Ռենտգենյան նկարահանում
Ռենտգենյան նկարահանում , ռենտգենյան ճառագայթների միջոցով օբյեկտների ստվերային պատկերի լուսանկարչական կամ տեսամագնիսական գրանցում։ Տարբերում են ռենտգենյան նկարահանման երկու եղանակ՝ ուղղակի և անուղղակի։ Ուղղակի ռենտգենյան նկարահանման դեպքում պատկերն անմիջականորեն նկարահանվում է ռենտգենյան ժապավենի վրա։ Անուղղակի ռենտգենյան նկարահանման ժամանակ ֆլյուորոգրաֆիական էկրանի վրա ռենտգենյան ճառագայթներով ստացված պատկերը ֆոտոապարատի կամ կինոապարատի միջոցով վերանկարահանվում է ֆլյուորոգրաֆիական ժապավենի վրա։ Ռենտգենյան նկարահանումը կիրառվում է բժշկության և կենսաբանության մեջ, արդի շինվածքների, կոնստրուկցիաների դետալների և տարբեր նյութերի նմուշների ուսումնասիրության համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |