Բժիշկ Տուլպի անատոմիայի դասը

«Բժիշկ Տուլպի անատոմիայի դասը» (հոլ.՝ De anatomische les van Dr. Nicolaes Tulp), Ռեմբրանտի նկարներից, որը ստեղծվել է 1632 թվականին։

Բժիշկ Տուլպի անատոմիայի դասը
տեսակգեղանկար
նկարիչՌեմբրանդ վան Ռեյն
տարի1632
բարձրություն169,5
լայնություն216,5
ուղղությունհոլանդական գեղանկարչության ոսկե շրջան[1] և բարոկկո[1]
ժանրխմբակային դիմանկար և դիմապատկեր
նյութկտավ
գտնվում էՄաուրիցհեյս[2]
հավաքածուՄաուրիցհեյս[2]
https://www.wga.hu/html/r/rembran/painting/group/anatomy.html կայք
Ծանոթագրություններ
 The Anatomy Lesson of Dr. Nicolaes Tulp Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Նկարի կենտրոնում պատկերված է բժիշկ Նիկոլաս Տուլպը, ով հավաքվածներին ցույց է տալիս մարդու ձեռքի կառուցվածքը։

Դիակը Ադրիաան Ադրիաանսն է, ում մականունը Արիս Կինդ է (Երեխա)։ Կենդանության օրոք նա ծանր վնասվածք է հասցրել Ուտրեխտի բանտի պահակին և Ամստերդամում ծեծել ու թալանել է մի մարդու։ 1632 թվականի հունվարի 31-ին, այնտեղ նրան կախաղան էին հանել և հանձնել ամստերդամյան վիրաբույժներին՝ հանրային դիահերձման։

Նկարում նաև պատկերված են ավագանու անդամներ Ադրիան Սլաբրանը (Adraen Slabran) (ձախից երկորդը), Յակոբ դե Վիտը (Jacob de Witt) (կռացել է դեպի դիակը, նայելով դիակի մկաններին), բժիշկներ Յակոբ Կոլեվելտը (Jacob Koolvelt) (ձախից առաջինը), Մատեյս Կալկունը (Mathijs Kalkoen) (Վիտի կողքին), Ֆրանս վան Լունենը (Frans van Loenen) (վերևում), Յակոբ Բլոկը (Jacob Blok) (նրա առջև), Հարման Հարմանսը (Hartman Hartmansz.) (թուղթը ձեռքին)։

Նմանատիպ անատոմիայի դասերը սովորական էին ոչ միայն Նիդերլանդներում, այլ նաև ամբողջ Եվրոպայում։ Դրանք անցկացվում էին տարին մեկ անգամ, սովորաբար ձմեռային ամիսներին, որպեսզի դիակը լավ պահպանվի։ Դրանք կրում էին տոնական բնույթ և շարունակվում էին մի քանի օր։ Հանդիսատեսները բժիշկներն էին, ուսանողները, հարգված քաղաքացիները և սովորական մարդիկ։

Գիլդիայի խմբակային դիմանկար խմբագրել

 
Երկու վիրաբույժների աչքերը ցույց են տալիս նրանց հետաքրքրությունը մարդկային մարմնի կառուցվածքի ուսումնասիրության հանդեպ:

Մինչ դասին պատրաստվելը վիրաբույժների գիլդիան Ռեմբրանտին պատվիրել էին պատկերել խմբակային դիամանկար, որը այն ժամանակ համարվում էր նկարում պատկերվածների հայտնի դառնալու միջոց։ Դիմանկարը պատկերվել է Ամստերդամի Վեսովյան պալատում և որտեղ էլ պահպանվել էր։ Այնտեղ կային այդ հավաքածուից ևս երեք նկար, որոնք նկարվել էին 1603, 1619 և 1625 թվականներին։ Հավաքածուի հաջորդ նկարը Ռեմբրանտը նկարել է 1656 թվականին, որը կոչվում է «Բժիշկ Դայմենի անատոմիայի դասը» (Բժիշկ Դայմենը 1653 թվականին Տուլպին փոխարինել է, որպես գիլդիայի նոր նախագահ)։

Ռեմբրանտը կերպարները տարբերվում են, նրա նախորդների պատկերածից։ Որպես կանոն կերպարները պատկերվում էին դիակի կողքին նստած և նայում էին ոչ թե մարմնին, այլ դիտողին։ Նկարիչը վիրաբույժներին պատկերել է պրոֆիլային կամ կիսադարձ և նրանց խմբավորել է բուրգի տեսքով, բացի այդ գլխավոր կերպարը վերևում չի գտնվում։

Բացի այդ նա դիտմամբ ընդգծել է հավաքվածների չկեղծված հետաքրքրությունը ուսումնասիրության հանդեպ։ Երկու հոգի կռացել են դեպի դիակը և իրենց հայացքներով ցույց են տալիս, որ նրանց դա հետաքրքիր է և ցանկանում են ավելի շատ բան տեսնել և հագեցնել իրենց գիտական հետաքրքրությունը։ Քիչ հավանական է, որ հավաքվածները դիակին այդքան մոտ նստած լինեին, Ռեմբրանտը կատարվածը կենտրոնացրել է փոքր տարածության մեջ, մահացածին շրջապատելով լարված ուշադրությամբ։

Դիազննում խմբագրել

 
Ինչպես ջիլն է կառավարում ձեռքը, այնպես էլ Աստված է կառավարում մարդկանց:
 
Վեզալիուսի դիմանկարը նրա «Մարդու անատոմիա» գրքից:

