Բացել գլխավոր ցանկը

Գոդֆրուա Կնելլեր

գերմանացի նկարիչ

ԿենսագրությունԽմբագրել

Գոդֆրուա Կնելլերը ծնվել է 1646 թ.օգոստոսի 8-ին, Լյուբեկ քաղաքում[9]: Ամստերդամում Ֆերդինանդ Բոլի աշակերտն էր, մի քանի տարի ապրել է Վենետիկում, այնտեղ ուսումնասիրել է Տիցիանի և Տինտորետտոյի ստեղծագործությունները[10]:

1674 թվականին հաստատվել է Լոնդոնում և մինչև կյանքի վերջին տարիները թագավորական պալատական գեղանկարիչ էր և կատարում էր բոլոր պատվերները: Գեորգ I շնորհել էր նրան բարոնի տիտղոս:

Կնելլերը կտավներում նկարում էր բավականին արագ և միայն գլուխներ, մնացածը վերջացնում էին նրա աշակերտները և օգնականները:

Ռուսական արքա Պետրոս Մեծի առաջին ճանապարհորդության ժամանակ Ուտրեխում վրձնեց նրա դիմանկարը (բնօրինակը գտնվում է Հեմփթոն Քորթում, Բելլի կրկնօրինակը՝ Էրմիտաժում): Էրմիտաժում են գտնվում նաև նկարչի այլ աշխատանքների օրինակներ՝ փիլիսոփա Ջոն Լոքի Պ. Ի. Պոտյոմնիկի և փորագրիչ, քանդակագործ Գ. Գիբբոնսի դիմանկարները:

Գոդֆրուա Կնելլերը մահացել է 1723 թվականի հոկտեմբերի 19-ին բրիտանական մայրաքաղաքում:

Հետաքրքիր փաստերԽմբագրել

  • Այդ ժամանակ Լոնդոնում ապրող պակաս հայտնի նկարիչ Շառլ Դագարը սովորություն չուներ ստորագրել իր աշխատանքները: Նկարելու ոճի նմանության արդյունքում նրա կտավներից որոշները վերագրվում էին Գոդֆրուա Կնելլերին:

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 RKDartists
  2. 2,0 2,1 Gottfried later Godfrey Kneller — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Encyclopædia Britannica
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Brockhaus Enzyklopädie
  7. 7,0 7,1 7,2 Gottfried (Sir) Kneller
  8. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  9. Кнеллер // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
  10. Ренне Е. П. Британская живопись XVI—XIX веков: Каталог коллекции. Государственный Эрмитаж. — СПб., 2009. — С. 144–148.

ԳրականությունԽմբագրել