Պյոտր Ռումյանցև-Զադունայսկի
Պյոտր Ռումյանցև-Զադունայսկի (ռուս.՝ Пётр Александрович Румянцев, հունվարի 4 (15), 1725, Stroiești (Transnistria), Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 8 (19), 1796, Tashan, Ռուսական կայսրություն), ռուս զորավար, կոմս (1744), գեներալ-ֆելդմարշալ (1770), Պետրոս I-ի զինակից Ա․ Ի․ Ռումյանցևի որդին։
Պյոտր Ռումյանցև-Զադունայսկի Пётр Румянцев | |
---|---|
Ծնվել է | հունվարի 4 (15), 1725 |
Ծննդավայր | Stroiești (Transnistria), Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 8 (19), 1796 (71 տարեկան) |
Մահվան վայր | Tashan, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Կիևա-Պեչորյան մայրավանք |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Պետերբուրգի առաջին կադետական կորպուս |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
Ամուսին | Yekaterina Rumyantseva? |
Ծնողներ | հայր՝ Ալեքսանդր Ռումյանցև, մայր՝ Maria Rumyantseva? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Նիկոլայ Ռումյանցև, Mikhail Rumyantsev? և Sergey Rumyantsev? |
Pyotr Alexandrovich Rumyantsev-Zadunaisky Վիքիպահեստում |
1741—1743-ի ռուս-շվեդական պատերազմի ժամանակ գտնվել է գործող բանակում։ Յոթնամյա պատերազմի (1756—1763) ժամանակ եղել է բրիգադի, ապա դիվիզիայի, այնուհետե կորպուսի հրամանատար։ 1764—1796-ին եղել է Մալոռուսական կոլեգիայի նախագահ և Մալոռուսիայի գեննահանգապետ։ 1768—1774-ի ռուս-թուրք․ պատերազմի սկզբին Ռումյանցև-Զադունայսկին ղեկավարել է 2-րդ բանակը, 1769-ից՝ 1-ին բանակը։ 1770-ի ամռանը ջախջախել է թուրք, գերակշիռ բանակը Ռյաբայա Մոգիլայի, Լարգեի և Կագուլի մոտ, գրավել Դանուբի ստորին հոսանքի ձախ ափը։ Իսկ 1774-ին Շումլայի վրա հաջող հարձակումը Թուրքիային հարկադրել է հաշտություն կնքել (տես Քյուչուկ-Կայնարշիի հաշտություն 1774)։ 1775-ին ստացել է «Զադունայսկի» պատվանունը։ 1787— 1791-ի ռուս-թուրքական պատերազմի ժամանակ գլխավորել է 2-րդ բանակը, սակայն գլխավոր հրամանատար Պոտյոմկինի հետ տարաձայնությակ պատճառով, փաստորեն հեռացվել է հրամանատարությունից։ 1794-ին անվանապես եղել է Լեհաստանի դեմ գործող բանակի գլխ․ հրամանատարը։ Ռումյանցև-Զադունայսկու գործունեությունը որպես զորավարի նշանակալիորեն ազդել է XVIII դ․ 2-րդ կեսի ռուսական ռազմական արվեստի զարգացման վրա։ Իր գաղափարները Ռումյանցև-Զադունայսկին շարադրել է «Հրահանգներ» (1761), «Ծառայության կարգ» (1770), «Մտքեր» (1777) երկերում, որոնք օգտագործվել են XVIII դ․ 2-րդ կեսին ռուս, բանակի վերակառուցման և կանոնադրության մշակման ժամանակ։