Գերարդ Դոու

17-րդ դարի հոլանդացի նկարիչ

Գերարդ Դոու[8] (հոլ.՝ Gerard Dou, հայտնի է նաև Գերիտ Դոու անունով[8] հոլ.՝ Gerrit Douw, ապրիլի 7, 1613(1613-04-07)[1][2][3][…], Լեյդեն, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4] - փետրվարի 9, 1675(1675-02-09)[3][5][6][…], Լեյդեն, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4]), հոլանդացի նկարիչ, հոլանդական կերպարվեստի ոսկեդարի, Հյուսիսային վերածննդի ներկայացուցիչ

Գերարդ Դոու
Ծնվել էապրիլի 7, 1613(1613-04-07)[1][2][3][…]
ԾննդավայրԼեյդեն, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4]
Վախճանվել էփետրվարի 9, 1675(1675-02-09)[3][5][6][…] (61 տարեկան)
Մահվան վայրԼեյդեն, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4]
Քաղաքացիություն Միացյալ պրովինցիաների հանրապետություն
Մասնագիտություննկարիչ և վիզուալ արտիստ
Ոճհոլանդական գեղանկարչության ոսկե շրջան և fijnschilder?
ԹեմաներԿերպարվեստ[4]
Ուշագրավ աշխատանքներThe Young Mother?, Young Woman Holding a Lamp?, Ինքնապատկեր և The Dropsical Woman?[7]
ՈւսուցիչՌեմբրանդտ վան Ռեյն
ԱշակերտներԳաբրիել Մետսյու
ՀայրDouwe Jansz.?
ՄայրMarijtje Jansdr. van Rosenburg?
 Gerard Dou Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1613 թվականին, Լեյդենում։ Աշակերտել է փորագրանկարիչ Բարտոլոմեյ Դոլենդոյին և ապակու վրա նկարող Պետեր Կոուհորնին[9]։

1628—1631 թվականներին սովորել ու աշխատել է Ռեմբրանդի արվեստանոցում, նկարչական տեխնիկայի ասպարեզում շատ բան է ընդօրինակել, սակայն Դոուի ուշ շրջանի ստեղծագործություններում Ռեմբրանդի ազդեցությունը չափազանց թույլ է զգացվում[10]։

Դոուն հրավիրվել է աշխատելու Անգլիայի արքա Կարլ Երկրորդի պալատում, բայց հրավերը մերժել է՝ չցանկանալով լքել հայրենի քաղաքը[9]։

1648 թվականին ընդունվել է Լեյդենի Սուրբ Ղուկասի անվան գիլդիան, բացել իր մասնավոր գեղարվեստական դպրոցը, որտեղ տարիների ընթացքում ուսում են առել, վարպետացել Գաբրիել Մետսյուն, Պիտեր Կոռնելիուս Սլինգելանդը, Յակոբ Տորենվլիտը... 1660 թվականին Հոլանդիայի կառավարությունը գնել է Դոուի աշխատանքներից երեքը։

Գերարդ Դոուն մահացել է 1675 թվականի փետրվարի 9-ին։

Ստեղծագործություններ

խմբագրել

Գերարդ Դոուն ժանրային գեղանկարչության վարպետներից է։ Նրա ստեղծագործությունների հերոսները հաճախ երեխաներ ու ծերունիներ են։ Ստեղծել է նաև նատյուրմորտներ, գիշերային պատկերներ; Դոուի աշխատանքներն աչքի են ընկնում նկարչական հիանալի տեխնիկայով, բարձր վարպետությամբ։

Պատկերասրահ

խմբագրել

Ժառանգությունը

խմբագրել

Գերարդ Դոուն դեռ իր կենդանության օրոք էր ճանաչում ու համբավ նվաճել։ Ներկայումս նրա շատ աշխատանքներ պահվում ու ցուցադրվում են աշխարհի խոշորագույն ու մեծահամբավ թանգարաններում ու պատկերասրահներում, այդ թվում՝ Սանկտ Պետերբուրգի նշանավոր Էրմիտաժում։ 2006-ից 2014 թվականն ընկած ժամանակահատվածում Սոթբիսի աճուրդում վաճառվել է Գերարդ Դոուի 14 ստեղծագործություն[11], որոնցից մի քանիսը լեյդենյան հավաքածուի մաս են կազմել[12]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Gerard Dou (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gerrit Dou — 2009.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
  6. 6,0 6,1 6,2 Discogs — 2000.
  7. Smith J. Gerard Dow catalogue raisonné, 1829 — 1829. — P. 3. — doi:10.11588/DIGLIT.62818
  8. 8,0 8,1 Дау / Т. П. Каптерева // Григорьев — Динамика. — М. : Большая российская энциклопедия, 2007. — С. 347. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 8). — ISBN 978-5-85270-338-5.
  9. 9,0 9,1 «Gerard Dou» (ֆրանսերեն). Larousse. Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.
  10. «Gerrit Dou» (անգլերեն). Britannica. Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.
  11. «Герард Дау». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 28-ին.
  12. «The Leiden Collection». theleidencollection.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 2-ին.

Գրականություն

խմբագրել
  • Ronni Baer Gerrit Dou. — Washington: National Gallery of Art, 2000. — 160 p.
  • Gerrit Dou, 1613—1675: master painter in the age of Rembrandt. Washington: National Gallery of Art; New Haven: Yale UP, 2000

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերարդ Դոու» հոդվածին։