Կվարենգի (իտալ.՝ Quarenghi ) Ջակոմո (1744, սեպտեմբերի 8 (19), 1744[1], Rota d'Imagna, Բերգամո, Լոմբարդիա[2][3] - փետրվարի 18 (մարտի 2), 1817[1][4], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2][4][3]), ճարտարապետ, 18-րդ դարի վերջից մինչև 19-րդ դարի սկզբի ռուսական կլասիցիզմի ներկայացուցիչ։ Ազգությամբ՝ իտալացի։ 1780 թվականից ստեղծագործել Է Ռուսաստանում։ Պետերբուրգում կառուցել Է տարբեր բնույթի բազմաթիվ շենքեր՝ Գիտությունների ակադեմիան (1783-1789), Ասիգնացիոն բանկը (1783-1790), Էրմիտաժի թատրոնը (1783-1787), Եկատերինյան (1804-1807) և Սմոլնիի (1806-1808) ինստիտուտները և այլն։ Կառուցել է նաև Ցարսկոյե Սելոյում (Ալեքսանդրյան պալատը, 1792-1796, և այլն), Պետերգոֆում (Անգլիական պալատը, 1781-1794 թվականներ), Լյալիչիում (նախկին Չեռնիգովյան նահանգ)։ Կատարել է հին ռուսական ճարտարապետության բազմաթիվ գծանկարներ։

Ջակոմո Կվարենգի
իտալ.՝ Giacomo Antonio Domenico Quarenghi
Ծնվել էսեպտեմբերի 8 (19), 1744[1]
ԾննդավայրRota d'Imagna, Բերգամո, Լոմբարդիա[2][3]
Մահացել էփետրվարի 18 (մարտի 2), 1817[1][4] (72 տարեկան)
Վախճանի վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2][4][3]
Ոճ(եր)կլասիցիզմ
Ճյուղ(եր)բնանկար
Ուշագրավ աշխատանքներՍմոլնի, Alexander Palace?, Էրմիտաժի թատրոն և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա
 Giacomo Quarenghi Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Мурзанов Н. А. Гваренги, Джакомо (ռուս.) // Русский биографический словарьМ.: 1914. — Т. 4. — С. 288—292.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Archivio Storico Ricordi — 1808.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Angelini P., Manfredi T. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2016. — Vol. 85.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 669