Դիահերձումը այդքան էլ ռեալիստական չէ, տիպիկ դիահերձումը սկսվում է ստամոքսի, լյարդի և փայծաղի հեռացումից։ Ռենտգենային ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ձեռքի դաստակը ավելի ուշ է նկարվել՝ դրա փոխարեն սկզբում ձեռք պատկերված էր չէր, քանի որ կախաղան հանելուց առաջ կտրել էին նրա աջ ձեռքը։ Ձախ ձեռքը համապատասխան չէ մարմնի չափսերին, հնարավոր է, որ այն նույնպես հետագայում ենթարկվել է փոփոխության նկարչի կողմից։

24 տարի անց Ռեմբրանտը նկարել է «Բժիշկ Դայմենի անատոմիայի դասը» պատկերը, որտեղ դիակի որովայնի հատվածը այդ ժամանակվա կանոնների համաձայն ամբողջությամբ բացված էր։

Դա կարող է բացատրվել երկու պատճառով։ Առաջինը՝ Անդրեաս Վեզալիուսին տրվող գնահատումը, նա ժամանակակից անատոմիայի գլխավոր հիմնադիրներից է, նա հայտնի է դարձել ձեռքի անատոմիան ուսումնասիրությունների համար։ Երկորդը՝ ձեռքը նկարելով նկարիչը կարող էր ավելի հանգիստ դրան տալ կրոնական իմաստ։ Նա ասել է. ինչպես ջիլն է կառավարում ձեռքը, այնպես էլ Աստված է կառավարում մարդկանց։ Համաձայն այդ ժամանակվա ներկայացուցիչների, գիտությունը պետք է մարդկանց ապացուցի Աստծո հզորությունը։

Բժիշկ Նիկոլաս Տուլպ խմբագրել

 
Հասարակության մեջ գլխարկներ կրողը, համարվում էին բարձր խավի ներկայացուցիչներ

Բժիշկ Նիկոլաս Պետերսզունը[3], ում մականունը Տուլպ էր (tulpen - կակաչ), ծնվել է 1593 թվականին և մահացել 1674-ին։ Մոտավորապես 1621 թվականին, երբ Նիդերլանդներում սկսվել էր կակաչների բազմացումը, նա վերցրեց Տուլպ կեղծանունը, իսկ նրա տան զինանշանի վրա կակաչ էր պատկերված[3]։ Տուլպը չէր ընդունում ալկոհոլիզմը կակաչների վաճառողների միջև։ 1637 թվականի փետրվարին ավարտվեց կակաչամանիան և նա հրապարակորեն քննարկեց չարաշահորդներին և տան ճակատից հանեց զինանշանը[3]։

Տուլպը պատկանում էր ամսստերդամյան հասարակության բարձր խավին, մի քանի անգամ նա ընտրվել է որպես Ամստերդամի բուրգոմիստ։ Նա եղել է քաղաքային խորհրդի անդամ և այնտեղ էլ ընտրվել է վիրաբույժների գիլդիայի նախագահ։ Ռեմբրանտը նկարում նրան առանձնացրել է նրանով, որ վերջինս ներկաների հակառակ կողմում է նստած։ Բացի այդ Տուլպը գլխարկով միակ մարդն է, իսկ այն ժամանակ գլխարկներ կրում էին բարձր խավի ներկայացուցիչները։

Արիս Կինդի մարմինը խմբագրել

 
Ռեմբրանտը Արիս Կինդի դեմքը նկարել է ստվերում, կարծես կիսախավարում երևում է umbra mortis՝ մահվան ստվերը:

Մինչև Ռեմբրանտը՝ մյուս նկարիչները մահացածներին նկարում էին դեմքը թաշկինակով ծածկված կամ մարդու առաջ կանգնած։ Դիտորդները պետք է մոռանային այն մասին, ով նրանց առաջ գտնվում է դիակ, ում նրանց աչքերի առաջ մասնատում էին։ Ռեմբրանտը մահացածի դեմքը նկարել էր ստվերով ծածկված։ Դա նրան բնորոշ ստվերի և լույսի խաղն է, կարծես թե կիսախավարում երևում է umbra mortis՝ մահվան ստվերը։

Չնայած նրան, որ գլխավոր կերպարը բժիշկ Տուլպն է, բայց Ալիս Կինդի մարմինը ավելի մեծ տարածք է զբաղեցնում։ Հիմնականում նրա վրա է ընկում լույսը, նրա մերկությունը և փայտացածությունը նրան տարբերում են պատկերի մյուս կերպարներից։ Կարծես Ռեմբրանտը հետո է այդպես մոտիկ նկարել վիրաբույժներին և տվել կտավին նման դինամիկա, որպեսզի այդպիսով ընդգծի մարմնի անշարժությունը, նրան կապելով մահվան հետ։

Գրականություն խմբագրել

  • Rose-Marie und Rainer Hagen: Meisterwerke im Detail (нем.), Том 2, Taschen Verlag, Köln 2003, ISBN 3-8228-1371-0

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  2. 2,0 2,1 https://www.mauritshuis.nl/nl-nl/verdiep/de-collectie/kunstwerken/de-anatomische-les-van-dr-nicolaes-tulp-146/
  3. 3,0 3,1 3,2 Dash, Mike Tulipomania : The Story of the World's Most Coveted Flower & the Extraordinary Passions It Aroused. — Broadway Books, 2001. — ISBN 978-0609807651, глава 14

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բժիշկ Տուլպի անատոմիայի դասը» հոդվածին։