Ռուսական բարոկկո (ռուս.՝ Русское бароко), բարոկկո ոճի մի տարատեսակ, Ռուսական կայսրության և Ռուսական թագավորության մշակույթի և արվեստի զարգացման մի փուլ, որը ժամանակագրականորեն ընդգրկում է 1680-ականներից մինչև XVIII դարի երրորդ քառորդը ընկած ժամանակաշրջանը և առավելապես կապվում է Պետրոսր I- ի Եվրոպա ճանապարհորդություններց հետո սկսած բարեփոխումների հետ։

Museum Silhouette.svg
Ռուսական բարոկկո
Տեսակճարտարապետական ոճ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Կազմված է
Մասն էբարոկկո ճարտարապետություն
Հիմնադրված է16-րդ դար
Պետերհոֆ - ռուսական բարոկկոյի այցեքարտի տեսակ
Սուրբ Երրորդություն եկեղեցի ( 1649) Սեբեժ քաղաք, ամենահին Բարոկկո հուշարձանն է Ռուսաստանում (մինչև XVIII դարը քաղաքը պատկանում էր լեհերին)

Անցումային շրջանը՝ օրինաչափությունից մինչև ամբողջական բարոկկո, ընթացել է սկսելով Հին ռուսական ճարտարապետության շատ կառուցվածքային տարրերի պահպանումով, որոնք մշակվել են Ռեչ Պոսպոլիտյան բարոկկոյի ազդեցության տակ (Նարիշկինյան), այդ ավանդույթի հետ կապի լիակատար հերքումով (Գոլիցինյան), Պետրոս I- ի նոր մայրաքաղաք կառուցելու համար հրավիրված ճարտարապետների արևմտաեվրոպական ոճի ներդրմամբ (Պետրոսյան), Պետրոսյան և Մոսկովյան բարոկկոյի և հյուսիսային իտալական բարոկկոյի հիբրիդի ներդրումով (Ելիզավետյան, առավել լիարժեքորեն մարմնավորված են Ֆ․ Բ․ Ռաստրելլիի վեհաշուք շենքերում):

ԴասակարգումԽմբագրել

Ռուսաստանում բարոկկո ոճի ճարտրարպետությունն ունեցել է երեք փուլ․

  • Նախաբարոկկո կամ Մոսկովյան բարոկկո (Նարիշկինի ոճը և հարակից ուղղություններ)․ 1680-ական թվականներից մինչև 1720-ական թվականներ, պրովինցիաներում մինչև XVIII դարի վերջ
  • Պետրոսյան բարոկկո. 1700-ական թվականներից 1730-ական թվականներ
  • Ելիզավետայան բարոկկո․ XVIII դարի երկրորդ և երրորդ քառորդները, պրովինցիաներում մինչև XIX դարի սկիզբը։

Նախա-բարոկկո (Նարիշկինի ոճ)Խմբագրել

Նախաբարոկկո, Ռուսաստանում արվեստի հատուկ ոճական միտման պայմանական անվանում, որը տարածվել է XVII դարի վերջից մինչև XVIII դարի սկիզբը։ Առավել հստակ դրսևորվում է Մոսկովյան եկեղեցիների և մոսկովյան ծայրամասային կալվածքների բոյարներից՝ Նարիշկինների (Պետրոս I-ի մայրական տոհմ) կալվածքների ճարտարապետության մեջ, որտեղից էլ ստացել է Նարիշկինյան բարոկկո, իսկ հետագայում՝ Մոսկովյան բարոկկո անվանումը (տեղայնացման հետ կապված)[1]: Նարիշկինյան բարոկկոն XVII դարի Մոսկվիայի ճարտարապետության ոճական տարրերի, Արևմտյան Եվրոպայի հյուսիսային բարոկկոյի տարրերի, ուշ մաներականության տարրերի խառնուրդ է՝ ըստ արվեստագետ Բորիս Վիպպերի։

Բոյար Լև Նարիշկինը (1664-1705) դիվանագետ էր, նաև Դեսպանական պրիկազի (ռուս.՝ Посольский приказ) ղեկավար: Զարմանալի չէ, որ նա հանդիպեց արևմտաեվրոպական բարոկկոյի դրսևորումներին և նպաստեց դրա տարրերի փոխառությանը՝ կալվածքների եկեղեցիների կառուցման գործում: Մեծության տարբեր չափերի խաղը, դեկորում սյուների օգտագործումն այս ճարտարապետությունը մոտեցնում է բարոկկոյին, բայց իր տրամաբանությամբ այն ծայրահեղ հեռու է տանող և կրող մասերի, ինչպես նաև եվրոպական բարոկկոյի դասական օրդերների օգտագործման տրամաբանությունից։

Զանգվածային քարե աշխարհիկ շինարարության բացակայության հետևանքով Նարիշկինի բարոկկոյի դրսևորումները հիմնականում դրսևորվել են եկեղեցական ճարտարապետության մեջ: «Նարիշկինի ոճի» տաճարները հիմնականում կառուցվել են «ութանկյունը քառանկյան վրա» (ռուս.՝ Восьмерик на четверике,) ձևով, ընդ որում, կողային ութանկյունները կարող էին լինել մի քանիսը: Այս ոճական ուղղության նշանակալի օրինակներն են.

