Բացել գլխավոր ցանկը

Հոլանդական գեղարվեստի ոսկեդար

Հոլանդական կերպարվեստի ոսկեդար, 17-րդ դարում հոլանդական կերպարվեստի բուռն ծաղկման ժամանակաշրջանը: Համընկել է անկախության համար հոլանդացիների մղած ութսունամյա պատերազմի (1568-1648 թվականներ) ավարտական փուլի և դրան հաջորդած 50-55 տարիների հետ[1]: Այդ դարաշրջանում ստեղծագործել են հոլանդական կերպարվեստի պատմության այնպիսի ականավոր վարպետներ, ինչպիսիք են՝ Ռեմբրանդտը, Ֆրանս Հալսը, Յան Վերմեերը, Պիտեր դե Հոխը, Յան Ստենը, Գերարդ Տերբորխը, Յակոբ վան Ռյոյսդալը, Դեյստեր Վիլլեմ Կոռնելիսը, Բոր Պաուլյուսը, Յան Լիվենսը և այլք:

Ոսկեդարյան այդ արվեստը ազդեցություն է գործել շատ ու շատ արվեստագետների վրա՝ սկսած 17-րդ դարից մինչև մեր ժամանակները: Նաև ներշնչանքի աղբյուր է դարձել մի ամբողջ շարք գրողների (Մարսել Պրուստ, Դոննա Տարտ և այլք)[2], տարբեր ուղղությունների պատկանող լուսանկարիչների (իրապաշտ Բիլլ Հեկաս, սյուրռեալիստ Էլեն Կոոյ) համար:

Լյուդոլֆ Բաքհյոյզեն «Արևելահնդկական ընկերության նավամատույցը Ամստերդամում»
Կոռնելիս դե Ման «Կետաճարպի մշակման մանուֆակտուրան»
«Բուսաբանական խմբակը պարապմունքի ժամանակ»
Ֆրանս Հալս «Գնչուհի»
Յակոբ վան Լոո «Դանայա»

Բովանդակություն

Պատմական պայմաններԽմբագրել

1579 թվականին Նիդերլանդների յոթ ապստամբած պրովինցիաները Ուտրեխտ քաղաքում հռչակեցին այսպես կոչված՝ Միացյալ Պրովինցիաների Հանրապետությունը: Իսպանական զավթիչների դեմ մղած ութսունամյա պատերազմի, Հոլանդական հեղափոխության ընթացքում այդ հանրապետությունը կարողացավ դիմակայել բոլոր փորձություններին և պահպանել իր անկախությունը: Ի պատասխան դրա՝ ոխակալ զավթիչները դեռևս իրենց տիրապետության տակ գտնված Անտվերպեն քաղաքում կոտորեցին շուրջ 10 հազար խաղաղ բնակիչների: Դրա հետևանքը եղավ իսպանացիների տիրապետության ներքո գտնված Ֆլանդրիայից բնակչության զանգվածային արտագաղթը Միացյալ Պրովինցիաների Հանրապետություն, որն այլևս անվանակոչվել էր Հոլանդիա: Ի վերջո՝ 1648 թվականին կնքված Վեստֆալյան հաշտության պայմանագրով Իսպանիան ճանաչեց Միացյալ Պրովինցիաների Հանրապետության անկախությունը:

Հոլանդիայի արվեստը տրամաբանորեն ծագել, սկիզբ է առել, աճել Նիդերլանդների 15-16-րդ դարերի արվեստում (այդ ժամանակ նրանք միասնական պետություն էին կազմում): 17-րդ դարում տեղի է ունեցել պետական և գեղարվեստական սահմանազատում, որն առաջ է բերել երկու տարբեր ազգային գեղարվեստական դպրոցներ: Այդ դպրոցները ծագմամբ միասնական էին, սակայն տարբեր էին արտահայտչաձևերով: Սահմանազատման հարցում իրենց դերն են խաղացել նաև դավանաբանական հակասությունները. Հոլանդիայում հռչակվել էր դավանանքի ազատություն, գերակայում էր բողոքականությունը, իսկ Ֆլանդրիան մնացել էր կաթոլիկության ոլորտում, և 17-րդ դարում այդտեղ կրոնական արվեստը նոր ծաղկում է ապրել:

17-րդ դարում հոլանդական ազգը հազիվ միայն սկսել է իր պատմական ուղին: Եվ հենց այդ ժամանակ էլ տեղի է ունեցել հոլանդական արվեստի վճռական բաժանումը նախորդ դարաշրջանի արվեստից: Հոլանդացի բյուրգերների պարզ, հասարակ կյանքն ու կենցաղը ծնունդ են տվել երկրամերձ, պրիմիտիվ ճաշակի. նկարիչների ստեղծագործություններում նրանք ցանկանում էին տեսնել իրենց իսկ կյանքի արտացոլումը՝ զերծ վերամբարձությունից ու նրբագեղությունից:

Սակայն 17-րդ դարի սկզբին միտումը փոփոխության է ենթարկվել: Իսպանական հզոր կայսրությունից անկախանալու համար տասնամյակներ տևած պատերազմի հաջող ավարտը խթանել էր ինքնահաստատման ձգտումը ինչպես հոլանդացիների հոգիներում, այնպես էլ հոլանդական արվեստում, որը եռանդուն կերպով ազատագրվում էր կաթոլիկական Իսպանիայի թելադրած կրոնական սահմանափակումներից: Բողոքականության գերիշխանությունը հանգեցրել է կրոնական թեմաներով նկարների պատվերների նկատելի կրճատման և աշխարհիկ ժանրերի ու թեմաների կտրուկ աճի: Հենց հոլանդական կերպարվեստում է, որ ակնառու հզորության և զարգացման են հասել դիմանկարը, բնանկարը, կենցաղային ժանրը, նատյուրմորտը, զարգացում, որի նմանը չեն տեսել նույնիսկ Իտալիայի ու Ֆրանսիայի արվեստի հանրաճանաչ կենտրոնները: 17-րդ դարի հոլանդական արվեստը յուրօրինակ ֆենոմեն է այդ ժամանակների Եվրոպայի գեղարվեստական իրադրության մեջ: Եվ պատահական չէ, որ եվրոպական գեղարվեստական այլ ազգային դպրոցների բազմաթիվ ներկայացուցիչներ գերադասել են գնալ հոլանդացի վարպետ նկարիչների բացած ճանապարհով: Իսկ վերջիններս ստեղծել էին գեղարվեստական իրապաշտության (ռեալիզմի) մի նոր տեսակ, որն աստիճանաբար դրսևորվում էր կերպարվեստի բազմազան ժանրերում՝ դիմանկարներում, բնանկարներում, նատյուրմորտներում, կենցաղային տեսարաններում... Հասարակության բոլոր շերտերում լայն տարածում էր ստացել մեծ հետաքրքրությունն ու պահանջարկը այդ կարգի նկարների նկատմամբ: Հենց այդ իրադարձությունն էլ հանգեցրել է նրան, որ 17-րդ դարը դարձել է հոլանդական կերպարվեստի ոսկեդար:

Լայն թափ ստացած գիտական հետազոտությունները, հայտնագործությունները, տեխնիկական գյուտերը, բնական երևույթների, օվկիանոսի բնական ռեսուրսների, աշխարհի տարբեր մասերի ուսումնասիրությունները, գաղութատիրական պատերազմները, բնակչության լայն զանգվածների արտագաղթերն ու ներգաղթերը դարձել էին 17-րդ դարի բնորոշ գծերը: Եվ, ահա, դիմանկարի ժանրում ի հայտ են եկել հոլանդական Արևելահնդկական ընկերության ծովակալների ու սպաների բազմաթիվ պատկերներ: Եթե 16-րդ դարում ալքիմիկոսներին ծաղրում էին, 17-րդ դարում մեծ տեղ է տրվել նրանց, ինչպես նաև աստղաբանների, բուսաբանների, աստվածաբանների ու աշխատասենյակների պատկերմանը՝ առանց ծաղրի որևէ երանգի: Լայն տարածում էին գտել այցերը կազմախոսական թատրոններ: Հոլանդական կերպարվեստը այդ բոլոր երևույթներին արձագանքել է: Հոլանդացի նկարիչները իրենց ստեղծագործությունների նյութ են դարձրել նաև Արևելահնդկական ընկերությունը, կետի ճարպի մշակման մանուֆակտուրան, բուսաբանական ընկերությունների ժողովներն ու նիստերը և այլն: Միխիլ վան Միրևելտը, Ռեմբրանդտը, Կոռնելիս Տրոստը, Կոռնելիս դե Մանը, Յան վան Նեկը ստեղծել են «կազմախոսության դասերի» մի ամբողջ շարք:

Յան վան Նեկը ստեղծել է կազմախոսական պարագաների, պիտույքների հանրահայտ հավաքորդ, դոկտոր Ֆրեդերիկ Ռյույշի դիմանկարների շարք: Վերջինիս հավաքածուն լայնորեն հայտնի էր ոչ միայն Հոլանդիայում, այլև այդ երկրի սահմաններից դուրս, և այստեղ այցելում էին թե՛ տեղացիներ, թե՛ արտասահմանցիներ: Վճարելով այն ժամանակների համար ֆանտաստիկ մի գին՝ 30 հազար գուլդեն՝ հավաքածուն 1717 թվականին Սանկտ Պետերբուրգի համար ձեռք է բերել ռուս նշանավոր ցար Պետրոս Առաջինը:

ՊատկերասրահԽմբագրել

«Փոքր հոլանդացիներ»Խմբագրել

XVII դարում Հոլանդիայում ապրում և ստեղծագործում էին շուրջ երկու հազար նկարիչներ[3]: Նրանց բացարձակ մեծամասնությանն ընդունված է ներառել պայմանականորեն այսպես կոչված «փոքր հոլանդացիների» շրջանակում: Այդ եզրույթը կոնկրետ այս դեպքում չի գործածվում գնահատողական իմաստով և բնավ չի բնորոշում այդ նկարիչների տաղանդի չափը կամ նրանց տեղն ու դերը կերպարվեստի պատմության մեջ[4]: «Փոքր հոլանդացիներ» անվանումը տրվել է՝ նկատի առնելով երկու հանգամանք. նախ՝ նրանց կտավների ոչ մեծ չափսերը և ապա՝ ստեղծագործությունների բացարձակ մեծամասնության կամերային բնույթը[5][6]: Թեև այդ նկարիչները մեկ միասնական դպրոցի չէին պատկանում, սակայն նրանց աշխատանքներին հատուկ էին ընդհանուր այնպիսի գծեր, ինչպես՝ տեխնիկայի բծախնդրորեն մշակվածությունը, կոմպոզիցիայի հստակությունը, նուրբ երանգավորումը[7]: Գործնականում «փոքր հոլանդացիների» շրջանակի մեջ կարելի է ներառել հոլանդական կերպարվեստի ոսկեդարի գրեթե բոլոր ներկայացուցիչներին, բացառությամբ Ռեմբրադտի և Ֆրանս Հալսի, ովքեր այլ գործերի հետ մեկտեղ հեղինակել են նաև կոթողայի (մոնումենտալ) ստեղծագործություններ[4]: «Փոքր հոլանդացիները» հիմնականում զարգացրել են կերպարվեստի երեք ժանրեր՝ բնանկարը, նատյուրմորտը և այսպես կոչված՝ կենցաղային ժանրը:

Ուտրեխտցի կարավաջիստներըԽմբագրել

Հոլանդիայի 17-րդ դարի կերպարվեստի պատմության մեջ առանձին տեղ են զբաղեցրել այստես կոչված՝ ուտրեխտցի կարավաջիստները: Լինելով Ուտրեխտ քաղաքի բնակիչներ՝ նրանք, ի տարբերություն բողոքական Հոլանդիայի նկարիչների, կաթոլիկություն էին դավանում և դեռևսս պահպանում էին կապերը ժամանակի կրոնական ու մշակութային կենտրոն Հռոմի հետ: Այդտեղ աշխատում էին նաև դեռ 16-րդ դարում սկիզբ առած հոլանդական մանիերիզմի դպրոցի ներկայացուցիչներ: Տասնյակ տարիներ Հռոմում ապրած ու ստեղծագործած հոլանդացի նկարիչների թվում էին Հարրիտ վան Հոնտխորստը, Դիրկ վան Բաբյուրենը, Պաուլյուս Բորը, Հենդրիկ Տերբրյուգենը (վերջինս Հռոմում հանդիպումներ է ունեցել վրձնի մեծահռչակ վարպետ Կարավաջոյի հետ, մեծապես ազդվել նրա ստեղծագործություններից):

Իտալիայում բնակություն է հաստատել ու իր ամբողջ գիտակցական կյանքն այնտեղ անցկացրել Մատիաս Ստոմը, որի աշխատանքները արժանավոր տեղ են զբաղեցնում երկու երկրների՝ Հոլանդիայի և Իտալիայի մշակույթների գանձարաններում:

ԳրականությունԽմբագրել

  • "Ekkart": Rudi Ekkart and Quentin Buvelot (eds), Dutch Portraits, The Age of Rembrandt and Frans Hals, Mauritshuis/National Gallery/Waanders Publishers, Zwolle, 2007, 978-1-85709-362-9
  • Franits, Wayne, Dutch Seventeenth-Century Genre Painting, Yale UP, 2004, 0-300-10237-2
  • Fuchs, RH, Dutch painting, Thames and Hudson, London, 1978, 0-500-20167-6
  • Ingamells, John, The Wallace Collection, Catalogue of Pictures, Vol IV, Dutch and Flemish, Wallace Collection, 1992, 0-900785-37-3
  • Lloyd, Christopher, Enchanting the Eye, Dutch Paintings of the Golden Age, Royal Collection Publications, 2004, 1-902163-90-7
  • MacLaren, Neil, The Dutch School, 1600–1800, Volume I, 1991, National Gallery Catalogues, National Gallery, London, 0-947645-99-3
  • Prak, Maarten, (2003) "Guilds and the Development of the Art Market during the Dutch Golden Age." In: Simiolus: Netherlands Quarterly for the History of Art, vol. 30, no. 3/4. (2003), pp. 236–251. Expanded version is Prak (2008)
  • Prak, Maarten, (2008), Painters, Guilds and the Art Market during the Dutch Golden Age, in Epstein, Stephen R. and Prak, Maarten (eds), Guilds, innovation, and the European economy, 1400–1800, Cambridge University Press, 2008, 0-521-88717-8, 978-0-521-88717-5
  • Reitlinger, Gerald; The Economics of Taste, Vol I: The Rise and Fall of Picture Prices 1760–1960, Barrie and Rockliffe, London, 1961
  • Schama, Simon, The Embarrassment of Riches: An Interpretation of Dutch Culture in the Golden Age, 1987
  • Shawe-Taylor, Desmond and Scott, Jennifer, Bruegel to Rubens, Masters of Flemish Painting, Royal Collection Publications, London, 2008, 978-1-905686-00-1
  • Seymour Slive, Dutch Painting, 1600–1800, Yale UP, 1995, 0-300-07451-4
  • Svetlana Alpers. The Art of Describing: Dutch Art in the Seventeenth Century, Chicago: University of Chicago Press, 1983, (review by Ernst Gombrich)
  • Dutch and Flemish paintings from the Hermitage։ New York: The Metropolitan Museum of Art։ 1988։ ISBN 978-0-87099-509-5 
  • Liedtke Walter A. (2001)։ Vermeer and the Delft School։ Metropolitan Museum of Art։ ISBN 978-0-87099-973-4 
  • Alois Riegl, The Group Portraiture of Holland, reprint 2000, Getty Publications, 089236548X, 9780892365487, first published in German in 1902, fully available online
  • Верижникова Т.Ф. Малые голландцы : портрет, пейзаж, жанровая живопись, натюрморт : [альбом]. — СПб: Аврора, 2004. — 256 с. — ISBN 5-7300-0718-3
  • Власов В. Г. Голландии искусство // Новый энциклопедический словарь изобразительного искусства. — СПб: Азбука-классика, 2010. — Т. 3. — С. 198—208.
  • Киселёв А. Голландская живопись XVII века. — М.: Белый город, 2008. — 127 с.
  • Renate Trnek Die holländischen Gemälde des 17. Jahrhunderts: in der Gemäldegalerie der Akademie der Bildenden Künste in Wien. — Böhlau Verlag Wien, 1992. — 556 p. — ISBN 3205054083(գերմ.)
  • Верижникова Т. Ф. Малые голландцы : портрет, пейзаж, жанровая живопись, натюрморт : [альбом]. — СПб: Аврора, 2004. — 256 с. — ISBN 5-7300-0718-3
  • Власов В. Г. Малые голландцы // Новый энциклопедический словарь изобразительного искусства. — СПб: Азбука-классика, 2006. — Т. 5. — С. 280—284.
  • Геташвили Н. В. Малые голландцы: [альбом]. — М.: Олма-Пресс, 2006. — 128 с. — ISBN 5-94849-667-8
  • Малые голландцы // Искусство: Энциклопедия / Горкин А. П.. — М.: РОСМЭН, 2007. — Т. 3. — С. 58–61.
  • Киселёв А. Голландская живопись XVII века. — М.: Белый город, 2008. — 127 с.
  • Костыря М. А. Малые голландцы. Поэзия повседневности. — Калининград: Янтарный сказ, 2002. — 63 с. — ISBN 5-7300-0702-7
  • Костыря М. А. Малые голландцы. Реальность и символика // Наука и жизнь. — 2011. — № 12. — С. 150–160.
  • Линник И. В. Голландская живопись XVII века и проблемы атрибуции картин. — Л.: Искусство, 1980. — 247 с.
  • Renate Trnek Die holländischen Gemälde des 17. Jahrhunderts: in der Gemäldegalerie der Akademie der Bildenden Künste in Wien. — Böhlau Verlag Wien, 1992. — 556 p. — ISBN 3205054083(գերմ.)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. In general histories 1702 is sometimes taken as the end if the Golden Age, a date which works reasonably well for painting. Slive, who avoids the term (see p. 296), divides his book into two parts: 1600–1675 (294 pages) and 1675–1800 (32 pages).
  2. Boyd Tonkin (2014)։ «The Golden Age of Dutch art has inspired writers from Marcel Proust to Donna Tartt» (անգլերեն)։ The Independent։ Վերցված է 2017-10-31 
  3. Геташвили Н.В. Атлас мировой живописи. — ОЛМА Медиа Групп, 2006. — С. 170.
  4. 4,0 4,1 Костыря (Наука и жизнь), 2011, էջ 152
  5. Энциклопедия «Искусство», 2007, էջ 58
  6. Энциклопедия Кирилла и Мефодия
  7. Власов, Т. 5, 2006, էջ 280

Արտաքին հղումներԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

  • История мировой живописи. Голландская живопись XVII века. Том 10. Издательство Белый город. Год выпуска: 2008. ISBN 978-5-7793-1556-2(ռուս.)
  • «Очерки по истории и технике гравюры», М, «Изобразительное искусство», 1987, раздел «Голландский офорт 17 века»
  • Сборник «Русское искусство первой четверти 18 века. Материалы и исследования», под ред. Т. В. Алексеевой, М., «Наука», 1974, статья «Из истории гравюры петровского времени»
  • Поль Декарг. Рембрандт — Молодая гвардия, 2000
  • Мелисса Рикетс. Рембрандт — Айрис-Пресс, 2006.
  • Фехнер Е. Ю. Якоб ван Рейсдаль и его картины в Государственном Эрмитаже., Л., 1958
  • Сененко М. С. «Франс Хальс», М., 1965
  • Линник И. «Франс Хальс», Л., 1967
  • Лазарев В. Н. Франс Гальс в книге «Старые европейские мастера». М., 1974, с. 119 — 55
  • Линник И. В. «Голландская живопись 17 века и проблема атрибуции картин», Л., «Искусство», 1980