Սավվա Իվանովիչ Չևակինսկի (ռուս.՝ Савва Иванович Чевакинский, 1709[1] կամ 1713, գ. Վեշկի, Տվերի մարզ, Ռուսական կայսրություն - ոչ վաղ քան 1772 և ոչ ուշ քան 1780 կամ 1783, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս ճարտարապետ։ 18-րդ դարի կեսի ռուս, բարոկկոյի ներկայացուցիչ։

Սավվա Չևակինսկի
Chevakinsky.jpg
Ի ծնեՍավվա Իվանովիչ Չևակինսկի
Ծնվել է1709[1] կամ 1713
Ծննդավայրգ. Վեշկի, Տվերի մարզ, Ռուսական կայսրություն
Մահացել էոչ վաղ քան 1772 և ոչ ուշ քան 1780 կամ 1783
Վախճանի վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
ԱզգությունՌուսաստան Ռուսաստան
Ոճ(եր)Բարոկկո
Գործունեությունաշխատել է Լենինգրադում,Սանկտ Պետերբուրգում
ԿրթությունQ4059237?
Ուշագրավ աշխատանքներSt. Nicholas Naval Cathedral, St. Petersburg?
Commons-logo.svg Savva Chevakinsky Վիքիպահեստում

1732-1738 թվականներին սովորել է Իվան Կորոբովի մոտ։ 1741-1767 թվականներին՝ Ծովակալության կոլեգիայի գլխավոր ճարտարապետ։ Աշակերտներից են Վասիլի Բաժենովը, Իվան Ստարովը։

Կառույցներից են՝ Պյոտր Շերեմետևի (1750-1755) և Իվան Շուվալովի (1753- 1755) պալատները, Նիկոլսկի ծովային տաճարը (1753-1762), Կունստկամերայի վերակառուցումը (1754-1758), «Նոր Հոլանդիա» պահեստները (1765-1780) Լենինգրադում։

ԿենսագրությունԽմբագրել

Սավվա Չևակինսկին ծնվել է Տվերի նահանգի Նովոտորժսկի գավառի Վեշկի գյուղում ազնվական ընտանիքում։ 1729 թվականին աշխատանքի է նշանակվել Սանկտ Պետերբուրգի ռազմածովային ակադեմիայում, որտեղից էլ 1734 թվականին տեղափոխվել է Իզմաիլովսկի գունդ։ Ծովակալության կոլեգիայի պահանջով հեռացվել է (ակադեմիայից ինքնակամ հեռանալու համար) գնդից և ընդունվել Իվան Կորոբովի ճարտարապետական թիմ, որի ղեկավարությամբ աշխատել է յոթ տարի։ Իր բնակության համար սեփական տուն է կառուցել Գալերնայա փողոցի 58 հասցեում[2]։

1739 թվականից զբաղվել է ինքնուրույն ստեղծագործական գործունեությամբ։ 1741-1767 թվականներին եղել է ծովակալության կոլեգիայի գլխավոր ճարտարապետը, 1745-1760 թվականներին՝ Ցարսկոյե Սելոյի ճարտարապետը, ղեկավարել պալատական զբոսայգու համալիրի վերակառուցումը։ Այնտեղ Չևակինսկին իր նախագծով կառուցել է երկու մասնաշենք (եկեղեցու շենք և դահլիճ), որոնք պատկերասրահներով կապված են եղել Եկատերինյան պալատի կենտրոնական մասի հետ, չպահպանված «Մոնոբիժու» որսորդական տաղավարը, պալատի աշխատակիցների տները, մասնակցել է «Էրմիտաժ» տաղավարի կառուցմանը։ Որպես նավատորմի գլխավոր ճարտարապետ՝ Նոր Հոլանդիա կղզում կառուցել է պահեստներ նավատորմի փայտանյութը պահելու համար և պատրաստել Կրոնշտադտի կառուցապատման գլխավոր հատակագիծը։

Սանկտ Պետերբուրգում Չևակինսկու կառուցած ամենամեծ շինությունը Սուրբ Նիկոլսկի ծովային տաճարն է (1753-1762)՝ առանձին հարկաշարքերով զանգակատնով (1756-1758)։ Խոշոր ազնվականների պատվերով Չևակինսկին նախագծել է նաև երկու շքահանդեսային պալատ՝ Շերեմետևների առանձնատունը Ֆոնտանկայի վրա (1750-1755, Ֆեոդոր Արգունովի հետ միասին) և Իվան Շուվալովի տունը Մալիյ Սադովոյ և Իտալական փողոցների անկյունում (1749-1756)։ Միլիոննայա փողոցի վրա Պյոտր Շերեմետևի համար նրա կառուցած այսպես կոչված, Միլիոննիյ տունը չի պահպանվել։

