Պետրոպավլովյան ամրոց
Պետրոպավլովյան ամրոց, ամրոց Սանկտ Պետերբուրգում՝ տեղակայված Զայաչի կղզում, քաղաքի պատմական միջուկն է։ Պաշտոնական անվանում է՝ Սանկտպետերբուրգյան, 1914-1917 թվականներին՝ Պետրոգրադյան ամրոց։
Նկարագրություն | |||
Տեսակ | ռազմական թանգարան և միջնաբերդ | ||
Վարչական միավոր | Սանկտ Պետերբուրգ | ||
Երկիր | Ռուսաստան[1] | ||
Կառուցված | մայիսի 16 (27), 1703 | ||
Ճարտարապետ | Դոմենիկո Անդրեա Տրեզինի | ||
Ընթացիկ վիճակ |
| ||
Կայք | spbmuseum.ru | ||
Peter & Paul Fortress Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԱմրոցը հիմնադրվել է 1703 թվականի մայիսի 27-ին (16) Պետրոս I-ի և ֆրանսիացի ինժեներ Լամբերի համատեղ նախագծով. 6 բաստիոններ՝ միացված բերդաթմբերով, 2 ռավելին, ամրաբուրգ (ի սկզբանե փայտահողային, իսկ 1730-1740 և 1780-ական թվականներին քարապատվեցին)։ 1703 թվականին Զայաչի կղզին Պետրոգրադյան կողմից կապվեց Իոանյան կամուրջով։
1704 թվականին Կրոնշլոտ ֆորտի կառուցումով ապահովվեց ամրության լրացուցիչ պաշտպանությունը։ Այն ժամանակ Վասիլևսկի կղզին տրամագծով լցված էր հողապատնեշով, որի վրա տեղակայված էր հրետանին, իսկ Ադմիրալտեյստվոն դաշտի կողմից ուներ հողային բաստիոնային ամրություն։ Ընդհանուր առմամբ սրանք երիտասարդ մայրաքաղաքի առաջին պաշտպանական կառույցներն էին։
1731 թվականին Նարիշկին բաստիոնում կառուցեցին Դրոշակային աշտարակը, որի վրա բարձրացնում էին դրոշը՝ նավադրոշը (ի սկզբանե դրոշը բարձրացվում էր Միապետի բաստիոնի վրա)։ Դրոշը բարձրացվում էր արշալույսին և իջեցվում մայրամուտին։ 1917 թվականից դրոշը Միապետի բաստիոնի վրա չբարձրացվեց, բայց 1990-ական թվականներին ավանդույթը վերականգնվեց (սկզբում դրոշը բարձրացնում և իջեցնում էին, բայց արդյունքում սկսեցին մշտապես բարձրացրած պահել)։
1730-ական թվականներին ավանդույթ դարձավ կեսօրը նշել Նարիշկինի բաստիոնից արձակվող թնդանոթային համազարկով։ Համազարկը նաև ազդանշում էր աշխատանքային օրվա սկիզբն ու ավարտը։ Կրակոցը մշտապես սկսեցին կատարել 1873 թվականից։ 1934 թվականին համազարկերը դադարվեցին, բայց 1957 թվականին այդ ավանդույթը վերականգնեցին։ 19-րդ դարում ամրոցի տարածքում առավոտյան ժամը 11-12-ը նվագում էր նվագախումբը։
1762-1766 թվականներին ամրոցում Պետրոս I-ի միակայմանավի՝ Ռուսական նավատորմի պապիկի համար կառուցվեց տուն (նավը Մոսկվայից տեղափոխվեց 1723 թվականին և ի սկզբանե դրա համար կառուցվել էր սովորական ծածկ)։
1779-1785 թվականներին Պետրոպավլովյան ամրոցի մի մասը երեսպատեցին գրանիտով։ 1784-1787 թվականներին հանդիսավոր տեսք տրվեց Նևյան դարպասներին և Պարետային կացարանին։ Նևյան դարպասների կամարի տակ ձևավորվեց «Աղետալի հեղեղումների տարեգրություն»։ Դրանում նշված են 1752, 1777, 1788, 1824, 1924 և 1975 թվականների ջրի ամենամեծ բարձրացումները։
