Ռեմբրանդ վան Ռեյն

(Վերահղված է Ռեմբրանդտից)

Ռեմբրանդ Հարմենս վան Ռեյն (հոլ.՝ Rembrandt Harmenszoon van Rijn(/ˈrɛmbrænt, -brɑːnt/;[13] Նիդերլանդերեն: [ˈrɛmbrɑnt ˈɦɑrmə(n)soːn vɑn ˈrɛin] ( ), հուլիսի 15, 1606(1606-07-15)[1][2][3][…], Լեյդեն, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4][5][6][…] - հոկտեմբերի 4, 1669(1669-10-04)[1][7][3][…], Ամստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[6][8][9]), հոլանդացի գեղանկարիչ, օֆորտանկարիչ, համաշխարհային արվեստի և հոլանդական գեղանկարչության ոսկեդարի խոշոր ներկայացուցիչ[14][15]։ Բազմաժանր նկարիչ է․ ներկայացրել է մարդկանց զգացմունքները, վերապրումներն ու հոգեկան աշխարհը[16][17]։ Առավելապես ստեղծել է դիմանկարներ, աստվածաշնչային և դիցաբանական թեմաներով պատկերներ, որոնք նրա վրձնի զորությամբ դարձել են մարդկային զգացումներն ու հարաբերությունները հոգեբանորեն բացահայտող պատումներ։ Որպես գրաֆիկ՝ անխոնջ ու արտասովոր գծանկարիչ և օֆորտի չգերազանցված վարպետ է։ Ռեմբրանդի օֆորտի տեխնիկային հաճախ զուգորդել է «չոր ասեղը» և տպագրական հնարների շնորհիվ նա հասել է գեղանկարչական էֆեկտների[18]։

Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (հունիսի 20, 2019) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռեմբրանդ (այլ կիրառումներ)
Ռեմբրանդ վան Ռեյն
Rembrandt van Rijn
Ի ծնեRembrandt van Rijn
Ծնվել էհուլիսի 15, 1606(1606-07-15)[1][2][3][…]
ԾննդավայրԼեյդեն, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4][5][6][…]
Վախճանվել էհոկտեմբերի 4, 1669(1669-10-04)[1][7][3][…] (63 տարեկան)
Մահվան վայրԱմստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[6][8][9]
Ազգությունհոլանդացի
Քաղաքացիություն Միացյալ պրովինցիաների հանրապետություն
ԿրթությունԼեյդենի համալսարան (1621)[10][5] և Լեյդենի քաղաքային գիմնազիա
ԴավանանքԿալվինականություն[9]
Մասնագիտություննկարիչ, գծանկարիչ, նկարիչ-փորագրող, արվեստի կոլեկցիոներ, օֆորտանկարիչ, հավաքորդ և վիզուալ արտիստ
Ոճհոլանդական գեղանկարչության ոսկե շրջան[11]
Ժանրդիմանկար, կրոնական նկարչություն, դիցաբանական գեղանկարչություն, ժանրային նկարչություն[8], պատմական գեղանկարչություն[8][9], ինքնապատկեր, բնանկար[8][9], դիմապատկեր[8][9], tronie?[8], նատյուրմորտ[8], սնափառություն[8][9], hunting still life?[9], mythological art?[9] և ձմեռային բնապատկեր[9]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներԳիշերային պարեկ, Սինդիկների հավաքը, Հրեական հարսնացուն և Բաղդասարի խրախճանք
ՈւսուցիչՅակոբ վան Սվանենբուրգ[5][9], Պիտեր Լաստման[9], Joris van Schooten? և Jan Pynas?
ԱշակերտներԱերտ դե Գելդեր[9], Վիլլեմ Դրոստ[9], Գոդֆրի Կնելլեր[9], Ֆիլիպս Կոնինկ, Տիտուս վան Ռեյն[9], Աբրահամ վան Դեյկ, Բերնարդ Կեյլ[9], Գերիտ Դոու[9], Կարել Ֆաբրիցիուս[12][9], Յուրգեն Օվենս[9], Ֆերդինանդ Բոլ[9], Սամուել վան Հոգստրատեն[9], Նիկոլաս Մաս[9], Լամբերտ Դոմեր, Գերբրանդ վան դեր Էկհոուտ[9], Գովերտ Ֆլինկ[9], Անտոն վան Բորսսոմ, Քրիստոֆեր Պաուլդիս[9], Կորնելիս Բրոուլեր[9], Յան Վիկտորս, Ֆրանց Վուլֆհագեն[9], Ժակ դը Ռուսո, Յակոբ Լևեկ[9], Ժան Գիլիշ վան Վլիետ, Ադրիան Վերդուլ, Վիլլեմ դե Պորտեր, Իսաակ դե Ժուրդեվիլ[9], Հեյման Դուլաարտ[9], Աբրահամ Ֆուրներիուս, Լեենդերտ վան Բեյերեն[9], Յոհան Ուլրիխ Մայր, Կարել վան դեր Պլյում, Կոնստանտիյն ա Ռենես[9], Հենրիխ Յանսեն, Գերիտ Վիլիմչ Հորստ, Յոհանես Ռավեն, Gerrit van Uylenburgh?[9], Jan de Stomme?[9], Johannes Colaert?[9] և Jan van Glabbeeck?[9]
ԱնդամակցությունԱմստերդամի Սուրբ Ղուկասի գիլդա
ՀայրHarmen Gerritszoon van Rijn?[9]
ՄայրNeeltje Willemsdr. Zuytbrouck?[9]
ԱմուսինՍակսիա վան Էյլենբյուրխ[9]
Համատեղ ապրողGeertje Dircx? և Հենդրիկյե Ստոֆելս
ԶավակներՏիտուս վան Ռեյն[9] և Կորնելիա վան Ռեյն[9]
ստորագրություն
Изображение автографа
Ռեմբրանդ վան Ռեյն Վիքիքաղվածքում
 Rembrandt Վիքիպահեստում

Ռեմբրանդի ստեղծագործական շրջանը համընկել է Հոլանդական ոսկե դարին՝ երկրի հսկայական հարստության և մշակութային ձեռքբերումների շրջանին։ Այդ ժամանակ հոլանդական արվեստը՝ հատկապես գեղանկարչությունը, իր ծաղկունքն է ապրել, թեև շատ բաներով հակադրվել է այդ ժամանակ Եվրոպայում առաջատար դիրքեր գրաված բարոկկո ոճին, շատ արգասաբեր է եղել և ծնել է շատ կարևոր նոր ժանրեր։ Ինչպես ոսկե դարի շատ նկարիչներ՝ Ռեմբրանդը նույնպես եղել է արվեստի գործերի կրքոտ հավաքորդ։

Ռեմբրանդը երբեք երկրից դուրս չի եկել, բայց նրա արվեստի վրա մեծ ազդեցություն են թողել իտալական վարպետների, Իտալիայում սովորած հոլանդացի նկարիչների (Պիտեր Լաստման), Ուտրեխտի կարավաջիստների և ֆլամանդացի բարոկկոյի վարպետ Պիտեր Պաուլ Ռուբենսի ստեղծագործությունները։ Երիտասարդ տարիներին հասել է մեծ հաջողությունների, բայց հետագա տարիներին ունեցել է անձնական և ֆինանսական կորուստներ։ Այնուամենայնիվ նրա փորագրանկարներն ու երփնագրերը մեծ ժողովրդականություն են վայելել նրա ողջ կյանքի ընթացքում, իսկ ինքը որպես նկարիչ մեծ հեղինակություն է վայելել[19]։ Քսան և ավելի տարիներ Ռեմբրանդն ապագայի խոշոր նկարիչներից շատերին սովորեցրել է իր հմտությունները[20]։

Ռեմբրանդի ժամանակակիցների դիմանակարները, ինքնադիմանկարները և Աստվածաշնչի նկարազարդումները համարվում են ստեղծագործական մեծագույն հաղթանակ։ Նրա ինքնադիմանկարների շարքը ձևավորում է նրա եզակի, անձնական կյանքի պատկերը, որտեղ նկարիչը իրեն պատկերել է բացառապես անկեղծ, առանց ավելորդ ինքնահավանության[21]։ Ռեմբրանդի մեծագույն ներդրումը փորագրանկարչության մեջ եղել է նրա Ժակ Կալոյի հետ մեկտեղ օգտագործած խածագծման համեմատաբար նոր տեխնիկան իսկակական արվեստի ձևի վերածելը։ Ռեմբրանդի հեղինակությունն այդ ասպարեզում ընդունվել է իր կենդանության օրոք և և երբեք կասկածի տակ չի դրվել։ Նրա փորագրանկարներն իր կենդանության օրոք Հոլանդիայի հանրապետությունից դուրս չեն տարվել, բայց վերատպությունները տարածվել են ողջ Եվրոպայով և նրա՝ օֆորտիստի հեղինակությունը՝ ստեղծագործական գործունեության սկզբնական շրջանում, տարածվել է դրանց շնորհիվ։

Իր աշխատանքներում Ռեմբրանդը ցուցադրել է դասական սրբանկարչության իր գիտելիքները։ Ռեմբրանդն Աստվածաշյան տեսարանները պատկերել է՝ հիմնվելով սուրբ գրքի տեքստի իմացության, դասական կոմպոզիցիայի յուրացման և Ամստերդամի հրեական բնակչությանն ուսումնասիրելով[22]։ Մարդկանց հոգեվիճակը հասկանալու և պատկերելու համար նրան կոչել են «քաղաքակրթության մեծագույն մարգարեներից մեկը»[23]։ Ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենը ասել է․ «Համեմատել ինձ Ռեմբրանդի հե՞տ; Ինչպիսի՛ սրբապղծություն։ Ռեմբրանդի՝ արվեստի սյան հե՞տ։ Մենք պետք է խոնարհվենք Ռեմբրանդի առջև և երբեք ոչ ոքի չհամեմատենք նրա հետ»[24]։ Ուշ շրջանի խոշորագույն վարպետ Ֆրանցիսկո Գոյան ասել է․«Ես երեք վարպետ եմ ունեցել՝ Բնությունը, Վելասկեսը և Ռեմբրանդը»[25]։ Վինսենթ վան Գոգը գրել է․ «Ռեմբրանդը այնքան խորը ընկղմված է խորհրդավորության մեջ, ասում է այնպիսի բաներ, որոնց համար բառեր չկան և ոչ մի լեզվով։ Ճիշտ է, որ նրանք Ռեմբրանդին կոչում են հրաշագործ․ սա հեշտ գործ չէ»[26]։ Իմպրեսիոնիստ Մաքս Լիբերմանը ասել է․ «Ամեն անգամ, երբ ես տեսնում եմ Հալսի նկարները, ուզում եմ նկարել, երբ տեսնում եմ Ռեմբրանդի նկարները, ուզում եմ հանձնվել[27]։

Կենսագրություն

խմբագրել

Ուսումնառության տարիներ

խմբագրել

Ռեմբրանդ[28] Հարմենսզոն («Հարմենի որդի») վան Ռեյնը ծնվել է 1606 թվականի հուլիսի 15-ին (որոշ աղբյուրներում 1607 թվականին) Լեյդենում[29] ջրաղացի սեփականատեր, ունևոր Հարմեն Հերրիթսզոն վան Ռեյնի և նրա կնոջ՝ նեելթեն Վիլլեմսդոհթեր վան Զույտբրուկի բազմազավակ ընտանիքում[30]։ Ընտանիքը նյութապես ապահովված է եղել։ Մայրը կաթոլիկ է եղել, իսկ հայրը պատկանել է հոլանդական ռեֆորմատական եկեղեցուն։ Մոր ընտանիքը նույնիսկ Նիդեռլանդական հեղափոխությունից հետո հավատարիմ է մնացել կաթոլիկ ուղղությանը[17]։ Չնայած իր արվեստում բազմաթիվ անգամ կրոնական թեմաներին անդրադառնալուն, Ռեմբրանդի որևէ եկեղեցուն պատկանելու մասին հիշատակություն չկա։ Նրա հինգ զավակները կնքվել են հոլանդական ռեֆորմատական եկեղեցում, չորսը՝ Օուդ Կերկում (Հին եկեղեցի), իսկ Տիտուսը՝ Զուիդերկերկում (Հարավային եկեղեցի)[31]։