Նարիշկինի ոճով նույնիսկ ամբողջ համալիրներ են կառուցվել։ Լև Նարիշկինը և նրա ընտանիքը մեծ ներդրում են ունեցել հին վանքերի ձևավորման գործում: Մոսկվայի Նովոդեվիչի, Դոնսկկոյի և Վիսոկոպետրովսկի վանքերի լավ պահպանված համալիրները և Ռյազանի մերձակայքում գտնվող Սոլոտչինսկի վանքը հանդիսանում են վաղ բարոկկո ժամանակաշրջանի հազվագյուտ հուշարձաններ՝ ամբողջականության և ճոխության առումով:

XVII դարի վերջին կային նաև բարոկկո ինտերիերի առաջին փոխզիջումային նմուշները ռուս դիվանագետ Ա․ Ս․ Մատվեևի (1625-1682) և արքայադուստր Սոֆիայի ֆավորիտ՝ Վ․ Վ․ Գոլիցինի պալատներում։ Հայտնի վերականգնող Պետրո Դմիտրովիչ Բարանովսկին մասնակցել է Մոսկվայում Գոլիցինի պալատների վերականգնմանը: Բայց վերականգնված պալատները քանդվել են 1931 թվականին։ Նարիշկինի բարոկկոյի շրջանի աշխարհիկ շինություններից ամենահայտնիներն են Սիմոնովի վանքի սեղանատունը (1680-1683 թվականներ, ճարտարապետներ՝ Պ. Պետրով և Ի․ Ստարցև), Վիսոկոպետրովսկի վանքի «Նարիշկինի պալատները» (1680-ականներ), Սուխարևյան աշտարակը (1695-1701, քանդված բոլշևիկների կողմից), Երրորդություն-Սերգիյան մայրավանքի սեղանատունը (1688-1696 թվականներ)։

Ավելի վաղ Մոսկվա էին բերվել Եվրոպական բարոկկոյի դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ․ Գերմանիայի և Հոլանդիայի պատմական շրջանների ոսկերիչների արծաթե և ոսկե բաժակներ, կահույք, հայելիներ, ժամացույցներ, գոբելեններ և այլն:

XVII դարի վերջից մինչև XVIII դարի սկիզբը, Նարիշկինի ոճից առանձնացավ «Գոլիցինյան բարոկկոն» և «Ստրոգոնովյան բարոկկոն» (Գրիգորի Դմիտրիևիչ Ստրոգոնով (1656-1715) )[2][3]: «Ստրոգոնովյան ոճով» հուշարձանները ավելի շատ հակված են հին ռուսական արվեստի ձևերին: Դրանում բարոկկոյին բնորոշ գծերը զուգորդվում են ավանդական հինգ գմբեթի հետ: Փոքր եկեղեցիները, ինչպես նաև հսկայական քաղաքային և վանքային տաճարները կառուցված են հինգ գմբեթով՝ Վերափոխման Մայր տաճարը Աստրախանում (1698-1717, Տ. Մյակիշև), Վերափոխման մայր տաճարը Ռյազանում (օծվել 1699), Դոնսկոյ վանքի Մեծ տաճարը մայրաքաղաքում (1689-1696) և այլք:

«Ստրոգոնովյան բարոկկոյի» և դրա այլ անալոգների բնորոշ օրինակներ.

  • Մոսկվայի Սուրբ Նիկոլաս Մեծ խաչ եկեղեցին (1680-ականներ, ավերված բոլշևիկների կողմից )
  • Վալդենսկու վանքի տաճար, Սոլվիչեգոդսկում (օծվել է 1689-1693 թվականներին)
  • Կազանսկի եկեղեցի, Ուստյուժնա (1694 թվական)
  • Մոսկվայի Տոպարիովո գյուղի Սուրբ Միքայել հրեշտակապետաց եկեղեցին (1696 թվական)
  • Հարության եկեղեցի Մոսկվայի Կադաշ գյուղում (1697 թվական)
  • Աստվածածին եկեղեցու, Նիժնի Նովգորոդում (1697-1719 թվականներ)
  • Սմոլենսկի եկեղեցի, Նիժնի Նովգորոդ (1689-1697 թվականներ)
  • Ռիզայի դիրքի եկեղեցին Մոսկվայի Դոնսկայա փողոցում (1717)։

Մոսկվայում և մերձակա վայրերում հազվադեպ են գոլիցինյան բարոկկոյի ոճով տեսարժան վայրերը։ Դեռ ավելին, այնտեղ ավելի շատ նկատվում է բարոկկոյի արևմտաեվրոպական ազդեցությունը: Այս ոճի տաճարներն ավելի հաճախ յարուսային բազմաշերտ ռոտոնդաներով են:

Ստեղծվել են նաև ավանդական կոմպոզիցիոն միագմբեթ տաճարներ, ինչպես, օրինակ, Մոսկվայում Բարաշիի եկեղեցին (1688-1701), Միկոլա-Վենյովսկու վանքի տաճարը (1696-1701), Կազանում Կրեմլի պալատական եկեղեցին (XVII-XVIII դարերի միջև) և այլն։

