Ջորջ Գորդոն Բայրոն (անգլ.՝ George Gordon Byron հունվարի 22, 1788 - ապրիլի 19, 1824), հայտնի է որպես Լորդ Բայրոն, բրիտանացի պոետ, լորդ, քաղաքական գործիչ և rոմանտիզմի ականավոր ներկայացուցիչներից մեկը[1][2][3]: Նա համարվում է բրիտանացի ամենաընթերցված և ազդեցիկ պոետներից մեկը[4]։ Վերջինիս նշանավոր գործերից են՝ Դոն Ժուանը և Չայլդ Հարոլդի ուխտագնացությունը, ինչպես նաև «Հրեական մեղեդիներ» շարքի բազում քնարերգություններ։

Նա շրջագայել է Եվրոպայով մեկ, եղել է Իտալիայում, որտեղ էլ ապրել է շուրջ յոթ տարի՝ Վենետիկում, Հռավեննայում և Պիզայում։ Իտալիայում բնակվելու տարիներին հաճախ է այցելել իր ընկեր և պոետ՝ Պերսի Բիշի Շելլիին[5]։ Ավելի ուշ, մասնակցել է Հունաստանի անկախության պատերազմին, որը մղվում էր Օսմանյան կայսրության դեմ։ Դրա համար նա արժանացավ Հունաստանի ազգային հերոսի կոչմանը[6]։ Նա մահացել է 1824 թվականին՝ 36 տարեկանում՝ տենդից, որով վարակվել էր Մեսոլոնգիոն քաղաքում։

Նկարագրվելով, որպես ամենահրապուրիչն ու տխրահռչակը ռոմանտիզմի ներկայացուցիչներից, Բայրոնը և՛ փառաբանվում, և՛ քննադատվում էր իր չափազանց արիստոկրատ կյանքի, ահռելի պարտքերի, կանանց և տղամարդկանց հետ բազմաթիվ սիրային արկածների, ինչպես նաև խորթ քրոջ հետ աղմկահարույց կապի համար[7]։ Նրա սիրեցյալներից մեկը էլ՝ Լեդի Կարոլինա Լեմը, նկարագրեց նրան որես՝ «խելառ, կոպիտ ու վտանգավոր՝ ծանոթության համար»։ Նրա միակ օրինական ժառագը՝ Ադա Լավլեյսն է, և հիմնվելով նրա՝ Չարլզ Բեբիջին ուղղված Անալիտիկ մեքենայի մասին գրությունների վրա, Ադան համարվում է առաջին համակարգչային ծրագրավորողը[8][9][10]։ Բայրոնի ապօրինի երեխաներից է Ալեգրա Բայրոնը, որը մահացել է մանուկ հասակում։ Ենթադրվում է, որ նրա խորթ զավակներից է Էլիզաբեթ Մեդորա Լին։

Վաղ տարիներ խմբագրել

 
Քեթրին Գորդոն, Լորդ Բայրոնի մայրը, ըստ Թոմաս Ստյուարդսոնի։

Էթել Քոլբորն Մեյնը նշում է, որ Ջորջ Գորդոն Բայրոնը ծնվել է 1788 թվականի հունվարի 22-ին, Լոնդոնի Հոլս փողոցի 16 տանը[11]։ Այժմ, նրա ծննդավայրի տարածքում գտնվում է Ջոն Լյուիս խանութի անգլիական մասնաճյուղը[12]: Այնուամենայնիվ, Ռոբերտ Չարլզ Դալասն իր «Հիշողություններ» շարքում նշում է, թե Բայրոնը ծնվել է Դովեր քաղաքում[13]։

Բայրոնը նավապետ Ջոն «Խելառ Ջեք» Բայրոնի և նրա երկրորդ կնոջ՝ Կարդինալ Բիթոնի և Շոտլանդիայի Աբերդինշիր քաղաքի Գայթ կալվածքի ժառանգուհի Քեթրին Գորդոնի (ծնված 1811 թվականին) որդին էր[14]։ Բայրոնի հայրը նախկինում գայթակղել էր ամուսնացած մարկիզուհի Կարմարթենին, որից հետո վերջինս բաժանվում է ամուսնուց և ամուսնանում նրա հետ։ Նրա վերաբերմունքը նկարագրվում էր, որպես «կոպիտ ու դաժան»։ Մարկիզուհին մահանում է երկու աղջիկ երեխաների ծննդաբերությունից հետո, որոնցից միայն մեկն է ողջ մնում՝ Բայրոնի խորթ քույր՝ Ավգուստան[15]։ Իր երկրորդ կնոջ Շոտլանդիայի ունեցվածքը պահանջելու նպատակով Բայրոնի հայրը երկրորդ ազգանուն է վերցնում՝ «Գորդոն», դառնալով «Ջոն Բայրոն Գորդոն», երբեմն էլ՝ «Գեյթի Ջոն Բայրոն Գորդոն»։ Բայրոնն ինքնին օգտագործել է այդ ազգանունը ժամանակ առ ժամանակ, իսկ Աբերդենի դպրոցում գրանցվել է, որպես «Ջորջ Բայրոն Գորդոն»։ Տասը տարեկանում ժառանգում է Ռոչդեյլի Բարոն Բայրոն, դառնալով «Լորդ Բայրոն» և վերջապես թողնում երկու ազգանունները։

Բայրոնի հայրական կողմի տատիկն ու պապիկը եղել են տիտղոսավոր փոխծովակալ Ջոն «Վատեղանակ Ջեք» Բայրոն և Սոֆիա Թրեվանիոն[16]։ Փոխծովակալ Ջոն Բայրոնը շուրջերկրյա ճանապարհորդություն էր կատարել և 5-րդ բարոն Բայրոնի երիտասարդ եղբայրն էր, հայտնի որպես՝ «Չար Լորդ»։

Նա կնքվել է Սբ․ Մարիլեբոն Փերիշ եկեղեցում, որպես «Ջորջ Գորդոն Բայրոն», այնպես, ինչպես իր մայրական կողմի պապիկ՝ Գեյթի Ջորջ Գորդոնը, որը լինելով Շոտլանդիայի թագավոր Ջեյմս Առաջինի ժառանգը, 1779 թվականին ինքնասպանություն է գործել[7]։

«Խենթ Ջեքը» Բայրոնն ամուսնանում է իր երկրորդ կնոջ հետ նույն պատճառով, ինչ առաջինի՝ հարստության[17]։ Բայրոնի մայրը ստիված վաճառում է հողերն ու տիտղոսը՝ վճարելու նոր ամուսնու պարտքերը, ապա, 2 տարի անց, վաճառվում է £23,500 արժողությամբ կալվածքը, իսկ նախկին ժառանգուհին մնում է տարեկան £150 հույսին[15]։ Խուսափելու համար ամուսնու պարտքատերերից՝ Քեթրինը 1786 թվականին իր անառակ ամուսնու հետ գնում է Ֆրանսիա, սակայն 1787 թվականի վերջին վերադառնում Անգլիա՝ որդուն անգլիական հողի վրա ծննդաբերելու համար։ Նա ծնվել է հունվարի 22-ին Լոնդոնի Հոլս փողոցում գտնվող բնակարաններից մեկում։

1790 թվականին Քեթրինը վերադառնում է Աբերդինշիր, որտեղ էլ անցնում է Բայրոնի մանկությունը[7]։ Նրա հայրը միացավ նրանց Քուին սթրիթի բնակարանում, սակայն զույգը շուտով բաժանվեց։ Քեթրինը հաճախ էր տրամադրության անկումներ ունենում, ինչպես նաև տրվում մելամաղձությանը[7], ինչը կարելի է բացատրել ամուսնու՝ իրենից շարունակ պարտքեր վերցնելու հանգամանքի հետ։ Արդյունքում, նա գնալով թաղվում է պարտքերի մեջ՝ ամուսնու պահանջները բավարարելու համար։ Այդ պարտքերից մեկով էլ Բայրոնի հայրը մեկնում է Ֆրանսիա՝ Վալենսյեն քաղաք, որտեղ էլ 1791 թվականին մահանում է[18]։

Երբ 1798 թվականի մայիսի 21-ին մահացավ Բայրոնի քեռի՝ «Չար» Լորդ Բայրոնը, տասը տարեկան հասակում Բայրոնը դառում է Ռոչդելի 6-րդ բարոն և ժառանգում Նոթինգհեմշիրի՝ Նյուսեդ Աբբայության տունը։ Նրա մայրն իրեն տանում է Անգլիա, սակայն Աբբայությունն անտանելի վիճակում էր գտնվում և փոխանակ այնտեղ ապրելուն՝ Բայրոնի պատանեկության շրջանում նա վարձակալության է հանձնում այդ տունը Լորդ Գրեյ դը Ռութին։

Նկարագրելով նրան որպես «մի անխոհեմ և ինքնատիրապետումից զուրկ կին», Քեթրինը կա՛մ երես էր տալիս տղային, կա՛մ, համառության պատճառով, բարկանում նրա վրա։ Մոր խմելու հակումներն արդեն զզվեցրել էին Բայրոնին և նա հաճախ ծաղրում էր մորը՝ կարճահասակ ու գեր լինելու պատճառով, ինչն էլ հավելյալ դժվարություն էր ստեղծում տղայի դաստիարակության համար։ Բայրոնը ծնվել էր դեֆորմացված աջ ոտքով, իսկ նրա մայրն էլ, որպես պատասխան վիրավորանք, կատաղության պահին անվանում էր նրան «կաղ լակոտ»[19]։ Այնուամենայնիվ, Բայրոնի կենսագրության հեղինակ Դորիս Լենջլի-Մուրն իր «Ներկայացված հաշիվներ» գրքում, որը տպագրվել է1974 թվականին, առավել կարեկից կերպով է արտահայտվում նրա մոր հասցեին, նշելով, որ վերջինս զոհաբերել է իր ողջ հարստությունը Հարոյում և Քեմբրիջում՝ տղային շքեղ կյանքով ապահովելու համար։ Լեջլի-Մուրը հարցականի տակ է դնում նրա ալկոհոլի հանդեպ հակումները։