Լեյդենում Ռեմբրանդը հաճախել է լատինական դպրոց և 14 տարեկանում ընդունվել է Լեյդենի համալսարան, բայց ամենից շատ հետաքրքրվել է գեղանկարչությամբ։ Երբ նա 13 տարեկան էր, նրան հանձնում են լեյդենյան կաթոլիկ պատմական գեղանկարիչ Յակոբ Սվանենբյուրխին, որի մոտ սովորում է 1620-1621 թվականներին[32]։ Հետազոտողներին չի հաջողվել գտնել այդ շրջանին վերաբերող Ռեմբրանդի աշխատանքները, այդ իսկ պատճառով Սվանենբյուրխի ազդեցության հարցը Ռեմբրանդի ստեղծարար յուրահատկության վրա մնում է բաց հարց, և շատ քիչ տեղեկություններ են հայտնի այսօր Սվանենբյուրխի մասին։

Լաստմանի և կարավաջիզմի ազդեցություն

խմբագրել

1623 թվականին Ռեմբրանդը սովորել է Ամստերդամում Պիտեր Լաստմանի մոտ, ով փորձ է ձեռք բերել Իտալիայում և մասնագիտացել է պատմական, դիցաբանական և աստվածաշնչյան սյուժեներում։

Լաստմանի մանրուքներ նկարելու կիրքը[33] մեծ ազդեցություն է թողել երիտասարդ նկարչի վրա։ Դա պարզ երևում է նկարչի պահպանված առաջին ստեղծագործություններում՝ «Սուրբ Ստեփանոսի քարկոծումը» (1629 թվական), «Տեսարան հին պատմութունից» (1626 թվական) և «Ներքինիի կնքումը» (1626 թվական)[17]։ Հասուն գործերի հետ համեմատությամբ այս գործերը գունեղ են, մանրամասն նկարված է նյութական աշխարհի յուրաքանչյուր մանրուք[16], որքան հնարավոր է փոխանցված է աստվածաշնչյան ավանդության տարասովոր միջավայրը[17]։ Համարյա բոլոր հերոսները արևելյան շքեղ հագուստներով են, փայլուն զարդարանքներով, որը ստեղծում է տոնական մաժորային միջավայր («Երաժշտության այլաբանություն», 1626 թվական, «Դավիդը Սոուլի առջև», 1627 թվական)։

 
«Քրիստոսը Գալիլեյան փոթորկի ժամանակ» (1633), Ռեմբրանդի միակ ծովային բնապատկերը 1990 թվականին գողացվել է Իզաբելա Ստյուարտ Գարդների թանգարանից և մինչ այժմ փնտրման մեջ է:

1625-1931 թվականներին ինքնուրույն աշխատել է Լեյդենում[18]։ Տվյալ շրջանի հանրագումարային աշխատանքներից «Թովիտն ու Աննան», «Վալլամն ու էշը», ոչ միայն վկայում են նկարչի վառ երևակայության մասին, այլև ցույց տալիս նրա ձգտումը որքան հնարավոր է արտահայտիչ ցույց տալ հերոսների դրամատիկ վերապրումները։ Բարոկկոյի մյուս վարպետների նման զգացմունքների արտահայտման համար նա սկսում է հնարավորինս շատ օգտագործել լուսաստվերները[17]։ Լույսին այդպես վերաբերվելուն նա պարտական է ուտրեխտցի կարավաջիստներին[17], բայց այդ հարցում ավելի շատ ազդվել է Ադամ Էլսհայմերի՝ Իտալիայում աշխատող գերմանացի նկարչի ստեղծագործություններից[17]։ Ամենաշատը կարավաջիստների ազդեցությունն են կրում նրա «Անխելք հարուստի առակը» (1627 թվական), «Սիմեոնն ու Աննան տաճարում» (1628 թվական), «Քրիստոսը Էմաուսում» (1629 թվական) կտավները։

Այս շրջանին է վերաբերում Ռեմբրանդի «Նկարիչը արվեստանոցում» 1628 թվականի կտավը։ Հավանաբար սա ինքնադիմանկար է։ Պատկերված է նկարիչը իր արվեստանոցում ստեղծագործելու պահին։ Կտավը, որի վրա աշխատում է նկարիչը, բերված է առաջին պլան, և նկարիչը նրա համեմատությամբ գաճաճ է երևում[17]։

Լեյդենի արվեստանոց

խմբագրել

1627 թվականին վերադառնալով Լեյդեն՝ Ռեմբրանդը իր ընկեր Յան Լիվենսի հետ բացում է սեփական արվեստանոցը և աշակերտներ հավաքում։ Ի տարբերություն իր ժամանակակիցների, որոնք գեղարվեստական կրթությունը զարգացնլու համար ճանապարհորդում էին Իտալիայում, Ռեմբրանդը ողջ կյանքի ընթացքում չի լքել Հոլանդիայի հանրապետությունը[34][35]։ Ամստերդամում նկարիչ Պիտեր Լաստմենի մոտ՝ վեցամսյա, կարճ, բայց շատ կարևոր ուսումից հետո Ռեմբրանդը մի քանի ամիս աշխատել է Յակոբ Պինասի հետ, իսկ հետո սեփական արվեստանոցն է բացել, թեև Սայմոն վան Լեուվենը պնդել է, թե Յորիս վան Շուտենը Լեյդենում սովորեցրել է Ռեմբրանդին[32][36]։

Ռեմբրանդը մի քանի տարվա մեջ ձեռք է բերել մեծ ճանաչում։ Աշխատելով կողք-կողքի` հաճախ ընկերները նույն սյուժեին էին անդրադառնում, օրինակ՝ «Սամսոնն ու Դալիլան» (1628-1629 թվականներ) կամ «Ղազարոսի վերակենդանացումը»։ Երկուսն էլ այդ շրջանում ձգտել են նկարել Ռուբենսի նման, ով այս տարիներին համարվում էր Եվրոպայի լավագույն նկարիչը[17], հաճախ Ռեմբրանդն է օգտագործել Լիվենսի գեղարվեստական հնարքները, հաճախ էլ հակառակը[17]։ Այդ պատճառով 1628-1632 թվականների նրանց նկարները հաճախ իրարից շատ չեն տարբերվում և արվեստաբանների համար դժվար որոշվող են[17]։ 1627 թվականին Ռեմբրանդը սկսել է իր մոտ ուսանողների հետ պարապել, այդ թվում Գերիտ Դոուին 1628 թվականին[37]։

1629 թվականին արքայազն Օրանացու քարտուղար, այդ ժամանակ հայտնի բանաստեղծ և մեկենաս Կոնստանդին Գյույգենսը նկատում է Ռեմբրանդին։ Մի նամակում նա Լիվենսին և Ռեմբրանդին ներկայացնում է, որպես խոստումնալից երիտասարդ նկարիչների[17], իսկ Ռեմբրանդի «Երեսուն արծաթը վերադարձնող Հուդան» կտավը նա համեմատում է Իտալիայի և Անտիկ շրջանի լավագույն ստեղծագործությունների հետ[17]։ Գյույգենսը օգնել է Ռեմբրանդին կապվել հարուստ պատվիրատուների հետ, ինքն էլ արքայայազն Օրանացու համար պատվիրել է մի քանի կրոնական թեմայով նկար։ Արքայայազնը մինչև 1646 թվականը շարունակել է նկարներ գնել Ռեմբրանդից[38]։

Սեփական ոճի մշակում

խմբագրել
 
Ռեմբրանդը իրեն այսպես է պատկերել 23 տարեկանում:

1631 թվականին Ռեմբրանդը տեղափոխվում է Ամստերդամ, որտեղ բարոկկոյի կտավներին հատուկ դինամիկ, արտաքին խանդալից տեսքը նրան ապահովեցին պատվիրատուների ստվար խումբ[15], որոնցից էր Գյուգենսը, ով Ռեմբրանդի մեջ տեսավ նոր Ռուբենսի։ Մեկ տարիա անց Յան Լիվենսը փակում է Լեյդենի արվեստանոցը և մեկնում Անգլիա, որտեղ ընկնում է Վան Դեյքի ազդեցության տակ։ Վերադառնում է 1644 թվականին և շարունակում աշխատել Անտվերպենում[17]։

Ամստերդամ տեղափոխվելուց հետո Ռեմբրանդը կանանց և տղամարդկանց գլուխների բազմաթիվ էտյուդներ է անում[17], որտեղ, ուսումնասիրելով յուրաքանչյուր մոդելին, փորձեր է անում գլխի շարժման, դիմաշարժման հետ։ Այս ոչ մեծ ստեղծագործությունները, որոնք հետագայում սխալմամբ համարվում էին նկարչի հոր և մոր դիմանկարներ, դարձել են Ռեմբրանդ-դիմանկարչի իսկական դպրոց[17]։ Հատկապես դիմանկարչությունը հնարավորություն տվեց Ռեմբրանդին գրավել ամստերդամցի հարուստ պատվիրատուներին և դրանով հասնել հաջողության։

Առաջին ամստերդամյան տարիներին Ռեմբրանդի ստեղծագործություններում զգալի տեղ է գրավում ինքնադիմանկարը։ Պատկերելով իրեն ֆանտաստիկ շորերով և անսովոր շարժումներով, նա ուրվագծում է իր արվեստի նոր ուղիները։ Հաճախ էտյուդների տարեց կերպարները` զուգված արևելյան շքեղ հագուստներով, նկարչի երևակայությամբ վերափոխվում են աստվածաշնչային կերպարների[17], այսպիսին է մտազբաղ «Երուսաղեմի ավերածությունը ողբացող Երեմիան» (1630)։ Ոգևորված Ռուբենսի բազմաֆիգուր փորագրություններով, Ռեմբրանդը շտատհալտեր Ֆրիդրիխ Հենրիխ Օրանացու համար ստեղծում է առաջին «Խաչ բարձրացնելը» (1633 թվական) և «Խաչից իջեցելը» կտավները (1632/1633 թվականներ)[17]։

Հաջողություն Ամստերդամում

խմբագրել
 
«Երաժշտության այլաբանություն» (1626), Ռեմբրանդի վրա Լաստմանի ազդեցության օրինակ:

Ռեմբրանդի հետագա կյանքի և գործունեության վրա նկատելի հետք է թողել նրա ամուսնությունը Սասկիա վան Էյլենբյուրհի (1634-1642 թվականներ) հետ[39][40]։ 1640-ական թվականների սկիզբը Ռեմբրանդի առավել մեծ հաջողությունների և բարեկեցության տարիներն էին։ Սասկիան բարեկեցիկ ընտանիքից էր, նրա հայրը փաստաբան էր և Լեուվարդենի քաղաքագլուխը։ Աղջիկը փոքր հասակում կորցրել էր մորը, և ապրել մեծ քրոջ՝ Հեթ Բիլդի հետ։ Ռեմբրանդն ու Սասկիան ամուսնացել են տեղի՝ Սուրբ Անապարոչիբեզ եկեղեցում, Ռեմբրանդի հարազատների ներկայությամբ[41]։ Սասկիայի հոր շնորհիվ շատ բյուրգերների դռներ բացվել Ռեմբրանդի առջև և Ամստերդամում ապրելու տարիներին նա 50-ից ավելի դիմապատկերների պատվեր է ստացել։ Նա նույն թվականին Ամստերդամի բուրգեր է դարձել նկարիչների տեղական գիլդիայի անդամ։ Մի շարք աշակերտներ է ստացել, որոնց թվում էին նաև Ֆերդինանդ Բոլը և Գովերտ Ֆլինկը[42]։

«Բժիշկ Տյուլպի անատոմիայի դասը» (1632 թվական, Մաուրիցհեյս, Հաագա) խմբանկարը ճանաչում[43] և շատ պատվերներ են բերում Ռեմբրանդին։ Նրա մոտ սովորում են բազմաթիվ աշակերտներ։ Նկարում բժիշկները նկարված են բրգաձև կոմպոզիցիայով, այլ ոչ զուգահեռ շարքերով, ինչպես ընդունված էր այդ ժամանակվա խմբակային դիմանկարի կանոններով։ Ընդունված կարգին հակառակ դիմանկարի հերոսների դեմքերը դեպի հանդիսատեսը չեն շրջված, այլ նայում են մի կետի, որը հոգեպես համախմբում է կերպարներին մեկ խմբում[17]։ Յուրաքանչյուր դեմքի շարժը և լուսաստվերի դրամատիկ օգտագործումը գիծ է քաշում նկարչի փորձարարական շրջանի տակ և փաստում նրա ստեղծագործական հասունության մասին[17]։ Ռեմբրանդի հանդեպ առավել բարեհաճ էին մենոնիտները։ Մեծ աղմուկ է հանել մենոնիտ քարոզիչ Կորնելիս Անսլոյի երկակի դիմանկարը[17]։

Նյութական պայմանները Ռեմբրանդին թույլ են տալիս առանձնատուն գնել (այժմ Ռեմբրանդի տուն-թանգարան), որը նա լցնում էր արվեստի անտիկ գործերով[16]։ Դրանք ոչ միայն Իտալական վարպետների նկարներ և գծանկարներ էին, այլև անտիկ քանդակներ, զենքեր և երաժշտական գործիքներ[16]։

