Մետրոպոլիտեն թանգարան (Նյու Յորք)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մետրոպոլիտեն (այլ կիրառումներ)

Մետրոպոլիտեն թանգարան (անգլ.՝ The Metropolitan Museum of Art), Նյու Յորքում, ԱՄՆ-ի ամենահարուստ գեղարվեստական հավաքածուն։

Մետրոպոլիտեն թանգարան
Изображение логотипа
Տեսակպատկերասրահ, հրատարակչություն, պրոդյուսերական ընկերություն, ոչ առևտրային կազմակերպություն և թանգարան
Երկիր ԱՄՆ[1]
ՏեղագրությունՆյու Յորք շրջան[1]
Կազմված էThe Met Breuer?, Քլոյսթերս, Gallery 643, Metropolitan Museum of Art?, Gallery 500, Italian Sculpture and Decorative Arts, 1430–1500?, The Met Fifth Avenue?, Gallery 638, Metropolitan Museum of Art?, Gallery 552, Terracotta Models, 1700–1900, Metropolitan Museum of Art?, Gallery 602, Painting as the Mirror of Nature: 1420–1480, Metropolitan Museum of Art? և Gallery 463, Mughal South Asia and Later South Asia, Metropolitan Museum of Art?
Ղեկավարության նստավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]
ՀասցեNY 10028Հինգերորդ պողոտա (1000)[3] և 82nd Street?
Հիմնադրվել է1870
ՀիմնադիրՋոն Թեյլոր Ջոնսթոն[4]
Այցելուներ5 240 000 մարդ (2010)[5], 6 700 000 մարդ (2016)[6], 6 692 909 մարդ (2017), 6 226 727 մարդ (2013), 6 953 927 մարդ (2018)[7], 6 479 548 մարդ (2019)[8] և 1 958 000 մարդ (2021)[9]
ՏնօրենMax Hollein?
Հավաքածուի չափս2 000 000
Կայքmetmuseum.org(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Հիմնադրվել է 1870 թվականին, բացվել՝ 1872 թվականին։ Գտնվում է Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգում, մասնաճյուղը՝ Ֆորտ-Թրայոն զբոսայգում։ Թանգարանի հավաքածուն հիմնականում ստեղծվել է թանգարանին նվիրաբերված մասնավոր հավաքածուներից։ Այժմ թանգարանի ֆոնդերի քանակը անցնում է 3 մլնը, իսկ ցուցասրահների ընդհանուր մակերեսը 130.000 մ² է։ Բացի մշտական ցուցադրության սրահներից թանգարանում առկա են նաև ժամանակավոր ցուցադրություններ՝ փոփոխվող ցուցահանդեսներով։ Տարեկան Մետրոպոլիտեն է այցելում 5 միլիոն մարդ։

Մետրոպոլիտեն թանգարանում պարբերաբար հրատարակվում են «The Metropolitan Museum of Art Bulletin»-ը և «Calender of Events»-ը[10]։

2014-2015 թթ. Հայաստանի պատմության թանգարանը մասնակցել է «Մետրոպոլիտեն» թանգարանում բացված «Ասորեստանից մինչև Իբերիա. մայրցամաքների քառուղիներով դասական դարաշրջանի արշալույսին» միջազգային ցուցահանդեսին, որտեղ ներկայացված են եղել 300 նմուշ։ Հայաստանի պատմության թանգարանը ցուցահանդեսին ներկայացրել է արժեքավոր վկայության առանձնահատուկ կարևորություն ունեցող ուրարտական արվեստի ինը բացառիկ նմուշ[11]։

 
Մետրոպոլիտեն թանգարանի շենքը

Թանգարանի բաժիններ

խմբագրել

Ներկայումս գործող բաժինները.

  • Ամերիկյան դեկորատիվ արվեստ
  • Ամերիկյան գեղանկարչություն և քանդակագործություն
  • Հին Միջին արևելքի արվեստ
  • Զենք ու զրահի
  • Աֆրիկայի, Օվկիանիայի և Ամերիկայի բնիկների արվեստ
  • Ասիական արվեստ
  • Միջնադարի պատկերասրահ (The Cloisters)
  • Հագուստ
  • Գծանկար և լիտոգրաֆիա
  • Հին Եգիպտոսի արվեստ
  • Եվրոպական գեղանկար
  • Եվրոպական քանդակ և դեկորատիվ արվեստ
  • Հին Հունաստանի և Հռոմի արվեստ
  • Իսլամի արվեստ
  • Ռոբերտ Լեմանի հավաքածու
  • Գրադարաններ
  • Միջնադարի արվեստ
  • Ժամանակակից արվեստ
  • Երաժշտական գործիքներ
  • Լուսանկարչություն

Պատկերասրահի հավաքածուից

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. https://www.charitynavigator.org/ein/131624086
  3. Emporis (Firm) Emporis Building DirectoryDarmstadt: Emporis GmbH.
  4. https://www.lhry.org/remembering-john-taylor-johnston
  5. https://www.metmuseum.org/press/news/2010/metropolitan-museum-announces-524-million-annual-attendance-highest-since-2001-as-fiscal-year-ends — 2010.
  6. CNN.com — 2017.
  7. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2018 // The Art Newspaper — 2019. — Vol. XXVIII, Iss. 311. — ISSN 0960-6556
  8. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2019 // The Art Newspaper — 2020. — Vol. XXIX, Iss. 322. — ISSN 0960-6556
  9. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2021 // The Art Newspaper — 2022. — ISSN 0960-6556
  10. Հայկական Սովետական Հանրագիտարան
  11. Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում Հայաստանին վերաբերող ցուցահանդես է բացվելու

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մետրոպոլիտեն թանգարան (Նյու Յորք)» հոդվածին։