1822 թվականին Բայրոնի զոքանչ Ջուդիթ Նոյել Հոն Լեդի Միլլբանկը մահանում է, սակայն մինչ այդ նա իր կտակում գրում է, որ Բայրոնը պետք է փոխի իր ազգանունը «Նոյել», որպեսզի ստանա իր կալվածքը։ Բայրոնը ստանում է թագավորական հրաման, որն էլ նրան թույլ է տալիս «միայն ստանալ և օգտագործել Նոյել ազգանունը» և «ստորագրելիս՝ Նոյել ազգանունը տիտղոսներից ամենասկզբում մակագրել»։ Այդ պահից ի վեր, նա ստորագրում էր «Նոյել Բայրոն»։ Ստացվում է, որ այդ կերպ նրա սկզբնատառերը լինում են «Ն․Բ․», նմանակելով իր հերոս Նապոլեոն Բոնապարտին։ Լեդի Բայրոնը վերջ ի վերջո հաջողում է դառնալ Վենթվորթի Բարոնուհի՝ դառնալով «Լեդի Վենթվորթ»։

Կրթություն և վաղ սիրավեպեր խմբագրել

Բայրոնն իր նախնական կրթությունը ստացել է Աբերդինի միջնակարգ դպրոցում, իսկ 1799 թվականի օգոստոսին ընդունվել է Դալվիչի պր․ Ուիլիամ Գլենիի դպրոց[18]։ Լինելով Պր․ Բեյլիի խնամակալության տակ՝ նա սովորում էր լինել առավել զուսպ, սակայն կաղ լինելը նրան ստիպում էր անել «դաժան» բաներ՝ կյանքից վրեժ լուծելու համար։ Նրա մայրը հաճախ խանգարում էր նրա կրթությանն ու հեռացնում դպրոցից, ինչն էլ հանգեցնում է Բայրոնի անկարգապահ լինելուն և դասական կրթություն չստանալուն։

1801 թվականին նա մեկնում է Հարոու, որտեղ մնում է մինչ1805 թվականի հուլիս[7]։ Նա ոչնչով աչքի չընկնող ուսանող էր և անփորձ կրիկետ խաղացող, չնայած որ, 1805 թվականին Լորդերի պալատում ներկայացրել է դպրոցը` առաջին Էթոնն ընդդեմ Հարոու կրիկետի խաղային հանդիպման ժամանակ[20]։

Նրա զսպվածության պակասը պայմանավորված չէր ֆիզիկական գործընթացներով։ Բայրոնը սիրահարվում է Մերի Չևորթին, որին հանդիպել էր դպրոցական տարիներին[7], և հենց նա էր պատճառը, որ Բայրոնը 1803 թվականի սեպտեմբերին հրաժարվեց մեկնել Հարոու։ Վերջինիս մայրը գրեց․ «Բացի սիրուց, նա չունի ոչ մի թուլություն, հուսահատ սեր, իմ իմացած հիվանդություններից՝ ամենաահավորը, այլ կերպ ասած, տղան խելակորույս սիրահարված է օրիորդ Չևորթին»[7]։ Բայրոնի հետագա հուշագրություններում «Մերի Չևորթին նկարագրվում է, որպես սեռական հասունացման առաջին օբյեկտ»[21]։


Երբ 1804 թվականի հունվարին Բայրոնը վերադարձավ[7], սկսվեց Հարոուցի այլ տղաների հետ հարաբերությունների ձևավորման ընթացքը, որն էլ նա ցայտուն կերպով հիշում էր․ «Դպրոցական ընկերներս իմ կիրքն (քանզի ես միշտ վայրագ էի) էին»[22]։ Դրանցից ամենաերկարատևը Քլերի երկրորդ կոմս Ջոն Ֆիցգիբոնի հետ էր, որի հետ Բայրոնը հանդիպել է 4 տարի: Հետագայում շատ պատահական կերպով նրանք հանդիպել են Իտալիայում (1821)[23]։ Նրա հայրենաբաղձ պոեմները, Հարոուի ընկերների մասին «Մանկական հիշողություններ» (1806) աշխատությունում, արտահայտում է շրջահայացություն՝ «սեռական տարբերությունը, որը կարող էր ի վերջո անտանելի դարձնել նրա՝ Անգլիայում մնալը»[24]։ Ջոն Մուրեյի արխիվի՝ Բայրոնին ուղղված նամակներում, կա ապացույց Հարոում Ջոն Թոմաս Քարիջ անունով երիտասարդի հետ ունեցած կարճաժամկետ սիրավեպի մասին։

 
Քլերի երկրորդ կոմս Ջոն Ֆիցգիբոն:

Հաջորդ աշնանը, նա հաճախում է Քեմբրիջի Թրինիթի քոլեջ[25], որտեղ հանդիպում և սերտ հարաբերությունների մեջ է մտնում երիտասարդ Ջոն Էդլեսթոնի հետ։ Ինչ վերաբերում է նրա «պաշտպանին», ասում է․ «Նա իմ մշտական ուղեկիցն է սկսած 1805 թվականի հոկտեմբերից, երբ առաջին անգամ ոտք դրեցի Թրինիթի քոլեջ։ Նախ նրա ձայնը գրավեց իմ ուշադրությունը, դեմքն ամրապնդեց, իսկ նրա վարվելակերպը հավերժ կապեց ինձ նրան»։ Նրա հիշատակին Բայրոնը գրել է «Տիրզա» էլեգիաների շարքը[26]։ Հետագայում, Բայրոնը նկարագրում է այդ սիրավեպը, որպես՝ «վայրի, սակայն մաքուր և կրքոտ»։ Այս հայտարարությունը, այնուամենայնիվ, պետք է ընկալել անգլիական հասարակության մեջ հոմոսեքսուալության տարածման և հանցագործների, ինչպես նաև կասկածյալների նկատմամբ դաժան պատժամիջոցների (ներառյալ՝ հանրային գլխատումը) կիրառման համատեքստում[27]։ Մյուս կողմից, այս կապը կարող է դիտվել «մաքուր»՝ ելնելով Էդլերսոնի անմեղությունից, ի հակադրություն Բայրոնի՝ Հարոու դպրոցում ունեցած բացահայտ սեռական հարաբերությունների[28]։

Բայրենն անցկացրեց 3 տարի Թրինիթի քոլեջում` ներգրավված լինելով սեռական ակտիվ հարաբերությունների, բոքսի, ձիավարության և մոլախաղերի մեջ[29]։ Բացի այդ, Քեմբրիջում ուսանելու տարիներին, նա ձեռք է բերում ընկերներ ողջ կյանքի համար՝ Ջոն Քեմ Հոբյաուսին, որը միջնորդեց, որպեսզի Բայրոնը անդամակցի Քեմբրիջի Ուիգ ակումբին, որն աջակցում էր լիբերալ քաղաքականությունը[29], և Ֆրենսիս Հոջսոնին, որին ճանաչում էր Արքայական քոլեջից և, որի հետ մինչ կյանքի վերջ, քննարկում էր իր գրական և այլ հարցեր։


 
Լորդ Բայրոնն ըստ Հենրի Պիերս Բոնի։

Կարիերա խմբագրել

Վաղ կարիերա խմբագրել

Բացի դպրոցական և քոլեջային տարիներից, Բայրոնը մոր հետ ապրում էր Նոթինգհեմշիրի Սոութվել քաղաքում[7]։ Այնտեղ եղած ժամանակ, նա ընկերանում է Էլիզաբեթ Պիգոտի և նրա եղբոր՝ Ջոնի հետ, ում հետ 2 ներկայացում է բեմադրել համայնքի զվարճության համար։ Այս ընթացքում, Էլիզաբեթ Պիգոտի օգնությամբ և աջակցությամբ, որն իր անընթեռնելի սևագրերն է մաքրագրել, գրում է իր առաջին բանաստեղծական հատորները։ Իր «Բանաստեղծություններ» շարքը, որը ներառում է այնպիսի բանաստեղծություններ, որոնք Բայրոնը գրել է 17 տարեկան հասակում[30], տպվում է Նյուվարքի Ռիջի կողմից։ Այնուամենայնիվ, այն հապշտապ հետ կանչվեց և կրակի բաժին դարձավ Բայրոնի ընկեր՝ Ռեվերենդ Ջ․ Թ․ Բեչերի խորհրդով, իսկ պատճառը՝ չափազանց սիրառատ հատվածների առկայությունն էր, հատկապես «Մերիին» բանաստեղծությունը[31]։

«Պարապության ժամերը», որը ներառում է ո՛չ միայն նախկին բազմաթիվ բանաստեղծություններ, այլև նոր աշխատանքներ, հաջողված գիրք էր։ Այն դաժան, անանուն քննադատությունը (անհայտ էր, որ դա Հենրի Պիտեր Բրոհեմի ձեռքի գործն էր), որ նա ստացավ Էդինբուրգյան գրախոսության ժամանակ, դրդեց նրան իր առաջին մեծ՝ «Անգլիական երգիչները և շոտլանդական տեսաբանները» (1809) սատիրային գործի ստեղծմանը[32]։ Այն հայտնվեց իր բարեկամ՝ Ռ․ Ս․ Դալասի ձեռքերում։ Վերջինս խորհուրդ տվեց Բայրոնին «․․․հրատարակել այն անանուն»[33]։ Ալեքսանդր Դալասն այն բազում փոփոխությունների է ենթարկում, ինչպես նաև՝ փոխում որոշ մասերի իմաստներ։ Ըստ նրա, Բայրոնն ի սկզբանե մտադրվել էր այդ բանաստեղծության նախաբանում փաստարկ ավելացնել, և Դալասը ցիտում է այն[34]։ Չնայած, որ աշխատանքն անանուն էր հրատարակվել, ապրիլին Դալասը գրում է, թե «դու արդեն բավական հայտնի ես հեղինակ կոչվելու համար»[35]։ Աշխատանքն այնքան է տխրեցնում քննադատներին, որ նրանք մարտահրավեր են նետում Բայրոնին և որոշ ժամանակ անց, Բայրոնի գրչի թիրախում հայտնվելը դառնում է հեղինակության նշան[32]։