1798-1806 թվականներին կառուցվեցին Սանկտ Պետերբուրգի դրամահատարանի շինությունները (Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ տեղափոխվեց 1724 թվականին և մինչ հատուկ շինության կառուցումը դրամները հատում էին Տրուբեցյան և Նարիշկինի բաստիոնների շինություններում)։ Պետրովյան դարպասներից աջ 1801-1802 թվականներին կառուցվեց զինապահեստ (հրետանային զինանոց)։
Պետրոպավլովյան ամրոցը երբևէ անմիջական մասնակցություն չի ունեցել ռազմական գործողություններում։ Իր գոյության ամենասկզբից այն սկսեց օգտագործվել որպես Ռուսաստանի գլխավոր քաղաքական բանտ։ Առաջին բանտարկյալը դարձավ արքայազն Ալեքսեյը (մահացել կամ գաղտնի սպանվել է 1718 թվականին ամրոցում)։ Այստեղ էր բանտարկված իշխանուհի Տարականովան։ 1790-ական թվականներին ամրոցում էր պահվում Ալեքսանդր Ռադիշչևը՝ «Ճանապարհորդություն Պետերբուրգից Մոսկվա» գրքի հեղինակը։
Ալեքսեևյան ռավելինի «Գաղտնի սենյակում» պահվում էին դեկաբրիստները, պետրաշևականները և Ազգային կամքի հետևորդները, ինչպես նաև Սերգեյ Նեչաևը։ 1849 թվականի ապրիլի 24-ից դեկտեմբերի 24-ն այստեղ բանտարկվել է Ֆ. Դոստոևսկին։ 1851-1854 թվականներին այստեղ իր պատիժն էր կրում Միխայիլ Բակունինը։ 1862-1864 թվականներին ռավելինում պահվում էր Նիկոլայ Չեռնիշևսկին, իսկ 1862-1865 թվականներին՝ Միքայել Նալբանդյանը[2], որին նվիրված է Եղիշե Չարենցի «Անակնկալ հանդիպում Պետրոպավլովյան ամրոցում» բանաստեղծությունը։ 1872 թվականին կառուցվեց Տրուբեցկի բաստիոնի բանտը, որտեղ մինչ 1917 թվականը պահվել են շուրջ 1500 քաղբանտարկյալներ։ 1882 թվականին լցոնվեց Զայաչի կղզին հատող Սանկտ Պետերբուրգ ամրոցի ջրանցքը։
Հոկտեմբերյան հեղափոխության ժամանակ ամրոցի զորաջոկատը սատարեց բոլշևիկներին[3], որոնք դեմ էին Ռուսաստանի ժամանակավոր կառավարությանը, ամրոցի պատերից անգնդակ հրետանային կրակոցներ կատարվեցին Ձմեռային պալատի գրոհի ժամանակ, իսկ Տրուբեցկյան բաստիոնում պահվում էին Ժամանակավոր կառավարության ձերբակալված նախարարները[4]։ Այս օրերին Պետրոպավլովյան ամրոցի Կրոնվերյան զինանոցում ՌՀԿ-ի կոմիսար էր Միքայել Տեր-Հարությունյանցը։
Տրուբեցկյան բասիոնի բանտն ու մեկուսարանները 1917 թվականից մտավ Համառուսաստանյան հակահեղափոխական արտակարգ հանձնախմբի համակարգի մեջ։ 1919 թվականին ամրոցում գնդակահարվեցին 4 մեծ իշխան (Նիկոլայ Միխայլովիչ և Գեորգի Միխայլովիչ եղբայրները, Պավել Ալեքսանդրովիչը և Դմիտրի Կոստանդինովիչը)։ Կարմիր տեռորի տարիներին (1917—1921) Պետրոպավլովյան ամրոցի տարածքում գնդակահարություններն իրականացվում էին Գոլովկին բաստիոնի ձախ դիմամասի շրջանում՝ պարսպապատի և Կրոնվերկյան նեղուցի միջև։ 2009 թվականի վերջին ամրոցի տարածքում հայտնաբերվեցին Կարմիր տեռորի զոհերի զանգվածային գերեզմաններ[5][6]։ Պետրոպավլովյան ամրոցի տարածքում բոլշևիկյան գնդակահարումների առաջին զոհը, որի մնացորդները մասնագետները կարողացան նույնականացնել, Սուրբ Գեորգիի շքանշանի ասպետ, Պորտ Արթուրի պաշտպանության հերոս Ադմիրալության գեներալ-մայոր Ալեքսանդր Ռիկովը։