1680-ական թվականներից ի վեր փոխվել է նաև տաճարային ինտերիերը: Սրբապատկերների ռուս - բյուզանդական կանոնը փոխարինվեց կրոնական պատկերների ավելի ազատ մեկնաբանությամբ: Նոր՝ բազմաշերտ, զարդարված փայտե փորագրություններով և ոսկեզօծված բարոկկո շինություններն աստիճանաբար սկսեցին փոխարինել ծանրաքաշ և կոպիտ «գլանային» սբապատկերներով պատկերապատման համալիրներին (ռուս.՝ Иконостас / լատ.՝ εἰκονοστάσιον), որոնք հատուկ էին XV-XVII դարերին։ Ոչ միայն ցարական վարպետները, այլև Ուկրաինայի, Բելառուսի և Արևմտյան Եվրոպայի լավագույն նկարիչները աշխատում էին ժամանակակից Ռուսաստանի տաճարների ինտերիերի վրա: Այդ ժամանակվանից ի վեր պահպանվել է վաղ բարոկկոյական «բարձր»՝ 7 յարուսանի պատկերապատումը (դրանցից լավագույնը Սոլվիչեգոդսկի Վվեդենսկի տաճարում է (1693), Մոսկվայի Դոնի վանքի Մեծ Մայր տաճարում (1696), Պսկովի Սուրբ Երրորդություն տաճարում (1699), Ռյազանի Վերափոխման տաճարում (1702, որն աամենամեծն է Ռուսաստանում )) և նույնիսկ 9 յարուսանի պատկերապատումը (մոսկովյան եկեղեցիներից Օստանկինոյի Սուրբ Երրորդություն եկեղեցին (1692 թ., միակը իր տեսակի մեջ) և Ֆիլիի բարեխոսության եկեղեցին (1693)), որոնցից մի քանիսը գրեթե 30 մետր բարձրություն ունեն: Դրանց սրբապատկերները նկարված են «գերանային» ավանդույթից շատ տարբեր ոճերով, որոնք վերջնականապես մոռացվեցին XVIII դարի առաջին եռամսյակում։

Նարիշկինյան («Մոսկովյան») բարոկկոյի ավանդույթները շարունակվեցին Մոսկվայում մինչև 1720-ական թվականները, բայց որոշ պրովինցիաների տաճարներում այս ոճով կառուցվել են գրեթե մինչև XVIII դարի ավարտը: Ուկրաինայում «ութանկյունը քառանկյան վրա» ոճով միակ «մաքուր» հուշարձանը Մոլչանսկու վանքի տաճարն է (Պուտիվիլ, XVII-XVIII դարերի սահմանին), որը պսակված է ոչ միայն մեկ, այլև երեք ութանկյուններով: Որոշ այլ շինություններ, ինչպիսիք են Խարկովի Բարեխոսության տաճարը (1689) և Սումիի Սուրբ հարության եկեղեցին (1702) կառուցված են «Նարիշկինի» և կազակական բարոկկոյի ուղղությունների խառը ոճով:

Պետրոսյան բարոկկոյի հայտնվելը և ազդեցությունըԽմբագրել

Վաղ ռուսական բարոկկոյի հայտնվելը Պետրոս I - ի դիվանագիտական ճանապարհորդության ազդեցության արդյունքն էր՝ գերմանական տարածքներով Հոլանդիա և վերադարձի ճանապարհին Վիեննայում՝ Արևմտյան Եվրոպայում բարոկկոյի հանրահայտ կենտրոնում կանգառ կատարելու շնորհիվ[4]: Թեև Պետրոս I- ը երբեք չի եղել Իտալիայում[5]:

Շուտով Մոսկվայում հայտնվեցին երկու փոխզիջումային շենքեր, որոնք չափազանց նման էին եվրոպական բարոկկոյին․ Սուրբ Միքայել և Գաբրիել եկեղեցին կամ «Մենշիկովյան աշտարակը» (ճարտարապետ՝ Ի․ Զարուդնի, 1701-1707 թթ․) և Լեֆորտովյան պալատը, որը կառուցվել է 1697-1699 թվականներին՝ Պետրոս առաջինի նշանավոր դաշնակցի՝ Ֆ․ Յա․ Լեֆորտի համար (ճարտարապետներ՝ Դմիտրի Ակսամիտովը շենքի հին մասը և Ֆրանչեսկո Ֆոնտանան (Ջովաննի Մարիո Ֆոնտանան) նոր մասը, երկհարկանի պատկերասրահներով և մուտքի դարպասով հաղթակամարի տեսքով)։

Լեֆորտովոյի պալատը դարձավ Մոսկվայում աշխարհիկ շենքի առաջին հոյակապ օրինակը՝ եվրոպական օրինակով օրդերային համակարգի տրամաբանական կիրառմամբ:

Պետրոսյան բարոկկոն բավականաչափ տարածված էր Մոսկվայում: Այս ոճով կառուցված տաճարներից մինչ օրս պահպանվածներից են՝ Մոսկվայում Յակիմանկայի Սուրբ Հովհաննես Զորավարի եկեղեցին (1704-1713, ճարտարապետ՝ Ի. Զարուդնի), Զաիկոնոսպասյան վանքի տաճար (1710-ականներ), Բասմանի փողոցում գտնվող Պետրոս և Պողոս եկեղեցիները (1705-1723) և այլն:

Մայրաքաղաքը նահապետական Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ տեղափոխելը և արագորեն նոր քաղաք ունենալու ցանկությունը եվրոպական տարբեր երկրներից, հիմնականում հյուսիսից, մեծաթիվ ճարտարապետներ հրավիրելու պատճառ հանդիսացավ նոր մայրաքաղաք կառուցելու համար[6]։ Սանկտ Պետերբուրգի շինարարության առաջին փուլում մեծ ազդեցություն ունեցան Դանիայի, Գերմանիայի և Հոլանդիայի զուսպ բարոկկոն: Սա հանգեցրեց մայրաքաղաքի վաղ բարոկկո ճարտարապետության գունային և ոճական խառնուրդին: Այս ժամանակահատվածում այստեղ աշխատել են.

