Բրյուսելիզացիա (ֆր.՝ Bruxellisation, հոլ.՝ Verbrusseling), քաղաքաշինության մեջ՝ քաղաքի վերաշինության անարխիկ մոտեցում, երբ կատարվում է պատմական շինությունների չհսկվող քանդում , կամ նրանց կողքին ժամանակակիցների կառուցումը։ Արտահայտությունը առաջին անգամ օգտագործվել է գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթում Բրյուսելում 1960-1970-ական թվականներին պատմական շենքերի մասսայական քանդման առիթով։ (մանրամասն...)
Արխիվ · Խմբագրել >>
Պորտալ:Ճարտարապետություն/Լավ հոդված
Արխիվ · Խմբագրել >>
Գմբեթ, սնամեջ, կիսագնդաձև տարածական ծածկ կամ ծածկը կրող տարածական կոնստրուկցիա: Գմբեթները ստեղծվում են ուռուցիկությամբ դուրս տարբեր կորերով: Կիրառվում են գլխավորապես հասարակական և ինժեներական կառույցներում: Հնարավորություն ընձեռնելով առանց միջանկյալ հենարանների ծածկելու համեմատաբար մեծ թռիչքներ` գմբեթը ստեղծում է յուրօրինակ ճարտարապետական կերպար: Գմբեթները լայնօրեն օգտագործվել են հայկական ճարտարապետությունում: Մեզ հասած հնագույն հայկական գմբեթավոր կառույցը դա 5-րդ դարի Տեկորի տաճարն է: (մանրամասն...)
Արխիվ · Խմբագրել >>
|
Վերածննդի ճարտարապետությունը դիմել է անտիկ հունա-հռոմեական շինարարական արվեստի գեղագիտական հիմունքներին, հնարքներին և ձևերին: Նրանում առաջնակարգ տեղ են գրավել աշխարհիկ կառույցները՝ հասարակական շենքերը, պալատները, քաղաքային տները:ճարտարապետության մեջ Վերածննդի ոճի հաստատմանը մեծապես նպաստել են Լ. Բ. Ալբերտիի, Ջ. դա Վինյոլայի, Ա. Պալլադիոյի տեսական տրակտատները: (մանրամասն...)
Արխիվ · Խմբագրել >>
|
· Խմբագրել >>
Գաբրիել Միքայելի Տեր-Միքելյան (Տեր-Միքելով) (1874, ապրիլի 16 - 1949, հունվարի 14), հայ ճարտարապետ։ ԽՍՀՄ ճարտարապետական ակադեմիայի թղթակից անդամ (1937), ՎԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1937), Թբիլիսիի Գեղարվեստների ակադեմիայի պրոֆեսոր (1926-ից)։
Ծնվել է Ստավրոպոլում։ Ավարտել է Սանկտ Պետերբուրգի քաղաքացիական ճարտարագետների ինստիտուտը (1899)։ Աշխատել է Բաքվում (1899-1912), Թիֆլիսում (1912-1949)։ Կլասիցիզմի, մոդեռնի և անդրկովկասյան ժողովուրդների ճարտարապետական ձևերի ստեղծագործական վերարտադրությամբ նախագծել է 70 շենք, որոնցից կառուցվել է 37-ը։ Նրա բարձրարվեստ կառույցները նպաստել են Բաքվի և Թբիլիսիի 20-րդ դարասկզբի ճարտարապետության պատմության և ազգային ճարտարապետության զարգացմանը։ (մանրամասն...)
Արխիվ · Խմբագրել >>
Խմբագրել >>
|
> Դուստր պորտալներ և նախագծեր
|
Պորտալ:Ճարտարապետություն/Կատեգորիաներ
Պորտալ:Ճարտարապետություն/Ինչպե՞ս կարող եմ ես օգնել
|