Այդ շրջանի առավել արժեքավոր դիմանկարներից են Սասկիայի պատկերները՝ հաճախ տանը, պառկած անկողնում, հաճախ հարուստ հանդերձանքով կամ թատերական կերպարով («Սասկիան Ֆլորայի կերպարում», 1634 թվական)։ 1541 թվականին ծնվել է նրան որդին՝ Տիտուսը, դրանից առաջ երեք երեխաները մահացել էին վաղ տարիքում։ Նկարչի կենսական ուժերի առատությունը արտահայտված է «Անառակ որդին պանդոկում» կտավում (1635 թվական)։ Այս նկարի պատկերագրությունը անառակ որդու մասին պատմող աստվածաշնչային առակի բարոյագիտական պատկերներից է[17]։

Սասկիան մահացել է որդու ծննդից մեկ տարի անց, և նկարչի կյանքում սկսել է անընդհատ անձնական կորուստների շրջան[16]։

Ընդհանրություններ իտալացի վարպետների հետ

խմբագրել

Այդ տարիների Ռեմբրանդի ստեղծագործությունները, և դիմանկարներում և ավետարանական և դիցաբանական թեմաներով բազմաֆիգուր կոմպոզիցիաներում, իր արտաքին էֆեկտներին ցուցաբերած մեծ հոգատարությամբ, դիմանկարներին հատուկ դիմագծերի, հագուստի, թանկարժեք իրերի մանրամասն պատկերմամբ, շատ ընդհանուր գծեր ունեն իտալական բարոկկոյի վարպետների ստեղծագործությունների հետ[16]։

«Եվրոպայի առևանգումը» (1632 թվական) և «Գենիմեդի առևանգումը» (1635 թվական) և այլ իտալական գեղանկարչության սովորական սյուժեները Ռեմբրանդի մոտ լրիվ կերպարանափոխված են։ Ռեմբրանդը առաջինի դեպքում հոլանդական բնապատկեր է մտցրել, իսկ երկրորդի դեպքում առասպելական գեղեցիկ երիտասարդի կերպարը հեգնորեն մեկնաբանել՝ պատկերելով նրան սարսափից աղավաղված դեմքով մանուկի տեսքով[17]։ Ինքնադիմանկարներում և իր հարազատների դիմանկարներում Ռեմբրանդը դիմել է լայն վրձնահարվածների և թատերային էֆեկտների («Ինքնադիմանկար Սասկիայի հետ», մոտ 1635 թվականին, Դրեզդենի պատկերասրահ)։ Այս շրջանում Ռեմբրանդը հաճախ տուրք է տվել բարոկկոյի արտաքին պաթոսին ու դինամիկային («Սամսոնի կուրացումը», 1636 թվական, Շտեդելի գեղարվեստի ինստիտուտ, Մայնի Ֆրանկֆուրտ), սակայն, ստեղծել է նաև իսկական դրամատիզմով ու դեմոկրատականությամբ օժտված ռեալիստական կերպարներ («Խաչից իշեցնելը», 1634 թվական, «Դանայա», 1636 թվական, երկուսն էլ՝ Էրմիտաժ, Լենինգրադ)։ Ռեմբրանդի հայտնի «Դանայա»-ն (1636/1643 թվականներ) փայլում է լույսի մեջ[16]։ 1630-ական թվականներին Ռեմբրանդը կատարել է իր առաջին բնանկարները («Քարե կամրջով բնանկար», մոտ 1638 թվական, Ռեյկսմյուզեում, Ամստերդամ), ինչպես նաև առաջին մեծարժեք փորագրությունները («Անառակ որդու վերադարձը», 1636 թվական, «Բերետով ինքնադիմանկար», 1639 թվական)։

Գիշերային դետք

խմբագրել
 
«Գիշերային դետք» (1642)

Ռեմբրանդի արվեստի և դեմոկրատական ավանդույթները կորցնող հոլանդական բուրժուազիայի միջև հասունացող բախումը ի հայտ եկավ 1642 թվականին։ Ռեմբրանդը ստանում է Ամստերդամի հրացանակիրների նոր շենքի համար վեց մեծ խմբակային դիմանկարներից մեկի պատվերը, մյուս երկու պատվերներն անցան նրա աշակերտներին։ Ռեմրանդտը իր այս կտավի ստեղծման ժամանակ, որը չորս մետր էր և իր ամենամեծ կտավը[17], խախտել է հոլանդական դիմանկարչության բոլոր կանոնները, երկու դար առաջ կանխագուշակելով 19-րդ դարի՝ ռեալիզմի և իմպրեսիոնիզմի շրջանի գեղարվեստական հնարքները։ Կերպարները շատ պարզ են նկարված, և նրանցից շատերը ետին պլան են մղված։

  Ռեմբրանդի մոնումենտալ աշխատանքը, որը պատկերում է հրամանատարների ղեկավարությամբ, հրաձգային վաշտի հանկարծակի արշավի ելնելը, լուծված է որպես մասսայական տեսարան, լցված կոնկրետ և անանուն կերպարներով և կառուցված է վառ լուսավորված գունային բծերի և մթնեցված տարածությունների թրթռուն հակադրությամբ։ Աններդաշնակության և լարվածության տպավորությունը, պատկերված պահի պատահականությունը տոգորված են հանդիսավորությամբ և հերոսական վերելքով, իր հնչեղությամբ հավասարվում է պատմական կոմպոզիցիայի։
- Տատյանա Կապտերևա[16].
 

«Գիշերային դետք» (Ռեյկսմյուզեում) նկարը առաջ բերեց պատվիրատուների դժգոհությունը։ Սովորական խմբային դիմապատկերի փոխարեն Ռեմբրանդը ստեղծել էր հրաձիգների գիլդիայի՝ հերոսական պաթոսով առլեցուն ելույթի պահը, ըստ էության պատմական ժանրի մի կոմպոզիցիա, որը հուշեր էր արթնացնում հոլանդական ժողովրդի ազատագրական պայքարի մասին։ Ռեմբրանդի կենսագիրները վիճում են այն հարցի շուրջ, թե «Գիշերային դետք»-ի անհաջողությունը ինչպե՞ս է ազդել նկարչի հետագա կարիերայի վրա[44]։

Գիշերային դետքից հետո

խմբագրել

Այդ միջադեպից հետո պատվերները խիստ կրճատվում են, Ռեմբրանդի արվեստանոցում մնում են հատ ու կենտ աշակերտներ։ Նախկինում Ռեմբրանդի արվեստին հատուկ կենսուրախության գծերը 1640-ական թվականներին գրեթե անհետանում են, նկարիչը առավելապես ստեղծում է հանգիստ, ջերմությամբ ներթափանցված աստվածաշնչային պատկերներ՝ բացահայտելով մարդկային ապրումների նրբերանգներ («Սուրբ ընտանիք», 1645 թվական, Էրմիտաժ, «Քրիստոսը, և իր աշակերտները Էմմաուսում», 1648 թվական, Լուվր, Փարիզ և այլն)։ Ռեմբրանդի այս շրջանի գեղանկարչությանը բնորոշ է լուսաստվերի բազմազանությունը, գունապատկերի ջերմությունը, ուր գերիշխողը կարմիրի և ոսկե-շագանակագույնի համադրումներն են[18]։ Տարիների հետ Ռեմբրանդը նախընտրում է համարձակ վրձնահարվածները լույսի ու ստվերի հակադրությանը, որոնք հիմնականում ծածկում են ֆոնային դետալները[17]։ 1650-ական թվականների կոմպոզիցիաներում («Հակոբը օրհնում է Հովսեփի որդիներին», 1656 թվական, Պատկերասրահ, Կասսել) Ռեմբրանդը ավելի ու ավելի հաճախ է դիմում մեծաֆիգուր պատկերների՝ կերպարներին հաղորդելով առանձնահատուկ պարզություն ու մոնումենտալություն։ Այդ տարիներին նա ստեղծում է իր առավել նշանակալից դիմանկարներից շատերը («Նկարչի որդի Տիտուսը կարդալիս», մոտ 1657 թվական, Գեղարվեստա-պատմական թանգարան, Վիեննա, ինքնադիմանկարներ, 1660 թվական, Լուվր, Փարիզ և այլն), մասնավորապես՝ ծերունիների դիմանկարներ, ուր խտացված են երկար տարիներ վիշտ ու զրկանքներ տեսած մարդկանց ներքին գեղեցկությունն ու իմաստությունը (այսպես կոչված Ռեմբրանդի կնոջ եղբոր դիմանկարը, 1654 թվական, Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան, Մոսկվա, «Կարմիր հագած ծերունին», մոտ 1652-1654 թվականներ, Էրմիտաժ)։ 1650-ական թվականների գրաֆիկան իր հիմնական գծերով հոգեհարազատ է գեղանկարչական աշխատանքներին («Ֆաուստ», օֆորտ, մոտ 1652 թվական և այլն)[18]։

Անցումային շրջան

խմբագրել

1640-ական թվականների Ռեմբրանդի կյանքի մասին փաստաթղթերում քիչ տեղեկություններ կան[17]։ Այդ շրջանի նրա աշակերտներից հայտնի է միայն Նիկոլաս Մասը Դորդրեխտից[17]։ Հավանաբար Ռեմբրանդը շարունակել է շվայտ կյանք վարել, մինչև որ հանգուցյալ Սասկիայի ընտանիքը չի հայտնել իր անհանգստությունը, թե նա ինչպես է օգտագործում Սասկիայի օժիտը[17]։ Տիտուսի դայակ Գերտիե Դիրքսը Ռեմբրանդին դատի է տվել ամուսնության խոստումը չկատարելու համար։ Այս միջադեպը հարթելու համար նկարիչը զգալի գումար է ծախսել[17]։

1640-ականների վերջին Ռեմբրանդը միանում է իր երիտասարդ աղախին Հենդրիկե Ստոֆելսի հետ, որի կերպարը առկա է նկարչի այդ ժամանակի բազմաթիվ աշխատանքներում՝ «Ֆլորա» (1654 թվական), «Լողացող կինը» (1654 թվական), «Հենդրիկեն պատուհանի մոտ» (1655 թվական)։ Երբ 1654 թվականին Ռեմբրանդի հետ աղջիկ են ունենում, ծխական խորհուրդը Հենդրիկեին պարսավում է մեղավոր կենակցության համար։ Այդ տարիներին Ռեմբրանդը հրաժարվում է համընդհանուր մարդկային թեմաներից և գեղանկարչական գործերը քիչ են[17]։

Նկարիչը երկար աշխատել է բուրգոմիստր Յան Սիկսի և այլ ազդեցիկ բյուրգերների փորագիր դիմանկարների վրա։ Բոլոր իրեն հայտնի փորագրության հայտնի տեխնիկական հնարքները նա օգտագործել է լավ մտածված «Հիվանդներին բուժող Քրիստոսը» օֆորտի ստեղծման ժամանակ, որը հայտնի է որպես «Հարյուր գուլդեն արժեցող թերթիկ»։ Օֆորտը իր երկրորդ անունով պարտական է 17-րդ դարի համար այդ խոշոր գումարին, որ վճարել են նրա համար։ Այս, լուսաստվերով զարմացնող օգորտի վրա, Ռեմբրանդը աշխատել է յոթ տարի՝ 1643-1649 թվականներին[17]։ 1661 թվականում նա շարունակում է 1653 թվականին սկսած «Երեք խաչ» օֆորտի վրա, որը այդպես էլ չի ավարտում։

 
«Սուրբ ընտանիք» (1645, Էրմիտաժ)

Կյանքի ծանր տարիներին Ռեմբրանդին գրավում է բնանկարը։ Նա նկարում է ամպամած, փոթորկալից քամիով և բնության այլ ռոմանտիկ արտահայտություններով բնապատկերներ Ռուբենսի և Սեգերսի ավանդույթներով։ Ռեմբրանդի ռեալիզմի գոհարներից է 1646 թվականի «Ձմեռային բնապատկերը»։ Բայց Ռեմբրանդի, որպես բնապատկերի վարպետի ստեղծագործությունների գագաթում ոչ այնքան գեղանկարչական գործերն էին, որքան գծանկարներն ու օֆորտները, որոնցից են ՝ «Հողմաղացը» (1641 թվական) և «Երեք ծառ» (1643 թվական)[17]։ Նա ստեղծագործում է նաև իր համար նոր ժանրերում, ինչպիսին են նատյուրմորտը և ձիերի նկարներ։ Ձիերը, ըստ ընդհանուր կարծիքի, երբեք Ռեմբրանդին չեն հաջողվել[45][46]։

