Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտ
Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտ (ռուս.՝ Росси́йский институ́т театра́льного иску́сства - ГИТИС), բարձրագույն թատերական ուսումնական հաստատություն։ Թատերական ամենամեծ ԲՈՒՀ-ն է Եվրոպայում և ամենամեծ ԲՈՒՀ-երից մեկն աշխարհում։ Գտնվում է Մոսկվայում։ Հաստատության շենքը ընդգրկված է ՌԴ մշակութային ժառանգությունների շարքում[1]։
Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտ | |
---|---|
![]() | |
Տեսակ | համալսարան, դրամատիկական դպրոց և ճարտարապետական հուշարձան |
Հիմնադրված է | 1878 |
Անվանված է | Անատոլի Լունաչարսկի |
Ռեկտոր | Grigory Zaslavsky? |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Պրեսնենսկի շրջան |
Հասցե | Maly Kislowski pereulok, 6, Малый Кисловский переулок, 6 |
Պարգևներ | |
Կայք | gitis.net |
![]() ![]() Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտ, Ռուսաստան | |
![]() |
ՊատմությունԽմբագրել
1878 թվականի նոյեմբերի 22-ին Երաժշտասերների և դրամատիկ արվեստի հասարակության հովանավորությամբ Մոսկվայում դաշնակահար Պյոտր Ադամովիչ Շոստակովսկին[2] բացում է երաժշտական-դրամատիկական դպրոց։ 1883 թվականին երաժշտասերների հասարակությունը վերանվանվում է Մոսկվայի ֆիլհարմոնիկ ընկերություն, որի տնօրեն Պյոտր Շոստակովսկին նրա ենթակայությանն է հանձնում նաև իր դպրոցը։ 1886 թվականին դպրոցը վերանվանվել է երաժշտա-դրամատիկական դպրոց՝ հավասարեցվելով կոնսերվատորիայի կարգավիճակի[3]։
1902 թվականին դպրոցը տեղափոխվել է Մալի Կիսլովսկի նրբանցք, որտեղ այժմ տեղակայված է ինստիտուտի գլխավոր մասնաշենքը։ 1918 թվականին Երաժշտա-դրամատիկական ուսումնարանը վերանվանվել է Երաժշտա-դրամատիկական ինստիտուտ, 1919 թվականին՝ Երաժշտա-դրամատիկական պետական ինստիտուտ, 1922 թվականի սեպտեմբերի 17-ին պետական բարձրագույն թատերական դասընթացների հետ միավորումից հետո, Վսևոլոդ Մեյերխոլդի ղեկավարությամբ վերակազմակերպվել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան (ԳԻՏԻՍ)։ Վսևոլոդ Մեյերխոլդը ինստիտուտին կից ստեղծել է թատրոն, որը սկզբում անվանվել է ԳԻՏԻՍ-ի թատրոն, 1923 թվականից առանձնացել է ինստիտուտից՝ դառնալով Մեյերխոլդի անվան պետական թատրոն[4]։
Ինստիտուտը միավորում էր ինն անկախ «արվեստանոցներ», որոնցից յուրաքանչյուրն ուներ իր ղեկավարը. շուտով արհեստականորեն միասնական դարձած արվեստանոցներն սկսեցին դուրս գալ ինստիտուտի կազմից[3]։
Ուսումնական պլանների ու ծրագրերի անաշխատունակության պատճառով 1925/1926 թվականներին ԳԻՏԻՍ-ը ստացավ տեխնիկումի կարգավիճակ (պահպանելով 4-ամյա կրթությունը) և անվանափոխվեց Թատերական արվեստի կենտրոնական տեխնիկում (ՑԵՏԵՆՏԻՍ), որի կազմի մեջ մտան երեք միավորումներ՝ դրամատիկական, երաժշտա-դրամատիկական (օպերային) և ակումբա-ռեժիսորական։ 1930 թվականին ձևավորվեցին ռեժիսորա-մանկավարժական, ռեժիսորական, թատերագիտական ֆակուլտետները[3]։