 
Ինքնագիր նամակ՝ ուղղված Բայրոնի փաստաբան և բիզնես գործակալ Ջոն Հենսոնին։

Ճանապարհորդությունից հետո, Բայրոնը կրկին Ռ․ Ս․ Դալասին դարձնում է իր գրական գործակալ, որպեսզի վերջինս հրապարակի իր «Չայլդ Հարոլդի ուխտագնացությունը» գործը, որի մասին գրողը քիչ էր մտածում։ «Չայլդ Հարոլդի ուխտագնացությունը» ստեղծագործության առաջին երկու տաղերը հրապարակվել են 1812 թվականին և ստացել բուռն արձագանք[36][37]։ Իր բառերով ասած․ «Մի օր արթնացա ու հասկացա, որ հայտնի եմ»[38]։ Հաջողությունն ուղեկցում է նաև բանաստեղծության վերջին երկու տաղերին, ինչպես նաև «Արևելյան պատմվածքներ» շարքի ստեղծագործություններին՝ «Գյավուր», «Աբիդոսյան հարսնացուն», «Ծովահենը» և «Լարան»։ Միևնույն ժամանակ, նա սկսում է մտերմություն անել իր ապագա կենսագրի՝ Թոմաս Մուրի հետ։

Առաջին ուղևորությունն Արևելք խմբագրել

 
Բայրոնի քարը Ալբանիա, Տեպելեն քաղաք։
 
Թերեզա Մակրին, 1870։

Երիտասարդ տարիքում Բայրոնը մեծ պարտքեր է կուտակում, ինչն էլ մայրն անվանեց՝ «փողի նկատմամբ անխոհեմ վերաբերմունքի ցուցաբերում»[7]։ Վերջինս այդ ընթացքում Նյուստեդում էր ապրում՝ վախենալով որդու պարտքատերերից[7]։ Նա 1808 թվականին պլանավորել էր ճամփորդել իր զարմիկի՝ Ջորջ Բեթեսվորթի հետ, որը մի մեծ նավի՝ «Երջանիկ Տարտարոսի» նավապետն էր։ Սակայն 1808 թվականի մայիսին Ալվեոնի ճակատամարտի ժամանակ Բեթեսվորթը մահանում է, ինչն էլ անհնար է դարձնում շրջագայությունը։

1809-1811 թվականներին[39], Բայրոնը նախ մեկնում է Մեծ շրջագայության, ապա նաև՝ առանձին, որպես երիտասարդ ազնվական։ Սկզբում նա մեկնում է Հոբհաուսի և իր անձնական հավատարիմ սպասավորի՝ Ուիլյամ Ֆլետչերի հետ։ Վերջինս հաճախ էր դառնում Հոբհաուսի քննադատության և Բայրոնի ծաղրանքի առարկան։ Նապոլեոնյան պատերազմների արդյունքում Բայրոնը ստիպված էր խուսափել Եվրոպա մեկնելուց, դրա փոխարեն, նա մեկնում է Միջերկրական ծով։ Այդ ճամփորդությունը նրան հնարավորություն էր ընձեռում խույս տալ ո՛չ միայն պարտքատերերից, այլ նաև՝ նախկին սիրուց՝ Մերի Չևորթից (նրան էր նվիրված Բայրոնի «Մի Լեդիի, որը հարցնում էր գարնանն իմ՝ Անգլիան լքելու պատճառը» բանաստեղծությունը)[32]։ Իր ընկեր՝ Չարլզ Սքիներ Մեթյուզին ուղղարկված նամակներն ցույց են տալիս, որ այնտեղ մեկնելու գլխավոր պատճառներից էր նաև հոմոսեքսուալ հակումները[40]։ Լևանտի նկատմամբ տածած համակրնքն էլ էր գուցե պատճառներից մեկը։ Մանուկ հասակում նա կարդացել էր Օսմանյան կայսրության և Պարսկաստանի մասին ու հետաքրքրվում էր իսլամով (հատկապես՝ սուֆիզմով)։ Նա գրում է․ «Իմ բանաստեղծական հույզերը մոլեգնում ու մարում են այս երկրների և դրանց հետ կապված իրադարձությունների հետ»[41][42]։

Բայրոնն սկսում է իր շրջագայությունը Պորտուգալիայից, որտեղից էլ գրելով ըկերոջը՝ Պր․ Հոջսոնին, նկարագրում է պորտուգալերենի իր վարպետությունը, որը հիմնականում կազմված էր հայհոյանքներից ու գռեհկաբանություններից։ Բայրոնին դուր էր գալի Սինտրա քաղաքը, որն էլ նկարագրված է «Չայլդ Հարոլդի ուխտագնացությունը» ստեղծագործության մեջ՝ որպես «փառահեղ եդեմ»։ Լիսաբոնից նա ցամաքային եղանակով մեկնում է Սևիլյա, Խերես դե լա Ֆրոնտերա, Կադիս, Ջիբրալթար, իսկ այնտեղից արդեն ծովով դեպի՝ Մալթա և Հունաստան[43]։

Աթենքում նա հանդիպում է 14-ամյա Նիկոլո Ժիրուին, որի հետ սերտ հարաբերություններ է հաստատում և, որը նրան իտալերեն է սովորեցնում։ Կա կարծիք, որ այս երկուսը սեռական հարաբերություններ են ունեցել միմյանց հետ[44]։ Բայրոնը Ժիրուին ուղարկում է Մալթայի վանական դպրոցներից մեկը և կտակում նրան մի կլորիկ գումար՝ £7,000 ֆունտ սթերլինգ։ Կտակը, այնուամենայնիվ, հետագայում չեղյալ համարվեց[45]։ «Հոգնել եմ ա․ ս․ կ․, սա վերջին բանն էր, ինչից կարող էի հոգնել», - Աթենքից գրել է Հոբհաուսին Բայրոնը (հապավումը նշանակում է անհագ սեռական կյանքից, Պետրոնիուս՝ «Սատիրիկոն»), որն էլ հետագայում պարզվեց, որ նրանց գաղտնի կոդն է հոմոսեքսուալ կենսափորձի համար[46]։

1810 թվականին Բայրոնը Աթենքում գրում է իր «Աթենքի ստրկուհին» ստեղծագործությունը։ Այն գրվել է 12-ամյա աղջնակ Թերեզա Մակրիի (1798–1875) համար, ապա առաջարկել £500 ֆունտ սթերլինգ նրա համար։ Սակայն առաջարկը մերժվել է։

Բայրոնը վերջապես հասնում է Զմյուռնիա, որտեղ նա ևՀոբհաուսը Սալսեթե նավով մեկնում են Կոնստանդնուպոլիս։ Մինչ Սալսեթե նավը 1810 թվականի մայիսի 3-ին խարիսխներ էր նետել և սպասում էր Օսմանյան բանակի համաձայնությանը՝ քաղաք մտնելու համար, Բայրոնն ու Լեյտենանտ Էկենհեդը լողում են Դարդանելի նեղուցով։ Բայրոնն այս պահը հիշատակում է «Դոն Ժուանի» երկրորդ տաղում։ 1811 թվականի հուլիսին նա Մալթայից վերադառնում է Անգլիա։

Անգլիա 1811–1816 խմբագրել

Բայրոնի ճանաչումը մեծացավ «Չայլդ Հարոլդի ուխտագնացությունը» (1812) երկի երկու տաղերի հրապարակմամբ։ «Շատ ժամանակ չանցած՝ նա դարձավ Ռեգենթյան Լոնդոնի ամենափայլուն աստղը։ Նա պահանջված էր ցանկացած հասարակական հավաքի ժամանակ, ընտրվել և հաճախ այցելում էր լոնդոնյան ամենաոճային և փակ ակումբները»[18]։ Այս ժամանակահատվածում նա գրել է մի շարք նշանավոր գործեր՝ «Գյավուր», «Աբիդոսյան հարսնացուն», «Ծովահենը» և «Լարան»։ 1814-1815 թվականներին երգահան Իսահակ Նաթանի նախաձեռնությամբ, Բայրոնը հրապարակում է «Հրեական մեղեդիներ» (ներառյալ որոշ հանրահայտ քնարերգություններ, ինչպիսիսք են՝ «Նա ճեմում էր գեղեցիկ» և «Սենեքերիբի ավերումը») շարքը։ Տարված Լեդի Կարոլին Լեմի (որը նրան կոչում էր՝ «խելառ, կոպիտ ու վտանգավոր՝ ծանոթության համար»։) և այլքի հետ ունեցած սիրային կապերով, ինչպես նաև, թաղված լինելով պարտքերի մեջ, Բայրոնը շահավետ ամուսնություն էր փնտրում, իսկ լավագույն տարբերակը՝ Անաբելա Միլբենքն էր։ Այնուամենայնիվ, 1813 թվականին, նա չորս տարվա մեջ առաջին անգամ հանդիպում է իր խորթ քրոջը՝ Ավգուստա Լիին։ Բամբասանքներ էին պտտվում արյունապղծության, ինչպես նաև այն մասին, թե Ավգուստայի աղջիկ Մեդորան (ծնված՝ 1814 թվականին) Բայրոնի երեխան էր։ Պարտքերից ու բամբասանքներից խուսափելու համար՝ Բայրոնը լցվեց Անաբելի հետ ամուսնանալու վճռականությամբ, որն էլ հանդիսանում էր իր հարուստ քեռու ժառանգուհին։ Նրանք ամուսնացան 1815 թվականի հունվարի 2-ին, իսկ նրանց աղջիկը՝ Ադան, ծնվեց նույն տարվա դեկտեմբերին։ Սակայն Բայրոնի մոլուցքը Ավգուստայի (նաև շարունակական սեռական հարաբերությունները դերասանուհիների և այլքի հետ) նկատմամբ, նրանց ամուսնական կյանքը դժոխքի վերածեց։ Անաբելան Բայրոնին հոգեկան հիվանդ էր համարում, իսկ 1816 թվականի հունվարին, վերցնելով իրենց աղջկան, լքում է ամուսնուն և սկսում՝ դատական գործընթաց նրանից բաժանվելու համար։ 1816 թվականի մարտին նրանց բաժանումը օրինական ուժ է ստանում։ Բաժանման սկանդալը, Ավգուստայի շուրջ պտտվող բամբասանքներն ու անընդհատ աճող պարտքերը Բայրոնին ստիպում են 1816 թվականի ապրիլին առհավետ լքել Անգլիան[18]։