Տնական ամենօրյա տեսարանները Ռեմբրանդի մոտ քնարական մեկնաբանություն են ստանում[16], այդպիսին են երկու 1645 և 1646 թվականների «Սուրբ ընտանիք»-ները։ «Քրմերի երկրպագությունը» (1646 թվական) և «Հանգիստ Եգիպտոսի ճամփին» (1647 թվական) կտավների հետ մեկտեղ այս գործերը առիթ են տալիս պնդել, որ Ռեմբրանդի մոտ առաջացել էր նահապետական ընտանիքի իդեալականացման միտում[15]։ Այս աշխատանքները տոգորված են ազգակցական հարաբերությունների ջերմ զգացմունքներով, սիրով և կարեկցությամբ[16]։ Լուսաստվերը այս նկարներում հասնում է նախկինում չտեսնված նրբերանգների հարստության։ Գունային երանգավորումը տաք է, առավելությամբ թռթռացող կարմիր, ոսկեգույն և շագանակագույն տոներով[15]։

Ռեմբրանդի ուշ շրջան

խմբագրել

1653 թվականին նյութական կարիքից ելնելով՝ Ռեմբրանդը իր ողջ կարողությունը փոխանցել է որդուն՝ Տիտուսին[17], որից հետո՝ 1656 թվականին թվականին Ռեմբրանդը հայտարարվել է անվճարունակ պարտապան, 1657-1658 թվականներին նրա ողջ ունեցվածքը աճուրդի է հանվել։ Տան և ունեցվածքի աճուրդի հանվելուց հետո (պահպանվել է Ռեմբրանդի գեղարվեստական հավաքածուի ցուցակը)[17] Ռեմբրանդը տեղափոխվել է Ամստերդամի հրեական թաղամաս և կյանքի մնացած մասը անցկացրել նեղության մեջ[15][18]։ Այդ տարիներին նկարչին ամենամոտ մարդը մնում է Տիտուսը, պահպանվել են նրա այդ շրջանի բազմաթիվ նկարներ։ Նրանց մի մասում պատկերված է հեքիաթական արքայազնի նման, ուրիշների վրա՝ արևով ողողված հրեշտակի տեսքով[16]։ 1668 թվականին Տիտուսի մահը նկարչի համար ճակատագրի վերջին հարվածն էր, և նա մահանում է մեկ տարի անց։

 
«Մատթեոսն ու հրեշտակը» (1661): Հավանաբար բնորդ է ծառայել Տիտուսը

Ռեմբրանդի 1650-ական թվականների ստեղծագործությունների առանձնահատուկ գիծը կոմպոզիցիաների պարզությունն ու մոնումենտալ, խոշոր ֆիգուրներն են[15]։ Այս առումով բնորոշ է սիցիլիացի ազնվական Անտոնիո Ռուֆոյի համար 1653 թվականին նկարված «Արիստոտելը Հոմերոսի կիսանդրու հետ», որը նրա ժառանգները 1961 թվականին աճուրդով վաճառել են Մետրոպոլիտեն թանգարանին այդ ժամանակվա համար ռեկորդային՝ երկուսից ավելի միլիոն դոլարով[47]։ Նկարում մտասույզ Արիստոտելը ձեռքը դրել է Հոմերոսի կիսանդրու վրա, նրա դեմքից կարծես լույս է ճառագում[17]։

Կյանքի վերջին տասնամյակում Ռեմբրանդի ստեղծագործությունը հասել է կատարելության՝ դառնալով նկարչի նախորդ բոլոր որոնումների մի տեսակ սինթեզը։ Եթե 1650-կանների կտավների վրա կերպարները երբեք չեն գերազանցում երեքը, ապա իր կյանքի վերջին տասնամյակում Ռեմբրանդը վերադառնում է բազմաֆիգուր կոմպոզիցիաներին։ Երկու անգամ դրանք խոշոր և վարկաբեր պատվերներ էին։ 1661 թվականին Ամստերդամի քաղաքապետարանի համար Ռեմբրանդին պատվիրել են Հոլանդիայի պատմական անցյալին վերաբերող մեծ կտավ («Հուլիոս Ցիվիլիսի դավադրությունը», պահպանվել է մի հատված, 1661 թվական, Ազգային թանգարան, Ստոկհոլմ)[17]։ Մոնումենտալությամբ ու հերոսականությամբ, դաժան ռեալիզմով աչքի ընկնող այս կտավը չի ընդունվել պատվիրատուի կողմից և չի վճարվել[16][18]։ 1662 թվականին նկարած «Սինդիկներ» խմբակային դիմանկարը, չնայած կերպարների անբռնազբոսիկ դիրքերին, դեմքերի կենդանի արտահայտությանը և կուռ կոմպոզիցիայի, մեկ քայլ ետ է փոխզիջում չընդունող «Գիշերային դետք»-ի համեմատությամբ[17], բայց այս կտավից պատվիրատուները գոհ էին, կատարված էին նրանց բոլոր ցանկությունները։

Վերջին երկու տասնամյակների ստեղծագործություններում Ռեմբրանդի ազատ, լայնաթափ գեղանկարչությունը ձեռք է բերել մի առանձին տարածական խորություն, իսկ լուսաստվերը հանդես է եկել որպես կոմպոզիցիոն կառուցման և հոգեբանական բախումների բացահայտման հզոր միջոց[18]։ Դիմապատկերի ասպարեզում նա հասել է վարպետության գագաթնակետին[16]։ Նկարչին բնորդում են ոչ միայն նրա ընկերները (Նիկոլաս Բրեյնինգ, 1652 թվական Գերարդ դե Լերես, 1665 թվական, Յերեմիաս դե Դեկեր, 1666 թվական), այլև անանուն զինվորներ, ծերունիներ՝ բոլոր նրանք, որոնք նկարչի նման ճաշակել են դառը փորձությունների տարիներ[16]։ Նրանց դեմքերն ու ձեռքերը լուսավորված են ներքին հոգևոր լույսով։ Ձեռնոց հագնող Յան Սիկսի տոնական դիմանկարը (1654 թվական), առանձնանում է գույների հարմոնիայով, լայն, հյութեղ վրձնահարվածներով։ Նկարչի նեքին աճի մասին է խոսում ինքնադիմանկարների շարքը, որը պատմում է նրա նվիրական զգացմունքների մասին։ Ինքնադիմանկարների շարքը լրացնում են կյանքից իմաստացած առաքյալների դիմանկարները, որոնց շատերի դիմագծերում կարելի է որսալ նկարչի դիմագծերը[17]։

Վերջին ստեղծագործություններ

խմբագրել
 
«Անառակ որդու վերադարձը» (1666/1669, Էրմիտաժ)

Ռեմբրանդի գեղարվեստական տաղանդը վերընթաց շարժում է ապրել[16]։ Նրա վերջին ստեղծագործությունները գեղարվեստի պատմության մեջ եզակի երևույթ են։ Նրա կպչուն, կարծես թե կտավի վրայով սահող ներկերի գաղտնիքը մինչ այժմ չի բացահայտված։ Մոնումենտալ ֆիգուրները հատուկ բերված են առաջին պլան։ Նկարիչը անդրադարձել է աստվածաշնչային սակավ արծարծվող կերպարների, որոնց համապատասխանությունը Աստվածաշնչի տեքստի հետ մինչ այժմ ճշտվում է։ Նա ընտրել է կեցության այն պահերը, երբ մարդկային վերապրումները արտահայտվում են առանձնակի ուժով[16]։

Ուշ շրջանին են վերաբերում նաև առավել բարդ ու խոր հոգեբանական կառուցվածքով կրոնական թեմաներով կոմպոզիցիաները («Ասուրը, Ամանը և Եսթերը», 1660 թ., Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան, Մոսկվա, «Անառակ որդու վերադարձը»[48], մոտ 1668-1669 թթ., Էրմիտաժ), «Պետրոս առաքյալի հրաժարումը» (1660 թ.), հոգեբանական դիմանկարները («Բանաստեղծ Ի․ Դեկկերը», 1666 թ., Էրմիտաժ), «Բրաունշվեյգ ընտանիքի դիմանկարը» (1668/1669 թթ.), և այսպես կոչված «Հրեա հարսնացուն» (1665 թ.)։ Այս բոլոր գործերի թվագրումը հարաբերական է[17]։

1662 թվականի Քյոլնի ինքնադիմանկարում նրա դեմքը ծռմռված է դառը ժպիտից, իսկ վերջին 1669 թվականի ինքնադիմանկարներում ( Ուֆֆիցի, Լոնդոնի ազգային պատկերասրահ և Մաուրիցհեյս) նա, չնայած ֆիզիկակական անկարողությանը, հանգիստ նայում է ճակատագրին[16]։

Ռեմբրանդը մահացել է 1669 թվականի հոկտեմբերի 4-ին Ամստերդամում։ Թաղել են նրան Ամստերդամի Վեստերյերկում[17]։ Իր ողջ կյանքի ընթացքում նա նկարել է 350 գեղանկար, ավելի քան 100 գծանկար և 300 օֆորտ։ Գծանկարներով նա չի զիջել իր գեղանկարչական աշխատանքներին[16], առավել գնահատվում են նրա վերջին շրջանում եղեգնյա գրչով արած գծանկարները[15]։

Չնայած Ռեմբրանդի անմիջական աշակերտներից միայն քչերին (օրինակ, Կ․ Ֆաբրիցիուս, Ա․ դե Հելդեր) է հաջողվել օրգանապես յուրացնել նրա ստեղծագործական սկզբունքները, նկարչի ռեալիստական նորարարությունը նրան դարձրել է ամենաազդեցիկ նկարիչներից մեկը համաշխարհային արվեստի պատմության մեջ[18]։

Ռեմբրանդի գործունեություն

խմբագրել

Ռեմբրանդի Հյուգենսին ուղղված նամակում պահպանվել է նրա միակ բացատրությունը, թե նա իր ստեղծագործական կյանքում ինչի է ձգտել իր արվեստով։ Նա բնորոշել է այն որպես «մեծագույն և ամենաբնական շարժում» (հոլ.՝ de meeste en de natuurlijkste beweegelijkheid), որտեղ «beweegelijkheid» բառը և՛ «հույզ» է, և՛ «շարժառիթ»։ Անկախ նրանից, թե իր գրածը համապատասխանում է իր ստեղծագործական նպատակներին թե ոչ, բայց լայն մեկնաբանությունների տեղիք է տալիս և արվեստի քննադատները դիտարկել են, որ Ռեմբրանդը իր ստեղծագործություններում շատ հեշտ է միավորել հողեղենն ու հոգևորը[49]։

20-րդ դարի արվեստի գիտակները պնդել են, թե Ռեմբրանդը 600 նկար է ստեղծել[50], 400 փորագրանկար և 2000 գծանկար[51]։ Նրա բոլոր տպագրական աշխատանքները ավանդաբար փորագրանկար են անվանում, թեև նա միշտ խառը տեխնիկա է օգտագործել դրանք ստեղծելուց՝ փորագրություն, չոր ասեղ և այլն։ Միայն մեկ տեխնիկայով ստեղծված ստեղծագործությունների քանակը մոտ 300 է[52]։ Հավանաբար Ռեմբրանդը 2000 հազարից ավելի գծանկարներ է ստեղծել, բայց այսքանն է միայն պահպանվել[53]։ Ըստ երկու մասնագետների գծանկարները, որոնք հաստատված են ստորագրությամբ, 75 հատ են։ Ցուցակը քննարկման է դրվել 2010 թվականի գիտաժողովի ժամանակ[54]։

Օֆորտներ

խմբագրել

Ռեմբրանդը իր ստեղծագործական կյանքի ողջ ընթացքում՝ 1626-1660 թվականներին օֆորտներ է ստեղծել, մինչև որ ստիպված վաճառել է իր տպարանը փաստացի թողել է խածագծելը։ Ռեմբրանդը միայն անհանգիստ 1649 թվականով թվագրված գործեր չունի[55]։ Նա խազագծել է շատ արդյունավետ, ու թեև տիրապետել է հատիչին և փորագրել է թիթեղի վրա, բայց իր սիրած եղանակը մնացել է խածագծումը։ Սկզբում նա օֆոչտներում աշխատել է գծանկարի ոճով, բայց շուտով անցել է ուրիշ ոճի, որը հիմնվում էր գեղանկարի վրա։ Այստեղ օգտագործլ է բազմաթիվ գծեր և թթվի խառնուրդներ ընդգծելու համար գծերի արտահայտչականությունը։ 1630-ական թվականների վերջից Ռեմբրանդը անցել է կատարման առավել պարզ ոճի[56]։ 1640-ականներին նա աշխատել է այսպես կոչված «Հարյուր գուլդեն» ստեղծագործության վրա, որը նրա կարիերայի ընթացքում բեկումնային է եղել։ Դրանից հետո Ռեմբրանդի մոտ հայտնվել է խածագծման վերջնական ոճը[57]։ Թեև տպագրությունները պահպանվել են երկու թերթ-տպածոներով, բայց առաջինները շատ եզակի են պահպանվել և վերջնական տպագրության տակ կարելի է փոփոխությունները[58]։