1931 թվականին մի քանի ուսումնական հաստատությունների միավորմամբ ձևավորվեց Թատերական ուսումնական կոմբինատը («Теавуз»), որը 1934 թվականի հունվարին կոչվել է Անատոլի Լունաչարսկու անունով։ 1935 թվականին Թատերական ուսումնական կոմբինատը հերթական անգամ վերակազմավորվել է Լունաչարսկու անվան պետական թատերական արվեստի համալսարան։ Սկզբում ԳԻՏԻՍ-ն ունեցել է 3 ֆակուլտետ՝ ռեժիսուրայի, դերասանական և ռեժիսորական[3]։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին ԳԻՏԻՍ-ը տարհանվել է Սարատով, այդ ժամանակահատվածում ինստիտուտի ռեկտորն է եղել Իոսիֆ Ռաևսկին։ 1943-1948 թվականներին ԳԻՏԻՍ-ը ղեկավարել է Ստեֆան Մոկուլսկին, ով ազատվել է 1949 թվականին «կոսմոպոլիտիզմի դեմ պայքարի» սկզբում, երբ «Պրավդա» թերթում հրատարակվեց «Մի խումբ հակա-հայրենասիրական թատերագետների մասին» հոդվածը. այդ ժամանակահատվածում ինստիտուտից ազատվեցին շատ դասախոսներ[5]։
2011 թվականի ապրիլի 26-ին ԳԻՏԻՍ-ը ստացել է համալսարանի կարգավիճակ։ 2013 թվականի մարտի 28-ի գիշերը լույս 29-ին ԳԻՏԻ-ի գլխավոր մասնաշենքում հրդեհ է բռնկվել։ Վնասվել է միայն շենքը։ 2015 թվականից ունի ինստիտուտի կարգավիճակ։
ՖակուլտետներԽմբագրել
- Դերասանական ֆակուլտետ
- Թատերական ռեժիսուրայի ֆակուլտետ
- Թատրոնի ռեժիսուրա
- Կրկեսի ռեժիսուրա
- Դերասանական արվեստ
- Բեմական խոսք
- Բեմական պար
- Բեմական շարժում
- Բեմանկարչություն
- Երաժշտական թատրոնի ֆակուլտետ
- Վոկալ
- Դերասանական արվեստ
- Բեմական խոսք
- Բեմական պար
- Բեմական շարժում
- Երաժշտական թատրոնի ռեժիսուրա
- Երաժշտական դրամատուրգիա
- Բեմանկարչություն
- Հնչյունային օպերատոր
- Թատերագիտության ֆակուլտետ
- Ռուսաստանի թատրոնի պատմություն
- Արտասահմանյան թատրոնի պատմություն
- Կերպարվեստի
- Բալետի ֆակուլտետ
- Բալետի խորեոգրաֆիա
- Էստրադային արվեստի ֆակուլտետ
- Դերասանական արվեստ
- Էստրադայի ռեժիսուրա
- Կիրառական արվեստի իմաստաբանություն և տեսություն
- Պրոդյուսերական ֆակուլտետ
- Պրոդյուսերայի և կատարողական արվեստի կառավարման ամբիոն
- Բեմանկարչության ֆակուլտետ
ԳրականությունԽմբագրել
- Смольяков А. Ю. Тот самый ГИТИС. - М.: Алгоритм-Книга, 2004. - 288 c. - ISBN 5-9265-0141-5.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Памятники истории и культуры (объекты культурного наследия) народов Российской Федерации»։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-17-ին։ Վերցված է 2016-12-02
- ↑ «Шостаковский, Петр Адамович»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Горбунов М. А. ГИТИС // Театральная энциклопедия (под ред. С. С. Мокульского). — М.: Советская энциклопедия, 1961. — Т. 1.
- ↑ Золотницкий Д. И. Будни и праздники театрального Октября. — Л.: Искусство, 1978. — С. 40. — 255 с.
- ↑ Строева М. Н. Советский театр и традиции русской режиссуры: Современные режиссерские искания. 1955-1970. — М.: ВНИИ искусствознания. Сектор театра, 1986. — С. 12-13. — 323 с.
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտ կատեգորիայում։ |