1755-1758 թվականներին Չևակինսկին եղել է Գիտությունների ակադեմիայի ճարտարապետը։ Այդ տարիներին նրա մոտ ստաժավորում են անցել Վասիլի Բաժենովը և Իվան Ստարովը։ 1757-1758 թվականներին Չևակինսկու նախագծով Վասիլևսկի կղզում կառուցվել է Գիտությունների ակադեմիայի արհեստանոցների շենքը։ Այդ նպատակով Մեծ Նևայի ափին գտնվող երկուկիսակառույց շենքեր միավորվել են մեկ ամբողջական կառույցի մեջ։ Աշխատանքների ավարտից հետո նոր շենքում տեղակայվել են տառաձուլարանի, կազմարանի, գործիքային, ծանրաչափական և խառատագործական արտադրամասերը, ինչպես նաև տպարանն ու փորագրության արվեստանոցը։ Այդ շենքի ճակատի հարդարանքում բարոկկոյի տարրեր կան՝ հարթ և կոպտատաշ որմնասյուներ, ձևավոր շրջակալներ։ Միաժամանակ Չևակինսկու մասնակցությամբ վերակառուցվել է հրդեհից վնասված Կունստկամերայի աշտարակը։ 19-րդ դարի սկզբին Չևակինսկու նախագծով կառուցված ակադեմիական արհեստանոցների շենքը կրկին վերակառուցվել է և դարձել բնակելի շենք, որը Սանկտ Պետերբուրգի պատմության մեջ հայտնի է որպես Ակադեմիկոսների տուն[3][4]։

1767 թվականին՝ կլասիցիզմի դարաշրջանի սկիզբում, Չևակինսկին հրաժարական է տվել և տեղափոխվել իր կալվածք։ Դրանից հետո նրա մասին տեղեկությունները գործնականում բացակայում են։

 
Հուշատախտակ Տվերի մարզի Սպիրովսկի շրջանի Վիդրոպուժսկ գյուղի Սմոլենսկի Աստվածամոր եկեղեցու պատին

Չևակինսկին թաղվել է Վիդրոպուժսկ գյուղի (Տվերի մարզի Սպիրովսկի շրջան) ընտանեկան դամբարանում 1779 թվականին, Սմոլենսկի (Վիդրոպուժսկի) Աստվածամոր տաճարի կողքին, որն ինքն է կառուցել։

Ոճային առանձնահատկություններԽմբագրել

 
Շուվալովի պալատը Սանկտ Պետերբուրգում

Ճակատային գծերը կլորացնելու համար Չևակինսկին գերադասել է շենքերի դուրս ցցված անկյունները զարդարել երեք սյուների ճառագայթներով, որոնցից միջինը սովորաբար դուրս է բերվել հենց անկյուն։ Այս տեխնիկան, ենթադրաբար, նա վերցրել է հին ռուսական ճարտարապետությունից։ Ինչպես ելիզավետյան դարաշրջանի մյուս ճարտարապետները, Չևակինսկին առատաձեռնորեն օգտագործել է քանդակագործական հարդարանքը ճակատների ձևավորման համար։ Չևակինսկու պաշտամունքային շինությունները (այդ թվում Սուրբ Իսահակի տաճարի և Պետրոպավլովյան տաճարների վերակառուցման մրցույթային նախագծերը) առանձնանում են դարբնագործական պատշգամբներով և այդ ժամանակվա պալատական շինությունների համալիրից փոխառված բուսական նախշերով զարդարված բարձակներով։

ՎերագրումներԽմբագրել

Բացի Սանկտ Պետերբուրգի և Ցարսկոյե Սելոյի շենքերից, Չևակինսկուն են վերագրվում նաև որոշ գավառական տաճարներ, որոնք այժմ ավերված են, օրինակ՝ Դիլիցի Տրուբեցկոների կալվածքի եկեղեցին և Բոլոգովսկի շրջանի Խոտիլովո գյուղի Միքայել Հրեշտակապետի եկեղեցին կայսերական ճամփորդական պալատում (1764-1767)։

ԳրականությունԽմբագրել

  • Жуков К. С. Раздел I, II, III // Дом академиков. История и судьбы. — СПб.: Сохраненная культура, 2016. — С. 10—129. — 380 с. — ISBN 78-5-9908957-9-9.
  • Петров А. Н. Савва Чевакинский. — Л.: Лениздат, 1983. — (Зодчие нашего города).
  • Петров А. Н. Савва Чевакинский // Зодчие Санкт-Петербурга, XVIII век. — СПб., 1997. — С. 291—322.
  • Савва Чевакинский — архитектор Российской Империи / подг. публ., науч. ред., сост. альбом. илл. И. Е. Путятин, Д. М. Ивлев; предисловие Д. М. Ивлев. — М., 2020. — 512 с. — ISBN 978-5-7572-0503-8.
  • Санкт-Петербургский филиалал АРАН. Фонд 3. Опись 1. Дело 496. Лист 266.
  • Труды архива Академии наук СССР. — М.—Л.: АН СССР, 1953. — Т. вып. 11. — С. 480.
  • Цалобанова В. А. Зарождение Дылицкой усадьбы. / Петербургские искусствоведческие тетради. СПб, 2009, вып. 14, с. 128 - 149. ISBN 5-85574-282-1
  • Цалобанова В. А. Военно-исторические и художественные метаморфозы усадьбы Дылицы. // Художественный вестник. СПб., 2016, № 3, с. 5 - 90. ISBN 978-5-906649-36-2

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։