 
Երեք ծառ, 1643

1650-ական թվականների հասուն ստեղծագործություններում Ռեմբրանդը թիթեղի ավելի շատ իմպրովիզացիաներ է արել, օգտագործել է մի քանի թիթեղ՝ մինչև տասնմեկ հատ։ Նա սկսել է օգտագործել դուրս ցցված մասերը, ընդգծելու համար օֆորտի մուգ հատվածները, որոնք թիթեղի մեծ մասն էին կազմում։ Նա փորձեր է կատարել տարբեր թղթերով, հաճախ օգտագործելով ճապոնական և մագաղաթանման թուղթ։ Նա սկսել է օգտագործել «մակերեսային երանգ»՝ թողնելով թիթեղի վրա բարակ ներկի շերտ, փոխանակ այն լրիվ լվալու և ստացել է յուրահատուկ տպավորություն[59]։ Ռեմբրանդի օֆորտները ունեն գեղանկարչական աշխատանքների հետ նման սյուժեներ։ Ստեղծել է քսանյոթ ինքնանկար, բազմաթիվ այլ մարդկանց դիմանկարներ, 46 բնանկար՝ հիմնականում ոչ մեծ չափսերի, որոնք մինչև 19-րդ դարի վերջը մեծապես նպաստել են բնապատկերի գրաֆիկական կատարման ձևին։ Նրա օֆորտների մեկ երրորդը կրոնական թեմաներով է, որոնց մի մասը շատ պարզ են, իսկ մի մասն էլ մոնումենտալ տպագիր հրատարակություններում են։ Մի քանի էրոտիկ, կամ պարզապես անպարկեշտ օֆորտներ կան, որոնք համարժեքը չունեն Ռեմբրանդի գեղանկարչական գործերում[60]։ Նա ստիպված վաճառել է իր և այլ նկարիչներ օֆորտների հիասքանչ հավաքածուն։ Շատ նկարիչներ, ինչպիսիք են՝ Անդրեա Մանտենյան, Ռաֆայելը, Հերկուլես Սեգերսը, և Ջովանի Բենեդետտո Կաստիլիոնեն շատ են ազդվել Ռեմբրանդի փարագրանկարչության փորցից։

Ինքնադիմանկարներ

խմբագրել

Ռեմբրանդի ստեղծագործություններում զգալի տեղ է գրավում ինքնադիմանկարը։ Ժամանակին 90 նկար համարվել են Ռեմբրանդի ինքնադիմանկարներ, բայց այժմ պարզվել է, որ դրանց մի մասը ստեղծել են նրա աշակերտները՝ ուսման համար պատճենելով վարպետի դիմանկարները։ Ուսումնասիրությունների արդյունքում հաստատված ինքնադիմանկարների քանակը կրճատվել է և հասել 40-ի[61]։ Դրանցից մի մասը ֆանտաստիկ, կեղծ-պատմական զգեստներով են։ ինքնադիմանկարներով կարելի է հետևել երիտասարդ նկարչի դեմքի վերափոխումը հասուն տղամարդու և վերջում ծերունու[62]։

Իր դիմանկարներում և ինքնադիմանկարներում Ռեմբրանդը նստած մարդուն պատկերել է այնպես, որ քթի գիծը սահմանային է դառնում նկարի լուսավոր և ստվերոտ հատվածների միջև։ Ռեմբրանդի դեմքը նկարներում մասնակի մգեցված է, իսկ քիթը պայծառ և աչքի ընկնող է, թեթև կիսատոների մեջ՝ ծառայում է դիտողի ուշադրությունը կենտրոնացնելու, լույսի հոսքը ճնշող պարզությամբ և մտածկոտ կիսախավարով դրամատիզացնելու համար[63]։

Մի շարք աստվածաշնչային ստեղծագործություններում՝ ինչպիսիք են «Խաչ բարձրացնելը», «Իր երազները պատմող Հովսեփը» և «Սուրբ Ստեփանոսի քարկոծումը» գործերը, Ռեմբրանդը իրեն պատկերել է ամբոխի մեջ։ Դարհեմը գտնում է, որ «Աստվածաշունչը Ռեմբրանդի համար յուրօրինակ օրագիր էր, որի միջոցով նա պատմում էր իր անձնական կյանքի մասին»[64]։

Նկարների իսկության ստուգում

խմբագրել
 
Լեհ հեծյալը
 
Ոսկե սաղավարտով մարդը, Բերլին, ժամանակին Ռեմբրանդի ամենահայտնի գործերից մեկը, որը այժմ նրան չի վերագրվում[66]

Ռեմբրանդի ստեղծագործությունների ուսումնասիրողների համար ամենամեծ դժվարությունը նրա ստեղծագործությունների բազմաթիվ պատճեններն ու կրկնություններն են, որոնք անհիշելի ժամանակներից գրացուցակներում գրանցված են նրա անունով[67]։ Օրինակ, հայտնի են «Երեսուն արծաթը վերադարձնող Հուդան» նկարի տասը օրինակ, որոնք հնարավոր չէ վերագրել որևէ մեկ նկարչի[68]։

1968 թվականին Ամստերդամում սկսել գործել[69] ը, որի նպատակն էր Ռեմբրանդի ստեղծագործությունների ճշտված ցուցակ կազմել։ Ռեմբրանդին վերագրվող նկարներին գնահատական տալու համար համախմբվել էին արվեստագետները և այլ ճյուղերի փորձագետները, որոնք օգտագործում էին ժամանակակից նորագույն տեխնոլոգիաներն ու մեթոդները։ Արդյունքում Ռեմբրանդին վերագրվող շատ նկարներ հեռացվել են ցուցակից, իսկ որոշներն էլ ավելացվել են[70]։ Ցուցակից հանված շատ նկարներ այժմ վերագրվում են նրա աշակերտներին։ 2014 թվականին թողարկված նախագծի վերջնական համացուցակում 346 նկար կա, երբ 20-րդ դարի սկզբին Ռեմբրանդի վրձնին էին վերագրվում 800 նկար[71]։ Օրինակ, Ուոլեսի հավաքածուի Ռեմբրանդին վերագրվող 12 նկարներից սկզբում հաստատվեց միայն մեկը[72], չնայած հետո նրանց քանակը հասավ հինգի։

Հետազոտական նախագծի գործունեության օրինակներից է Նյու Յորքի Ֆրիկի հավաքածուում գտնվող «Լեհ հեծյալը» նկարը։ Ռեմբրանդի հեղինակությունը կասկածի տակ է առել 20-րդ դարի սկզբին Ալֆրեդ ֆոն Վյուրցբախը։ Տարիներ անց շատ գիտնականներ, այդ թվում հեղինակավոր Յուլիուս Ս․ Հելդը հաստատել են, որ նկարը պատկանում է Ռեմբրանդի վրձնին։ Բայց 1980-ականներին Ջոշուա Բրույնը «Ռեմբրանդ» հետազոտական նախագծից, նկարը վերագրել է Ռեմբրանդի ամենամոտիկ և տաղանդավոր աշակերտ Վիլլեմ Դրոստին, որի մասին շատ քիչ բան է հայտնի։ Բայց Բրույնի կարծիքը քիչ համակիրներ է ունեցել և այժմ այդ տեսակետը լիովին մերժվել է և Ֆրիկ հավաքածուն նկարի վերնագրում, որպես հեղինակ շարունակում է նշել Ռեմբրանդին, այլ ոչ «վերագրվում է» կամ որևէ «նկարչական դպրոց»։ Սայմոն Շաման (իր գրքում, 1999 թ.) և «Ռեմբրանդ» հետազոտական նախագծից Էռնստ վան դե Վետերինգը (Մելբուրնի սիմպոզիում, 1997 թ.) հաստատել են Ռեմբրանդի հեղինակությունը։ Այն քիչ գիտնականները, որոնք պնդում են հակառակը, նշում են նկարի կատարման որակը և բազմաթիվ սխալներ[73]։

Նկարների և նրանց անունների անհամապատասխանության խնդիրն է բարձրացրել է Սայմոն Շաման իր ՌԵմբրանդի մասին «Աչքեր» գրքում։ Օրինակ՝ նա վիճարկել էր «Արիստոտելը Հոմերոսի կիսանդրու հետ» նկարի անվանումը, որը Մետրոպոլիտեն թանգարանի աշխատակիցները վերանվանել էին[74]։ Շաման էական փաստարկ է ներկայացրել, որ Ռեմբրանդը պատկերել է ոչ թե Արիստոտելին այլ հայտնի հին հունական նկարիչ Ապելլեսին[75]։

Մեկ այլ նկար՝ «Պիղատոսը լվանում է ձեռքերը», նույնպես կասկածների տեղիք է տալիս։ Նկարի մասին կարծիքը էապես փոխվել է 1905 թվականին, երբ Վիլհելմ ֆոն Բոդեն այն անվանել է Ռեմբրանդի «մի փոքր ոչ ճիշտ» նկար։ Արվեստի գիտակները նկարը թվագրում են 1660-ականներով, և վերագրում են Ռեմբրանդի ոչ հայտի աշակերտի կամ Աերտ դե Գելդերին։ Նկարի կոմպոզիցիան Ռեմբրանդի հասուն շրջանի ստեղծագործությունների հետ ունի մակերեսային նմանություն, բայց նրան չի հերիքում վարպետությսունը լուսավորության և կերպարավորման հարցում[76]։

Նկարների կրկնակի վերագրումների գործողությունը շարունակվում է։ 2005 թվականին Ռեմբրանդի աշակերտներին վերագրվող չորս կտավ, վերահաստատվեցին որպես Ռեմրանդի աշխատանքներ` «Ծերունու գլխի էսքիզը» և «Մորուքավոր ծերունու գլխի էսքիզը» ամերիկյան հավաքածուներից, «Լաց լինող կնոջ էսքիզը» Դեթրոյթի արվեստի ինստիտուտից, և 1640 թվականին ստեղծված «Սպիտակ գլխաշորով տարեց կինը» նկարները[77]։ Մյուս օրինակը՝ The Guardian պարբերականում պրոֆեսոր Էրնստ վան դե Վեթերինգը գրել է[78] «Բազկաթոռում նստած ծերունին» կտավի մասին, և կարծիք հայտնել, որ Ռեմբրանդի այս ստեղծագործության հեղինակության մեջ կասկածելը մեծագույն սխալ է, քանի որ սա նկարչի լավագույն նկարներից է և հանդիսանում է նրա բազմաթիվ փորձերից մեկը։

Ստեղծագործությունները Ռեմբրանդի վրձնին պատկանելը հաստատելը դժվարանում է, որովհետև նկարիչը ըստ այդ ժամանակվա ընդունված պրակտիկայի դրդում էր իր աշակերտներին պատճենել իր աշխատանքները, հաճախ ավարտում էր դրանք՝ որպես իր աշխատանքներ կամ հեղիանակային պատճեններ վաճառելու համար։ Ռեմբրանդի աշխատելու ոճը, հաճախակի փորձերը և ոճական փոփոխությունները հնարավորություն էին տալիս իր տաղանդավոր աշակերտներին պատճենել դրանք[79]։ Բացի այս ամենը՝ կան նաև ավելի ուշ շրջանի պատճենումներ և բնօրինակները փչացրած վերականգնումներ[80]։ Ամենայն հավանականությամբ, երբեք վերջնականապես հնարավոր չի լինի որոշել Ռեմբրանդի բոլոր ստեղծագործությունների հեղինակությունը։

