Բեռլինի պատկերասրահ (գերմ.՝ Berliner Gemäldegalerie), նշանավոր պատկերասրահ Բեռլինում, Եվրոպայի առաջատար թանգարաններից մեկը, մտնում է Բեռլինի պետական թանգարանների և Պրուսական մշակութային ժառանգության ֆոնդի մեջ։ Գտնվում է Պոտսդամի հրապարակից արևմուտք։ Պատկերասրահում պահվում է XIII-XVIII դարերի նկարների հարուստ հավաքածու, որն ընդգրկում է այնպիսի վարպետների գործեր, ինչպիսիք են Ալբրեխտ Դյուրերը, Լուկաս Կրանախը, Բոտիչելլին, Ռաֆայելը, Տիցիանը, Կարավաջոն, Բոսխը, Բրեյգելը, Ռուբենսը, Ռեմբրանդտը և այլք։ Պատկերասրահը բացվել է 1830 թվականին և վերակառուցվել է 1998 թվականին։

Բեռլինի պատկերասրահ
Տեսակպատկերասրահ
Երկիր Գերմանիա[1]
ՏեղագրությունՄիտտե
ՎայրՏիրգարտեն
Կազմված էItalienische, französische, spanische Malerei, Saal XIV?, Q113201398?, Paintings in the Gemäldegalerie, Berlin - Room 41?, Q114389889?, Q116926230?, Paintings in the Gemäldegalerie, Berlin - Room 37?, Paintings in the Gemäldegalerie, Berlin - Room 39?, Q123139884?, Q125798378?, Italian paintings 13th - 15th-century?, Իտալական Վերածննդի գեղանկարչության XVIII դահլիճ, 13-16-րդ դարերի գերմանական գեղանկարչության III դահլիճ, Paintings in the Gemäldegalerie, Berlin - Room VI?, Paintings in the Gemäldegalerie, Berlin - Room 38?, German painting of the 13th-16th century, Hall I?, Q127784896?, 13-16-րդ դարերի գերմանական գեղանկարչություն, Room V? և Italian, French and Spanish Paintings in the Gemäldegalerie, Berlin - Room XII?
Մասն էԿուլտուֆորում և Բեռլինի պետական թանգարաներ
Ղեկավարության նստավայրԲեռլին, Գերմանիա
ՀասցեMatthäikirchplatz
Հիմնադրվել է1830
ՏնօրենDagmar Hirschfelder?[2]
Կայքsmb.museum/gg
Քարտեզ
Քարտեզ
 
Պատկերասրահի գլխավոր նախասրահը

1998 թվականին Բեռլինի պատկերասրահը տեղափոխվում է հատուկ այդ նպատակով կառուցված շենք։ Նոր շենքի ճարտարապետներն են Հայնց Հիլմերը, Քրիստոֆ Զատլերը, Թոմաս Ալբրեխտը։ Ուղղանկյան տեսք ունեցող շենքի հյուսիսային ճակատը փոքր-ինչ թեքված է առաջ։ Այն կառուցված է իտալական վերածննդի և պրուսական կլասիցիզմի ոճով։ Շենքի կենտրոնում գտնվում է գլխավոր նախասրահը՝ երկու շարք սյուներով, հարթ կամարներով, ապակյա 32 գմբեթներով, ամերիկացի կոնցեպտուալ նկարիչ Ուոլթեր դե Մարիայի նախագծած շատրվանով։ Նախասրահից բացվում են ցուցասրահներ տանող 72 դռներ։ Նախասրահում երբեմն ներկայացվում են քանդակներ, սակայն ընդհանուր առմամբ այն դատարկ է, ինչը թույլ է տալիս հեշտությամբ տեղաշարժվել սենյակից սենյակ[3]։ Ցուցասրահները լուսավորվում են բնական լույսով։ Նրանց ընդհանուր մակերեսը կազմում է 7.000մ²։ Այցելուները ցուցասրահների մոտ 900 նկարները տեսնելու համար պետք է անցնեն 2կմ ճանապարհ։ Եվս 400 նկար ցուցադրված է տանիքային հարկի էսքիզային սրահի 12 սենյակներում որոնք նույնպես բաց են այցելուների համար[3]։

