Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտ
Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտ (պետական ակադեմիա) (ռուս.՝ Московский архитектурный институт (государственная академия) (МАрхИ)), ճարտարապետներ պատրաստող բարձրագույն ուսումնական հաստատություն Մոսկվայում: Կազմավորվել է 1933 թվականին՝ շարունակելով Մոսկվայի ճարտարապետության դպրոցի ավանդույթները և իրականացնում է 1749 թվականին Դմիտրի Ուխտոմսկու կողմից հիմնադրված առաջին ճարտարապետական դպրոցի ժամանակագրությունը:
Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտ ռուս.՝ Московский архитектурный институт | |
---|---|
![]() | |
Տեսակ | համալսարան |
Հիմնադրված է | հոկտեմբերի 14, 1933 |
Ռեկտոր | Դմիտրի Շվիդկովսկի |
Երկիր | ![]() ![]() |
Տեղագրություն | Մոսկվա |
Կայք | marhi.ru |
Ռուսաստան, ԽՍՀՄ դեռ չունի տեղորոշման քարտեզներ. | |
Moscow Architectural Institute Վիքիպահեստում |
ՊատմությունԽմբագրել
Ինստիտուտը հիմնադրվել է ԽՄԿԿ քաղբյուրոյի 14.10.1933 և 5.9.1933 համապատասխան որոշումների հիման վրա և շարունակել է Մոսկվայի ճարտարապետության դպրոցի ավանդույթները: Ինստիտուտն իրականացնում է 1749 թվականին Մոսկվայի գլխավոր ճարտարապետ Դմիտրի Ուխտոմսկու կողմից հիմնադրված առաջին ճարտարապետական դպրոցի ժամանակագրությունը: 1994 թվականից Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտը հավատարմագրվել է Բրիտանացի ճարտարապետների թագավորական ինստիտուտի կողմից (RIBA)[2]:
Դասընթացն իրականացվում է հետևյալ մասնագիտություններով՝
- Բնակելի և հասարակական շենքերի ճարտարապետություն
- Արդյունաբերական կառույցների ճարտարապետություն
- Քաղաքների հատակագծում, նախագծում
- Շենքերի վերականգնում և վերակառուցում
- Գյուղական բնակավայրերի ճարտարապետություն
- Լանդշաֆտային ճարտարապետություն
- Ճարտարապետության տեսություն և պատմություն
- Քաղաքաշինության տեսության հիմունքներ
- Ճարտարապետական միջավայրի նախագծում