Ալիզարին

քիմիական միացություն

Ալիզարին, 1,2-դիօքսիանտրաքինոն, C14H8O4, օրգանական միացություն, բնական ներկանյութ։

Ալիզարին
Изображение химической структуры
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգումալիզարին
Այլ անվանումներ1,2-դիօքսիանտրաքինոն
Քիմիական բանաձևC₁₄H₈O₄
Մոլային զանգված4,0E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Ջերմային հատկություններ
Հալման ջերմաստիճան279–83 °C °C
Եռման ջերմաստիճան430 °C °C
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար72-48-0
PubChem6293
EINECS համար200-782-5
SMILESC1=CC=C2C(=C1)C(=O)C3=C(C2=O)C(=C(C=C3)O)O
ЕС200-782-5
ChEBI6056
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Պատմություն խմբագրել

Իբրև այդպիսին օգտագործվել է դեռևս հին դարերում, (նաև՝ Հայաստանում)։ Առաջին ներկանյութն է, որ սինթեզվել է արհեստական ճանապարհով (Կ. Գրեբե և Կ. Լիբերման, 1869)։

Հատկություններ խմբագրել

Նարնջագույն բյուրեղներ են, հալման ջերմաստիճանը՝ 290 °C, եռմանը՝ 430 °C։ Վատ է լուծվում ջրում, լավ՝ քացախաթթվում, բենզոլում և ալկալիների լուծույթներում։

Ալիզարինի խիտ լուծույթը կարմիր է, նոսրը՝ կապտամանուշակագույն։

Ստացում խմբագրել

Արդյունաբերության մեջ ստանում են անտրաքինոնսուլֆաթթուն օքսիդիչի առկայությամբ, կծու կալիումի հետ հալելով։ Ալիզաինը պարունակում են տորոնի արմատները (4,4–6,8% անտրաքինոնային գլյուկոզիդներ)։

Տորոն խմբագրել

Տորոնի մշակումը Եվրոպայում սկսվել է 18-դ դարերի կեսերին, երբ Հ. Ալթունյանը (Ալթըն ժան) նրա սերմերը Անատոլիայից տարել է Ֆրանսիա։ Ալիզարին և այլ բազմաօքսիանտրաքինոններ հայտնի են ալիզարինային ներկանյութեր անունով։ Մի շարք մետաղների հետ ալիզարինի միացությունները վառ գունավորված, կայուն, անլուծելի լաքեր են։

Կիրառություն խմբագրել

Տարածված է վառ կարմիր ալյումինական լաքը, որից պատրաստում են բարձրորակ և կայուն գեղարվեստական ներկեր։ Ալիզարինային ներկանյութերը, որոնք կայուն են օճառի, շփման, լույսի նկատմամբ, օգտագործում են բամբակը, վուշը, բուրդը, մետաքսը ներկելու համար։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Кнунянц И. Л. и др. т.1 А-Дарзана // Химическая энциклопедия. — М.: Советская энциклопедия, 1988. — 623 с. — 100 000 экз.
  • Schweppe, H., and Winter, J. "Madder and Alizarin", in Artists’ Pigments. A Handbook of Their History and Characteristics, Vol 3: E.W. Fitzhugh (Ed.) Oxford University Press 1997, p. 109 – 142

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 172  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիզարին» հոդվածին։