Պատկերասրահի համար նոր շենք կառուցելու գաղափարը ընդունվել էր 1986 թվականին և ի սկզբանե նախատեսված էր Բեռլին-Դալեմ թանգարանային կենտրոնի հավաքածուն պահելու համար։ 1991 թվականին, երբ միավորվեցին Արևմտյան Բեռլինի Դալեմի հավաքածուն և Արևելյան Բեռլինի թանգարանային կղզին, պարզ դարձավ, որ ցուցասրահները բավարար չեն կրկնապատկված ֆոնդերը ներկայացնելու։ Այնուամենայնիվ, շենքը կառուցվում է հաստատված նախագծով։ Սակայն կրկնապատկված ֆոնդերը հնարավորինս մանրամասն ներկայացնելու համար, ինչպես արված է, օրինակ, Լոնդոնի ազգային պատկերասրահում, որոշում է ընդունվում տանիքային հարկում տեղավորել ոչ թե նկարների վերականգնման վարպետանոցները, ինչպես նախատեսված էր սկզբում, այլ էսքիզային սրահը, ուր կազմակերպվելու էին տարբեր ցուցահանդեսներ։

Հավաքածու

խմբագրել
 
Ալվիզե Վիվարինի, Խորան, 1478, Բոդե թանգարան

Բեռլինի պատկերասրահում ներկայումս պահվում են ավելի քան 3.500 նկար, որոնք ներկայացված են տասը բաժիններով.

  • Գերմանական գեղանկարչություն XIII-XVI դարեր
  • Գերմանական գեղանկարչություն XVII-XVIII դարեր
  • Հոլանդական գեղանկարչություն XIV-XVI դարեր
  • Ֆլամանդական գեղանկարչություն XVII դար
  • Իտալական գեղանկարչություն XIII-XVI դարեր
  • Իտալական գեղանկարչություն XVII-XVIII դարեր
  • Իսպանական գեղանկարչություն XV-XVIII դարեր
  • Ֆրանսիական գեղանկարչություն XV-XVIII դարեր
  • Անգլիական գեղանկարչություն XVIII դար

Ժամանակավոր ցուցադրության նկարներ

խմբագրել

Բացի սեփական ֆոնդերից՝ Բեռլինի պատկերասրահը տնօրինում է նաև Ֆրիդրիխ կայսրի թանգարանային ֆոնդը, Շթրայթի ֆոնդը, Լիպերհայդեի հավաքածուն։

Պատկերասրահում ցուցադրված են կտավներ, որոնք ժամանակավոր ցուցադրության են ներկայացրել մասնավոր հավաքածուների տերերը՝ չմատնանշելով իրենց անունը։ Այդ հավաքածուներում ընդգրկված են Ադրիան վան դեր Վերֆի, Ֆիլիպս Վաուերմանի, Ժան-Բատիստ Պատերի կտավները։

Ցուցադրություն Բոդե թանգարանում

խմբագրել

2006 թվականից Բեռլինի պատկերասրահի ֆոնդերը լայնորեն ցուցադրվում են և Բոդե թանգարանում։ Ինչպես պատկերասրահում, Բոդե թանգարանում նույնպես հատուկ ուշադրության են առնված իտալական, հին հոլանդական, հին գերմանական նկարները։ Կենտրոնական տեղ են զբաղեցնում Ջովաննի Բատիստա Տիեպոլոյի և Ջովաննի Դոմենիկո Տիեպոլոյի ֆրեսկոները։ Ներկայացվել են նաև Պաոլո Ուչելլոյի, Ջովաննի Բելլինիի, Ալվիզե Վիվարինիի, Ջորջո Վազարիի և հանրահռչակ բազում այլ նկարիչների գործեր։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեռլինի պատկերասրահ» հոդվածին։