Էրիկ Սատի
Էրիկ Ալֆրեդ Լեսլի Սատի (ֆր․՝ Érik Alfred Leslie Satie) (մայիսի 17, 1866[1][2][3][…], Օնֆլյոր, Կալվադոս, Ֆրանսիա - հուլիսի 1, 1925[2][4][5][…], Արկեյ, Սենա, Ֆրանսիա), էքսցենտրի ֆրանսիացի կոմպոզիտոր, և դաշնակահար, XX դարի առաջին քառորդի եվրոպական երաժշտության ռեֆորմատորներից մեկը։
Էրիկ Սատի ֆր.՝ Erik Satie | |
---|---|
Ծնվել է | մայիսի 17, 1866[1][2][3][…] |
Ծննդավայր | Օնֆլյոր, Կալվադոս, Ֆրանսիա |
Մահացել է | հուլիսի 1, 1925[2][4][5][…] (59 տարեկան) |
Մահվան վայր | Արկեյ, Սենա, Ֆրանսիա |
Գերեզման | Cemetery of Arcueil |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Փարիզի կոնսերվատորիա (1882) և Փարիզի երգիչների դպրոց |
Երկեր | La Diva de l'Empire?, Sports et divertissements? և Parade? |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և դաշնակահար |
Անդամություն | Rosicrucianism? |
Կայք | erik-satie.com |
Ստորագրություն | |
Erik Satie Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Էրիկ Սատին ծնվել է 1866 թ․-ի մայիսի 17-ին Ֆրանսիաի Օնֆլեր համայնքում։ Սովորել է Փարիզի «Սխոլա կանտորում»-ում (1905-1908)։ Այդ տարիներին ստեղծել է արտառոց վերնագրերով դաշնամուրային պիեսների ժողովածուներ՝ «3 պիես տանձի ձևով», «Ձիու մորթու մեջ», «Սպորտ և զվարճալիք» են։ Սատիի առաջին թատերական գործը «Շքերթ» բալետն է (1916)։ Աջակցել է «Վեցյակի» նորարարական ձեռնարկումներին։ 1920-ական թվականների սկզբին նրա շուրջն են համախմբվել, այսպես կոչված, Արկյոյի դպրոցի ֆրանսիացի երաժիշտները։ Սատիի ստեղծագործական սկզբունքները և գեղագիտական հայացքները եղել են անկայուն, մեկ սատարել է իմպրեսիոնիզմին, մեկ էլ հարձակվել նրա հետևորդների վրա, իմպրեսիոնիզմին հակադրելով գծային գրության պարզությունն ու խստությունը։ Սատիի լավագույն գործը «Սոկրատ» սիմֆոնիկ դրաման է ձայնի համար (Պլատոնի դիալոգների տեքստով, 1918)։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Erik Satie (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
- ↑ 5,0 5,1 5,2 filmportal.de — 2005.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիկ Սատի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 208)։ |