Կյանքն արտասահմանում (1816–1824) խմբագրել

Շելլիներ խմբագրել

Ընտանեկան կյանքի այսպիսի ավարտից հետո, Բայրոնը լքում է Անգլիան և այլևս երբեք չի վերադառնում (չհաշված իր վերջին ցանկությունը, համաձայն որի՝ հուղարկավորության համար նրա մարմինը վերադարձվեց Անգլիա)։ Նա ճամփորդեց Բելգիայով, ապա անցավ Հռենոս գետով։ 1816 թվականի ամռանը Բայրոնը բնակություն է հաստատում Շվեյցարիայի Ժնևի լճի մոտ գտնվող Դիոդատի վիլլայում՝ իր անձնական բժշկի՝ երիտասարդ, խելացի ու վայելչակազմ Ջոն Ուիլիամ Պոլիդորիի հետ։ Այնտեղ նա ընկերանում է բանաստեղծ Պերսի Բիշի Շելլիի և նրա ապագա կնոջ՝ Մերի Գոդվինի հետ։ Նրան է միանում նաև Մերիի խորթ քույրը՝ Քլեր Քլեմոնտը, որի հետ Բայրոնը սիրային կապ էր ունեցել Լոնդոնում[47]։ Մի քանի անգամ նա այցելել է Անն Լուիզ Ժերմեն դը Ստալին և նրա Կուպետ խմբին, որը հետագայում պարզվեց, որ այդ ժամանակահատվածում մտավոր և հուզական հզոր աջակցություն էր Բայրոնի համար[48]։

Հունիսին երեք օրից ավել, «այդ թաց, սառը ամառվա, հորդառատ անձրևների» պատճառով,Դիոդատի Վիլայում մնալով, այդ հինգը սկսում են ֆանտաստիկ պատմությունների ընթերցանություն, ներառյալ՝ ֆանտասմագորիան ապա հնարում իրենց սեփական պատմությունները։ Մերի Շելին գրեց «Ֆրանկենշթեյն կամ ժամանակակից Պրոմեթևս», իսկ Պոլիդորին ոգեշնչվել է Բայրոնի «Մի հատված» ստեղծագործության որոշ հատվածներից և գրել «Վամպիրը» աշխատությունը[49]։ Վերջինս սկիզբ է դրել ռոմանտիկ վամպիրական ժանրին[50][51]։

 
Գլխավոր ճակատ 1825, Չայլ Հարոլդի ուխտագնացություն

Բայրոնի պատմվածքի մի հատված գործածվել է «Մազեպա» աշխատության մեջ որպես՝ ետգրություն։ Նա նաև հասցնում է ավարտել «Չայլդ Հարոլդի» երորրդ տաղը։ Բայրոնը ձմեռում է Վենետիկում, դադարեցնելով իր ճամփորդությունը Մարիանա Սեգատիին սիրահարվելու պատճառով, որին Վենետիկի տանն էլ ժամանակավոր բնակություն էր հաստատել։ Շուտով նա Մարիանային փոխարինել է 22-ամյա Մարգարիտա Քոգնիով․ երկու կանայք էլ ամուսնացած էին[52]։ Քոգնին անգրագետ էր և լքել էր ամուսնուն` Բայրոնի Վենետիկի տուն տեղափոխվելու համար[52]։ Նրանց հաճախակի վեճերի պատճառով, Բայրոնը գիշերներն անցկացնում էր իր Գոնդոլում, իսկ, երբ Բայրոնը հրամայեց նրան լքել տունը, նա նետվեց Վենետիկի ջրանցքը[52]։

Իտալիա խմբագրել

 
Բայրոնի այցը դեպի Սուրբ Ղազար կղզի՝ պատկերված Իվան Այվազովսկու կողմից (1899)։

1816 թվականին Բայրոնն այցելում է Վենետիկի Սուրբ Ղազար կղզի, որտեղ Մխիթարյան միաբանության վանականների օգությամբ բացահայտում Հայկական մշակույթը։ Հայր Պասկալ Օուչերի (Հարություն Ավքերյան) օգնությամբ նա սովորում է հայերեն և մասնակցում բազմաթիվ դասընթացների՝ նվիրված լեզվին ու պատմությանը[52]։ Նա 1817 թվականին համահեղինակել է «Անգլերենի և Հայերենի քերականությունը» անգլալեզու գիրքը՝ գրված Օուչերի և խմբագրված Բայրոնի կողմից։ Իսկ 1819 թվականին նա նախաձեռնում է «Հայերենի և Անգլերենի քերականությունը», որում ներառված են դասական հայերենի քերականությունը՝ անգլախոս ընթերցողի համար․ այնտեղ նաև ընդգրկված են դասական և ժամանակակից հայ գրողների աֆորիզմներ[52]։

Հետագայում Բայրոնն իր ավանդն է ունենում «Անգլերեն-հայերեն Բառարանի» (Barraran angleren yev hayeren, 1821) ստեղծման գործում և գրում դրա ներածական մասը, որտեղ նա բացատրում է հայերի նկատմամբ թուրք փաշաների ու պարսից շահերի ճնշումներն ու հայերի պայքարն ազատության համար։ Նրա նշանավոր թարգամանություններից է «Պողոս առաքյալի առաջին նամակը Կորնթացիներին», Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից» երկու գլուխ, ինչպես նաև Ներսես Լամբրոնացու «Արձակ» գործից հատվածներ[53]։

Նրա հիացմունքն այնքան մեծ էր, որ անգամ մտածում էր Կայեն և Աբել պատմությունը փոխարինել Հայկ նահապետի պատմությամբ[53]։ Նրան կարելի է համարել Հայագիտության հիմնադիր և դրա տարածող[53]։ Նրա խոր քնարականությունն ու գաղափարական համարձակությունը ոգեշնչման աղբյուր է դարձել բազմաթիվ հայ բանստեղծների՝ Ղևոնդ Ալիշանի, Սմբատ Շահազիզի, Հովհաննես Թումանյանի, Ռուբեն Որբերյանի և այլոց համար[53]։

1817 թվականին նա ուղևորվում է Հռոմ։ Վենետիկ վերադարձի ճանապարհին գրում է «Չայլդ Հարոլդի» չորրորդ տաղը։ Այդ ընթացքում նա վաճառում է Նյուսթեդը և հրապարակում՝ «Մանֆրեդը», «Կայենը» և «Կերպարանափոխված հրեշը»։ Դոն Ժուանի սկզբի հինգ տաղերը գրվել են 1818 և 1820 թվականների ընթացքում, որի ժամանակ էլ նա հանդիպում է 18-ամյա կոմսուհի Գուչոլիին։ Նրա համար Բայրոնը դարձավ առաջին սեր ու առաջարկեց գաղտնի փախուստի դիմել[52]։

1819 -1821 թվականների ընթացքում, տեղական արիստոկրատ և նորապսակ Թերեզա Գուչոլիի սիրուց դրդված, Բայրոնն ապրում էր Ռավեննայում։ Այստեղ նա շարուակում է «Դոն Ժուանն» ու գրում «Ռավեննայի օրագիր» և «Իմ բառարանն ու հիշողությունները» գործերը։ Հենց այս ժամանակահատվածում նրան այցելում է Շելլին, ինչպես նաև Թոմաս Մուրը, որին նա վստահել էր իրա կենսագրությունը կամ «կյանքն ու արկածները» և, որը Մուրը, Հոբհաուսն ու Բայրոնի հրատարակիչ՝ Ջոն Մուրրեյը[52], 1824 թվականին՝ Բայրոնի մահից մեկ ամիս անց, այրեցին[36]։ Ռավեննայում Բայրոնի կենսակերպին մենք ծանոթ ենք Շելլից, որը նամակով պատմել էր նրա առավել վառ հիշողության մասին․ «Լորդ Բայրոնը վեր է կենում ժամը երկուսին։ Ես արթնանում եմ իմ սովորությանը հակառակ՝ 12-ին։ Նախաճաշից հետո մենք զրուցում ենք մինչ ժամը վեցը։ Վեցից ութը քայլում ենք սոճիների անտառով, որը բաժանում է Ռավեննան ծովից, ապա հետ ենք գալիս տուն ու ճաշում։ Հետո՝ բամբասում ենք մինչ առավոտյան ժամը վեցը։ Չեմ կարծում, որ սա մեկ կամ երկու շաբաթից սպանի ինձ, սակայն պետք է վերջ տալ այս ամենին։ Լորդ Բայրոնի շրջապատված է ոչ միայն սպասավորներով, այլ տասը ձիով, ութ հսկայական շնով, երեք կապիկով, հինգ կատվով, արծվով, ագռավով և բազեով, և սա ամենը չէ։ Ձիերից բացի բոլոր կենդանիները շրջում են տնով մեկ, և նրանք այնպես են վիճում, ասես նրանք լինեն տան տերերը։ [Հ․Գ․] Կենդանիների իմ թվարկումն այն Կրկեսային Պալատում թերի է ․․․ ես հենց նոր գլխավոր աստիճանների վրա հանդիպեցի հինգ սիրամարգի, երկու գվինեական հավի և մեկ եգիպտական կռունկի։ Տեսնես ինչպիսին են եղել այս կենդանիները, մինչ չափսերը փոխելը»[54]։

 
Իտալիայի Պորտովեներե քաղաքում գտնվող «Բայրոնի քարայրը», որը կոչվել է ի պատիվ գրողի, քանի որ, ըստ տեղական լեգենդի, նա մտածում էր այստեղ և ոգեշնչում գտնում իր գրական ստեղծագործությունների համար։
 
