Ռեմբրանդի տուն-թանգարան

Ռեմբրանդի տուն-թանգարան (հոլ.՝ Museum Het Rembrandthuis), պատմական տուն և պատկերասրահ Ամստերդամում (Նիդերլանդներ): Նկարիչ Ռեմբրանդն ապրել և աշխատել է այս տանը 1639 թվականից մինչև 1656 թվականը: 17-րդ դարի ինտերիերը վերականգնվել է: Հավաքածուն պարունակում է Ռեմբրանդի` փորանկարներն են և նկարները: 2014 թվականին թանգարանն ունեցել է 237.383 այցելու:

Ռեմբրանդի տուն-թանգարան
Rembrandshuis.jpg
Տեսակպատմության թանգարան, պատկերասրահ և պատմական շենք-թանգարան
ԵրկիրFlag of the Netherlands.svg Նիդերլանդներ[1]
ՏեղագրությունԱմստերդամ
ՎայրԱմստերդամ-Սենտրում
ՀասցեJodenbreestraat 4, 1011 NK Amsterdam1011NKJodenbreestraat?
Հիմնադրված էհունիսի 10, 1911
Այցելուներ193 250 մարդ
Կայքrembrandthuis.nl(նիդեր.)

Ռեմբրանդի տունըԽմբագրել

Տունը գտնվում է Ամստերդամի Յոդենբրեեսթրաթ փողոցում, որտեղ Ռեմբրանդն ապրել է և նկարել մի քանի տարի. այն հեռու չէ այսօրվա քաղաքապետարանի շենքից: Ռեմբրանդը տունը գնել է 1639 թվականին և ապրել է այնտեղ մինչև 1656 թվականին իր սնանկանալը, երբ նրա ամբողջ ունեցվածքն աճուրդի է հանվել: Աճուրդի ցանկում են եղել նրա բոլոր վերականգնված իրերը, որոնք այժմ ցուցադրվում են տանը:

Ինտերիեր և հավաքածուԽմբագրել

Մի քանի տարի առաջ տունը լիովին վերակառուցվել է ներսից` ցույց տալու համար, թե ինչպիսի տեսք է այն ունեցել Ռեմբրանդի օրերին:

Տանը կից կա նաև ժամանակակից շինություն, որտեղ ցուցադրվում են Ռեմբրանդի աշխատանքները, հիմնականում` փորանկարները, ինչպես նաև` իրեր ամբողջ աշխարհում տարածված նրա հավաքածուներից:

ԿառավարչությունԽմբագրել

Մայքլ Հուիջսերը թանգարանի տնօրենն է, իսկ Դեյվիդ դե Վիթը` կուրատորը: 2008 թվականից սկսած թանգարանն ամեն տարի ունենում է մոտ 200.000 այցելու, իակ 2014 թվականին ունեցել է 237.383 այցելու, որը ռեկորդային ցուցանիշ է:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. archINFORM — 1994.

Արտաքին հղումներԽմբագրել