  • Դոմենիկո Տրեզինի (1670-1734), ճարտարապետ Դանիայից, ծագմամբ շվեյցարացի
  • Ստեֆան վան Զվիտեն՝ Հոլանդիայից
  • Ջովաննի Մարիո Ֆոնտանան՝ Իտալիայից (1670-1712)
  • Ֆրանսուա դե Վալը՝ Ֆլանդրիայից
  • Յոհան Գոտֆրիդ Շեդելը՝ Գերմանիայից (1680-1752)
  • Յոհան Ֆրիդրիխ Բրաունշտեյնը՝ Գերմանիայից
  • Նիկոլա-Ֆրիդրիխ Գերբել
  • Յոհան Յակոբ Շումախերը (1701-1767)՝ Գերմանիայից և այլն[6]:

Սանկտ Պետերբուրգում Պետրոսյան բարոկկոն տարածված էր 1730-ական թվականներից մինչև 1740-ական թվականները: Այս տարածքի տեսարժան վայրերը բազմաթիվ եկեղեցիներ են (Պետրոս և Պողոս տաճարը (1712-1733 թվականներ, Դ. Տրեզինի), Սամպսիոնիևյան տաճարը (1728-1741, Դ. Տրեզինի), Պանտելեյմոնյան եկեղեցին (1734-1739, Յո. Շումախեր և Ի. Կորոբով), Սիմոն և Աննա եկեղեցին (1731-1734, Մ. Զեմցով) և այլն) և բազմաթիվ աշխարհիկ, մասնավորապես պալատական շենքեր (Ամառային պալատ, 1710-1714, Դ. Տրեզինի), Տասներկու քոլեջ (1722-1742, Դ. Տրեզինի), Կունստկամերա (1718-1734, ճարտարապետներ՝ Գ. Մատարնովը և ուրիշներ) և այլն)։

Քաղաքի բարոկկո ոճի սկզբնական զարգացման մեջ ամենամեծ ներդրումը կատարեց Դոմենիկո Տրեզինին, որը, ի թիվս այլ տաճարների և աշխարհիկ շինությունների, կառուցեց քաղաքի գլխավոր տաճարը՝ Պետրոս և Պողոս տաճարը կամ Պետրոպավլովյան տաճարը քաղաքի Պետրոպավլովյան բերդում: Նաև նշանակալի վարպետներ էին Անդրեաս Շլուտերը (որը վաղ մահացավ Սանկտ Պետերբուրգում և որևէ էական ազդեցություն չունեցավ իրավիճակի վրա) և Նիկոլոլո Միկետին՝ Հռոմից: Վերջինս աշխատել է ընդամենը 5 տարի` որպես ճարտարապետ և այգեպան:

Ճարտարապետների հետ միասին, վաղ ռուսական բարոկկոյի ստեղծմանը մասնակցել են օտարերկրյա այգեպաններ  Յան Ռուզենը[7], Denis Brockett և այլք: Դոմենիկո Տրեզինին աշխատել է որպես քաղաքաշինարար, գործադիր ճարտարապետ և այգեպան՝ որոշակի ունիվերսալ մոտեցում ցուցաբերելով[8]: Դարի լավագույն լանդշաֆտային ճարտարապետը եղել է լեգենդար Անդրե Լե Նոտրեի աշակերտ Լեբլոն Ժան Բատիստտ[9][10][11]:

Պետրոսյան բարոկկոյի առանձնահատկություններից մեկն այն էր, որ այն երբեք չի դարձել համազգային, ի տարբերություն Նարիշկինի և Էլիզաբեթյանի բազմաթիվ ուղղությունների: Այս ոճի տեսարժան վայրերը մարզում շատ հազվադեպ են: Դրանցից ամենակարևոր եկեղեցիներն են Պետրոս և Պողոս եկեղեցին Յարոսլավլում (օծվել է 1742 թ.), Ալեքսանդր Նևսկին Վոլոգդայում (1714-1725), Նիկողայոս Զմյուռնացունը Տրոյեկուրովոյում (այժմ՝ Մոսկվա, 1699-1704), Նիկողայոս Զմյուռնացունը Պոլտևոյում (օծվել է 1707 թ.), Կույսի ծննդյանը Մարֆինոյում (1701-1707), վերջին երեքը տեղադրվել են Պետրոս I- ի համախոհների կալվածքներում:

Օրանիենբաում: Մենշիկովի կալվածքԽմբագրել

Ռուսաստանում բարոկկոյի զարգացման սկզբնական փուլում արդեն կային մի քանի նշանավոր կալվածքներ, որոնցից էին ոճի լավագույն նվաճումներից Ստրելնայի (թագավորի նստավայրը, որը մնաց անավարտ), Պետերհոֆի (պալատական և պարկի համալիր) կալվածքները, Մենշիկովի պալատը: Վերջինս այս փուլում առավել կատարյալ էր (չնայած անավարտ արևելյան թևերին) և պատահականորեն դարձավ լավագույն պահպանվածը 18-րդ դարի առաջին կեսի շենքերից: Մենշիկովն իր պալատն անվանել է Օրանիենբաում, որը գերմաներից թարգմանաբար նշանակում է նարնջի ծառ[12]։ Այն կառուցվել է Կրոնշտադտ կղզու դիմացի ափամերձ լանջերին, Սանկտ Պետերբուրգից 40 կմ հեռավորության վրա գտնվող Լոմոնոսով քաղաքում և ուներ ճարտարապետական համալիր կոչվելու բոլոր տվյալները: Պալատի հիմնական ֆասադն ուղղված է դեպի ծովը և բացվում է մի փոքրիկ պալատ, կլորավուն պատկերասրահներով, որոնք ավարտվում են հոյակապ տաղավարներով: Հռոմի մոտակայքում գտնվող Վիլլա Դորիա Պամֆիլին հավանաբար ծառայել է որպես մոդել, որի նախագիծը կազմված է եղել նույն մասերից[13]: Ի տարբերություն նրա, Օրանիենբաում կառուցվել են նախագծի բոլոր մասերը և լրացվել են բարոկկո այգիներով, քանդակներով և շատրվաններով:

