Կուսկովո
Կուսկովո (ռուս.՝ Куско́во), 18-րդ դարի ճարտարապետական-գեղարվեստական անսամբլ (նախկինում կոմս Շերեմետեների քաղաքամերձ աթոռանիստը)։ 1960 թ.-ից Մոսկվայի սահմանագծում է։ Լճակների ու ջրանցքների համակարգով, շենքերի տեղադրությամբ կանոնավոր հատակագծված պուրակի (մոտ 30 հա) հորինվածքը կազմավորվել է հիմնականում 1750-ական թթ.կեսին (կառուցել են ճորտ ճարտարապետներ Ֆյոդոր Արգունովը, ճորտ ճարտարապետներ Միրոնովի և Դիկուշինի և Կառլ Բլանկի մասնակցությամբ)։
Տեսակ | մեծ առանձնատուն, շինությունների համալիր, կալվածք, թանգարան և ճարտարապետական հուշարձան |
---|---|
Երկիր | Ռուսաստան, Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Տեղագրություն | Veshnyaki District? և Մոսկվա |
Ճարտարապետական ոճ | նեոդասական ճարտարապետություն |
Կազմված է | Q116789151?, Q116938859? և The Menagerie in Kuskovo? |
Առաջին հիշատակում | 16-րդ դար |
Հիմնադրված է | 1737 |
Պատվիրող | Պյոտր Շերեմետև |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
Պաշտոնական կայք |
Պահպանվել են պալատի, «Իտալական», «Հոլանդակակ» տնակների, «Քարանձավի» ինտերիերների հարդարանքը, XVIII դ. ավելի քան 60 մարմարե արձաններ և կիսանդրիներ։ 1918 թ.-ից Կուսկովոն թանգարանդաստակերտ է։
Ծանոթագրություններ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 23)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուսկովո» հոդվածին։ |