Սովորել է Մոսկվայի Մաթեմատիկական և նավարկային գիտությունների դպրոցում։ 1740-ական թվականների վերջերից ղեկավարել է Մոսկվայի ճարտարապետական և շինարարական աշխատանքները։ Ուխտոմսկու գործերից են՝ Տրոիցե-Սերգինյան մայրավանքի զանգակատունը, Մոսկվայում՝ Կարմիր դարպաս (1753-1757, չի պահպանվել) և Սենատի տունը (վերակառուցվել է 1753-1757), բնորոշ են XVIII դարի ռուսական բարոկկոյին։ Ուխտոմսկու գործունեությունը մեծ դեր է խաղացել Մոսկվայի հատակագծման ու կառուցապատման կարգավորման գործում։ Եղել է խոշոր մանկավարժ, ռուսական առաջին ճարտարապետական դպրոցի հիմնադիրը, ուր սովորել են Մ․ Ֆ․ Կազակովը, Ա․ Ֆ․ Կոկորինովը, Ի․ Ե․ Ստարովը և ուրիշներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։