Պիետրո Անտոնիո Ռոտարի (անգլ.՝ Pietro Rotari, սեպտեմբերի 30, 1707(1707-09-30)[1][2][3][…], Վերոնա, Վենետո, Իտալիա[4] - օգոստոսի 31, 1762(1762-08-31)[1][2][3][…], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4]), բարոկկոյի ժամանակաշրջանի իտալացի նկարիչ։ Ծնվելով Վերոնայում` նա ունեցել է պերիպատետիկ կարիերա, և մահացել է Սանկտ Պետերբուրգում, ուր նա մեկնել էր ռուսական պալատի համար նկարելու նպատակով։ Նրա` հիմնականում կանանց դիմանակները հայտնի են դարձել գեղեցիկ և իրական լինելու շնորհիվ։ Ռոտարիի աշխատանքները սահմանափակվել են հիմնականում արքայական դիմանկարներով, որոնք պատկանել են այնպիսի ազնվականների, ինչպիսիք են կայսրերը և պալատական կանայք։

Պիետրո Ռոտարի
իտալերեն՝ Pietro Rotari
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 30, 1707(1707-09-30)[1][2][3][…]
ԾննդավայրՎերոնա, Վենետո, Իտալիա[4]
Մահացել էօգոստոսի 31, 1762(1762-08-31)[1][2][3][…] (54 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4]
ՔաղաքացիությունFlag of Most Serene Republic of Venice.svg Վենետիկի հանրապետություն
ԵրկերA young Woman?, A Young Woman with a Book? և Girl with Needle-work?
Մասնագիտություննկարիչ և նկարիչ-փորագրող
Զբաղեցրած պաշտոններպալատական նկարիչ
Commons-logo.svg Pietro Antonio Rotari Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Նա ի սկզբանե եղել է Անտոնիո Բալեստրայի աշակերտը, բայց տեղափոխվել և ապրել է Վենետիկում 1725-1727 թվականերին։ Այնուհետև նա միացել է Ֆրենչեսկո Տրևիզանի ստուդիային Հռոմում (1728-1732 թվականներ)։ 1731-1734 թվականներին նա աշխատել է Ֆրանչեսկո Սոլիմենայի հետ Նեապոլում։ Այնուհետև նա վերադարձել է Վերոնա, որտեղ հիմնել է ստուդիա։ 1750 թվականին նա տեղափոխվել է Վիեննա։ 1756 թվականին նա հրավիրվել է Ռուսաստան կայսրուհի Ելիզավետա Պետրովնայի պալատի կողմից։ Այստեղից տեղափոխվել է Դրեզդեն և աշխատել է Լեհաստանի կայսր Օգոստոս Երրորդի պալատում։ Նա վերադարձել է Սանկտ Պետերբուրգ` աշխատելու Կատերինա Երկրորդի պալատում[5]։

Շատ պահանջված է եղել որպես դիմանկարիչ և նկարել է արքայական ընտանիքներին Դրեզդենում և Սանկտ Պետերբուրգում:

 
Լեհաստանի Օգոստոս III թագավորի դիմանկարը, հեղինակ` Ռոտարի, 1750 թվական

Նա նաև նկարել է «Չորս նահատակներ» բազմակերպարային նկարը Վերոնայի Ospedale di San Giacomo եկեղեցու զոհասեղանների համար: Նաև նկարել է Սուրբ Ջիորջիոն գայթակղվում է կուռքերին զոհաբերություն մատուցելու համար նկարը համանուն եկեղեցու համար Ռեջո նել Էմիլիայում, և Ավետում նկարը Աննունցիատա եկեղեցու համար, Գուաստալայում[6][7]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Pietro Rotari (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Ротари Пьетро // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Pietro Antonio Rotari in Emilia, by Lucia Ievolella.
  6. Gli artisti italiani e stranieri negli stati estensi catalogo storico. By Giuseppe Campori, pages 426.
  7. Lucia Ievolella monograph.

Արտաքին հղումներԽմբագրել