Ալեքսանդր (Շանդոր) Կորդա (անգլ.՝ Sir Alexander Korda, իսկական անունը՝ Շանդոր Լասլո Կելներ (հունգ.՝ Kellner Sándor László), սեպտեմբերի 16, 1893(1893-09-16)[1][2][3][…], Túrkeve, Mezőtúr District, Յաս-Նադկուն-Սոլնոկ, Հունգարիա[4] - հունվարի 23, 1956(1956-01-23)[4][1][5][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4], 1956), ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ։ Ազգությամբ՝ հունգար։

Ալեքսանդր Կորդա
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 16, 1893(1893-09-16)[1][2][3][…]
ԾննդավայրTúrkeve, Mezőtúr District, Յաս-Նադկուն-Սոլնոկ, Հունգարիա[4]
Մահացել էհունվարի 23, 1956(1956-01-23)[4][1][5][…] (62 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[4]
ԳերեզմանԳոլդերս Գրին
Քաղաքացիություն Հունգարիա և  Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունկինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, պրոդյուսեր և ռեժիսոր
ԱմուսինMaría Corda?, Մեռլ Օբերոն և Alexandria Boycun?
Պարգևներ և
մրցանակներ
Ասպետ-բակալավր
 Alexander Korda Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ալեքսանդր Կորդան ծնվել է 1893 թվականի սեպտեմբերի 16-ին, Թուրքեյեյում (Հունգարիա)։ Ծագումով հունգարացի է։ Սովորել է Վիեննայում և Փարիզում։ Բարձրագույն կրթությունը ստացել է Բուդապեշտի թագավորական համալսարանում։ Որոշ ժամանակ Փարիզում աշխատել է որպես թղթակից։ 1916-1919 թվականներին Հունգարիայում կնոջ՝ դերասանուհի Մարիա Կորդայի գլխավոր դերակատարումներով նկարահանել է մի շարք ֆիլմեր, ինչպես «Սպիտակ գիշերներ» (1916), «Մեկ միլիոնի մուրհակը» (1917), Հարիսոն և Բարիսոն» (1918), «Մարի Աննա (1919), «Յամատա» (1919), «Սպիտակ վարդեր» (1919), «Հարյուր տասնմեկերորդը» (1919) և այլն։ Կինոյում աշխատել է 1915 թվականից։ Նկարահանել է շահութաբեր զվարճալի ֆիլմեր և մելոդրամներ։ Հայրենիքից ակամա հեռացած Կորդան շարունակում է իր գործունեությունն Ավստրիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում և Ֆրանսիայում (այդ ժամանակաշրջանի լավագույն ֆիլմերից են «Ծովի կայսրուհին» (1922), «Հաբսբուրգների ողբերգությունը (1923), «Թիկնապահը» (1926), «Տրոյացի Հելենայի անձնական կյանքը» (1927), «Մայերլինգ» (1927), «Լիլի» (1928), «Մարիուս» (1931), «Ձախ ափը» (1931) և այլն։ 1931 թվականից ապրել է Անգլիայում, որտեղ մեկ տարի անց իր եղբայրներ Զոլտանի և Վինսենթի հետ հիմնադրում է «Լոնդոն ֆիլմս» կինոընկերությունը։ Կորդայի կինոընկերությունում աշխատել են կինոգործիչներ՝ ռեժիսորներ Գեորգ Պաբստը, Ռենե Կլերը, Ժակ Ֆեյդերը, Ժյուլիեն Դյուվիվիեն, Պոլ Սցիները, դերասաններ Կոնրադ Վեյդտը, Վիկտոր Շյոստրոմը, օպերատոր Ժորժ Պերինալը, նկարիչ Լազար Մեերսոնը, պրոդյուսեր Էրիխ Պոմերը և այլոց։ 1932 թվականին կազմակերպել է Կադր «Հենրի VIII-ի անձնական կյանքը» կինոնկարից (1933), ռեժիսոր՝ Ալեքսանդր Կորդա «Լոնդոն ֆիլմս» բաժնետիրական ֆիրման, որը նպաստել է անգլիական կինոարվեստի բեմադրական կուլտուրայի բարձրացմանը։ Կինոնկարներից են՝ «Ռեմբրանդ»-ը (1936), «Լեդի Համիլտոն»-ը (1941)։ Անգլիական կինոարվեստին մատուցած ծառայությունների համար Կորդային շնորհվել է սըրի տիտղոս։ Ալեքսանդր Կորդան մահացել է 1956 թվականի հունվարի 23-ին, Լոնդոնում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Schellenberg W., Schutzstaffel Sonderfahndungsliste G.B.Schutzstaffel, 1940.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Корда Александр // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Lundy D. R. The Peerage
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 643  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Կորդա» հոդվածին։