Լորդ Բայրոնի արձանը Աթենքում։

1821 թվականին Բայրոնը լքում է Ռավեննան ու մեկնում Պիզա քաղաք՝ Տոսկանայում ապրելու նպատակով․ նրան ուղեկցում է նաև Թերեզան։ 1821-1822 թվականներին Բայրոնը Պիզայում ավարտում է «Դոն Ժուանի» 6-12 տաղերը, և միևնույն ժամանակ միանում Լի Հանթին և Շելլիին «Լիբերալը» ամսագրի ստեղծման գործում, որի առաջին համարում հայտնվում է «Դատաստանի տեսլականը», որը, սակայն, երկար կյանք չի ունենում։ Իտալիա ժամանման պահից սկսած, Բայրոնը տարված էր ճաշկերույթներ կազմակերպելով։ Նրա հյուրերից էին Շելլիները, Էդվարդ Էլլերքեր Ուիլյամսը, Թոմաս Մեդվինը, Ջոն Թաֆեն և Էդվարդ Ջոն Թրելըվնին։ Ինչպես ասում է Շելլին․ «Երբեք նա ավելի լավ տեսք չի ունեցել, քան այս առիթերին, լինելով և՛ քաղաքավարի, և՛ ջերմ, լի հասարակության հանդեպ սիրով ու հումորի հրաշալի զգացումով և միշտ ուրախ տրամադրություն է ունեցել ողջ երեկոյի ընթացքում»[55]։

Շելլին և Ուիլիամսը տուն էին վարձել ծովափին, որը ուներ նաև փոքր զբոսանավ։ Իսկ Բայրոնը որոշում է ունենալ իր սեփական զբոսանավը և կապվում Թևելըվինի ընկերոջ՝ նավապետ Դանիել Ռոբերցի հետ, որպեսզի վերջինս նախագծի և կառուցի նավը։ Բոլիվար անունը ստացած նավը հետագայում վաճառվում է Բլեսսինգթոնի առաջին կոմս՝ Չարլզ Ջոն Գարդիներին և Բլեսսինգթոնի կոմսուհի Մարգարիտին, երբ Բայրոնը 1823 թվականին մեկնում է Հունաստան[56][57]։

Բայրոնը գնում է Շելլիի թաղմանը, որը կազմակերպել էր Թրելըվնին, երբ 1822 թվականի հուլիսի 8-ին Ուիլյամսն և Շելլին խորտակվեցին նավով։ Նրա Իտալիայի վերջին հանգրվանը դառնում է Ջենովան։ Այնտեղ ապրելու տարիներին նրան ընկերակցում էին կոմսուհի Գուչիոլին և Բլեսսինգթոնները։ Լեդի Բլեսսինգթոնը «Զրույցներ Լորդ Բայրոնի հետ» գրքում բավակնին մանրամասներ է հաղորդել այն ժամանակից, որ միասին են անցկացրել։ Այս գիրքը կարևոր կենսագրական տեղեկատվություն է Բայրոնի կյանքից, մինչև մահը։

Հունաստան խմբագրել

 
Լորդ Բայրոնը՝ պատկերված Թոմաս Ֆիլիպսի կողմից 1813 թվականին։ Վենիցելոս առանձնատուն, Աթենք (Բրիտանական դեսպանի նստավայր)։

Բայրոնն ապրում էր Ջենովայում, երբ 1823 թվականին, հոգնելով այնտեղի կյանքից, ընդունում է` Օսմանյան կայսրությունից Հունաստանի անկախության համար ստեղծված շարժման ներկայացուցիչների առաջարկը[58]։ Նախ, նա չէր ցանկանում թողնել իր 22-ամյա սիրեցյալ կոմսուհի Թերեզա Գուչոլիին, որը լքել էր ամուսնուն, նրա հետ ապրելու համար, և վերջին հաշվով Գուչոլիի հայրը՝ Կոմս Գամբան, իրավունք ուներ վերադառնալ Ռոմանյա աքսորից միայն այն ժամանակ, երբ նրա աղջիկը վերադառնար, սակայն առանց Բայրոնի[59]։ Միևնույն ժամանակ, ֆիլհելեն Էդվարդ Բլագիերան էր փորձում նրան հավաքագրել, և այդ ամենը Բայրոնին շփոթմունքի մեջ էր գցել․ նրա մեջ հարց էր առաջացել, թե ինչ պետք է նա անի Հունաստանում․ «Բլագիերան կարծում է, թե ես պետք կգամ ինչ-որ մի տեղ, բայց թե որտեղ, չգիտեմ»[59]։ Իր դրամատիրոջ ու նավապետ Դանիել Ռոբերցի օգնությամբ Բայրոնը երկկայզ առագաստանավ է վարձում Հերկուլես անվամբ՝ Հունաստան հասնելու համար։ Բայրոնի Ջենովան լքելը «հոգին կեղեքող վիշտ» է առաջացնում Գուչոլիի մոտ, որը հեկեկալով լալիս էր նրա՝ Հունաստան ուղևորվելու ժամանակ։ Սակայն քիչ անց Հերկուլեսը ստիպված նավամատույց է վերադառնում։ Բայց Գուչոլին այլևս լքել էր Ջենովան[60]։ Հուլիսի 16-ին Բայրոնը դուրս է գալիս Ջենովայից և օգոստոսի 4-ին հասնում՝ Հոնիական կղզեխմբի Կեֆալինիա կղզի։

Այս ծովագնացությունը մանրամասն նկարագրվում է Դոնալդ Փրելլի «Ջենովայից Կեֆալինիա ծովագնացությունը Բայրոնի հետ» գրքում[61]։ Փրելը նաև նկարագրել է, թե ինչպես է Բայրոնը վարձել հենց Հերկուլես նավը։ Այդ նավը կայանված էր Սիհեմ Հոլից ընդամենը մի քանի մղոն այն կողմ, որտեղ 1815 թվականին Բայրոնն ամուսնացել էր Անաբելլա Միլբենքի հետ։ 1815-1823 թվականների ընթացքում նավը ծառայում էր Անգլիա-Կանադա միջանցքում։ Անսպասելիորեն, 1823 թվականին նավապետը որոշում է նավարկել դեպի Ջենովա և Հերկուլեսը հանձնել վարձակալության։ Բայրոնին Հունաստան տանելուց հետո, նավը վերադառնում է Անգլիա՝ այլևս երբեք Միջերկրական ծով չխիզախելու համար։ 1852 թվականի սեպտեմբերի 21-ին, լինելով 37 տարվա նավ, Հերկուլեսը Սանդերլենդից 25 մղոն հեռավորության վրա՝ Հաթլփուլի մոտակայքում, անցնում է ջրի հակատը[62]։

Սկզբնական շրջանում Բայրոնն օթևանել էր Կեֆալոնիա կղզում, որտեղ պաշարման մեջ է հայտնվում ախոյան հույն ֆրակցիաների կողմից, որոնցից յուրաքանչյուրն իր կողմն էր փորձում քաշել նրան[63]։ Հոնիական կղզեխումբը, որի մի մասն էլ Կեֆալոնիան էր, մինչ 1864 թվականը գտնվում էր բրիտանիաական զորքերի վերահսկողության ներքո։ Բայրոնն իր անձնական միջոցներից £4,000 ֆունտ սթերլինգ է ծախսում հունական նավատորմը կարգի բերելու համար[64]։ Երբ 1823 թվականի դեկտեմբերի 28-ի գիշերը Բայրոնը մեկնում է հենց Հունաստան, նրա նավատորմին անակնկալի է բերում օսմանյան ռազմանավը, որը չի հարձակվում նրանց վրա, միայն այն պատճառով, որ թուրք նավապետը սխալմամբ շփոթեց նրա նավը վառելիքով բեռնված նավի հետ[65]։ Օսմանյան նավատորմից խուսափելու համար՝ Բայրոնը ստիպված մի քանի շրջապտույտ է կատարում և 1824 թվականի հունվարի 5-ին հասնում Մեսոլոնգիոն[65]։

Մեսոլոնգիոն հասնելուն պես՝ Բայրոնը միանում է հրամանատար, հույն քաղաքական գործիչ Ալեքսանդրոս Մավրոկոդատոսին։ Բայրոնը տեղավորվում է երկհարկանի տան 2-րդ հարկում և իր ժամանակի հիմնական մասը ստիպված անցկացնում սանձարձակ Սուլիոտների հետ, որոնք Բայրոնից պահանջում էին իրենց վճարել հունական կառավարության պարտքը[66]։ Նա վճարում է նրանց մոտ £6,000 ֆունտ[67]։ Բայրոնը պետք է գլխավորեր օսմանյան Նավպակտոս ամրոցի վրա հարձակումը, որի ալբանական կայազորը չէր ցանկանում վճարել հարկերը և առաջարկում էր հանձնել ամրոցը Բայրոնին, եթե նա համաձայնի վճարել նրանց։ Սակայն այդ հարցն արագորեն լուծեց Յուսուֆ փաշան, գլխատելով այն ալբանացի հրամանատարներին, ովքեր առաջարկել էին հանձնել Նավապատկոսը Բայրոնին և դրա փոխարեն ստանալ պարգևավճար[68]։ Բայրոնը երբեք էլ չհարձակվեց Նավպակտոսի վրա, քանի որ Սուլիոտներն ավելի ու ավելի շատ գումար էին պահանջում գործելու համար։1824 թվականի փետրվարի 15-ին, նա հոգնելով շանտաժից, նրանց բաց է թողնում[68]։ Նա ինքն իրեն գրել է․ «Ներդնելով հնարավոր բոլոր ջանքերը Սուլիոտներին միավորելու մեջ՝ ի բարօրություն Հունաստանի և իրենց, ես եկա այն եզրակացության, որ երբեք գործ չեմ ունենալու Սուլիոտների հետ, նրանք կարող են գնալ թուրքերի կամ գրողը ծոցը։ Նրանք ավելի շուտ ինձ մաս-մաս կանեն, ինչպես իրենց կռիվների ժամանակ են ասում, քան ես կփոխեմ իմ որոշումը»[68]։ Միևնույն ժամանակ, Գուչոլիի եղբայր՝ Պետրո Գամբան, որն ուղեկցում էր Բայրոնին Հոնաստան, հունից հանում էր նրան իր անբարտավանությամբ, քանի որ, մշտապես թանկ արժեք ունեցող սխալներ էր անում․ օրինակ, երբ Բայրոնը հրամայեց նրան գնել հագուստ Կորֆուից, Գամբան սխալ պատվեր էր արել և դրանց գինը 10 անգամ ավել էր Բայրոնի սպասածից[69]։ Բայրոնը գրել է իր աջ ձեռքի մասին․ «Գամբան, որը ոչ այլ ինչ է, քան իսկական անհաջողակ, մի գործ ուներ անելու, սակայն այդ գործը ձեռնարկելուն պես ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ»[67]։

Հեղափոխությանը համար գումար հավաքելու նպատակով Բայրոնը վաճառեց Անգլիայի իր առանձնատունը, որով հավաքեց մոտ £11,250 ֆունտ սթերլինգ և իր տրամադրության տակ ունեցավ £20,000 ֆունտ, որն ամբողջությամբ պլանավորել էր ծախսել հօգուտ Հունաստանի[70]։ Եթե Բայրոնն ապրեր մեր ժամանակներում, ապա կլիներ միլիոնատեր, իսկ այն լուրերը, որ մի հայտնի հարուստ բրիտանացի արիստոկրատ, որը մեծահոգաբար ծախսում է իր գումարները, ժամանել է Հունաստան, Բայրոնին դարձրեց կռվախնձոր Հունաստանի նման ծայրահեղ աղքատ երկրում[70]։ Անգլիայի իր բիզնես գործակալին Բայրոնը գրել է․ «Ես միայն ցանկանում եմ օգնության ձեռք մեկնել հույներիս», ասելով, որ նա ցանկանում է իր ողջ հարստությունը ծախսել հույների ազատության համար[70]։ Բայրոնը մշտապես շրջապատված էր տարբեր մարդկանցով՝ և՛ հույն, և՛ օտարազգի, որոնք ցանկանում էին համոզել նրան բացել գրպաններն ու օգնել նրանց։ 1824 թվականի մարտի վերջին «Բայրոնյան բրիգադը»՝ կազմված 30 ֆիլհեն հրամատարներից ու մոտ 200 մարտիկներից, ձևավորվեց ամբողջությամբ՝ ֆինանսավորվելով Բայրոնի կողմից[71]։ Առաջնորդության հանդեպ ծարավը Ռոմելիի շրջանում հանգեցրել էր երկու թշնամի կողմերի ձևովորման․ մի կողմի ղեկավարը նախկին Կլեփթ (ավազակ) Օդիսեյ Անդրուցիոսն էր, իսկ մյուսինը՝ հարուստ Ֆանարիոտ վաճառական Ալեքսանդրոս Մավրոկոդատոսին։ Բայրոնն օգտագործում էր իր հեղինակությունը երկու կողմերին հաշտեցնելու և ուշադրությունը հրավիրելու օսմանների դեմ պատերազմին[72]։ Միևնույն ժամանակ հույն այլ ֆրակցիաների առաջնորդներ՝ Պետրոս Մավրոմիխալիսն ու Թեոդորոս Կոլոկոտրոնիսը գրում էին Բայրոնին, հորդորելով ձեռք քաշել բոլոր ռումելիոտյան առաջնորդներից ու միանալ իրենց առավել արժանապատիվ Պելոպոնեսի շրջան, ինչն էլ ստիպեց Բայրոնին գալ այն եզրակացությանը, որ հույներն անհույս պառակտված են և իրենց ժամանակը վատնում են ավելի շատ դավեր նյութելու, քան անկախության մարտում հաղթելու համար[73]։ Բայրոնի ընկեր Էդվարդ Ջոն Թրելըվնին միացել էր Անդրուցոսին, որն իշխում էր Աթենքում, և այժմ համոզում էր Բայրոնին կապերը խզել Մավրոկորդատոսի հետ, որպեսզի պարտության մատնի իր թշնամի Անդրուցոսին[71]։ Անդրուցոսը, պարտության մատնելով Թրելըվնիին, այժմ ցանկանում էր համոզել Բայրոնին հանձնել իր հարստությունը և դրա փոխարեն դառնար Հունաստանի առաջնորդ[74]։ Բայրոնը գարշանքով էր պատմում մի հույն հրամանատարի՝ նախկին ավազակ Գեորգիոս Կարայիսկակիս մասին, որը 1824 թվականի ապրիլի 3-ին հարձակվեց Մեսոլոնգիոնի վրա՝150 հոգանոց բանակով, աջակցություն ստանալով Սուլիոտներից, քանի որ նրանք դժգոհ էին Մավրոկորդատոսի կառավարմամբ։ Սա հանգեցրեց միջհունական կարճ մարտի, մինչ ապրիլի 6-ի Կարակաիսի գրավումը։

 
Լորդ Բայրոնի ընդունելությունը Մեսոլոնգիոնում։

Բայրոնը որդեգրում է Հատո անունով մի 9 տարեկան թուրք աղջկա, ում ծնողները սպանվել էին հույների կողմից և, որին նա ուղարկում է Կեֆալոնիա՝ քաջ գիտակցելով, որ կրոնական ատելությունը ուղղափառ հույների և մուսուլման թուրքերի միջև չազփազանց ուժեղ է և ցանկացած մուսուլման՝ անգամ երեխա Հունաստանում լուրջ վտանգի մեջ է[75]։ Մինչ 1934 թվականը շատ թուրքեր չունեին ազգանուններ, այսպիսով Հատոյի ազգանուն չունենալը սովորական երևույթ էր այն ժամանակվա թուրք ընտանիքի համար։ Այդ ժամանակահատվածում Բայրոնը հետապնդում էր իր սպասավոր Լուկաս Չալանդրիցանոսին, որին նա խենթաբար սիրահարվել էր, սակայն այդ մտերմությունը փոխադարձ չէր[36][75]։ Բայրոնը սիրահարվել էր պատանի Չալանդրիցանոսին, ում երես էր տալիս, ծախսելով վերջինիս վրա մոտ £600 (մերօրյա դրամով, մոտ՝ £24,600 ֆունտ) և վեց ամիս շարունակ կատարելով բոլոր քմահաճույքները։ Բայրոնը բանաստեղծություն է գրել հույն տղայի հանդեպ տածած հույզերի և կրքի մասին, սակայն Չալանդրիցանոսը միայն հետաքրքրված էր նրա հարստությամբ[75]։ Երբ դանիացի հայտնի քանդակագործ Բերտել Տոլվալդսենը լսում է Բայրոնի՝ Հունաստանում կատարած քաջագործությունների մասին, նա իր ցանկությամբ հունական մարմարովբքանդակում է Բայրոնի կիսանդրին[52]։

Մահ խմբագրել

Մավրոկորդատոսն ու Բայրոնը պլանավորել էին հարձակվել թուրքերի կողմից վերահսկվող Կորնթոսի ծոցի ժայռերի վրա գտնվող Լեպանտո ամրոցը։ Բայրոնը վարպետ էր վարձել՝ ծանր հրետանի պատրաստելու համար և չնայած նրա ռազմական փորձ չունենալուն, գլխավորել է ապստամբությունը։ Մինչ ռազմարշավի մեկնարկը, 1824 թվականի փետրվարի 15-ին, Բայրոնը հիվանանում է և չափազանց շատ արյուն կորցնելը թուլացնում է նրան[76]։ Նա կիսով չափ ապաքինվում է, սակայն ապրիլի սկզբին հարբուխով է հիվանդանում, և բժիշկները կիրառում են թերապևտիկ արյան փոփոխում։ Արդյունքում նրա վիճակն ավելի է բարդանում։ Կա կարծիք, որ այդ բուժման ընթացքում օգտագործվել են ոչ ստերիլ գործիքներ, ինչն էլ հանգեցնում է փտման։ Բարձր տենդ ունենալու հետևանքով՝ ապրիլի 19-ին Բայրոնը մահանում է[76]։

Այդ ժամանակ նրա բժիշկը՝ հոլանդական ծագմամբ անգլիացի հնագետ Ջեյմս Միլլենգենի որդին՝ Ջուլիուս վան Միլլենգենը, ոչինչ չկարողացավ անել Բայրոնին մահից փրկելու համար։ Ենթադրվում է, որ եթե Բայրոնն ապրեր ու մասնակցեր օսմանների ջախջախման գործին, նա գուցե և հռչակվեր Հունաստանի թագավոր, չնայած, որ ժամանակակից պատմաբանները այդ վարկածը հավանական չեն համարում[36]։ Բրիտանացի պատմաբան Դևիդ Բրյուերը գրել է, որ Բայրոնը ձախողվել է Հունաստանում, քանի որ չկարողացավ համոզել հունական միմյանց նկատմամբ թշնամաբար տրամադրված ֆրակցիաներին համախմբվել։ Նա նաև ոչ մի հաղթանակ չգրանցեց իր հաշվին։ Նա հաջողություն գրանցեց միայն մարդասիրական ասպարեզում, օգտագործելով իր մեծ հարստությունը պատերազմից տուժածներին՝ մուսուլմաններին և քրիստոնյաներին օգնելու համար, սակայն սա ոչ մի ազդեցություն չի ունեցել հույների՝ ազատության համար պայքարի արդյունքի վրա[77]։

Բրյուերը շարունակում էր պնդել․ «Չնայած Բայրոնը հասավ այն ամենին, ինչի մասին երազում էր։ Նրա ներկայությունը Հունաստանում, և ընդհանրապես, նրա մահն այնտեղ ոչ միայն գրավեց հույն կարեկից ժողովրդի ուշադրությունը, այլև նրանց ակտիվ մասնակցությունը․․․ Չնայած բազմաթիվ քննադատություններին, Բայրոնն այնտեղ, հիմնականում, պայծառ հիշողություններ է արթնացնում որպես՝ հանճարեղ պոետ՝ լի հրաշալի գաղափարներով, որպես գրավիչ տղամարդ, որը հայտնի էր իր քաջությամբ և կյանքի նկատմամբ հեգնական հայացքներով, իր բարեսրտությամբ ամենահարուստից մինչ ամենաչքավորի նկատմամբ, առողջ դատողությամբ և կարեկցանքով։ Հունաստանում նա մեծարվում է հարազատի, այլ ոչ թե օտարի նման։ Եվ ինչպես Հոմերոսյան հերոսը նկարագրվում է որպես՝ «megalos kai kalos՝ հրաշալի ու լավ մարդ»[78]։

