Դիմանկարը գեղանկարում, գրաֆիկայում և լուսանկարչության մեջ կոնկրետ մարդու կամ մարդկանց խմբի պատկեր։

Դիեգո Վելասկես
Ինոկենտի 10-րդ Պապը

Դիմապատկերը (ֆր.՝ portrait, հն. portraire-պատկերել) կոնկրետ մարդու կամ մի խումբ մարդկանց պատկերն է կամ նկարագիրը, որը դրսևորվում է կերպարվեստի տեսակների միջոցով՝ գեղանկար, գծանկար, քանդակ, նաև լուսանկարչական արվեստ։ Ժանրի առաջնահերթ խնդիրն է պատկերել մարդու բնորոշ դիմագծերը, նմանությունը։ Վերարտադրելով մարդուն՝ տվյալ անձնավորության առանձնահատկությունները, նկարիչը միաժամանակ պատկերվողի դեմքի մեջ բացահայտում է նրա ներաշխարհը, անհատականությունը, ազգային ու հասարակական պատկանելությունը։ Հայ կերպարվեստում դիմանկարն ունեցավ իր հետևողական զարգացումը։ Եզակի են միջնադարում ստեղծված դիմանկարները / Գագիկ Առաջինի արձանը 9-րդ դ.,13-14-րդ դդ. մանրանկարներում հանդիպող դիմանկարները և այլն/։ 17-18-րդ դդ. հայկական կերպարվեստում նկատվող միտումները իրենց հետքն են թողել նաև դիմանկարի վրա, որի լավագույն օրինակները հանդիպում ենք ինչպես բուն Հայաստանում /Հովնաթանյաններ/, այնպես էլ Հայաստանից դուրս / Մինաս, Հովհաննես Մրքուզ, Բոգդան Սալթանով և այլք/։ Հայ կերպարվեստում դիմանկարի ժանրի հիմնադիրն է Հակոբ Հովնաթանյանը։ Նա Հովնաթանյանների մեծագույն տոհմի վերջին ներկայացուցիչն էր, որն իր մեջ ամփոփեց տոհմի հանճարը և սկիզբ դրեց հայ կերպարվեստի նոր դարաշրջանին։ Նա առաջինն էր, որ ստեղծեց դիմանկար, որ անդրադարձավ հաստոցային չափին, որ ստեղծեց աշխարհիկ բովանդակությամբ պատկեր։

Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «դիմանկար» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC BY-SA icon 80x15.png

ԾանոթագրություններԽմբագրել