Լոնդոնի ազգային պատկերասրահ

Լոնդոնի ազգային պատկերասրահ (անգլ.՝ The National Gallery), թանգարան Լոնդոնի Թրաֆալգարյան հրապարակում։ Պատկերասրահի հավաքածուն ընդգրկում է 13-րդ դարի կեսերից մինչ 20-րդ դարի սկզբի արևմտաեվրոպական գեղանկարչության ավելի քան 2300 նմուշներ։ Աշխարհի՝ ամենաշատ այցելուներն ունեցող թանգարաններից մեկն է (Լուվրից, Բրիտանական թանգարանից և Մետրոպոլիտեն թանգարանից հետո)[8]. 2013 թվականին պատկերասրահի այցելուների ընդհանուր թիվը կազմել է 6,031,574[9]։ Լոնդոնի ազգային պատկերասրահում նկարները ցուցադրվում են ժամանակագրական կարգով։

Լոնդոնի ազգային պատկերասրահ
Изображение логотипа
Տեսակպատկերասրահ և ազգային թանգարան
Երկիր Միացյալ Թագավորություն[1][2]
ՏեղագրությունՎեստմինստեր
ՎայրԹրաֆալգարյան հրապարակ
Կազմված էRoom 4: German Paintings?, Room 9: Venice 1530–1600?, Room 11: Veronese's 'Four Allegories of Love'?, Northern Italian Portraiture 1510–1580 - Room 12?, Paintings by Rembrandt - room 22?, Constable, Turner and Stubbs – Room 34?, Canaletto and Guardi - Room 38?, Room 55: Venice and the Veneto, 1460–1510?, Venice and the Marche 1440–1500 - room 57?, Sandro Botticelli - room 58?, National Gallery Research Centre?, Altdorfer, Cranach the Elder, Dürer - room 25? և Q124453365?
Մասն էBoard of Trustees of the National Gallery?
ՀասցեTrafalgar Square, London WC2N 5DN[3]WC2N 5DNԹրաֆալգարյան հրապարակ
Հիմնադրվել է1824
ՀիմնադիրSir George Beaumont, 7th Baronet?[4]
Այցելուներ6 011 007 մարդ (2019)[5] և 708 924 մարդ (2021)[6]
ՏնօրենԳաբրիել Ֆինալդի[7]
Կայքnationalgallery.org.uk(անգլ.) և nationalgallery.org.uk(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Պատկերասրահը բացվել է 1824 թվականի մայիսի 10-ին Պել Մել փողոցի № 100 տանը, որը պատկանել էր գեղանկարչության մեկենաս ու կոլեկցիոներ Ջոն Հուլիոս Անգերսթեյնին (1732 - 22 հունվարի, 1823)[10]։

1824 թվականի ապրիլի 2-ին խորհրդարանը որոշում է ընդունել պատկերասրահին հատկացնել 57 հազար ֆունտ ստեռլինգ, ինչպես նաև 3 հազար ֆունտ՝ նախնական ծախսերի համար։

Պատկերասրահի կայացմանն աջակցել է բրիտանացի մեկենաս և սիրողական մակարդակի նկարիչ սըր Ջորջ Բոմոնտը, ով պատկերասրահին է նվիրում 16 նկար։ 1826 թվականին պատկերասրահի հավաքածուն համալրվում է Անգերսթեյնի հավաքածուի նկարներով, որոնց թվում էին Կանալետոյի «Քարտաշի տունը» բնանկարը, Բենջամին Ուեսթի «Օրեստես և Պիլադես» կոմպոզիցիան, Ուիլկիի «Կույր ջութակահարը», Ռուբենսի «Բնանկար Ստեն ամրոցով» նկարները։ Պատկերասրահի հավաքածուի նկարների ընդհանուր թիվը դառնում է 54։

Կոլեկցիոներ Վիլյամ Հոլուել-Կարի կտակի համաձայն՝ 1831 թվականին պատկերասրահին է փոխանցվում 35 նկար (Տինտորետտոյի «Սուրբ Գևորգ», Տիցիանի «Սուրբ ընտանիք», Անդրեա դել Սարտոյի «Սուրբ ընտանիք», Ռեմբրանդտի «Գետակում լողացող կանայք» և այլն)[11]։ 1831 թվականին թանգարանի հավաքածուն արդեն բաղկացած էր 105 նկարից։

Պատկերասրահի հավաքածուի մեծացմանը զուգահեռ անհրաժեշտություն առաջացավ ունենալ համապատասխան տարածք։ 1831 թվականին սկսվեց նոր շինության կառուցումը ճարտարապետ Ուիլկինսի նախագծով։ Տրաֆալգարյան հրապարակի հյուսիսային կողմում կառուցված նոր շենքի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 1838 թվականին։

 
Աստիճաններով սրահը, որ կառուցվել է Սըր Ջոն Թեյլորի նախագծով 1884–7 թվականներին

1836 թվականին հրատարակվում է պատկերասրահի երկհատորյա կատալոգը, որում տրված էին պատկերասրահի բոլոր 114 նկարներն ու դրանց մանրամասն նկարագրությունները։

Լորդ Ֆարնբրուի կտակի համաձայն՝ 1838 թվականին պատկերասրահին են հանձնվում այնպիսի նկարներ, ինչպիսիք են Ռուբենսի «Երեկո», Թոմաս Գեյնսբորոյի «Արևի մայրամուտով բնանկար», «Բնանկար Ստեն ամրոցով», «Ջրելատեղ», «Սայլը, որ գնում էր շուկա», Ջեն Կոնստեբլի «Արտ» նկարները։

1847 թվականին Ռոբերտ Վերոնը պատկերասրահին է նվիրում անգլիացի նկարիչների 156 ստեղծագործություններ։ 1851 թվականին՝ նկարիչ Ջոզեֆ Մելորդ Վիլյամ Թյորների մահից հետո, նրա կտակի համաձայն՝ պատկերասրահին են հանձնվում նրա 300 նկարները և 19 հազար նկարներ ու ջրանկարներ։ 1857 թվականին պատկերասրահը ձեռք է բերում Լոմբարդի-Բալդիի հավաքածուն (Դուչչոյի, Պաոլո Ուչելլոյի և այլոց նկարները)։

1869 թվականին պատկերասրահն ստացավ ևս հինգ սրահներ։ 1875 թվականին պատկերասրահի հավաքածուն համալրվում է ևս 94 նկարներով, որոնք պատկերասրահին էր կտակել Ուինն Էլիսը։ Այսպիսով՝ պատկերասրահի նկարների ընդհանուր թիվը հասավ հազարի։ 1876 թվականին կառուցվում է պատկերասրահի շենքի արևելյան թևը։ 1884 թվականին գնվում են Ռաֆայելի «Մադոննա Անսիդեի» և Անտոնիս վան Դեյքի «Կառլոս I-ը ձիու վրա» նկարները։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. https://vocaleyes.co.uk/research/heritage-access-2022/benchmark/
  3. Mapping Museums — 2016.
  4. https://www.nationalgallery.org.uk/people/sir-george-beaumont
  5. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2019 // The Art Newspaper — 2020. — Vol. XXIX, Iss. 322. — ISSN 0960-6556
  6. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2021 // The Art Newspaper — 2022. — ISSN 0960-6556
  7. Dr Gabriele FinaldiNational Gallery.
  8. Top 100 Art Museum Attendance, The Art Newspaper, 2014. Retrieved on 10 July 2014.
  9. Latest Visitor Figures, ALVA, 2014. Retrieved on 10 July 2014.
  10. Palmer, Sarah (2004). «John Julius Angerstein (c.1732–1823)». Oxford Dictionary of National Biography. Oxford, England: Oxford University Press.
  11. Crookham, Alan (2009), The National Gallery. An Illustrated History, London: National Gallery Company, p. 43.

Գրականություն խմբագրել

  • Кудрявцев Б. Художественные музеи Лондона / Рецензент И. А. Кузнецова. — М.: Искусство, 1994. — 222 с. — (Города и музеи мира). — 25 000 экз. — ISBN 5-210-02545-4

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոնդոնի ազգային պատկերասրահ» հոդվածին։