Նկարչական նյութեր

խմբագրել

Ռեմբրանդի նկարների տեխնիկական ուսումնասիրությունը կատարել է Գերման Կյունը 1977 թվականին Դրեզդենի[81] և Կասելի[82] պատկերասրահներում։ Ռեմբրանդի նկարների պիգմենտային անալիզը ցույց է տվել, որ նկարիչը օգտագործել է սպիտակ կապար, տարբեր օխրաներ, Վան Դեյքի շականակագույն, ոսկրային և ածխային սևեր, լապտերային մուր, կինովար, տորոն, ազուրիտ, ուլտրամարին, կապարաանագային դեղին։ Ռեմբրանդի «Սասկիան որպես Ֆլորա» կտավը միակն է, որ պարունակում է գամբոջ (դեղնակարմրավուն սաթից պիգմենտ)[83]։ Ռեմբրանդը հազվադեպ է օգտագործել մաքուր կապույտ և կանաչ, ամենացայտուն բացառությունը եղել է «Բաղդասարի խրախճանքը» կտավը[84][85] (Լոնդոնի ազգային պատկերասրահ)։ Բոմֆորդի գրքում նկարագրված են Լոնդոնի ազգային պատկերասրահում պահվող Ռեմբրանդի նկարների ավելի ուշ շրջանի պիգմենտային ուսումնասիրությաններ։ Ռեմբրանդի օգտագործած պիգմենտների լրիվ ցուցակը կարելի է գտնել ColourLex-ում[86]։ Ռեմբրանդի նկարների մասին լիարժեք տեղեկատվություն համացանցում պարունակում է Ռեմբրանդի տվյալների բազան, որտեղ կան ուսումնասիրությունների մանրամասներ, ինֆրակարմիր և ռենտգենյան լուսանկարներ և այլ գիտական նյութեր[87]։

Անունն ու ստորագրությունը

խմբագրել
 
Մորթած ցուլը, (1655), Օրսե թանգարան,Փարիզ

«Rembrandt» անունով նկարիչը ստորագրել է սկսած 1633 թվականից։ Ավելի վաղ շրջանում՝ մոտավորապես 1625 թվականին նա ստորագրում էր մեկ տառով՝ « R » կամ «RH» միացագրով ( Rembrant Harmenszoon, այսինքն «Rembrant, որդի Harmen-ի»), իսկ 1629 թվականից « RHL » (որտեղ «L»-ը ենթադրվում է՝ Լեյդենը նշելու համար էր)։ 1632 թվականից նա իր միացագրին ավելացրել է իր անունը, և ստորագրել « RHL-van Rijn », բայց փոխել է և նույն տարվանիս սկսել է օգտագործել միայն իր անձնանունը՝ Rembrant, իսկ 1633 թվականից վերջում ավելացրել է «d» և հետևողականորեն օգտագործել է այս ստորագրությունը։ Սա չի փոխել էր անվան արտասանությունը։ Չնայած նա այս փոխված տարբերակով է ստորագրել բազմաթիվ փորագրանկարներ և կտավներ, նրա կյանքի ընթացքում նրան հիշատակող փաստաթղթերում օգտագործվել է ուղղագրության նախնական ձևը՝ «Rembrant»[88]։ Միայն անունով ստորագրելը հավանաբար Ռեմբրանդը փոխառել է կերպարվեստի մեծերից՝ Ռաֆայել Սանտիից, Լեոնարդո դա Վինչիից և Միքելանջելոյից, իսկ իրենից ավանդույթը փոխառել է Վինսենթ վան Գոգը[89]։

Ռեմբրանդի աշակերտներ

խմբագրել
 
«Հողմաղաց» (1641)
 
Գծանկար «Խրճիթը փոթորիկ գուշակող երկնքի տակ» (1635)

Ռեմբրանդը մեծ արվեստանոց է ունեցել և շատ աշակերտներ։ Լեյդենի և Ամստերդամի շրջանների նրա աշակերտների ցանկը բավականին երկար է, քանի որ նրա ազդեցությունը շրջապատի նկարիչների վրա շատ մեծ է եղել և այժմ դժվար է ասել, թե այս կամ այն նկարիչը արդյոք աշխատե՞լ է նրա արվեստանոցում, թե պարզապես Ռեմբրանդի գործերից ձեռք բերել ցանկացողների համար պատճենել է մեծ նկարչի ոճը։ Ստորև Ռեմրանդի աշակերտների մասնակի ցանկն է[90]։

  • Գերարդ Դոու (Gerrit Dou) 1628-1632
  • Իսաակ դե Յոդերվիլ (Isaac de Jouderville) 1629-1632
  • Յակոբ դե Վետ (Jacob de Wet) 1631-1632
  • Վիլեմ դե Պորտեր (Willem de Poorter) 1631-1632
  • Հովեերտ Ֆլինկ (Govaert Flinck) 1633-1637
  • Կորնելիս Բրաուվեր (Cornelis Brouwer) около 1634
  • Հերբրանդ վան դե Էկհոուտ (Gerbrandt van den Eeckhout) 1635-1641
  • Լենդերտ վան Բեյրեն (Leendert van Beyeren) 1636-1642
  • Ֆերդինանդ Բոլ (Ferdinand Bol) 1636-1643
  • Յան Վիկտորս (Jan Victors) 1636-1640
  • Յակոբ վան Դորստեն (Jacob van Dorsten) 1640-1645
  • Սանյուել վան Հոգստրատեն (Samuel van Hoogstraeten) 1640-1646
  • Աբրամ Ֆուրներիուս (Abraham Furnerius) 1640-1646
  • Ռեյներ վան Հերվեն (Reynier van Gherwen) 1640-1646
  • Լամբերտ Դոոմեր (Lambert Doomer) 1640-1642
  • Կարել Ֆաբրիցիուս (Carel Fabritius) 1640-1644
  • Բերնհարդ Կեյլ (Bernhard Keil) 1641-1644
  • Կրիստոֆ Պաուդիս (Christoph Paudiss) 1642-1644
  • Իոհան Մեյր (Johann Ulrich Mayr) 1642-1649
  • Բարենտ Ֆաբրիցիուս (Barent Fabritius) 1643-1646
  • Կարել վան դեր Պլյույմ (Karel van der Pluym) 1643-1646
  • Դիրկ Սանտվոորտ (Dirck Santvoort) 1647-1648
  • Նիկոլաս Մաս (Nicolaes Maes) 1647-1651
  • Հենդրիկ Հեերշոպ (Hendrick Heerschop) 1649-1650
  • Կոնստանտին վան Ռենես (Constantijn van Renesse) 1649-1653
  • Վիլեմ Դրոստ (Willem Drost) 1650-1654
  • Իոհան դե Յոնգ Ռավեն (Johannes De Jonge Raven) 1650-1651
  • Աբրամ վան Դեյկ (Abraham van Dijck) 1650-1651
  • Պիտեր դե Վիզ (Pieter de With werkz.) 1650-1651
  • Հեյման Դյուլարտ (Heyman Dullaert) 1652-1656
  • Իոհան վան Գլաբեկ (Johannes van Glabbeeck) 1652-1656
  • Յակոբ Լևակ (Jacobus Levecq) 1652-1655
  • Տիտուս վան Ռեյն (Titus van Rijn) 1654-1657
  • Իոհան Լեպենյուս (Johannes Leupenius) 1660-1661
  • Արտ դե Գելդեր (Aert de Gelder) 1661-1668
  • Գոդրիդ Նելեր (Godfried Kneller) 1668-1669
  • ԱնտիոնԲորսոմ (Anthonie van Borssom)

Թանգարանային հավաքածուներ

խմբագրել

Ռեմբրանդի նկարների առավել նշանավոր հավաքածուները գտնվում են Ամստերդամի պետական թանգարանում (Ռեյկսմյուզեում)՝ այդ թվում «Գիշերային պարեկ» և «Հրեական հարսնացուն», Հաագայ Մաուրիցհեյս պատկերասրահում, Սանկտ-Պետերբուրգի Էրմիտաժում, Լոնդոնի ազգային պատկերասրահ, Բեռլինում, Դրեզդենում, Լուվրում, Շվեդիայի ազգային թանգարանում։ Վարշավայի արքայական դղյակում ցուցադրված են Ռեմբրանդի երկու ստեղծագործություն[91]։

Ռեմբրանդի ստեղծագործությունների հայտնի հավաքածուներ գտնվում են Ամերիկայի միացյալ նահանգներում՝ Մետրոպոլիտեն թանգարանում, Նյու Յորքի Ֆրիկի հավաքածուում, Վաշինգտոնի արվեստների ազգային պատկերասրահում (Վաշինգտոն ԿՇ), Բոստոնի կերպարվեստի թանգարանում և Լոս Անջելեսի Փոլ Գեթիի թանգարանում[92]։

Ռեմբրանդի տուն-թանգարանը գտնվում է Ամստերդամում։ Նա տունը գնել է իր հաջողության գագաթնակետին։ Թանգարանի իրերը բնօրինակներ չեն, բայց համադրելի են այն ժամանակվա՝ Ռեմբրանդի օգտագործած իրերին։ Թանգարանում Ռեմբրանդի մի քանի նկար կա, որոնք փոխառված են այլ թանգարաններից։ Կան բազմաթիվ փորագրանկարներ, որոնցից շատերը գոյություն ունեն միայն մեկ օրինակով։

Հատընտիր ստեղծագործություններ

խմբագրել
 
Նկարի շրջանակով աղջիկը, 1641, Արքայական դղյակ, Վարշավա
  • Սուրբ Ստեփանոսի քարկոծումը (1625) – Ռեմբրանդը նկարել է 19 տարեկանում[93] Լիոնի գեղեցիկ արվեստների թանգարան, Լիոն
  • Ժայռին գամված Անդրոմեդան (1630) – Մաուրիցհեյս, Հաագա
  • Յակոբ դե Խեյն (1632) – Դալիջի պատկերասրահ, Լոնդոն
  • Փիլիսոփան խորհելիս (1632) – Լուվր, Փարիզ
  • Բժիշկ Տյուլպի անատոմիայի դասը (1632) – Մաուրիցհեյս, Հաագա
  • Արտեմիսիա (1634) – Յուղաներկ կտավի վրա, 142 × 152 սմ, Պրադո թանգարան, Մադրիդ
  • Խաչից իջեցում (1634) – Յուղաներկ կտավի վրա, 158 × 117 սմ, 1806 թվականին գողացվել է Գերմանիայի Հեսսե-Կասսելի երկրից, այժմ՝ Էրմիտաժ, Սանկտ-Պետերբուրգ
  • Բաղդասարի խրախճանքը (1635) – Ազգային պատկերասրահ, Լոնդոն
  • Անառակ որդին պանդոկում (մոտ․ 1635) – Յուղաներկ կտավի վրա, 161 × 131 սմ, Դրեզդենի պատկերասրահ
  • Դանայա (1636–1643) – Էրմիտաժ, Սանկտ-Պետերբուրգ
  • Գիշերային դետք, իսկական անվանումն է «Կապիտան Ֆրանս Բանինգ Կոկի և լեյտենանտ Վիլեմ վան Ռյոյտենբյուրգի նետաձիգների խմբի դետքը» (1642) – Ռեյկսմյուզեում, Ամստերդամ
  • Քրիստոսը բուժում է հիվանդին (խազագծվել է մոտ․ 1643, հայտնի է որպես «Հարյուր գուլդենի տպագրություն»), անվանվել է նկարի համար մեծ գումար վճարելու պատճառով
  • Բոոսն ու Ռութը (1643) հայտնի է որպես՝ Ռաբբի, Ծեր մարդը – Ուոբերն Էբբի / Բեռլինի պատկերասրահ
  • Հողմաղացը (1645/48) – Արվեստի ազգային պատկերասրահ, Վաշինգտոն ԿՇ
  • Ոսկե շղթայով ծեր տղամարդը (մոտ․ 1631) Չիկագոյի արվեստի ինստիտուտ
  • Շուշանն ու ծերունիները (1647) – յուղաներկ տախտակի վրա, 76 × 91 սմ, Բեռլինի պատկերասրահ
  • Արիստոտելը Հոմերոսի կիսանդրու հետ (1653) – Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք
  • Բաղսեբան լոգանք ընդունելուց (1654) – Լուվր, Փարիզ
  • Քրիստոսի ներկայանալը ժողովրդին (Ecce Homo) (1655) – Դրայփոյնթ, Բիրմինգհեմի արվեստի թանգարան
  • Ինքնադիմանկար (1658) – Ֆրիկի հավաքածու, Նյու Յորք
  • Երեք խաչ (1660) խազագծման չորրորդ օրինակ
  • Արտաքսերքսեսը, Համանը և Եսթերը (1660) – Պուշկինի թանգարան, Մոսկվա
  • Յուլիուս Ցիվիլիսի դավադրությունը (1661) – Ստոկհոլմի ազգային պատկերասրահ (Գայուս Յուլիուս Ցիվիլիս առաջնորդում է ապստամբությունը ընդդեմ Հռոմի (նկարի մեծ մասը կորած է, պահպանվել է կենտրոնական հատվածը)
  • Դիրկ վան Օսի դիմանկարը (1662) - Ջոսլինի արվեստի թանգարան, Օմահա, Նեբրասկա
  • Սինդիկների հավաքը (Dutch De Staalmeesters, 1662) – Ռեյկսմյուզեում, Ամստերդամ
  • Հրեական հարսնացու (1665) – Ռեյկսմյուզեում, Ամստերդամ
  • Դամբանախոսություն (մոտ․ 1639 և վերանկարվել է 1654) յուղաներկ կաղնե տախտակի վրա, Հանթերիան թանգարան և պատկերասրահ, Գլազգո
  • Սավուղն ու Դավիթը (մոտ. 1660–1665) – Մաուրիցհեյս, Հաագա

