Կարել Ֆաբրիցիուս (հոլ.՝ Carel Fabritius, իսկական անուն ազգանունը՝ Կարել Պիտերս, ոչ ուշ քան փետրվարի 27, 1622, Middenbeemster, Բեյմստեր[1][2] - հոկտեմբերի 12, 1654(1654-10-12)[3][4][5][…], Դելֆտ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[1][2]), հոլանդացի նկարիչ։

Կարել Ֆաբրիցիուս
հոլ.՝ Carel Pietersz Fabritius
Ծնվել էոչ ուշ քան փետրվարի 27, 1622
ԾննդավայրMiddenbeemster, Բեյմստեր[1][2]
Վախճանվել էհոկտեմբերի 12, 1654(1654-10-12)[3][4][5][…] (32 տարեկան)
Մահվան վայրԴելֆտ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[1][2]
Ազգությունհոլանդացի
Քաղաքացիություն Միացյալ պրովինցիաների հանրապետություն
ԴավանանքԿալվինականություն[2]
Մասնագիտություննկարիչ, գծագրող և ատաղձագործ
ՈճDelft school?[6] և բարոկկո[6]
Ժանրքաղաքային բնանկար[7], ժանրային նկարչություն[7], դիմապատկեր[7][2], trompe-l'œil?[7], Անիմալիստիկա[2], պատմական գեղանկարչություն[2], բնանկար[2] և hunting still life?[2]
Թեմաներնկարիչ
Ուշագրավ աշխատանքներThe Goldfinch?, Hera hiding during the battle of the gods and giants? և Թաշկինակով նստած կնոջ դիմանկար
ՈւսուցիչՌեմբրանդտ վան Ռեյն[8][2]
ՀայրՊիտեր Ֆաբրիցիուս[2]
 Carel Fabritius Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ամստերդամում սովորել է Ռեմբրանդի մոտ (1641 - 1643 թթ.)։ Աշխատել է Միդդեն-Բեմստերում (1643 թվականից) և Դելֆտում (1650 թվականից, 1652 թվականից՝ վարպետ)։ Ուշ շրջանի գործերում Ֆ. Ռեմբրանդի 1640-ական թվականների ստեղծագործություններին մոտ երփնագրումից անցել է սառը գունաշարին և լուսավոր ֆոնին հակադրված մուգ ֆիգուրի առանձնացումով յուրօրինակ նկարելաձևին։

Մեզ հասած սակավաթիվ գործերի թվում (մոտ 10) գերակշռում են բնութագրման նրբությամբ աչքի ընկնող դիմանկարները (սաղավարտով տղամարդու դիմանկարը, Գրոնինգենի թանգարան)։ Բյուրգերների տներում կատարած բնության տեսարանների հեռապատկերով Ֆաբրիցիուսի որմնանկարների (չեն պահպանվել) հետ է առնչվում «Երաժշտական գործիքներ վաճառողը» նկարը (1652 թ., Ազգային պատկերասրահ, Լոնդոն)։

Նկարչի գլուխգործոցներից են նաև լուսաստվերի վիրտուոզ լուծմամբ, բանաստեղծական «Ժամապահը» կոմպոզիցիան (1654 թ., Գեղարվեստական թանգարան, Շվերին) և «Կարմրակատարիկը» փոքրիկ նկարը (1654 թ., Մաուրիցհեյս, Հաագա

Գրականություն

խմբագրել
  • (անգլերեն)Brown, Christopher, 1981, Carel Fabritius, Phaidon, Oxford, 0714820326
  • (անգլերեն)Bruyn, J. et al., 1982, A Corpus of Rembrandt Paintings I 1625-1631, Den Haag/Boston/Londen, Martinus Nijhoff Publishers; te raadplegen op rembrandtdatabase.org Արխիվացված 2020-03-29 Wayback Machine
  • (անգլերեն)Bruyn, J. et al., 1989, A Corpus of Rembrandt Paintings III 1635-1642, Dordrecht/Boston/Londen, Martinus Nijhoff Publishers; te raadplegen op rembrandtdatabase.org Արխիվացված 2020-03-29 Wayback Machine
  • (անգլերեն)Keith, L., 1994, "Carel Fabritius' A View in Delft: Some Observations on its Treatment and Display", National Gallery Technical Bulletin, Vol. 15, p 54–63; geraadpleegd op National Gallery
  • (անգլերեն)Liedtke, Walter e.a., 1997, Vermeer and the Delft School, New York (The Metropolitan Museum of Art) / Londen (The National Gallery)
  • (անգլերեն)Ernst van de Wetering, 1997, Rembrandt. The painter at work, Amsterdam, Amsterdam University Press, 9053562397
  • (անգլերեն)Wheelock Jr, A.K., 2014, A Girl with a broom, 24 april 2014 (PDF), op: National Gallery of Art; geraadpleegd op 5 juli 2019
  • (անգլերեն)Ernst van de Wetering, 2014, A Corpus of Rembrandt Paintings VI - Rembrandt's Painting Revisited. A Complete Survey (herdrukt in 2017), Dordrecht, Springer
  • (անգլերեն)Ernst van de Wetering, 2016, Rembrandt. The painter thinking, Amsterdam, Amsterdam University Press, 9789462981522 (paperback: 9789089645616)

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարել Ֆաբրիցիուս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 610