Տյումեն
Տյումեն, քաղաք, ՌԴ-ի Տյումենի մարզի վարչական կենտրոնը։ Նավահանգիստ Տուրա գետի (Տոբոլի վտակ) ափին։ Երկաթուղային հանգույց։ Մեքենաշինության (նավաշինության և այլն), փայտամշակման, տեքստիլ արդյունաբերության կենտրոն[3]։
Քաղաքային շրջան | |||||
---|---|---|---|---|---|
Տյումեն | |||||
Tyumen | |||||
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Քաղաք | Tyumen Urban Okrug?[1] | ||||
Հիմնադրված է | 1586 թ. | ||||
Մակերես | 698,48 կմ² | ||||
ԲԾՄ | 102 մետր | ||||
Կլիմայի տեսակ | 480 | ||||
Պաշտոնական լեզու | ռուսերեն | ||||
Բնակչություն | 861 100 մարդ (հունվարի 1, 2024)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+ 2 | ||||
Հեռախոսային կոդ | 3452 | ||||
Փոստային դասիչ | 625000 | ||||
Պաշտոնական կայք | tyumen-city.ru(ռուս.) | ||||
| |||||
Ստուգաբանություն
խմբագրելՏյումեն Սիբիրում ռուսների հիմնած առաջին քաղաքն է։ Հիմնադրվել է 1586 թվականին Չինգի-Տուրա («Չինգիզի քաղաք») թաթարական քաղաքի տեղում։ Ռուսները Տյումեն անունը փոխառել են այն տարածաշրջանից, որում հայտնի էր թաթարական Տյումեն թագավորությունը։ Դրա անվանման հիմքում են մոնղոլ և թուրք тюмян, тюмэн բառերը, որ նշանակում են «տասը հազար», տասը հազար մարդ միավորող զորամիավորում։ Այդպես էին կոչվում նաև այդ տարածքը և դրա վրա բնակվող ցեղը։ Այսպիսով`զորամիավորման, տարածքի և դրա բնակիչների անունը դարձավ նաև ռուսական Տյումեն քաղաքի անունը։
Քույր քաղաքներ
խմբագրելԿլիմա
խմբագրելԺամային գոտի
խմբագրելՏյումենը գտնվում է MSC + 2 ժամային գոտում (Եկատերինբուրգի ժամանակ)։ UTC- ի նկատմամբ կիրառելի ժամանակի հաշվարկը +5: 00 աստղագիտական կեսօրը սկսվում է ժամը 12։ 38-ին:
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Տյումեն | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
բացարձակ առավելագույնը (°C) | 5,6 | 7,3 | 17,1 | 30,7 | 34,9 | 36,2 | 37,5 | 37,4 | 31,2 | 24,1 | 12,8 | 9,0 | 37,5 |
միջին առավելագույնը (°C) | −10,7 | −8,2 | 0,1 | 9,4 | 17,7 | 23,3 | 24,5 | 21,2 | 14,7 | 7,2 | −3,5 | 1,4 | 7,2 |
միջին ջերմաստիճանը (°C) | −15 | −13,3 | −5,3 | 3,7 | 11,3 | 17,1 | 18,8 | 15,8 | 9,6 | 3,1 | −7 | −13 | 2,2 |
միջին նվազագույնը (°C) | −19,2 | −18,1 | −10,4 | −1,3 | 5,4 | 11,3 | 13,6 | 11,1 | 5,4 | −0,4 | −10,4 | −16,9 | −2,5 |
բացարձակ նվազագույնը (°C) | −46,2 | −43,7 | −38,4 | −29,5 | −10,2 | −1,9 | 0,7 | −2,7 | −8,6 | −26,7 | −41 | −49,2 | −49,2 |
տեղումների քանակը (մմ) | 25 | 15 | 17 | 23 | 45 | 55 | 89 | 60 | 57 | 39 | 34 | 27 | 485 |
Աղբյուր՝ Տյումեն կլիմա (ռուսերեն) |
Քաղաքի ընդհանուր բնութագրերի համաձայն, կլիման չափավոր մայրցամաքային է։ Տեղումները ցածր են, միջինում տարեկան 480 մմ, հիմնականում ամռանը։ Հունվար ամսվա միջին ջերմաստիճանը -15 °C է, մինչ այսօր գրանցված ամենացածր ջերմաստիճանը 1958 թ. Դեկտեմբերի 26-ին էր`- 49.2 °C,: Ձմռանը տեղումների քանակը մինչեւ 130 է։ Ձմեռը չափավոր է։ Ձմռան առաջին կեսը համեմետաբար մեղմ է երկրորդ կեսից, հաճախակի տաքացումներով։ Հունվարից փետրվար պահպանվում է ցուրտ եղանակը, հնարավոր են նաև խիստ սառնամանիքներ։ Փետրվարը ամենածանր ձմեռային ամիսն է։ Մարտը ցուրտ է, գարնան եղանակային փոփոխություն նկատվում է ապրիլի առաջին օրերին։ Լինում են ուժեղ շոգեր՝ առանց անձրևների, կամ միայն անձրևոտ օրեր և թեթև քամիներ։ Ամառը ուղեկցվում է փոփոխական եղանակներով՝ շոգ օրերին հաջորդում են զով եղանակները։ Հուլիսի ջերմաստիճանը +18,8 °C է, ամռանը առավելագույնը `+ 37,5 ° C: Աշունը նույնպես տաք է։
Բնակչություն
խմբագրելՀամաձայն 2018 թ. Համառուսական մարդահամարի բնակչության թիվը 1111 է։ Ռուսաստանի Դաշնության քաղաքներից 70-րդն էր։ Սիբիրում `4-րդ, Ուրալը` 3-րդ տեղը։
2019 թ. Հունվարի 1-ին տվյալներով բնակչության թիվը ավելացել է 791,236 հազարի։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ OKTMO (ռուս.)
- ↑ https://www.tyumen-city.ru/gorodtumeny/naselenie
- ↑ Горячко М.Д., Павлинов П.С Тюме́нь / председ. Ю.С. Осипов и др.. — Большая Российская Энциклопедия (в 35 т.). — Москва: Научное издательство «Большая российская энциклопедия», 2016. — Т. 32. Телевизионная башня - Улан-Батор. — С. 618—619. — 765 с. — 35 000 экз. — ISBN 978-5-85270-369-9
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 https://vsluh.ru/novosti/obshchestvo/druzhit-gorodami-kak-tyumen-podderzhivaet-svyaz-s-pobratimami_326953/
- ↑ https://city-brest.gov.by/ru/pobratim-ru/
- ↑ http://hlj.sina.com.cn/news/b/2018-06-20/detail-ihefphqk1691433.shtml
- ↑ https://www.celle.de/Celle-entdecken/Partnerstädte/Tjumen-Russland-.php?object=tx,2727.5&ModID=7&FID=2092.184.1&NavID=2727.396&La=1
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տյումեն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 24)։ |