Բացել գլխավոր ցանկը

ԿենսագրությունԽմբագրել

1689-1693 թվականներին աշխատել է Վարշավայում, 1694 թվականից՝ Բեռլինում (1702-1704 թվականներին Գեղարվեստի ակադեմիայի տնօրեն)։ 1696 թվականին Զինանոցի բակի կողմի ճակատի փականային քարերի վրա քանդակել է մեռնող զինվորների գլուխներ։ Կոմպոզիցիայի դինամիկայով ու մոնումենտալությամբ, դիմանկարային բնութագրի սրությամբ աչքի է ընկնում հեծյալ Ֆրիդրիխ Վիլհելմի հուշարձանը (բրոնզ, 1696-1703 թթ., այժմ՝ Շարլոտտենբուրգ պալատի բակում)։ 1698-1706 թվականներին վերակառուցել է Բեռլինի Քաղաքային պալատը, բարոկկո ոճով ստեղծել ներքին բակը և ինտերիերները։ Նրա քանդակներից է լանդգրաֆ Ֆրիդրիխ II Հեսեն Հոմբուրգցու կիսանդրին (բրոնզ, մոտ 1704 թ., դղյակի բակ, Տամբուրգ1713 թվականին Պետրոս I-ը Շլյուտերին հրավիրել է Պետերբուրգ, ուր նա կատարել է Ամառային պալատի հարդարումը 1713-1714 թթ., Մոնպլեզիր պալատի և Պետերգոֆի անձավների նախագծերը։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 522