Հետմահու հիշատակ

խմբագրել
 
Ռեմբրանդի հուշարձանը (1852) Ռեմբրանդի հրապարակում, Ամստերդամ
 
Ռեմբրանդի տուն-թանգարանը նկարչի 400-ամյակի տարում

Մարդկությանը երկու հարյուրամյակ պետք եղավ, որ գնահատի Ռեմբրանդի ստեղծագործության նշանակությունը, չնայած դեռևս Ջիովանի Կաստիլիոնեն և Բատիստա Տիեպոլոն ոգեշնչվել են նրա օֆօրտներից[17]։ Ռեմբանդտ գեղանկարչի համարձակությունն ու գծանկարչի դիտարկումների սրությունը առաջին անգամ գնահատվեցին 19-րդ դարում, երբ Գյուստավ Կուրբեի ռեալիստական դպրոցի նկարիչները Ռեմբրանդի նկարչական առանձնահատկությունները հակադրեցին ֆրանսիական ակադեմիզմին[94]։

Դեռևս հարյուր տարի առաջ Ռեմբրանդի ստեղծագործությունների ամենամեծ հավաքածուն Պետերբուրգի Կայսերական Էրմիտաժինն էր[95], բայց 20-րդ դարում նրա մի մասը վաճառվել է, մյուս մասը փոխանցվել է Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան, իսկ մյուս մասի իսկությունը կասկածի տակ է դրվել։ 20-րդ դարի ընթացքում հոլանդացիներ ջանք չեն խնայել գնելու և վերադարձնելու Ռեմբրանդի ստեղծագործությունները հայրենիք, և այժմ նկարչի ամենամեծ հավաքածուն գտնվում է Ամստերդամի Ռեյկսմյուզեումում է[96]։ Ամստերդամի կենտրոնական հրապարակներից մեկը՝ Botermarkt-ը 1876 թվականից կրում է նկարչի անունը (հոլ.՝ Rembrandtplein)։ Հրապարակի կենտրոնում Ռեմբրանդի հուշարձանն է։ Ամստերդամում Ռեմբրանդի տուն-թանգարանում 1911 թվականից ցուցադրվում են հիմնականում նրա օֆորտները[97]։ 2009 թվականին Մերկուրի մոլորակի խառնարաններից մեկը, որ արևային համակարգի ամենամեծ խառնարաներից մեկն է, անվանվել է Ռեմբրանդի անունով։

2013 թվականի ապրիլին Ամստերդամի Պատկերասրահի աշխատակիցները «կենդանացրել են» «Գիշերային դետք» նկարը, մեծ առևտրային կենտրոնում խաղալով մի ամբողջ թատերական ներկայացում[98]։

Ցուցահանդեսներ

խմբագրել
  • Փետրվարի 12, 2015 – մայիսի 17, 2015, Ուշ շրջանի Ռեմբրանդ, Ռեյկսմյուզեում, Ամստերդամ[99]
  • Հոկտեմբերի 15, 2014 – հունվարի 18, 2015, Ռեմբրանդի ուշ շրջանի ստեղծագործություններ, Ազգային պատկերասրահ, Լոնդոն[100]
  • Հոկտեմբերի 19, 2014 – հունվարի4, 2015, Ռեմբրանդ, Ռուբենս, Գեյնսբորո և Եվրոպայի Գեղանկարչության Ոսկե շրջան, Յուլի Քոլինս, Արվեստի Սմիթ թանգարան[101]
  • Մայիսի 19, 2014 – հունիս 27, 2014, Ռեմբրանդից մինչև Ռոզենքուիսթ, գործեր թղթի վրա, Արվեստի ազգային հավաքածուում'[102]
  • Սեպտեմբերի 16, 2013 – նոյեմբերի 14, 2013, Ռեմբրանդ, Սիրակուզայի Արվեստի համալսարանի պատկերասրահ[103]
  • Ապրիլի21, 2011 – հուլիսի 18, 2011, Ռեմբրանդը և Հիսուսի դեմքը, Լուվրի թանգարան[104]

Կինոյում

խմբագրել
  • «Ռեմբրանդ» / Rembrandt , ռեժիսոր՝ Ալեքսանդր Կորդա (Մեծ Բրիտանիա, 1936)
  • «Ռեմբրանդ։ Դիմանկար 1669» / Rembrandt fecit 1669, ռեժիսոր՝ Յոս Ստելինգ (Նիդերլանդներ, 1977)
  • «Ռեմբրանդ» / Rembrandt, ռեժիսոր՝ Шарль Маттон (Գերմանիա, Ֆրանսիա, Նիդերլանդներ, 1999)
  • «Գիշերային դետք» / Nightwatching, ռեժիսոր՝ Պիտեր Գրինուեյ (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Կանադա, Գերմանիա, Լեհաստան, 2007)
  • «Ռեմբրանդ. Ես մեղադրում եմ» / Rembrandt’s J’accuse, ռեժիսոր՝ Պիտեր Գրինուեյ (Մեծ Բրիտանիա, 2008)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Rembrandt (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. 4,0 4,1 4,2 http://www.bbc.co.uk/news/uk-scotland-13682474
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Groot C. H. A Catalogue Raisonné of the Works of the Most Eminent Dutch Painters of the Seventeenth century Based on the work of John Smith (գերմ.) — 1914. — S. 1.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. 7,0 7,1 7,2 Rembrandt Harmensz. van Rhijn — 2009.
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 RKDartists (նիդերլ.)
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 9,13 9,14 9,15 9,16 9,17 9,18 9,19 9,20 9,21 9,22 9,23 9,24 9,25 9,26 9,27 9,28 9,29 9,30 9,31 9,32 9,33 9,34 9,35 9,36 9,37 9,38 9,39 9,40 9,41 9,42 ECARTICO
  10. Rembrandts sporen aan de Universiteit LeidenLeiden University, 2013.
  11. https://www.mauritshuis.nl/en/discover/exhibitions/rembrandt-and-the-mauritshuis/
  12. http://www.nationalgallery.org.uk/paintings/carel-fabritius-young-man-in-a-fur-cap
  13. "Rembrandt" Արխիվացված 4 Մարտ 2016 Wayback Machine. Random House Webster's Unabridged Dictionary.
  14. Gombrich, E.H., The Story of Art, Phaidon, 1995. ISBN 0-7148-3355-X
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 15,6 Доброклонский М. В. Рембрандт, Харменс ван Рейн, Большая советская энциклопедия, М., Сов. энциклопедия, 1965 (ռուս.)
  16. 16,00 16,01 16,02 16,03 16,04 16,05 16,06 16,07 16,08 16,09 16,10 16,11 16,12 16,13 16,14 16,15 16,16 16,17 Т. Каптерева. Рембрандт Харменс ван Рейн // Европейское искусство: Живопись. Скульптура. Графика: Энциклопедия. — М.: Белый город, 2006. — Т. 3.
  17. 17,00 17,01 17,02 17,03 17,04 17,05 17,06 17,07 17,08 17,09 17,10 17,11 17,12 17,13 17,14 17,15 17,16 17,17 17,18 17,19 17,20 17,21 17,22 17,23 17,24 17,25 17,26 17,27 17,28 17,29 17,30 17,31 17,32 17,33 17,34 17,35 17,36 17,37 17,38 17,39 17,40 Silver, Larry. Rembrandt. Encyclopædia Britannica, 15th edition. (անգլ.)
  18. 18,0 18,1 18,2 18,3 18,4 18,5 18,6 18,7 Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 9, էջ 631-632
  19. Gombrich, p. 427.
  20. Clark 1969, էջեր. 203 harvnb error: multiple targets (2×): CITEREFClark1969 (help)
  21. Gombrich, p. 420.
  22. Clark 1969, էջեր. 203–204 harvnb error: multiple targets (2×): CITEREFClark1969 (help)
  23. Clark 1969, էջեր. 205 harvnb error: multiple targets (2×): CITEREFClark1969 (help)
  24. Rodin, Auguste: Art: Conversations with Paul Gsell. (University of California Press, 1984, 0520038193), p. 85 [Translated by Jacques de Caso and Patricia B. Sanders]. Originally published as L'Art: Entretiens réunis par Paul Gsell. (Paris: Bernard Grasset, 1911)
  25. Protter, Eric: Painters on Painting. (Dover Publications, 1971, 0486299414 ), p. 98
  26. Wessels, Anton: Van Gogh and the Art of Living: The Gospel According to Vincent van Gogh. (Wipf & Stock, 2013, 9781625641090)
  27. Molina Cortón, Juan (2014). Dánae - Mito, poder y erotismo en la pintura occidental (Spanish). Madrid, Spain: Cultiva Libros. էջեր Chap. IX.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  28. «Rembrandt-signature-Պատկեր.com». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 17-ին.
  29. Կամ հնարավոր է, որ 1607 թվականին, քանի որ 1634 թվականի հունիսի 10-ին նիր խոսթերով 26 տարեկան էր։ Տես՝ Is the Rembrandt Year being celebrated one year too soon? One year too late?
  30. Bull, et al., p. 28.
  31. «Doopregisters, Zoek» (հոլանդերեն). Stadsarchief.amsterdam.nl. 2014 թ․ ապրիլի 3. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 7-ին.
  32. 32,0 32,1 հոլ.՝ Middle Dutch Rembrandt biography in De groote schouburgh der Nederlantsche konstschilders en schilderessen (1718) by Arnold Houbraken, courtesy of the Digital library for Dutch literature
  33. Доброклонский М. В. Рембрандт, Харменс ван Рейн // Большая советская энциклопедия / Гл. ред. С. И. Вавилов. - 2-е изд. - М.: Сов. энциклопедия, 1965.
  34. Rembrandt biography Արխիվացված 20 Դեկտեմբեր 2016 Wayback Machine, nationalgallery.org.uk
  35. Erhardt, Michelle A., and Amy M. Morris. 2012. Mary Magdalene, Iconographic Studies from the Middle Ages to the Baroque. Boston : Brill. p. 252. 9789004231955.
  36. Joris van Schooten as teacher of Rembrandt and Lievens Արխիվացված 26 Դեկտեմբեր 2016 Wayback Machine in Simon van Leeuwen's Korte besgryving van het Lugdunum Batavorum nu Leyden, Leiden, 1672
  37. Slive has a comprehensive biography, p.55 ff.
  38. Slive, pp. 60, 65
  39. Slive, pp. 60–61
  40. «Netherlands, Noord-Holland Province, Church Records, 1553–1909 Պատկեր Netherlands, Noord-Holland Province, Church Records, 1553–1909; pal:/MM9.3.1/TH-1971-31164-16374-68 —». Familysearch.org. Վերցված է 2014 թ․ ապրիլի 7-ին.
  41. Registration of the banns of Rembrandt and Saskia, kept at the Amsterdam City Archives
  42. Bull, et al., p. 28
  43. van de Wetering, Ernst, Rembrandt: The Painter at Work, Amsterdam University Press, 2000. ISBN 0-520-22668-2
  44. Berger, Harry. Manhood, Marriage, & Mischief: Rembrandt’s 'Night watch' and other Dutch group portraits. - Fordham University Press, 2007. ISBN 0-8232-2557-7. Page 177.
  45. «Rembrandt's Trick with Mirrors» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 8-ին.
  46. Art in the Making: Rembrandt. - Yale University Press, 2006. Page 189.
  47. Knox, Sanka (1961 թ․ նոյեմբերի 16). «Museum Gets Rembrandt for 2.3 Million». Նյու Յորք Թայմս. Վերցված է 2009 թ․ մարտի 9-ին.
  48. «Անառակ որդու վերադարձը» (պատկերը բարձր որակով)
  49. Hughes, p. 6
  50. Table comparing various catalogues
  51. Art of Northern Europe, Institute for the Study of Western Civilization. Արխիվացված 29 Սեպտեմբեր 2007 Wayback Machine
  52. Useful totals of the figures from various different oeuvre catalogues, often divided into classes along the lines of: "very likely authentic", "possibly authentic" and "unlikely to be authentic" are given at the Online Rembrandt catalogue Արխիվացված 13 Մայիս 2012 Wayback Machine
  53. It is not possible to give a total, as a new wave of scholarship on Rembrandt drawings is still in progress — analysis of the Berlin collection for an exhibition in 2006/7 has produced a probable drop from 130 sheets there to about 60. Codart.nl Արխիվացված 27 Մայիս 2016 Wayback Machine The British Museum is due to publish a new catalogue after a similar exercise.
  54. «Schwartzlist 301 – Blog entry by the Rembrandt scholar Gary Schwartz». Garyschwartzarthistorian.nl. Վերցված է 2012 թ․ փետրվարի 17-ին.
  55. Schwartz, 1994, pp. 8–12
  56. White 1969, pp. 5–6
  57. White 1969, p. 6
  58. White 1969, pp. 6, 9–10
  59. White, 1969 pp. 6–7
  60. See Schwartz, 1994, where the works are divided by subject, following Bartsch.
  61. White and Buvelot 1999, p. 10.
  62. While the popular interpretation is that these paintings represent a personal and introspective journey, it is possible that they were painted to satisfy a market for self-portraits by prominent artists. Van de Wetering, p. 290.
  63. Taylor, Michael (2007).Rembrandt's Nose: Of Flesh & Spirit in the Master's Portraits Արխիվացված 5 Մայիս 2016 Wayback Machine p. 21, D.A.P./Distributed Art Publishers, Inc., New York 9781933045443'
  64. Durham, p. 60.
  65. White, 200
  66. John Russell (1985 թ․ դեկտեմբերի 1). «Art View; In Search of the Real Thing». New York Times.
  67. Catherine B. Scallen. Rembrandt, Reputation, and the Practice of Connoisseurship. - Amsterdam University Press, 2004. ISBN 90-5356-625-2.
  68. Kristin Bahre u. a. (Hrsg.): Rembrandt. Genie auf der Suche. - DuMont Literatur und Kunst, Köln 2006. Seite 208.
  69. ««Ռեմբրանդ» հետազոտական նախագծի կայքը». rembrandtresearchproject.org. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
  70. «The Rembrandt Research Project: Past, Present, Future» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 11-ին.
  71. «Наука и жизнь», № 12, 2011, стр. 66.
  72. Gash, John (1993 թ․ հունվար). «Rembrandt or not? - Rembrandt Research Project attempts to authenticate certain works». Art in America. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 8-ին.
  73. See "Further Battles for the 'Lisowczyk' (Polish Rider) by Rembrandt" Zdzislaw Zygulski, Jr., Artibus et Historiae, Vol. 21, No. 41 (2000), pp. 197–205. Also New York Times story Արխիվացված 8 Հունվար 2008 Wayback Machine. There is a book on the subject:Responses to Rembrandt; Who painted the Polish Rider? by Anthony Bailey (New York, 1993)
  74. Schama, Simon (1999). Rembrandt's Eyes. Knopf, p. 720.
  75. Schama, pp 582–591.
  76. «Rembrandt Pilate Washing His Hands Oil Painting Reproduction». Outpost Art. Վերցված է 2015 թ․ հունվարի 1-ին.
  77. «Entertainment | Lost Rembrandt works discovered». BBC News. 2005 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 7-ին.
  78. Brown, Mark (2014 թ․ մայիսի 23), «Rembrandt expert urges National Gallery to rethink demoted painting», The Guardian, Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 21-ին
  79. "...Rembrandt was not always the perfectly consistent, logical Dutchman he was originally anticipated to be." Ackley, p. 13.
  80. van de Wetering, p. x.
  81. Kühn, Hermann. ‘Untersuchungen zu den Pigmenten und Malgründen Rembrandts, durchgeführt an den Gemälden der Staatlichen Kunstsammlungen Dresden’(Examination of pigments and grounds used by Rembrandt, analysis carried out on paintings in the Staatlichen Kunstsammlungen Dresden), Maltechnik/Restauro, issue 4 (1977): 223–233
  82. Kühn, Hermann. ‘Untersuchungen zu den Pigmenten und Malgründen Rembrandts, durchgeführt an den Gemälden der Staatlichen Kunstsammlungen Kassel’ (Examination of pigments and grounds used by Rembrandt, analysis carried out on paintings in the Staatlichen Kunstsammlungen Kassel), Maltechnik/Restauro, volume 82 (1976): 25–33
  83. Rembrandt, Saskia as Flora Արխիվացված 15 Մարտ 2016 Wayback Machine, ColourLex
  84. Bomford, D. et al., Art in the making: Rembrandt, New edition, Yale University Press, 2006
  85. Rembrandt, Belshazzar's Feast, Pigment analysis Արխիվացված 7 Ապրիլ 2016 Wayback Machine at ColourLex
  86. Rembrandt van Rijn, General Resources, ColourLex
  87. «The Rembrandt Database». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին.
  88. Chronology of his signatures (pdf) Արխիվացված 3 Մարտ 2016 Wayback Machine with examples. Source: www.rembrandt-signature-Պատկեր.com
  89. Slive, p. 60
  90. Rembrandt pupils (under Leraar van) in the RKD
  91. «The Lanckoroński Collection – Rembrandt's Paintings». www.zamek-krolewski.pl. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 20-ին. «The works of art which Karolina Lanckorońska gave to the Royal Castle in 1994 was one of the most invaluable gift's made in the museum's history.» (անգլ.)
  92. Clark 1974, pp. 147–50. See the catalogue in Further reading for the location of all accepted Rembrandts
  93. Starcky, Emmanuel (1990). Rembrandt. Hazan. էջ 45. ISBN 2-85025-212-3.
  94. Alison McQueen. The Rise of the Cult of Rembrandt: Reinventing an Old Master in Nineteenth-century France. - Amsterdam University Press, 2003. ISBN 90-5356-624-4.
  95. Рембрандт ван Рейн // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). - СПб., 1890-1907.
  96. «Rembrandt's Pupils» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 9-ին.
  97. «Collection history» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 24-ին.
  98. «Մեր հերոսները վերադարձե՛լ են».
  99. «Late Rembrandt». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին. «MutualArt.com».
  100. «Rembrandt: The Late Works». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին. «MutualArt.com».
  101. «Rembrandt, Rubens, Gainsborough and the Golden Age of Painting in Europe». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին. Retrieved Jan. 11th, 2015. «MutualArt.com».
  102. «From Rembrandt to Rosenquist: Works on Paper from the NAC's Permanent Collection». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին. Retrieved Jan. 11th, 2015. «MutualArt.com».
  103. «Rembrandt: The Consummate Etcher». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին. Retrieved Jan. 13th, 2015. «MutualArt.com».
  104. «Rembrandt and the Face of Jesus». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին. Retrieved Jan. 13th, 2015. «MutualArt.com».