1924 թվականին ամրոցը դարձավ թանգարան։ Չնայած 1925 թվականի նոյեմբերի 8-ին Լենինգրադի խորհուրդը որոշեց քանդել Պետրոպավլովյան ամրոցն ու դրա տեղը կառուցել մարզադաշտ, բայց այդ որոշումը շուտով չեղարկվեց։
1925-1933 թվականներին Իոանովյան ռավելինում գտնվում էր Գազադինամիկ լաբորատորիան, որտեղ հավաքված էր հայրենական տիեզերագնացության և ռազմական հրթիռային տեխնիկայի գիտապրակտիկ ընտրանին։ 1973 թվականին Գազադինամիկ լաբորատորայի տեղում բացվեց Տիեզերագնացության և հրթիռային տեխնիկայի թանգարանը։
Ներկայիս վիճակ
խմբագրելԱմրոցը գտնվում է Սանկտ Պետերբուրգի պատմության թանգարանի կազմի մեջ։ Նարիշկինի բաստիոնից ամեն օր ժամը 12:00-ին կատարվում է ազդանշանային թնդանոթի համազարկը։
1991 թվականին Պետրոպավլովյան ամրոցի տարածքում կանգնեցվեց քանդակագործ Մ. Շեմյակինի հեղինակած հուշարձանը՝ նվիրված Պետրոս Մեծին[7]։
21-րդ դարասկզբից Պետրոպավլովյան ամրոցի ծովափում տեղի են ունենում տարբեր ժամանցային միջոցառումներ։ Անցկացվում են էքսկուրսիաներ։ Նախկինի պես գործում է Տիեզերագնացության և հրթիռային տեխնիկայի թանգարանը։
2005 թվականին դրոշակային աշտարակում տեղադրվեց դաշնամուր և ժամանակ առ ժամանակ այստեղ են հրավիրվում հայտնի երաժիշտների։
Ուղանցում
խմբագրելՏրանսպորտ՝
- «Գորկովսկայա»,
- «Սպորտիվնայա»;
- № 6, 40 մինչ «Դոբրոլյուբովի հրապարակ» կանգառ (Կրոնվերյան կամուրջ) կամ «Գորկովսկայա մետրոյի կայարան» (այնուհետև ոտքով Իոանովյան կամրջով),
- № 7 մինչև «Դոբրոլյուբովի հրապարակ» կանգառ («Միտնինսկայա առափնյա»);
- № 10, 191 մինչև «Դոբրոլյուբովի հրապարակ» կանգառ («Միտնինսկայա առափնյա»); № 46 մինչև «Տրոյիցկայա հրապարակ» կամ «Գորկովսկայա մետրոյի կայարան»; № 49 մինչև «Տրոյիցկայա հրապարակ»։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ «Միքայել Նալբանդյան. կենսագրություն». ArmenianHouse.org. Վերցված է 2016 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Музеи Ленинграда: справочник. Лениздат, 1982. С. 30.
- ↑ Г. Л. Соболев. Петроградский гарнизон в борьбе за победу Октября. Л., Наука, 1985. С. 54.
- ↑ На месте массового захоронения в Петропавловской крепости сооружают автостоянку — Евгения Цинклер — «Парковка на равелине» — Российская Газета — На мес …
- ↑ В Петропавловке обнаружили останки мичмана Черноморского флота Рыкова и ещё 15 человек
- ↑ «Петропавловская крепость». excurspb.ru. Վերցված է 2024 թ․ մայիսի 22-ին.
Գրականություն
խմբագրել- Бастарева Л. И., Сидорова В. И. Петропавловская крепость. Изд. 3-е. — Л.։ Лениздат, 1978. — 152 с.
- Памятники архитектуры Ленинграда. — Л., Стройиздат, 1975.
- Гусаров А.Ю. Памятники воинской славы Петербурга. — СПб, 2010. — ISBN 978-5-93437-363-5
Արտաքին հղումներ
խմբագրել- Պետրոպավոլվյան ամրոցի ինտերակտիվ քարտեզը Սանկտ Պետերբուրգի պատմության թանգարանի պաշտոնական կայքում
- Աուդիոգիդ Պետրոպավլովյան ամրոցով
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետրոպավլովյան ամրոց» հոդվածին։ |