Չիկագոյի արվեստի ինստիտուտ

Չիկագոյի արվեստի ինստիտուտ (անգլ.՝ Art Institute of Chicago), արվեստի թանգարան և բարձրագույն ուսումնական հաստատություն Չիկագոյում՝ Իլինոյս նահանգում։

Չիկագոյի արվեստի ինստիտուտ
Изображение логотипа
Տեսակպատկերասրահ, կրթօջախ և ոչ առևտրային կազմակերպություն
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունՉիկագո
Կազմված էARTIC
Ղեկավարության նստավայրՉիկագո
Հասցե111 South Michigan Avenue, Chicago, IL 60603
Հիմնադրվել է1879
Այցելուներ1 549 057 մարդ (2015)[1]
ՏնօրենJames Rondeau?
Կայքartic.edu(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Թանգարան

խմբագրել

Թանգարանը հայտնի է իմպրեսիոնիստների և ամերիկյան արվեստի ընդարձակ հավաքածուով։ Այն տեղակայված է Գրանտ այգու ծայրամասում և նախագծվել է «Շեպլի, Ռութան և Քուլիջ» ընկերության կողմից։

Չիկագոյի արվեստի թանգարանը սկզբնականապես կառուցվել է 1893 թվականին Կոլումբիայի միջազգային ցուցահանդեսի համար։

 
ինտերիեր Չիկագոյի արվեստի ինստիտուտ

Բարձրագույն ուսումնական հաստատություն

խմբագրել

Չիկագոյի արվեստի ինստիտուտը ԱՄՆ-ի ամենահին բուհերից է՝ հիմնադրված 1866 թվականին։ Այս բուհն են ավարտել այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսին է Ուոլթ Դիսնեյը։

Ինստիտուտում սովորում է ավելի քան 3200 ուսանող։ Համալսարանն առաջարկում է կրթություն այնպիսի մասնագիտություններում, ինչպիսիք են՝ արվեստ և տեխնոլոգիա, համակարգչային անիմացիա, կառավարում, արվեստի պատմություն, քննադատություն, նկարչություն, հագուստի դիզայն, կինո, պատմական ժառանգության պահպանում, ճարտարապետության ինտերիեր, լրագրություն, գեղանկար և գրաֆիկա, լուսանկարչություն, քանդակագործություն, տպագրություն, ձայն, վիդեո, վիզուալ հաղորդակցություն, գրականություն։

Արվեստի ամենաազդեցիկ դպրոցը ԱՄՆ-ում

խմբագրել

Ըստ հարցումների, որ անցկացվել են Կոլումբիայի համալսարանի լրագրողների նախագծերի շրջանակներում՝ ամերիկացի արվեստաբանները Չիկագոյի համալսարանը համարել են ամենաազդեցիկը արվեստի բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանում։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չիկագոյի արվեստի ինստիտուտ» հոդվածին։