Վլադիմիր Վասիլև
Վլադիմիր Վիկտորովիչ Վասիլև (ռուս.՝ Владимир Викторович Васильев, ապրիլի 18, 1940[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), բալետի ռուս խորհրդային արտիստ, բալետմայստեր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1973)։
Վլադիմիր Վասիլև | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 18, 1940[1][2] (84 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան |
Մասնագիտություն | դերասան, պարուսույց, բալետմայստեր, բալետի պարող, թատերական ռեժիսոր, բանաստեղծ, բալետի ուսուցիչ և կինոռեժիսոր |
Աշխատավայր | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան |
Ամուսին | Եկատերինա Մաքսիմովա |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | vasiliev.com |
![]() |
1958 թվականին ավարտել է Մոսկվայի պարարվեստի ուսումնարանը։ Բեմելը՝ 1958 թվականին, Մեծ թատրոնում։
Տիրապետել է հազվադեպ էլևացիայի և թռիչքային տեխնիկայի, նրան հարազատ են դասական և ժողովրդական պարերի զուգակցմամբ ստեղծված դերապարերը՝ Իվանուշկա (Շչեդրինի «Սապատավոր ձիուկը»), Մեջնուն (Բալասանյանի «Լեյլի և Մեջնուն»), Մպարտակ (Խաչատրյանի «Մպարտակ», լենինյան մրցանակ, 1970), Ալբերտ (Ադանի «ժիզել»), Զիգֆրիդ (Չայկովսկու «Կարապի լիճր»), Բազիլ (Մինկուսի «Դոն Կիխոտ»), Պետրուշկա (Ստրավինսկու «Պետրուշկա») և այլն։ Նաև բեմադրել է բալետներ։
Հյուրախաղերով հանդես է եկել ԽՍՀՄ տարբեր քաղաքներում (Երևանում՝ 1967 թվականին, Ալբերտի և Բազիլի դերապարերով) և արտասահմանում։ Լենինյան կոմերիտմիության 1968, ԽՍՀՄ պետական 1977 մրցանակներ։ Փարիզի Պարի ակադեմիայի Վ․ Ֆ․ Նիժինսկու անվան, Բալետի արտիստների միջազգային մրցույթի (Վառնա) «Գրան Պրի» (երկուսն էլ՝ 1964) մրցանակներ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Васильев Владимир Викторович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Վասիլև» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 291)։ |