Հողմաղացը (նկար, Ռեմբրանդ)
«Հողմաղացը», հոլանդացի բարոկկո ոճի նկարիչ Ռեմբրանդի ստեղծագործությունը, որը նա ստեղծել է 1645-1648 թվականներին։ Գտնվում է Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահի հավաքածուում[3]։ Երկար ժամանակ նկարը Ռեմբրանդին վերագրելը կասկածի տակ է եղել։ Վերջին տարիներին ստեղծագործությունը վերականգնվել է և համընդհանուր չի ընդունվել։ Նախապես կտավը գտնվել է Օռլեանների հավաքածուում։ Որոշ ժամանակ այն պատկանել է նաև Բրաուն Ուայդեներին[4]։
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ռեմբրանդտ վան Ռեյն |
տարի | 1645-1648 |
բարձրություն | 87,5 |
լայնություն | 105,5 |
ուղղություն | հոլանդական գեղանկարչության ոսկե շրջան |
ժանր | բնանկար[1] |
նյութ | կտավ/յուղաներկ |
գտնվում է | Արվեստի ազգային պատկերասրահ |
հավաքածու | Արվեստի ազգային պատկերասրահ[1] և Orleans Collection? |
սեփականատեր | Humphry Ward?[2] |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
![]() |
Պատմություն
խմբագրելՏասնիններորդ դարի գիտակները Ռեմբրանդտի «Հողմաղաց» կտավը համարել են նրա մեծագույն ստեղծագործություններից մեկը։ Մութ, փոթորկոտ երկնքի ֆոնին վեր է խոյանում հողմաղացը, որին ռոմանտիկ աուրա և ոսկեգույն տոներ հաղորդում է հենց խավար և անգույն լաքը։
Երբ 1977-1979 թվականներին կտավը վերականգնվում է, հեռացվում է հին լաքը, ինչը փոխում է կտավի խորհրդանշական բնույթը։ Կապտամոխրագույն երկնքի տակ դիտողի հայացքը կենտրոնանում է բարձունքին պատնեշով կանգնած հողմաղացի պտտանիվների վրա
Հավանական է, որ Ռեմբրանդը կտավում պատկերել է հոր Լեյդենի հողմաղացը։ Նա երևակայորեն ստեղծել է հողմաղացի կերպարը որպես պահապան, որը պաշտպանում է իր հողներն ու բնակիչներին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 RKDimages (նիդերլ.)
- ↑ Groot C. H. A Catalogue Raisonné of the Works of the Most Eminent Dutch Painters of the Seventeenth century Based on the work of John Smith (գերմ.) — 1914.
- ↑ «NGA Washington». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Levy, Florence Nightingale (1917). American Art Annual, Volume 13. MacMillan Company. էջ 320.