Բարոկկո համալիրի ստորին պարտեզում հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են շատրվանների մնացորդները և այգու նախնական ձևավորումը: Հետագայում նախատեսվում է վերականգնել դրանք:

Ռաստրելիական շրջան։ Հայր ու որդիԽմբագրել

 
Հեծյալ Պետրոս I- ի արձան, քանդակագործ՝ Կառլո Բարտոլոմեո Ռաստրելի

Ռուսական բարոկկոյի զարգացման մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցրել հայր և որդի Ռաստրելիները՝ բազմակողմանի տաղանդներով օժտված Կառլո Բարտոլոմեո Ռաստրելին ( ճարտարապետ, ճարտարագետ, այգեպան, ինտերիերի դիզայներ, առավելապես հայտնի որպես քանդակագործ) և Բարտոլոմեոն՝ հանճարեղ ճարտարապետ, որի անվան հետ է կապվում Ռուսաստանում առաջադեմ բարոկկոյի հայտնվելը։

Կառլո Ռաստրելին զգալի ներդրում է ունեցել Ռուսաստանի բարոկկո քանդակագործության մեջ` ինչպես սրբատաշ, այնպես էլ մոնումենտալ: Նա կայսրության արվեստում առաջին հեծյալ հուշարձանի հեղինակն է[14]:

Ռուսաստանի դեսպաններԽմբագրել

 
Բարոկկո այրային տաղավար (աջ կողմում) Ամառային այգում, 1720-ական թվականներ
 
Փորագրիչ՝ Օ. Զուբով, Սանկտ Պետերբուրգում բարոկկո ամառային այգի

Տարբեր բնագավառներում իրենց մասնագետներն ունենալու անհրաժեշտությունը և եվրոպական հայտնի երկրների զարգացման մակարդակին արագորեն հասնելու ցանկությունը հուշեցին, որ Պետրոս I- ը Ռուսաստանից երիտասարդներին Եվրոպա ուղարկի կրթություն ստանալու: Եվրոպական բարոկկոյի ոճը արտերկրում ուսումնասիրած ռուս ապագա ճարտարապետներից էին․

  • Յա․ Միչուրին (1703? - 1763)
  • Պյոտր Միխայլովիչ Երոպկին (1698 - 1740)
  • Յա․ Կորոբով (1700-1747) և այլն:

Հոլանդիայում բարոկկո ոճով պարտեզի պլանավորում ու ոճավորում սովորել են․

  • Ֆիլիպ Պերմյակովը
  • Իվան Ալաբինը
  • Դանիլո Օվսյաննիկովը
  • Յերմոլայ Կրացևը

Արտասահմանում տեխնիկական և փորձարարական հմտություններ սովորողներից են եղել նաև Լոմոնոսովը (գրականության մեջ ռուսական բարոկկոյի ներկայացուցիչ), և Դմիտրի Իվանովիչ Վինոգրադովը՝ ճենապակու գյուտարարը և այդ ոլորտում զարգացած բարոկկոյի ներկայացուցիչը:

Ճարտարապետության երեք վարպետԽմբագրել

Ռուսական բարոկկոյի երեք հիանալի ճարտարապետներ բարոկկոյի ոճում իրենց հաստատուն դիրքերն ունեն․

Ս․ Չևակինսկիի հետ Ռաստրելին ինքնակամ մտավ ստեղծագործական մրցակցության մեջ: Եվ կայսրուհի Եղիսաբեթի պատվերով Չևակինսկուն շինարարությունից հեռացնելուց հետո նրա նախագծերն ավարտին հասցրեց Ռաստրելին (Մեծ Ցարսկոե Սելոյի պալատը, Էրմիտաժի տաղավարները, Այրը և այլն): Սավվայի ամենամեծ աշխատանքը Սանկտ Պետերբուրգի լավ պահպանված Սուրբ Նիկոլաս ծովային տաճարն է (1753-1762, զանգակատունը՝ 1756-1758)։

Մի փոքր այլ է ռուսական բարոկկոյի լավագույն ճարտարապետներից երրորդի՝ իշխան Դմիտրի Ուխտոմսկու գործունեությունը։ Արքայական արքունիքը մենաշնորհել էր բարոկկոյական արվեստը, ուստի ոճի հիմնական շինությունները, որպես կանոն, հայտնվեցին միայն կայսրության երկու մայրաքաղաքներում՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում (և վերջինիս արվարձաններում՝ Ստրելնի, Պետերգոֆ, Կրոնշտադտ, Օրանիենբաում, Ցարսկոյե Սելո):

Դմիտրո Ուխտոմսկին (մահացել է 1774 թվականին) իր գործունեությունը ծավալել է միայն Մոսկվայում: Տաղանդաշատ այս մարդը թողել է մի քանի նշանակալի նախագծեր, որոնցից լավագույններից են Մոսկվայում գտնվող Սիմոնովի և Դանիլովի վանքերի միջև հիվանդանոցային և հաշմանդամների տների կառուցելու նախագծերը: Այն ժամանակ Մոսկվայում ֆինանսական միջոցների պակասը և բարոկկո շինարարության ծայրահեղ փոքր ծավալները թույլ չէին տալիս իրականացնել այնպիսի փայլուն նախագծեր, որի անալոգները կառուցվել են արվեստի հայտնի կենտրոններ Փարիզում և Պրահայում։ Ճարտարապետական հզոր տաղանդի ապացույց է Դ. Ուխտոմսկու Սուրբ Երրորդություն Սերգիյան վանքի զանգակատունը, որը դարձավ ամբողջ համալիրի ամենաճանաչվածը:

Ռուսական բարոկկո կալվածքներԽմբագրել

 
Խմելիտա գյուղում Գրիբոյեդովների տոհմին պատկանող պալատի ֆասադ

Ստեղծվեցին բարոկկո ոճի առաջին նշանակալի կալվածքները: Նրանց մեծ մասը կենտրոնացած էր մայրաքաղաքների մոտ՝ Գոստիլիցի[15], Օրանիենբաում[16], Սանկտ Պետերբուրգի մերձակայքում գտնվող Ելիզավետինո կալվածքները[17], Մոսկվայի մերձակայքում գտնվող Կուսկովո, Յասենևո[18], Գլինկա[19] կալվածքները:

Բարոկկո ազնվական կալվածքներ կառուցվել են նաև հենց Սանկտ Պետերբուրգում՝ Ա․ Վ․ Կիկինի, Ա․ Դ․ Մենշիկովի, Կ․ Գ․ Ռազումովսկու, Մ․ Ի․ Վորոնցովի, Իվան Իվանովիչ Շուվալովի, Պ․ Բ․ Շերեմետևի Ֆոնտանկայի պալատները, ինչպես նաև գիտնական Մ․ Վ․ Լոմոնոսովի պալատը, որը ոչնչացված է:

Բայց երբեմն դրանք կառուցվում էին հեռավոր վայրերում (Սմոլենսկի մոտակայքում գտնվող Խմելիտա կալվածքը):

Ռուսական բարոկկոն ռոկոկոյի համադրությամբԽմբագրել

Ռուսական բարոկկոն տարածվեց երկրի արվեստի հիմնական ոլորտները՝ թողնելով երկրորդական տեղը թողնելով ռոկոկո ոճը: Սովորաբար կայսրությունում ռոկոկոյի ներկայացուցիչները օտարերկրացիներ էին․

Ռուսական ռոկոկոյի առաջատար վարպետը իտալացի ճարտարապետ և ինտերիերի դիզայներ Անտոնիո Ռինալդին էր: Նրբաճաշակ Ռինալդին նաև շինուազրի ոճով ճանաչված վարպետ էր (Չինական գյուղ և Չինական թատրոն (Ցարսկոյե Սելո), Չինական պալատը, Սահելու բլուրը (անգլ.՝ Roller Coaster) Օրանիենբաումում՝ Սանկտ պետերբուրգի արվարձանում): Ճարտարապետ Պիետրո Անտոնիո Տրեզինիի գործը նույնպես վերաճել է ռոկոկոյի ոճին: Բացի Ռինալդիից, նրանք բոլորը կարճ ժամանակ աշխատել են Ռուսաստանում և էական ազդեցություն չեն ունեցել երկրում գեղարվեստական ոճի զարգացման վրա: Ռուսական գեղանկարչության մեջ ռոկոկոյի ոճին հետևեել են Անտոն Լոսենկոն, Ալեքսեյ Պետրովիչ Անտրոպովը, Բ. Սուխոդոլսկին:

Ռուս բարոկկո նկարիչների պատմագրագիրԽմբագրել

 
Յակոբ Շտելի, 1759
նկարիչ՝ Ժան Լուի դե Վելլի

Ռուսական բարոկկոյի պատմության մասին գրել է Յակոբ Շտելինը (1709-1785): 1735 թվականին նրան Գերմանիայից Սանկտ Պետերբուրգի Գիտությունների ակադեմիա ծառայելու հրավիրել էր Ակադեմիայի նախագահ Յոհան Ալբրեխտ Կորֆը։ Նա հետևում էր Ռուսաստանի կայսրության արվեստում տիրող իրավիճակին և արձանագրում բարոկկոյի դարաշրջանի շատ նկարիչների կենսագրական տվյալներ և նկարագրություններ[20]:

Բարոկկոյի արձագանքը դասականության մեջԽմբագրել

Եկատերինա Երկրորդը, որը գահ բարձրացրեց 1762 թվակաnին, արեց հնարավոր ամեն ինչ` բռնի ուժով դուրս մղելու բարոկկոն և այն փոխարինելու ժամանակակից դասականությամբ: Եկատերինայի համար բարոկկոն կապված էր Ելիզավետա Պետրովնայի թագավորության հետ, որի հետ հարաբերությունները համարյա թշնամական էին: Նոր ոճի նմուշները ներկրվեցին Եվրոպայից, օտարերկրացի ճարտարապետներ (Վալեն Դելամոտ, Չարլզ Կամերոն, Ջ․ Կվարենգի) հրավիրելով, և ռուսական ճարտարապետներին Եվրոպա՝ պրակտիկայի (Վասիլի Իվանովիչ Բազենով, Իվան Եգորովիչ Ստարով, Ֆյոդոր Իվանովիչ Վոլկով (1754-1803) և այլն) ուղարկելով:

Այնուամենայնիվ, Կլասիցիզմի դարաշրջանի որոշ մեծամասշտաբ շենքերում բարոկկոն դեռևս պահպանում էր իր դիրքերը (Սանկտ Պետերբուրգի Արվեստի ակադեմիա, Մոսկվայում Շերեմետևի հյուրատունը[21], Գատչինայի պալատը, Պելլա պալատների համալիր), չնայած արտաքին տեսքի դասականությանը: Բարոկկոյի բարդությունն ու վեհությունը բնորոշ են վաղ ռուսական դասականության ճարտարապետների նախագծերին նույնպես (Ի. Ստարովի ազնվական կորպուսի նախագիծը Սանկտ Պետերբուրգի համար, Ուկրաինայում Ռումյանցև-Զադունայսկու համար Վիշենկի կալվածքի պալատի նախագիծը և այլն)։

Պետրոս I- ի օրոք տարածում գտավ ազնվանական պալատների կառուցումը։ Դրանք կառուցվում էին երեք մասից բաղկացած սխեմայի համաձայն՝ պալատ, երկու կողմից միջանցիկ պատկերասրահներով և վերջավորությունը տաղավարներով կամ շինություններով: Այս սխեմայի համաձայն պլանավորված էին Դալնիե Դուբկի բարոկկո պալատը և Ստրելնայի պալատը: Այս սխեման օգտագործվել է Օստաֆևոյի, Սուխանովոյի, Վալուևոյի կալվածքներում պալատների կառուցման համար, նույնիսկ կայսրուհի Եկատերինա II- ի հունական պլանի մաս կազմած Պելլա պալատի կառուցման համար, որտեղ բարոկկո զարդարանքերը փոխարինվեցին կլասիցիզմին բնորոշ զարդարանքներով: Եռամաս միջանցիկ պատկերասրահներով կոմպոզիցիան մինչ օրս պահպանվում է միայն Վալուևոյի կալվածքում:

Շքեղ, կառնավալային բարոկկո ոճը պահպանվել է թատերական և դեկորատիվ արվեստում:

Մարզային բարոկկո (Տոտմա, Սիբիր)Խմբագրել

Մայրաքաղաքներից տեղահանված ռուսական բարոկկոն չէր հրաժարվում կայսրության նահանգներում իր դիրքերից՝ երկար ժամանակ որոշելով կրոնական շենքերի և նրանց ինտերիերի ձևերն ու դեկորը (եկեղեցիները Վելիկի Ուստյուգում, Մոսկվայի մերձակայքում գտնվող կալվածքները): Հայտնի են XVII դարի վերջից մինչև XVIII դարերի վերջին բարոկկո ոճի տարբեր դպրոցների բազմաթիվ հուշարձաններ պրովինցիաներում (Կազանի Պետոս Պողոս տաճարը (1723-1726)[23], Նիժնի Նովգորոդի Ստրոգոնովյան Սուրբ Աստվածածնի տաճարը (1697-1703)[24]

Չափազանց հետաքրքիր էր Տոտմա քաղաքի ճարտարապետական դպրոցը, որտեղ նրանք մշակեցին եկեղեցական շենքերի հատուկ ձևեր՝ ըստ Վ․ Ռաստրելիի կամ Դ. Ուխտոմսկիի ոճի: Այս եկեղեցիների հիմնադիրները նորագույն հարուստ առևտրականներն էին, ովքեր մեծ գումարներ էին վաստակում Սիբիրում և Ամերիկայում մորթեղենի առևտրով և դրանք ներդնում էին եկեղեցիների կառուցման գործում (Պանովների, Խոլոդիլովների, Չերպանովների ընտանիքներ և այլն): Այս ոչ սովորական ոճով եկեղեցիներ կառուցվեցին Տոտմայում, Տոմսկում, Սիբիրում, ստեղծելով «Սիբիրյան բարոկկո» անվանումը:

Ռուսաստանում ուկրաինական բարոկկոԽմբագրել

XVII դարի վերջից մինչև XVIII դարի սկիզբը Ռուսաստանում Պետրոսր I- ի բարենորոգումների կապակցությամբ եկեղեցական բարձրագույն պաշտոններում եղել են զգալի թվով եկեղեցական բարձրագույն առաջնորդներ՝ այն ժամանակվա Ուկրաինայի բնիկներից: Նրանք նաև որոշակի ներդրում ունեցան ժամանակակից Ռուսաստանի ճարտարապետական ճաշակի մեջ: Շատ շենքերի վրա ազդել է ուկրաինական արվեստը, իսկ ոմանք էլ ուղղակիորեն կառուցված են կազակական (ուկրաինական) բարոկկոյի ոճով: Ռուսաստանում ուկրաինական արվեստի լավագույն օրինակներից են Տյումենում գտնվող Սուրբ Երրորդության վանական համալիրը և Ստարոչերկասկկայայի Հարության տաճարը:

Բարոկկոյի ակնարկներԽմբագրել

Նույնիսկ կայսրության օրոք բարոկկոյի և Պետրոս Առաջինի բարեփոխումներին միշտ չէին հավանություն տալիս: 19-րդ դարում Վ․ Վ․ Ստասովը գրել է.

  Пётр Первый был, конечно, один из величайших государей мира, но он ничего не понимал и не ценил в народности, а значит и в искусстве. А потому преравнодушно и без всякой нужды уничтожал все народные формы… Он вычеркнул вон русскую архитектуру, величавую, оригинальную, талантливую, и завёл у нас совершенно непригодный для страны и народа архитектурный европеизм - стиль голландский и немецкий, да, к несчастью, ещё и самый низкопробный, из самой скверной эпохи.  


