Ալեքսանդր Բենուա
Ալեքսանդր Նիկոլայի Բենուա (ռուս.՝ Александр Николаевич Бенуа, ապրիլի 21 (մայիսի 3), 1870[1][2][3][4], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[5] - փետրվարի 9, 1960[5][2][6][7][8][9], Փարիզ, Ֆրանսիա[5]), ռուս նկարիչ, արվեստաբան, արվեստի քննադատ, «Մշակույթի աշխարհ» միության հիմնադիր և գլխավոր գաղափարախոս։ Սերում է Բենուա ճարտարապետների հայտնի ընտանիքից՝ որդին Նիկոլայ Բենուան է, եղբայրը՝ Լ. Ն. Բենուա և Ա. Ն. Բենուան և զարմիկը Յ. Յ. Բենուան։
Ալեքսանդր Բենուա ռուս.՝ Алекса́ндр Никола́евич Бенуа́ | |
---|---|
![]() | |
Ի ծնե | անգլ.՝ Aleksandr Nikolaevich Benois և ռուս.՝ Алекса́ндр Никола́евич Бенуа́ |
Ծնվել է | ապրիլի 21 (մայիսի 3), 1870[1][2][3][4] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[5] |
Վախճանվել է | փետրվարի 9, 1960[5][2][6][7][8][9] (89 տարեկանում) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա[5] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն[10] |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան |
Մասնագիտություն | նկարիչ, գրող, պարուսույց, արվեստագետ և լիբրետիստ |
Թեմաներ | գեղանկարչություն և scenic design? |
Հայր | Նիկոլայ Բենուա[11] |
Alexandre Benois Վիքիպահեստում |
Բովանդակություն
ԿենսագրությունԽմբագրել
Ալեքսանդր Բենուան ծնվել է 1870 թ. ապրիլի 21-ին (մայիսի 3) Սանկտ-Պետերբուրգում, ռուս ճարտարապետ Նիկոլայ Լեոնտիյի Բենուայի և Կամիլլա Ալբերտի Բենուայի (ճարտարապետ Ա. Կ. Քավոսի դուստրը) ընտանիքում։ Ավարտել է հեղինակավոր Սանկտ-Պետերբուրգի 2-րդ բարձրագույն վարժարանը[12]։ Որոշ ժամանակ սովորել է Գեղարվեստի ակադեմիայում։ 1894 թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը[13]։
1894 թվականին սկսում է իր կարիերան որպես տեսաբան և արվեստի պատմաբան՝ գրելով ռուս նկարիչների մասին մի գլուխ գերմանական «XIX դարի գեղանկարչության պատմության» դասագրքի համար։ 1896-1898 և 1905-1907 թթ. աշխատել է Ֆրանսիայում։
Դարձել է «Մշակույթի աշխարհ» գեղարվեստական ասոցացիայի հիմնադիրներից և գաղափարախոսներից մեկը, հիմնադրել է նույնանուն ամսագիրը։
1916-1918 թթ. նրա կողմից են ստեղծվել Ա. Ս. Պուշկինի «Պղնձե հեծյալ» պոեմի նկարազարդումները։ 1918 թ. ղեկավարել է Էրմիտաժը, ստեղծել է նրա նոր տեղեկատուն։ Շարունակում է աշխատել որպես գրքի և թատրոնի նկարիչ և ռեժիսոր, մասնավորապես աշխատում էր Ռուսաստանի Գ. Ա. Տովստնովովի անվան պետական դրամատիկական Մեծ թատրոնում ներկայացումների ստեղծման և բեմադրման վրա։ 1925 թ. Փարիզում մասնակցում է Ժամանակակից դեկորատիվ և արդյունաբերական արվեստների միջազգային ցուցահանդեսին[14]։
1926 թվականին Բենուան լքում է Խորհրդային Միությունը ՝ չվերադառնալով արտասահմանյան գործուղումներից։ Ապրել է Փարիզում, հիմնականում աշխատել է թատերական դեկորացիաների և հագուստների էսքիզների վրա։ Ալեքսանդր Բենուան մահացել է 1960 թ. փետրվարի 9 Փարիզում։
«Ալեքսանդր Բենուան եզակի վարպետ է նկարչության և թատերական բեմադրությունների մեջ։ Բենուան արվեստի հազվագյուտ գիտակ է, որը դաստիարակել է երիտասարդների մի ամբողջ սերունդ իր համոզիչ գեղարվեստական գրություններով։
ԱշխատություններԽմբագրել
- Ռուս պատմության նկարները՝ պատկերազարդ
ԳրականությունԽմբագրել
- XIX դարի Ռուս գեղանկարչության պատմություն,1902
- Գեղանկարչության ռուսական դպրոց,1904
- Գեղարվեստական նամակներ ,«Речь» օրաթերթ, 1908 թ. նոյեմբեր - 1917 թ փետրվար]
- Բոլոր ժամանակների և ազգությունների պատմություն
- Նկարչի կյանքը։ Հիշողությունները։ Նյու-Յորք,1955;
- Memoirs, v. 1-2, L., 1960-64.(անգլ.)
- Իմ հիշողությունները։ Հինգ գրքով և հ. 2։ 2-րդ հրատարակություն, «Наука» 1990.
- Բենուա Ա.Ն., Իմ հիշողությունները (երկու հատորով), «Զախարով» — 912+640, էջեր 912+640 — 912+640 էջ, ISBN 5-8159-0506-2։
- Բենուա Ա.Ն., Օրագիր 1916-1918 թվականների, «Զախարով» — 768, էջեր 768 — 768 էջ, ISBN 978-5-8159-1032-4։
- Բենուա Ա.Ն., օրագիր 1918-1924 թվականների, «Զախարով» — 816, էջեր 816 — 816 էջ, ISBN 978-5-8159-1031-7։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Ռուսական մեծ հանրագիտարան — Большая российская энциклопедия, 2016. — ISBN 978-5-85270-320-0
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Թեյթ — 1897.
- ↑ 4,0 4,1 RKDartists
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Петюшенко В. М. Бенуа Александр Николаевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1970. — Т. 3 : Бари — Браслет. — С. 201–202.
- ↑ 7,0 7,1 7,2 Encyclopædia Britannica
- ↑ 8,0 8,1 8,2 SNAC — 2010.
- ↑ 9,0 9,1 9,2 Internet Broadway Database — 2000.
- ↑ Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
- ↑ Бенуа // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1905. — Т. доп. I. — С. 248. — 956 с.
- ↑ Ալեքսանդր Նիկոլայի Բենուա (1870-1960)
- ↑ Խոդյակով Մ. Վ., Խոդյակով Օ. Ա., Հայտնի համալսարանականները՝ Սանկտ-Պետերբուրգի- Պետրոգրադի- Լենինգրադի համալսարանների, Սանկտ-Պետերբուրգ, «Սանկտ-Պետերբուրգի համալսարանի հրատարակչություն» — 26, էջ 194, էջեր 26 — 26 էջ, ISBN 5-288-03197-5։
- ↑ Ա. Ն. Բենուայի կենսագրություն