Դիահերձում խմբագրել

 
«Լորդ Բայրոնն իր մահվան անկողնում» ըստ՝ Ջոզեֆ Դենիս Օդեվերեի։ Յուղանկար, 166 × 234.5 սմ, Գրրոնինգենի թանգարան, Բրյուգե։ (Ուշադրությունը սավանին, որ փակում է կաղ աջ ոտքը)
 
Լորդ Բայրոնի Հունաստան վերջին ճամփորդության մասին վկայություն ըստ՝ պիետրո Գամբայի (1825)

Ալֆրեդ Թեննիսոնը հետագայում վերհիշում է այն շոկային արձագանքը, որը եղավ Բրիտանիայում` Բայրոնի մահվան գույժը լսելուց հետո[36]։ Հույները խորապես ցավում էին Բայրոնի մահվան համար, իսկ վերջինս կարգվում է հերոս[79][80]։ Հունաստանի ազգային պոետ՝ Դիոնիսոս Սոլոմոսը, մի բանաստեղծություն է ընծայում պոետի անսպասելի կորստին՝ անվանելով այն «Լորդ Բայրոնի շիրիմին»[81]։ Βύρων-ը Բայրոնի հունարեն տարբերակն է, որը շարունակում է կիրառվել հունարենում արական սեռի փոխարեն, իսկ Աթենքի արվարձանային քաղաք Վիրոնը նրա պատվին է կոչվել այդպես։

Բայրոնի մարմինը զմռսվեց, սակայն հույները ցանկանում էին, որ իրենց հերոսից մի մասունք մնա իրենց հետ։ Ըստ որոշ աղբյուրների, նրա սիրտը մնաց Մեսոլոնգիոնում[82]։ Նրա մնացած մասունքները ուղարկվեցին Անգլիա (իր հավատարիմ սպասավոր՝ «Տիտայի» հետ) Ուեստմինստերյան աբբայությունում հուղարկավորելու համար, սակայն աբբայությունը մերժեց՝ պատճառաբանելով «կասկածելի բարոյականությունը»[36][83]։ Մեծ բազմություններ էին հետևում նրա դագաղին, որն այդպես մնաց Լոնդոնում մոտ 2 օր[36]։ Նա թաղված է Նոթինգհեմշիր քաղաքի Հաքնոլ գյուղի Սբ․ Մարիամ Մագդալենացու եկեղեցում[84]։ Հունաստանի թագավորի կողմից ուղարկված մարմարի սալը դրված է հենց Բայրոնի գերեզմանի վրա։ Նրա աղջիկը՝ Ադա Լովլեյսը, հետագայում թաղվում է հոր կողքին[85]։

Բայրոնի ընկերները 1000 ֆունտ հավաքեցին գրողի պատվին արձան քանդակելու համար․ Թորվալդսենն առաջարկեց այդքան գումարով քանդակել արձանը[52]։ Սակայն այդ արձանը մերժվում է Բրիտանական թանգարանի, Սբ․ Պողոսի տաճարի, Ուեստմինստերյան աբբայության և Ազգային թանգարանի կողմից[52], մինչև որ Քեմբրիջի Թրինիտի քոլեջը չի համաձայնում կանգնեցնել Բայրոնի արձանն իր գրադարանում[52]։

1969 թվականին՝ Բայրոնի մահից 145 տարի հետո, Ուեսթմինստերյան աբբայությունում վերջապես տեղադրվում է նրա հուշարձանը[86][87]։ Հուշարձանն իր ազդեցությունն ունեցել է սկսած 1907 թվականից․ Նյու Յորք Թայմսը գրել է․ «Մարդիկ սկսում են հարցեր տալ արդյոք Բայրոնի նկատմամբ այս արհամարհական վերաբերմունքը Անգլիայի համար ամոթալի չէ․․․ մի կիսանդրի կամ հուշատախտակ կարող է դրվել Պոետի Անկյունում, իսկ Անգլիան՝ փոխհատուցել ազգի նվիրյալ զավակներից մեկի նկատմամբ ապերախտ վերաբերմունքը»[88]։

Ռոբերտ Ռիփլին նկարել էր Բոութսվեյնի գերեզմանը հետևյալ նկարագրությամբ․ «Ի տարբերություն Լորդ Բայրոնի՝ նրա շունն ունի շքեղ գերեզման»։ Սա անգլիացիների՝ հատկապես դպրոցականների համար, ովքեր, ըստ Ռիփլիի, իրենք էին գումար հավաքագրում պոետին, արժանի հուշարձան կառուցելու համար, շոկ էր[89]։

Հունաստանում՝ Աթենքի կենտրոնին մոտ Ազգային այգու դրսի հատվածում մի արձան է տեղադրված, որտեղ կնոջ մարմնավորմամբ Հունաստանը թագադրում է Բայրոնին։ Այս արձանը կառուցվել է ֆրանսիացի քանդակագործներ Հենրի Միշել Շապուի և Ալեքսանդր Ֆալգուերեյի կողմից։ Սկսած 2008 թվականից ամեն տարի ապրիլի 19-ը նշվում է որպես՝ «Բայրոնի օր[90]։

Բայրոնի մահից հետո՝ բարոնի տիտղոսն անցել է նրա զարմիկ՝ ծովային սպա Ջորջ Էնսոն Բայրոնին։

Անձնական կյանք խմբագրել

Հարաբերություններ ու սկանդալներ խմբագրել

Բայրոնը նկարագրել է իր առաջին բուռն հույզերը ութ տարեկան հասակում, որը տածում էր իր հեռու բարեկամ՝ Մերի Դաֆֆի հանդեպ։

Մայրս ինձ միշտ պատմում էր իմ մանկության սիրո մասին և շատ տարիներ անց, երբ ես 16 տարեկան էի, ասաց․ «Օ, Բայրոն, մի նամակ եմ ստացել Էդինբուրգից, որում ասվում է, որ քո նախկին սերը՝ Մերի Դաֆը, ամուսնացել է Պր․ Ք***-ի հետ»։ Իսկ ինչպե՞ս արձագանքեցի ես։ Չեմ կարող բացատրել, կամարտահայտել այդ պահին ունեցածս հուզմունքը, ցնցված էի։ Ինչո՞ւ այս ամենն այսքան շուտ եղավ, գրո՛ղը տանի։ Ինչպե՞ս է սկսվել։ Չնայած, որ ոչ մի սեռական հակում չունեի նրա նկատմամբ, սակայն կսկիծն ու սերն այդ աղջկա նկատմամբ այքան ուժգին էր, որ երբեմն խորհում եմ․ արդյո՞ք, նրանից հետո մեկին իսկապես սիրել եմ։ Ինչ ուզում է լինի, սակայն նրա ամուսնության մասին լուրը լսելն,ասես, խեղդամահ աներ ինձ, անգամ մայրս սարսափեց, իսկ այլք՝ ապշեցին և գուցե նաև չհավատացին։ Հենց դա է իմ գոյության բնույթը (քանի որ ութ տարեկան չէի), որ շփոթեցնում է և կշփոթեցնի մինչ կյանքիս վերջին վայրկյանը, իսկ վերջերս էլ, չգիտեմ ինչու, բայց անցյալի հիշողություններն (ոչ թե կապվածությունը) են ստիպողաբար այցելում[91]։

Բայրոնը նաև տարված էր մեկ այլ հեռու բարեկամ Մարգարետ Պարկերով[32]: Չնայած նրա՝ Մերի Դաֆֆի հանդեպ ունեցած սիրո հիշողություններում, այն ժամանակ նա անտեղյակ էր սեռական հասուն կյանքից և շփոթված էր իր հույզերի ուժգնությունից: Հետագայում գրողը խոստովանում է, որ․

Ցանկություններս շատ վաղ են արթնացել, այնքան վաղ, որ քչերը կհավատան, եթե շեշտեմ ժամկետն ու ներկայացնեմ դրանք հաստատող ապացույցները։ Հավանաբար, սա էր մտքերիս սպասված թախիծի պատճառը՝ կյանքի սպասումը[92]։

Սա միակ հղումն է, որ Բայրոնն անում է ինքին իրեն՝ այդ իրադարձության հետ կապված, սակայն նա կասկածներ ունի, թե քանի տարեկան հասակում է այս ամենը պատահել։ Նրա մահից հետո իր փաստաբանն իրենց ընդհանուր ընկերոջը պատմել է «մի եզակի փաստ» Բայրոնի կյանքից, որը «դժվար է անգամ պատմել»։ Սակայն նա բացահայտում է, որ գուցե Բայրոնի սեռական «հակումներն» այդպես են սկսվել։

9 տարեկան հասակում, երբ Բայրոնը դեռ մոր տանն էր ապրում, շոտլանդացի մի աղջիկ էր [Մեյ, որին երբեմն անվանում էին Մերի, Գրեյ, Բայրոնի առաջին դայակներից էր] նրա հետ գնում իր անկողին և սեռական բնույթի խաղեր խաղում նրա հետ[93]։

Գրեյն այս տեղեկությունն օգտագործում էր, որպեսզի խրախճանքի պահերին իր վատ ընկերակցության մասին, Բայրոնը իր բերանը փակ պահի[94]։ Հետագայում նա ազատվում է աշխատանքից՝ 11 տարեկան հասակում Բայրոնին ծեծելու պատճառով[32]։

