Անառակ որդին պանդոկում
Անառակ որդին պանդոկում («Ինքնադիմանկար կնոջ՝ Սասկայի հետ, որ նստել է ծնկներին»), Ռեմբրանտի ինքնադիմանկարը կնոջ Սասկայի հետ, որտեղ նրանք ներկայանում են որպես հերոսներ աստվածաշնչյան Անառակ որդու առակի։ Ցուցադրվում է Դրեզդենյան թանգարանում։ Նկարի ստեղծման ժամանակաշրջանը համընկնում է Ռեմբրանտի կյանքի ամենաերջանիկ շրջանի հետ, երբ նա հասել էր ճանաչման որպես նկարիչ, նրա պատվերները շատացել էին, հայտնվել էին աշակերտներ։ Նա երջանիկ էր և ընտանիքում, և որոշեց ստեղծել իր ընտանիքի դիմանկարը։ Դա Ռեմբրանտի ամենահայտնի աշխատանքն է, որտեղ նա նկարել է իրեն Սավսկիայի հետ (նաև օֆորտ աշխատանք «Ինքնադիմանկար Սավսկայի հետ», որն թվագրվում է 1636 թվականով)։
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ռեմբրանտ |
տարի | 1635 |
բարձրություն | 161 |
լայնություն | 131 |
ուղղություն | հոլանդական գեղանկարչության ոսկե շրջան |
ժանր | դիմապատկեր, հոգևոր արվեստ և ինքնապատկեր |
նյութ | կտավ, յուղաներկ |
գտնվում է | Դրեզդենի պատկերասրահ[1] |
հավաքածու | Դրեզդենի պետական գեղարվեստական հավաքածու[1] |
քաղաք | Դրեզդեն |
հիմնական թեմա | Ռեմբրանդտ վան Ռեյն |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/98/1636_RembrandtySaskia.jpg/220px-1636_RembrandtySaskia.jpg)
Գոյություն ունեն վարկածներ, որ նախնական նկարում եղել են և այլ կերպարներ, բայց հետո նկարիչը որոշել է թողնել իրեն և Սավսկային, և կտավը ձախակողմյան հատվածից կտրվել է Ռեմբրանտի կողմից։ Անառակ որդու թեմային նկարիչը կվերադառնա մեկ տարի անց «Անառակ որդու վերադարձը» օֆորտով, և 31 տարի անց վերջին նկարում «Անառակ որդու վերադարձը»։
Նկարագրություն
խմբագրելՆկարը պատկերազարդում է Ղուկասի 15։13 ավետարանի հայտնի առակի։
Շատ օրեր չանցած, կրտսեր որդին ժողվեց բոլոր բաները, եւ գնաց հեռաւոր երկիր մը, ու հոն վատնեց իր էությանը ունեցածը, անառակութեամբ ապրելով։ |
Նկարում Ռեմբրանտը ներկայանում որպես անառակ որդի, ով վատնում է «իր ունեցվածքը անառակների հետ», նկարում վեհաշուհ հագած վերարկուն և սուրը, փետուրով գլխարկը, բարձր բարձրացրած գինով հախճապակե բաժակը նստծ է Ռեմբրանտը։ Նրա ծնկներին նստած է Սասկիան, նույնպես հարուստ հանդերձանքով անառակ կնոջ կերպարում։ Սեղանին երևում է սիրամարգերով ճաշատեսակը, որն խորհրդանշում է ունայնությունը։
Չնայած ուրախությանը, նկարում պատկերված, Ռեմբրանտը այնուամենայնիվ նկարում հիշեցրել է, ինչպիսի շարունակություն է ունեցել աստվածաշնչյան պատմությունը։ Պատին երևում է գրատախտակ - որը խորհրդանշում է, որ ուշ թե շուտ նա պիտի հատուցում տա։
Ծանոթագրություններ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Поль Декарг Рембрандт. — Молодая гвардия, 2000.
- Мелисса Рикетс Рембрандт. — Айрис-Пресс, 2006.
- Вержбицкий А. Творчество Рембрандта.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անառակ որդին պանդոկում» հոդվածին։ |