Սամուիլ Մարշակ
Սամուիլ Յակովլևիչ Մարշակ (ռուս.՝ Самуи́л Я́ковлевич Марша́к, հոկտեմբերի 22 (նոյեմբերի 3), 1887[1][2][3], Վորոնեժ, Ռուսական կայսրություն[4] - հուլիսի 4, 1964[4][1][5][…], Մոսկվա, ԽՍՀՄ[4]), ռուս խորհրդային բանաստեղծ։
Սամուիլ Մարշակ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 22 (նոյեմբերի 3), 1887[1][2][3] |
Ծննդավայր | Վորոնեժ, Ռուսական կայսրություն[4] |
Վախճանվել է | հուլիսի 4, 1964[4][1][5][…] (76 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[4] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Գրական անուն | Доктор Фрикен, Уэллер և С. Кучумов |
Մասնագիտություն | լեզվաբան, բանաստեղծ, գրող, սցենարիստ, դրամատուրգ, գրական քննադատ, մանկագիր և թարգմանիչ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Լոնդոնի համալսարան |
Ժանրեր | պոեզիա և բանաստեղծություն |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Պարգևներ | |
Samuil Marshak Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել1912-1914 թվականներին եղել է Լոնդոնի համալսարանի արվեստի ֆակուլտետի ունկնդիր։
1915-1917 թվականներին ռուսական հանդեսներում տպագրվել են Մարշակի առաջին թարգմանությունները անգլերեն պոեզիայից։
1920 թվականին Կրասնոդարում կազմակերպել է Ռուսաստանի առաջին մանկական թատրոններից մեկը, նրա համար գրել հեքիաթ-պիեսներ։ 1923 թվականին լույս են տեսել բանաստեղծական առաջին ժողովածուները ամենափոքրիկների համար․ «Այն տունը, որ մի օր շինեց Ջեկոն» (հայ․ հրտ․ 1946), «Անխելք մկնիկի հեքիաթը» և այլն։
1923-1925 թվականներին Մարշակը գլխավորել է «Նոր Ռոբինզոն» («Новый Робинзон») հանդեսը։ Երկար տարիներ եղել է Մանկհրատի լենինգրադյան խմբագրության ղեկավարը։ Մարշակը ռուսական պոեզիան հարստացրել է Վիլյամ Շեքսպիրի, Ռոբերտ Բըրնսի, Ռեդյարդ Կիպլինգի, Հովհաննես Թումանյանի և ուրիշների գործերի թարգմանություններով։ Հայտնի է նաև «Ընտիր լիրիկա» (1962, Լենինյան մրցանակ, 1963) գրքով։ Մարշակը արձակագիր է, գրաքննադատ։ Նրա գործերը թարգմանված են Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) և աշխարհի շատ ժողովուրդների լեզուներով, այդ թվում նաև հայերեն։ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) պետական մրցանակներ (1942, 1946, 1949, 1951)։ Պարգևատրվել է Լենինի երկու և այլ շքանշաններով։
Ստեղծագործությունների ոճ
խմբագրելՄարշակը երեխաների հետ խոսում է հասկանալի, գրավիչ և կենդանի լեզվով, մանկական խաղի ձևով։ Այս առանձնահատկությունները բնորոշ են նրա ինչպես վաղ («Միստր Թվիստր», 1933, հայ․ հրտ․ 1935 և այլն), այնպես էլ պատերազմական ու հետպատերազմյան շրջանի («Զինվորական փոստը», 1944, հայ․ հրտ․ 1947, «Կլոր տարին», 1948 և այլն) գործերի համար։
Թարգմանություններ
խմբագրելՄարշակը ռուսական պոեզիան հարստացրել է Ու․ Շեքսպիրի, Ռ․ Բյոռնսի, Ռ. Կիպլինգի, Հ․ Թումանյանի և ուրիշների գործերի թարգմանություններով։ Հայտնի է նաև «Ընտիր լիրիկա» (1962, Լենինյան մրցանակ, 1963) գրքով։
Մարշակն արձակագիր է, գրաքննադատ։ Նրա գործերը թարգմանված են ԽՍՀՄ և աշխարհի շատ ժողովուրդների լեզուներով։
Պարգևներ, մրցանակներ
խմբագրել- ԽՍՀՄ պետական մրցանակներ (1942, 1946, 1949, 1951)
Պարգևատրվել է Լենինի 2 և այլ շքանշաններով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
- ↑ 3,0 3,1 ПроДетЛит (ռուս.) — 2019.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Галанов Б. Е. Маршак Самуил Яковлевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1974. — Т. 15 : Ломбард — Мезитол. — С. 429—430.
- ↑ 5,0 5,1 5,2 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 536—538. — ISBN 5-94848-262-6
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամուիլ Մարշակ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 331)։ |