Գրականություն

խմբագրել
  • О Рембрандте , М․-Л․, 1936 (ռուս.)
  • Л и н н и к И․, Рембрандт ван Рейн․ 1606-1669․ (Альбом), М․, 1956 (ռուս.)
  • Рембрандт Гарменс ван Рейн․ Картины художника в музеях Советского Союза (Адьбом, авт․ текста К․ С․ Егорова), Л․, 1971․ (ռուս.)
  • Ackley, Clifford, et al., Rembrandt's Journey, Museum of Fine Arts, Boston, 2004. ISBN 0-87846-677-0
  • Adams, Laurie Schneider (1999). Art Across Time. Volume II. McGraw-Hill College, New York, NY.
  • Bull, Duncan, et al., Rembrandt-Caravaggio, Rijksmuseum, 2006.
  • Clark, Kenneth (1969). Civilisation: a personal view. New York: Harper & Row. ISBN 9780060108014.
  • Clark, Kenneth, An Introduction to Rembrandt, 1978, London, John Murray/Readers Union, 1978
  • Clough, Shepard B. (1975). European History in a World Perspective. D.C. Heath and Company, Los Lexington, MA. ISBN 0-669-85555-3.
  • Driessen, Christoph, Rembrandts vrouwen, Bert Bakker, Amsterdam, 2012. ISBN 9789035136908
  • Durham, John I. (2004). Biblical Rembrandt: Human Painter In A Landscape Of Faith. Mercer University Press. ISBN 0-86554-886-2.
  • Gombrich, E.H., The Story of Art, Phaidon, 1995. ISBN 0-7148-3355-X
  • Hughes, Robert (2006), «The God of Realism», The New York Review of Books, Rea S. Hederman, 53 (6)
  • The Complete Etchings of Rembrandt Reproduced in Original Size, Gary Schwartz (editor). New York: Dover, 1988. ISBN 0-486-28181-7
  • Slive, Seymour, Dutch Painting, 1600–1800, Yale UP, 1995, ISBN 0-300-07451-4
  • van de Wetering, Ernst, Rembrandt: The Painter at Work, Amsterdam University Press, 2000. ISBN 0-520-22668-2
  • Rembrandt by himself (Christopher White - Editor, Quentin Buvelot - Editor) National Gallery Co Ltd [1999]
  • Roberto Manescalchi, Rembrandt: la madre ritrovata, M.C.M.(La storia delle cose), dicembre, 2004.
  • Christopher White, The Late Etchings of Rembrandt, 1969, British Museum/Lund Humphries, London
  • Bomford, D. et al., Art in the making: Rembrandt, New edition, Yale University Press, 2006
  • Catalogue raisonné: Stichting Foundation Rembrandt Research Project:
    • A Corpus of Rembrandt Paintings — Volume I, which deals with works from Rembrandt’s early years in Leiden (1629–1631), 1982
    • A Corpus of Rembrandt Paintings — Volume II: 1631–1634. Bruyn, J., Haak, B. (et al.), Band 2, 1986, 978-90-247-3339-2
    • A Corpus of Rembrandt Paintings — Volume III, 1635–1642. Bruyn, J., Haak, B., Levie, S.H., van Thiel, P.J.J., van de Wetering, E. (Ed. Hrsg.), Band 3, 1990, 978-90-247-3781-9
    • A Corpus of Rembrandt Paintings — Volume IV. Ernst van de Wetering, Karin Groen et al. Springer, Dordrecht, the Netherlands (NL). 1-4020-3280-3. p. 692. (Self-Portraits)
  • Rembrandt. Պատկերs and metaphors, Christian and Astrid Tümpel (editors), Haus Books London 2006 978-1-904950-92-9
  • Van De Wetering, Ernst (2004) (2nd paperback printing in 2016). The Painter At Work. University of California Press, Berkeley and Los Angeles. University of California Press, London, England. By arrangement with Amsterdam University Press. 0-520-22668-2.
  • Anthony M. Amore; Tom Mashberg (2012). Stealing Rembrandts: The Untold Stories of Notorious Art Heists. ISBN 978-0230339903.

Աղբյուրներ

խմբագրել
  • Ackley, Clifford, et al., Rembrandt's Journey, Museum of Fine Arts, Boston, 2004. 0-87846-677-0
  • Adams, Laurie Schneider (1999). Art Across Time. Volume II. McGraw-Hill College, New York, NY.
  • Bull, Duncan, et al., Rembrandt-Caravaggio, Rijksmuseum, 2006.
  • Clark, Kenneth (1969). Civilisation: a personal view. New York: Harper & Row. ISBN 9780060108014.
  • Buvelot, Quentin, White, Christopher (eds), Rembrandt by himself, 1999, National Gallery
  • Clark, Kenneth, An Introduction to Rembrandt, 1978, London, John Murray/Readers Union, 1978
  • Clough, Shepard B. (1975). European History in a World Perspective. D.C. Heath and Company, Los Lexington, MA. ISBN 0-669-85555-3.
  • Driessen, Christoph, Rembrandts vrouwen, Bert Bakker, Amsterdam, 2012. 9789035136908
  • Durham, John I. (2004). Biblical Rembrandt: Human Painter In A Landscape Of Faith. Mercer University Press. ISBN 0-86554-886-2.
  • Gombrich, E.H., The Story of Art, Phaidon, 1995. 0-7148-3355-X
  • Hughes, Robert (2006), «The God of Realism», The New York Review of Books, Rea S. Hederman, 53 (6)
  • The Complete Etchings of Rembrandt Reproduced in Original Size, Gary Schwartz (editor). New York: Dover, 1988. 0-486-28181-7
  • Slive, Seymour, Dutch Painting, 1600–1800, Yale UP, 1995, 0-300-07451-4
  • van de Wetering, Ernst, Rembrandt: The Painter at Work, Amsterdam University Press, 2000. 0-520-22668-2
  • Roberto Manescalchi, Rembrandt: la madre ritrovata, M.C.M.(La storia delle cose), dicembre, 2004.
  • Christopher White, The Late Etchings of Rembrandt, 1969, British Museum/Lund Humphries, London
  • Bomford, D. et al., Art in the making: Rembrandt, New edition, Yale University Press, 2006

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեմբրանդ վան Ռեյն» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեմբրանդ վան Ռեյն» հոդվածին։