարում է ԽՍՀՄ դերասանուհի Տատյանա Դորոնինան։ Այլ կերպ թատրոնը անվանում են «դորոնինական ՄԳԱԹ»[1]։
Ստեղծման պատմությունը
խմբագրել1987 թվականին Օլեգ Եֆրեմովի և ՄԳԱԹ֊ի աջակիցների նախաձեռնությամբ թատրոնը բաժանվեց երկու թատրոնի՝ ՄԳԱԹ Չեխովի անվան՝ Օլեգ Եֆրեմովի գլխավորությամբ և ՄԳԱԹ Գորկու անվան թատրոն Տատյանա Դորոնինայի գլխավորությամբ։
Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնը իրեն համարում է ՄԳԱԹ֊ի ժառանգորդ[2]։ Ավանդույթներից չհրաժարվելով, սովետական տարիներին թատրոնը շարունակեց զարգանալ, և զարգացման ուղին կոչվեց «վերադարձ Ստանիսլավսկու մոտ»[3]։
Ներկայումս Գորկու անվան ՄԳԱԹ֊ը գտնվում է Տվերի բուլվարում, 1973 թվականին ճարտարապետ Վ․ Ս․ Կուբասովի նախագծով, Ե․ Ա․ Ֆուրցեվայի նախաձեռնությամբ կառուցված շենքում։ Ներկա պահին թատրոնին է պատկանում սովետական ժամանակներում ձեռք բերած Լենինի շքանշանը, Աշխատանքային կարմիր դրոշը և Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանը։ Թատրոնը մինչև այսօր պահպանում է իր սիմվոլը՝ թռչող բաժակը։
Գորկու անվան ՄԳԱԹ֊ը այսօր
խմբագրել1987 թվականի հոկտոմբերին թատրոնում բեմադրվեց «Հատակի վրա» բեմականացումը։ Թատրոնում բեմադրվեցին ռուսական և օտարերկրյա ավելի քան յոթանասուն ներկայացումներ։ Առաջինը բեմադրվել է «Զոյայի բնակարանը», ապա «Սպիտակ գվարդիան», «Տհաս Ժուրդենը», «Բալենու այգին», «Վասսա Ժելեզնովա» և այլն։
Նախկինում բեմադրված մի շարք ներկայացումներ, նույնպես առկա են խաղացանկում՝ «Բալենու այգին», «Կապույտ թռչունը», «Երեք քույր» «Ռիգան հյուրանոցի հավատարմության գաղտնիքը», «Նրա ընկերները», «Անտեսանելի ընկերը», «Ծեր դերասանուհին Դոստոևսկու կնոջ դերում», «Տոնախմբությունից հարյուր քայլ հետ», «Թանկագին Պամելլա», «Այդպես էլ կլինի»։ Բեմադրվել են նաև Ալեքսանդր Օստրովսկիի պիեսները՝ «Սնանկացում», «Անմեղ մեղավորները», «Անտառ», «Վայրենի», «Բելուգայի ամուսնությունը»․․․
Թատերախմբերը
խմբագրելԺամանակակից թատրոնի թատերախմբերը
խմբագրելԽՍՀՄ-ի ժողովրդական արտիստներ
- Դորիանա Տատյանա Վասիլեվնա (1966—1972 թթ., 1983 թ. — մ. ժ.)
Ռուսաստանի ժողովրդական արտիստներ:
- Յուրի Վասիլի Գորոբեց(1989 — մ. ժ.)
- Միխաիլ Վլադիմիրի Կաբանով (1988 — մ. ժ.)
- Վալենտին Վալենտինի Կլեմենտեվ (1989 — մ. ժ.)
- Գենադի Նիկոլայի Կոչկոժառով (1964 — մ. ժ.)
- Իվան Սեմյոնի Կրիվորուչկո (2002 — մ. ժ.)
- Արիստարխ Եվգենյեվի Լիվանով (1987 — մ. ժ.)
- Վլադիմիր Լեոնիդեվի Ռովինսկիյ (1990 — մ. ժ.)
- Մարգարիտա Վալենտինի Յուրեվա (1947 — մ. ժ.)
Ռուսաստանի վաստակավեր արտիստներ:
- Բորիս Ալեքսանդրի Բաչուրին (1997 — մ. ժ.)
- Սերգեյ Էդուարդի Գաբրիելյան (1987 — մ. ժ.)
- Սերգեյ Վիկտորի Գալկին (2012 — մ. ժ.)
- Մաքսիմ Արկադիի Դախնենկո (1993 — մ. ժ.)
- Ալեքսանդր Իվանի Դմիտրյեվ (2002 — մ. ժ.)
- Լարիսա Ալեքսանդրի Ժուկովսկայա (1959 — մ. ժ.)
- Յուլիյա Ալեկսեյի Զիկովա (1992 — մ. ժ.)
- Ելենա Վլադիմիրի Կատիշեվա(1988 — մ. ժ.)
- Լիդիյա Լեոնիդի Մատասովա (1996 — մ. ժ.)
- Նատալյա Յուրայի Պիրոգովա (1987 — մ. ժ.)
- Անդրեյ Սերաֆիմի Պոգոդին (1988 — մ. ժ.)
- Տատյանա Գեորգիի Պոպպե (2003 — մ. ժ.)
- Գենրիտտա Վլադիմիրի Ռոմոդինա (1958 — մ. ժ.)
- Ալեքսանդր Վլադիմիրի Սամոյլով(1994 — մ. ժ.)
- Ալեքսանդր Իվանի Տիտորենկո (2006 — մ. ժ.)
- Իրինա Եվգենիի Ֆադինա (1995 — մ. ժ.)
- Անդրեյ Ալեքսանդրի Չուբենկո (1992 — մ. ժ.)
- Տատյանա Գենադիի Շալկովսկայա (1988 — մ. ժ.)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ВЗГЛЯД/ Տատյանա Դորոնինայի թատրոն
- ↑ ՄԳԱԹ֊ի ժառանգությունը սահմանված է թատրոնի կանոնակարգում, որը հաստատվել է Դաշնային գործակալության կողմից ըստ մշակույթի և կինեմատոգրաֆիայի ( դեկտեմբերի 12, 2005 թ. հրաման N 711
- ↑ О театре Արխիվացված 2015-09-16 Wayback Machine //Գորկու անվան ՄԳԱԹ֊ի օֆիցալ կայք
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոսկվայի Մ. Գորկու անվան գեղարվեստական ակադեմիական թատրոն» հոդվածին։ |