Նրա կարծիքը կիսելով Զաբելին Ի․ Ե․- ն 18-րդ դարի ռուսական արվեստի մասին խոսելով ասել է, որ այն «արևմտյան մոդելների խղճուկ պատճեն» է: Թունդ բանավեճերի ժամանակ նույնիսկ ավելի վատ են արտահայտվել: 150 տարի պահանջվեց ռուսական բարոկկոյին անաչառ տեսանկյունից նայելու համար: «Արվեստի աշխարհ» գեղարվեստական ասոցիացիայի վարպետները ( Բենուա Ալեքսանդր Մյոլկայովիչ, Լանսերե Եվգեն Եվգենովիչ, Մստիսլավ Վալերյանովիչ Դոբուժինսկի, Սանկտ Պետերբուրգում ցուցահանդեսների կազմակերպիչներ Ն. Ն. Վրանգել, Սերգեյ Պավլովիչ Դյագիլև և այլն) 20-րդ դարի սկզբի գիտնականների հետ միասին վերահաստատեցին այդ ժամանակաշրջանի ստեղծագործությունների եզակիությունն ու տաղանդը: Բարոկկոյի ճարտարապետության նոր փուլում ստեղծվեցին բարոկկո ոճով շենքեր (Պիտերգոֆում Օրիորդաց կորպուսը, այժմ՝ Բենուայի ընտանիքի թանգարանը; շենքերը Սանկտ Պետերբուրգում, Վորոնեժում և այլն): Ռուսական բարոկկոն իր նշանակալից տեղը գրավեց նաև 20-րդ դարի արվեստի պատմության մեջ:

ԱղբյուրներԽմբագրել

  • «История русского искусства», т 5, 1960
  • Виппер Б. Р. Архитектура русского бароко. М.: Наука. — 1978
  • Стасов В. В. Искусство 19 века. Архитектура. М. — 1952
  • Сборник «Русская архитектура 1-й половины 18 в. Материалы и исследования», под ред. Грабарь И. Э. — М. — 1954
  • Иогансен М. В. Михаил Земцов. Л. — 1975
  • Памятники архитектуры Ленинграда. Л. — 1969
  • Аркин Д. Растрелли. М. — 1954
  • Денисов Ю., Петров А. Зодчий Растрелли. Материалы к изучению творчества. П. — 1963
  • Сборник «Русское искусство 1-й четверти 18 в. Материалы и исследования» под ред. Алексеевой Т. В. — М.: Наука. — 1974
  • Научный каталог «Архитектурная графика России. 1-я половина 18 в. Собрание Эрмитажа», Л, «Искусство», 1984

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Бусева-Давыдова И. Л. О концепциях стиля русского искусства XVII века в отечественном искусствознании.
  2. Брайцева Ольга Ивановна (1977)։ Брайцева О.Б. Строгановские постройки рубежа XVII - XVIII веков.։ Москва 
  3. Власов Виктор Георгиевич (2013 г.)։ «Нарышкинский и голицынский стили. Предвосхищение барочности»։ in Гольдич Е. А.։ Искусство России в пространстве Евразии 2։ Дмитрий Буланин։ էջեր 7–24.։ ISBN 978-5-86007-692-1 
  4. ПРЕБЫВАНИЕ ПЕТРА I В ГОЛЛАНДИИ В 1716—1717 гг.
  5. Петровское барокко — русское искусство и быт начала XVIII века
  6. 6,0 6,1 Грабарь И. Э. Архитекторы-иностранцы при Петре Великом
  7. «Baroque Garden Cultures: Emulation, Sublimation, Subversion, Հատոր 25» 
  8. «Domenico Trezzini Architect» 
  9. «André Le Nôtre․ FRENCH LANDSCAPE ARCHITECT»։ Encyclopaedia Britannica 
  10. «Northern Europe: International Dictionary of Historic Places» 
  11. «Russian Architecture and the West» 
  12. Լոմոնոսով քաղաքի մասին Սանկտ Պետերբուրգի կառավարման պաշտոնական կայքում
  13. Roberto Piperno: Villa Doria Pamphili. Fountains, parterres and sculpture.
  14. Павел I Екатерине II: история одного памятника
  15. Дужников Ю. А. По Ижорской возвышенности
  16. «Сокровища Ораниенбаума». (Судьба пригорода С.-Петербурга начиная с XVIII в.)
  17. «Александр Петрович Трубецкой»։ Վերցված է 2013-07-26 
  18. Коробко М. Ю. Усадьба Ясенево / М. Ю. Коробко. — М: «Вече», 2014. — 160 с. — (Усадьбы, дворцы, особняки Москвы). — 2000 экз. — ISBN 978-5-9533-5975-7
  19. Общество изучения русской усадьбы (ОИРУ)
  20. Der Briefwechsel von Jacob von Staehlin Der Briefwechsel von Jacob von Staehlin(գերմ.)
  21. Այսօր Մոսկվայում գտնվող Նիկոլայ Սկլիֆոսովսու անվան շտապօգնության հիվանդանոցը Միկոլա Պետրովիչ Շերեմետևի կնոջ՝ Շերեմետևների ճորտ դերասանուհի՝ Պրասկովիա Իվանովնա Ժեմչուգովայի հիշատակին նվիրված Հյուրատունն է՝ աղքատների հիվանդանոցը։
  22. Надежда Коршунова Восточный вектор геополитики Екатерины II: «Греческий проект»
  23. Петропавловский собор на сайте Казанской епархии
  24. Нижний Новгород. Церковь Собора Пресвятой Богородицы Archived 2012-07-17 at the Wayback Machine., sobory.ru կայքում