Կառնավալ (ֆրանսերեն carnaval), թատերականացված խաղերով, երթերով ժողովրդական մասսայական զբոսահանդես։ Ակունքներով կապված է հեթանոսական ծիսակատարությունների հետ։ Անվանումը ծագել է XIII դ. վերջին, Իտալիայում։ Նրա հետ է առնչվում XVI դ. իտալական դիմակների թատրոնը (Կոմեդիա դելլ'արտե)։ Ռուսաստանում, Հայաստանում և այլուր Կառնավալները տեղի էին ունենում բարեկենդանի օրերին՝ ազգային տարբեր ձևերով։ XVIII դ. առանձնապես տարածված էր Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, ներկայումս՝ Լատինական Ամերիկայում, Իսպանիայում։

Կառնավալ Ռիո դե Ժանեյրոյում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառնավալ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 272