Նատյուրմորտ
Նատյուրմորտ (ֆր. nature morte- մեռած բնություն ), կերպարվեստի ժանր, հիմնականում հաստոցային գեղանկարում, որտեղ պատկերվում է անշարժ, անշունչ առարկաներ՝ սովորաբար տնային կահկարասի, մրգեր, ծաղիկներ, ձկներ, խփված վայրի թռչուններ, որևէ մասնագիտության պիտույքներ[1]։

Պատմություն խմբագրել
Նատյուրմորտի մոտիվները որպես մանրամասներ գոյություն են ունեցել դեռևս հին արևելյան, անտիկ, միջնադարյան, հին Չինական և Ճապոնական արվեստներում։
Նատյուրմորտը որպես ինքնուրույն ժանր սկզբնավորվել է նոր ժամանակի եվրոպական արվեստի կազմավորման զուգընթաց՝ հաստոցային նկարչության առանձնացումով և ժանրերի ճյուղավորված համակարգի առաջացումով։
Արդեն Վերածննդի շրջանի իտալական և նիդեռլանդական վարպետների աշխատանքներում մեծ ուշադրություն է դարձվել նյութական աշխարհի իրերի կոնկրետ- զգայական գեղեցկություններին[2]։
Նատյուրմորտը տարբեր երկրներում խմբագրել
- Նատյուրմորտի պատմությունը, որպես հաստոցային գեղանկարչության ժանր և նրա խաբկանք (trompe-l'oeil) տիպը սկզբնավորվել է իտալացի գեղանկարիչ Յակոպո դե Բարաբարիի «Նատյուրմորտ» աշխատանքով(1504 թ.), սակայն նատյուրմորտի ժանրը մեծ տարածում է գտել միա՛յն 16- րդ դարի երկրորդ կեսից և 17- րդ դարի սկզբից նիդեռլանդացի Պիտեր Արտսենի և նրա հետևորդների նկարներում։ Մեծ տեղ է հատկացված ուտեստներով, կահ-կարասիով ծանրաբեռնված խոհանոցների և կրպակների պատկերներին։ Նատյուրմորտը ծաղկում է ապրում իտալիայում, նրա կազմավորմանը մըծապես նպաստել է Կարավաջիոյի նորարական բարեփոխումները, որոնք նկարիչների ուշադրությունը սևեռել են հասարակ «ցածր» մոտիվների վրա։ Իտալական նատյուրմորտը աչքի է ընկնում հորինվածքի բազմազանությամբ, վառ և հագեցած գույներով։
- Կառավաջիոյի ազդեցությունը նկատելի է նաև իսպանական նատյուրմորտներում, սակայն դրանք առանձնանում են վսեմ խստությամբ և նշանակալիությամբ։ Հոլանդական նատյուրմորտը առաջացել է 17- րդ դարում միավորելով նախաճաշ, անուշեղեն, ձկներ, ծաղիկներ և մրգեր, խփված որս, այլաբանական՝ ունայնություն ունայնության (vanitas) նատյուրմորտի տիպերը։
- Ֆլամանդական նատյուրմորտը պատկերում է շուկաներ, կրպակներ, ծաղիկներ և մրգեր։ Աչքի է ընկնում հորինվածքի հզոր թափով, պտղաբերության . առատության հզոր գովերգ է։
- Նատյուրմորտը 17-րդ դարից զարգանում է Ֆրանսիայում և Գերմանիայում։ Ֆրանսիայում էլ կոչվել է նատյուրմորտ - մեռած բնություն, ընդգծված հակադրվելով ակադեմիստների արհամարհական վերաբերմունքին, որոնք ընդունում էին միայն կենդանի բնությունը (պատմական ժանր, դիմանկար)[3]։
-
Յակոպո դե Բարաբարի
Նատյուրմորտ 1504 թ. -
Վիլլեմ Կլաս
Գավաթով նատյուրմորտ -
Պոլ Սեզան
Խնձորով նատյուրմորտ
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Langmuir, Erica, Still Life, 2001, National Gallery (London), 1857099613
- ↑ Ebert-Schifferer, Sybille. Still Life: A History, Harry N. Abrams, New York, 1998, 0-8109-4190-2
- ↑ Հայկական Սովետական Հանրագիտարան, Երևան, 1982, հատոր 8, էջ197-198