Չինական թատրոն (Ցարսկոյե Սելո)

Չինական թատրոն (ռուս.՝ Китайский театр), նախկինում կոչվում էր Քարե օպերա, պալատական ամառային թատրոնի ավերված շենքը, որը գտնվում էր Պուշկինի Ալեքսանդրովյան զբոսայգու մուտքի ձախ կողմում։ Ինչպես մոտակայքում գտնվող Չինական գյուղը, այնպես էլ թատրոնը նախագծվել է Անտոնիո Ռինալդիի կողմից, ռոկոկոյի դարաշրջանում ընդունված «չինականի» նկատմամբ բուռն ցանկության համատեքստում։

Չինական թատրոն
Տեսակթատրոն և palace theatre?
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՊուշկին
ՎայրՑարսկոյե Սելո և Alexander Park (Tsarskoye Selo)?
Ճարտարապետական ոճՇինուազրի և ռոկոկկո
Բացված1779[1]
ՃարտարապետԱնտոնիո Ռինալդի[1]
Իրադարձություններհրդեհ[1] և վերակառուցում[1]
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Շենքի շինարարությունը սկսվեց 1778 թվականին և տևեց մեկ տարի Իլյա Նեյելովի հսկողության ներքո։ Նեյելովի կողմից իրականացված ծրագիրն ամբողջությամբ տեղավորվում էր եվրոպական ճարտարապետության ավանդույթների շրջանակներում։

Ներսի կողմից չինական թեման շարունակում էր ոսկեթել մետաքսե վարագույրը, երկրավոր կյանքի տեսարաններով, ինչպես նաև դեկորատիվ կիրառական արվեստի հավաքածուով։ Օթյակները հիանալիորեն զարդարված են գունավոր ստվարաթղթի մանրամասնություններով, որոնց համար որպես ֆոն է ծառայում նրբաթիթեղը։ Օթյակների և բեմի զարդաքանդակ առաստաղի ձևավորման ժամանակ օգտագործվում է չինացիների, վիշապների և կենդանակերպի նշանների կերպարներ։

Չինական թատրոնը բացվել է 1779 թվականի հունիսի 13-ին պալատական կոմպոզիտոր Ջովանի Պաիզիելոյի «Դմիտրի Արտակսերկս» նոր օպերայի շնորհանդեսով։ Այնուհետև ներկայացվեց Պաիզիելոյի «Չինական կուռքը», որի միջոցով էլ Եկատերինա II-ի ժամանակ ապահովում էր պալատական թատերական խաղացանկը։ Նրա մահից հետո թատրոնում կյանքը կանգ առավ[2] և միայն 1893 թվականին այստեղ կայացավ Լև Նիկոլաևիչ Տոլստոյի «Լուսավորության պտուղները» պիեսի համաշխարհային պրեմիերան[2]։

Վերջին կայսեր պալատում նկատվում էր հին թատրոնի նկատմամբ հետաքրքրության վերածնունդ։ 1902 թվականին այստեղ ներկայացումներ տրվեցին Ֆրանսիայի նախագահ Էմիլ Լյուբեի Ռուսաստան այցելության կապակցությամբ։ Մեծ իշխան Կոնստանտին Կոնստանտինովիչը գվարդիական սպաների հետ միասին այս բեմում խաղացել է «Արքայադուստր Գրեզե»-ում[2]։ 1908-1909 թվականներին Ս. Ա. Դանինի հսկողության ներքո ձեռնարկված բեմի վերակառուցումը թատրոնին հնարավորություն տվեց իրականացնել ավելի մասշտաբային բեմականացումներ, այդ թվում տարվա ցուրտ եղանակին։

1914-1930-ական թվականներին Չինական թատրոնում դատարկություն էր[2]։ 1941 թվականի սեպտեմբերի 15-ի հրետակոծության ժամանակ թատրոնը հրդեհվեց և մինչև օրս չի վերակառուցվել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 European Theatre ArchitectureArts and Theatre Institute.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Китайский театр». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել