«Ժիզել» (/ɪˈzɛl/;[2] ֆր.՝ Giselle, ou les Wilis), կոմպոզիտոր Ադոլֆ Ադանի «ֆանտաստիկ բալետը» երկու գործողությամբ[3], Անրի դե Սեն Ժորժի լիբրետոյի հիման վրա, ըստ Թեոֆիլ Գոթիեյի և Ժան Կորալիի լեգենդի՝ վերապատմված Հայնրիխ Հայնեյի կողմից։ Խորեոգրաֆիան Ժան Կորալիի, Ժյուլ Ժոզեֆ Պեռոյի մասնակցությամբ, դեկորացիան Պիեռ Սիսերիի, հագուստները Պոլյա Լորմեյի։

Ժիզել
Giselle, ou les Wilis
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
ԽորեոգրաֆJean Coralli? և Ժյուլ Ժոզեֆ Պեռո
ԿոմպոզիտորԱդոլֆ Ադան
Հեղինակ

Թեոֆիլ Գոթիե

Ժան Կորալի

Անրի Սեն Ժորժ
Առաջին ներկայացումհունիսի 28, 1841[1]
Գեղարվեստական ուղղությունռոմանտիզմ
Տևողություն105 ± 1 րոպե րոպե
 Giselle Վիքիպահեստում

Պրեմիերան կայացել է 1841 թվականի հունիսի 28-ին Փարիզի ազգային օպերայում, Օպերա Լե Պելետե (Փարիզ) դահլիճում։ Գլխավոր դերերը կատարում էին Կարլոտա Գրիզին, Ժյուլ Պեռոն և Ադել Դյումիլատրը։

Գործող անձինք խմբագրել

  • Ժիզել
  • Բերտա, նրա մայրը
  • Կոմս Ալբերտ
  • Բատիլդա
  • Հանս, անտառապետ
  • Վիլֆրիդ, զինակիր
  • Հերցոգ
  • Վիլիսի. Միրտա, Մոնա, Զյուլմա

Բալետի կարճ բովանդակությունը խմբագրել

Գործողություն I

Լեռնային գյուղ՝ շրջապատված անտառներով և խաղողի այգիներով։ Գյուղի տներից մեկում ապրում են Բերտան և իր աղջիկը՝ Ժիզելը։ Գյուղացիները գնացել էին խաղող հավաքելու։ Աղջիկները բարևում են Ժիզելին՝ իրենց ընկերուհուն, որին բոլորը սիրում էին։

Հայտնվում է անտառապետ Հանսը։ Նա խոստանում է ոչնչացնել երիտասարդների սերը։ Այդ պահին գալիս է Գրաֆ Ալբերտը, գյուղացիական հագուստներով, իր զինակիր Վիլֆրիդի հետ։ Ալբերտը եկել էր Ժիզելի հետ հանդիպման։ Վիլֆրիդը ամեն կերպ փորձում էր հետ պահել նրան այդ քայլից, սակայն չի կարողանում։ Ալբերտը հեռացնում է իր զինակիրին, թակում է Ժիզելի տան դուռը և թաքնվում։ Դռան թակոցից Ժիզելը դուրս է գալիս տանից և ոչ ոքի չտեսնելով ցանկանում է գնալ տուն։ Սակայն հայտնվում է Ալբերտը։ Նա դիպչում Ժիզելի ձեռքին։ Նրանք սկսում են պարել և աստիճանաբար իրենց պարը վերածվում է սիրո տեսարանի։ Նրանց կողքին հայտնվում է Հանսը։ Նա հավատացնում է Ժիզելին իր հավատարմության համար։ Ալբերտը հեռացնում է անտառապետին։

Խաղողահավաքից վերադառնում են Ժիզելի ընկերուհիները և բոլորով սկսում են ուրախ պարել։

Բերտան դուրս է գալիս տանից և դադարեցնում պարը։ Նա հիշեցնում է իր աղջկան, որ նրան երկար պարել չի կարելի, քանի որ նա սրտի խնդիրներ ունի։

Վերադառնում է Հանսը, նա Ժիզելի մերժումից հետո ցանկանում էր բացահայտել հակառակորդի գաղտնիքը և մտնում է Ալբերտի տուն։ Հեռվից լսվում էին որսորդություն վերադառնողների ձայները, շուտով նրանք հայտնվում են։ Նրանց կողքին էին Հերցոգը և իր աղջիկը՝ Բատիլդան՝ Ալբերտի հարսնացուն։

Որսորդությունից հոգնած նրաք ցանկանում են հանգստանալ։ Հերցոգը ցույց է տալիս Ժիզելի տունը և խնդրում է կանչել տանտիրուհուն։ Դուրս է գալիս Բերտան, իր հետևից Ժիզելը։ Նրանք հյուրերին հյուրասիրում են սառը ըմպելիքներով։ Ժիզելին պարուրում է հմայությունը։ Բալիդան նրան նվիրում է իր վզնոցը։ Նշանավոր հյուրերը գնում են տուն հանգստանալու։ Այդ պահին հայտնվում է Հանսը, ձեռքերում պահաց Գրաֆի սուրը, որը անհերքելի ապացույց էր, որ Ալբերտը ազնվական է։

Հանսը խառնվում է խնջույքին, հրում է Ալբերտին ու Ժիզելին և ցույց է տալիս տղայի տանից հայտնաբերած սուրը։ Ժիզելը նրանից բացատրություն է խնդրում։ Զայրացած Ալբերտը հարձակվում է Հանսի վրա, սակայն Վիլֆրիդը կանգնեցնում է իր պարոնին։ Տանից դուրս է գալիս Բատիլդան իր շքախմբով։ Նա տեսնում է Ալբերտին գյուղական հագուստով, Ալբերտը համբուրում է իր հարսնացույի ձեռքը։

Ժիզելը հասկանում է, որ Ալբերտի տված սիրո խոստոմները և սերը սուտ էին։ Բատիլդան ցույց է տալիս Ժիզելին իր ամուսնական մատանին և ասում, որ նա Ալբերտի հարսնացուն է։ Ժիզելը հեկեկալով ընկնում է մոր ձեռքերի մոտ։ Վերջին անգամ նրա աչքի առաջ հայտնվում են անցյալի նկարները՝ խոստումները, պարերը։ Ժիզելը մահանում է։

Գործողություն II

Գիշերը, գյուղական գերեզմանում, լուսնի լույսի ներքո հայտնվում են վիլիսները՝ հարսնացուները, ովքեր մահացել էին իրենց հարսանիքից առաջ, հագած հարսանյաց զգեստներ, պսակված ծաղիկներով։ Վիլիսները պարում էին, քանի որ շուտով նրանք ժամանակը կվերջանար և նրանք ստիպված կմտնեյին իրենց գերեզմանները։

Վիլիսները նկատում են անտառապետին, որը եկել էր Ժիզելի գերեզմանի մոտ։ Վիլիսները նրան շրջապատում են, այնքան ժամանակ մինչև նա անշնչանում է և ընկնում գետնին։

Ալբերտը չէր կարողանում մոռանալ մահացած Ժիզելին։ Ուշ գիշերը նա գնում է Ժիզելի գերեզմանին։ Վիլիսները նրան շրջապատում են։ Անտառապետի ճակատագիրը սպասվում էր նաև Ալբերտին։ Սակայն հայտնվում է Ժիզելի ստվերը, պահպանելով իր անձնուրաց սերը, նա պաշտպանում է և փրկում Ալբերտին զայրացավ վիլիսից։

Արևի առաջին շողերի հետ վերանում են սպիտակ ուրվական-վիլիսները։ Վերանում է նաև Ժիզելի թեթև ստվերը, սակայն նա միշտ կապրի Ալբերտի հիշողության մեջ որպես հավերժական զղջում կորցրած սիրո համար, սեր, որը ուժեղ էր մահից։

Ստեղծման պատմություն խմբագրել

 
Կարլոտա Գրիսին Ժիզելի դերում 1841 թվական

Բալետի պրեմիերան կայացել է 1841 թվականի հունիսի 28-ին Լե Պելետե թատրոնում։ Բեմադրությունն ունեցել է մեծ հաջողություն և մամուլում արժանացել լավ կարծիքների։ Օպերան մեկ ամիս շարունակ ցուցադրում էր միայն «Ժիզել»։ Մեկ տարում ցուցադրվեց 26 ներկայացում։ Ընդամենը 18 տարում ցուցադրվել է 150 ներկայացում։

Հետագա բեմադրություններ խմբագրել

Հաջորդ խմբագրումներ

Փարիզում

  • 1863՝ Ժան Կորալի վերասկսումը։
  • 1903՝ Ժոզեֆ Հանսենի բեմադրությունը։
  • 1910՝ ռուսական Դյագիլևա բալետի ներկայացում։
  • 1924՝ Նիկոլայ Սերգեևի ներկայացումը։
  • 1932՝ 1924 թվականի Սերժ Լիֆարի խմբագրման նորացված տարբերակը։
  • 1972՝ Ալբերտո Ալոնսոյի խմբագրումը։
  • 1991 թվականի ապրիլի 25՝ Պատրիսա Բարի խմբագրումը։
  • 1998՝ Ալեկսանդր Բենույի բալեի նախագծման վերածնունդը։

Լոնդոնում

  • 1910` Միխաել Մորդկինի խմբագրումը։
  • 1911՝ ռուսական Դյագիլևա բալետի ներկայացում։
  • 1913՝ Իվան Խլյուստինի խմբագրումը։

Ֆիլմագրություն խմբագրել

 
Աննա Պավլովան Ժիզելի դերում, Մարիինյան թատրոն, 1903
  • 1956՝ Ներկայացման ձայնագրությունը Գալինա Ուլանովայի հետ գլխավոր դերում։
  • 1969՝ «Ժիզել», ներկայացման էկրանիզացիան Ամերիկյան բալետի թատրոնում։ Գլխավոր դերերում Կարլա Ֆրաչին և Էրիկ Բուրնը, բալետմեյստեր՝ Դավիթ Բլերը, դիրիժոր՝ Ջոն Լանչբերի, ֆիլմի ռեժիսոր Հյուգո Նիբլինգ։
  • 1974՝ «Ժիզել», ներկայացման էկրանիզացիան Մեծ թատրոնում։
  • 1982՝ «Ժիզել», բալետմեյստեր և ռեժիսոր Մատս Էկ, գլխավոր դերում՝ Աննա Լագունա և Լյուկ Բոուի։
  • 1983 «Աննա Պավլովա», Էմիլիա Լոտյանի գեղարվեստական ֆիլմ, գլխավոր դերում Գալինա Բելյաևա։
  • 1987՝ «Պարուհիները», Հերբերտ Ռոսսի գեղարվեստական ֆիլմ։
  • 1992՝ «Պարող ուրվականները»։
  • 1996՝ «Ժիզելի մոլագարությունը»։
  • 1997՝ «Աստվածային Ժիզելը»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Archivio Storico Ricordi — 1808.
  2. Ժիզել
  3. Greskovic, Robert (2005), Ballet 101: A Complete Guide to Learning and Loving the Ballet, Limelight, ISBN 9780879103255
  4. В других источниках — композитор Джованни Байетти, 1846.

Արտաքին հղումներ խմբագրել