Մի քանի տարի անց, Բայրոնի մանկության տարիներին, Լորդ Գրեյ դը Ռութինը (կապ չուներ Մերի Գրեյի հետ)՝ նրա մոր սիրեկանը, նույնպես սեռական ոտնձգություններ է կատարում գրողի նկատմամբ[95]։ Բայրոնի բնավորության բնորոշ գծերից էին հպարտությունն ու դյուրազգացությունը, հատկապես, երբ խոսքը վերաբերում էր նրա կաղ ոտքին[15]։ Այդ պատահարից հետո, երբ նա տեսնում է, թե ինչպես է մայրը խելակորույս կերպով սիրախաղեր տալիս Լորդ Գրեյ դը Ռութինի հետ։ Դրանից հետո նա մորը ոչինչ չպատմեց Գրեյի ոտնձգությունների մասին, նա ուղղակի երես թեքեց վերջինից և հրաժարվեց մոր հրամանները կատարելուց[95]։ Ըստ Բայրոնի մյուս կենսագիրներից մեկի՝ Լեսլի Ա․ Մերչանդի՝ հենց Լորդ Գրեյի կատարած ոտնձգություննրով է պայմանավորված Բայրոնի՝ Հարոում և Քեմբրիջում տղաների հետ ունեցած սիրավեպերը[36]։

Գիտնականները հաստատում են այս կամ այն չափով կարևոր բիսեքսուալ բաղադրիչը՝ Բայրոնի թե՛ հուզական, թե՛ սեռական ծանր կյանքում։ Բերնարդ Ջեքսոնը հավաստում է, որ «Բայրոնի սեռական ուղղվածությունը երկար ժամանակ դժվար, եթե ոչ վիճելի, թեմա է եղել և ցանկացածն, ով ցանկանում է քննարկել դա, պետք է որոշ չափով շահարկմամբ զբաղվի, քանի որ այդ մասին ապացույցները չնչին են, հակասական ու սահմանափակ․․․ շատ դժվար է հասկանալ Բայրոնը հոմոսեքսուալ էր, թե հետերոսեքսուալ։ Նա, ասես, միաժամանակ երկուսն էր և ոչ մեկը»[96][97]: Քրոմփթոնը նշում է, որ «Միակ անհասկանալի բանը Բայրոնի դարում այն էր, որ նա երկսեռական էր»[98]։ Ըստ մեկ այլ կենսագրի՝ Ֆիոնա Մակկարտնիի՝ Բայրոնի իրական սեռական հակումները դեռահաս տղաների հանդեպ էր[36]։ Բայրոնը կոդ էր օգտագործում Ջոն Հոբհաուսին Հունաստանից Անգլիա՝ իր հոմոսեքսուալ կյանքը պատմելու համար։ Բերնարդ Ջեքսոնը հիշատակում է, որ «Բայրոնի՝ սեքսի համար կոդը Plen(um), optabil(em), և -Coit(um) էր»[96]։ Բալլոուն ամփոփում է․

  Բայրոնը տարված էր ֆրանսիական ծագմամբ հույն Նիկոլո Ջիրաուդով, որը բնորդ էր նկարիչ Լուզիերի համար, մինչ Բայրոնն աչք դրեց նրա վրա։ Իր կտակում նա 7000 ֆունտ սթերլինգ է թողել տղային։ Երբ Բայրոնը վերադառնում է Վենետիկ, նա բազմաթիվ սիրավեպեր է ունենում մի շարք տղաների հետ, սակայն ի վերջո կանգ է առնում 15-ամյա Լուկաս Չալանդրիցանոսի վրա, որը Բայրոնի հետ էր, երբ նա սպանվեց։(Crompton, 1985)  

1812 թվականին Բայրոնը սեռական հանրահայտ հարաբերություն էր սկսել ամուսնացած Լեդի Կարոլինա Լեմի հետ, ինչը ցնցել էր Բրիտանիան[99]։ Իրենց առաջին հանդիպմանը նա արհամարհում էր պոետին, կոչելով նրան հայտնի դարձած տողերով՝ «խելառ, կոպիտ ու վտանգավոր՝ ծանոթության համար», ինչն էլ հետագայում դառնում է Բայրոնի տապանագիրը[100]։ Սակայն սա նրան ետ չպահեց գրողի գայթակղությունից[101][102]։

Բայրոնը վերջապես խզեց իրենց հարաբերությունները և անցավ մյուսներին (ինչպես օրինակ՝ Լեդի Օքսֆորդը), սակայն Լեմը երբեք էլ լիովին չվերականգնվեց այդ հարվածից․ նա հետևում էր գրողին անգամ այն ժամանակ, երբ վերջինս հոգնել էր նրանից։ Լեմը հոգեպես այնքան ճնշված էր, որ ահավոր նիհարում է, իսկ Բայրոնը նրա սկեսուրին՝ իր ընկերուհուն՝ Լեդի Մելբուրնին, ասում է, որ նրան «կմախք է հետապնդում»[103]։ Նա սպասում էր Բայրոնին նրա տանը և ծածուկ կերպով մտնում այնտեղ[99], ինչն այդ ժամանակ կարող էր երկուսի համար էլ հասարակական խնդիրներ ստեղծել։ Նման մի այցի ժամանակ էլ Լեմը գրում է «Հիշի՛ր ինձ պոեմը»։ Որպես պատասխան՝ Բայրոնը գրում է «Դո՛ւ ինձ հիշիր, դո՛ւ ինձ հիշիր» պոեմը։

Մանուկ հասակում Բայրոնը քիչ էր հանդիպել իր խորթ քրոջը՝ Ավգուստա Լիին։ Պատանեկության տարիներին նա ջերմ հարաբերություններ է հաստատում նրա հետ, ինչն էլ որոշների կողմից որակվում է որպես՝ արյունապղծություն[103], մյուսների կողմից էլ՝ անմեղություն[32]։ 1814 թվականի ապրիլի 15-ին Ավգուստան (ով ամուսնացած էր) լույս աշխարհ է բերում իր երրորդ աղջկան՝ Էլիզաբեթ Մեդորա Լիին, որն էլ ըստ որոշ ասեկոսեների Բայրոնի դուստրն էր։

Վերջ ի վերջո Բայրոնը սկսում է հրապուրել Լեդի Կարոլինայի զարմուհի՝ Աննա Իզաբելլա Միլբենքին («Անաբելլա»), որը չի ընդունում նրա առաջին ամուսնական առաջարկը, սակայն հետո ընդունում է։ Միլլբենքը չափազանց բարոյական, խելացի և մաթեմատիկական ունակություններով շնորհված կին էր։ Նա նաև ժառանգուհի էր։ Նրանք ամուսնանում են Դուհեմ շրջանի Սիհեմ Հոլում՝ 1815 թվականի հունվարի 2-ին[103]։

Սակայն սա երջանիկ ամուսնությունը չէր։ Բայրոնը վատ էր վերաբերվում կնոջը։ Նրանք մի աղջիկ են ունենում (Ավգուստա Ադա)։ 1816 թվականի հունվարի 16-ին նա լքում է Լորդ Բայրոնին և դստերը վերցնում իր հետ։ Նույն տարում Բայրոնը ստորագրում է ապահարզանի փաստաթուղթը։ Շրջանառվում էին ամուսնական բռնությունների, դերասանուհիների հետ դավաճանությունների, Ավգուստա Լիի հետ ունեցած արյունապղծության և Լեդի կարոլինայի խանդի մասին ասեկոսեները[103]։ Մի նամակում Ավգուստան գրել է․ «Նմանատիպ արարքների մասին խոսելն արդեն իսկ կործանիչ է, և կարող է այդ մարդուն ոչնչացնել առհավետ»։ Այդ նույն տարում Լեդի Կարոլինան հրատարակում է իր հայտնի «Գլենարվոն» նորավեպը, որում Բայրոնին պատկերում է խորամանկ Լորդ Ռութվինի դերում[104]։

Երեխաները խմբագրել

1809 թվականի հունվարի 17-ին Բայրոնը նամակ է գրում Նյուսթեդ աբբայությունից Ջոն Հենսոնին, որում ասվում է․ «Դուք փոխեք իմ խոհարարին և մաքրուհուն, որոնք ինձ պետք են տանը մաքրությունը պահպանելու համար, քանի որ այժմյան սպասուհին հղի է (կարիք չկա ասել, թե ումից), իսկ ես դրա ժամանակը չունեմ»[105]։ «Սպասուհի» ասելով՝ նա նկատի ուներ Լյուսիին, որն այդ տարի որդի ունեցավ։ 2010 թվականին մի փաստաթուղթ բացահայտվեց երեխայի կնունքից, որում ասվում էր․ «Նյուսթեդ աբբայություն, Նոթինգհեմ, Նյուսթեդում սեպտեմբերի 24-ին ծնվել է Բարոն Բայրոնի և Լյուսի Մոնկի ապօրիի զավակը»[106]։

Ավգուստա Լիի երեխան՝ Էլիզաբեթ Մեդորա Լին, ծնված 1814 թվականին, ամենայն հավանականությամբ Ավգուստայի խորթ եղբայր՝ Բայրոնի երեխան էր։

1815 թվականին Բայրոնը աղջիկ է ունենում իր կնոջից՝ Անաբելլա Բայրոնից, որը հետագայում դառնում է Լեդի Վենթվորթ։ Ծնված աղջկան անվանեցին Ադա Բայրոն («Ադա», հետագայում կոմսուհի Լավլեյս)։ Ադա Լավլեյսը ինքնին հայտնի դարձավ, համագործակցելով Չարլզ Բեբիջի հետ, ժամանակակից համակարգչի ստեղծման գործում։ Ադան համարվում է պատմության առաջին համակարգչային ծրագրավորողը[107]։

1817 թվականին Բայրոնը Քաղաքական արդարադատություն և Կալեբ Ուիլիամս գրքերի հեղինակ Ուիլյամ Գոդվինի խորթ աղջիկ, Մերի Շելլիի խորթ քույր՝ Քլեր Քլերմոնտից, Կլարա Ալեգրա Բայրոն անունով մեկ այլ ապօրինի երեխա է ունենում։ Ալեգրան չի ստանում տիտղոս, ինչը հատուկ է բարոնների երեխաներին։ Պատճառը ապօրինի երեխա մնալն էր։ Ծնվելով 1817 թվականին Բեթում՝ Ալեգրան մի քանի ամիս ապրեց Բայրոնի հետ Վենետիկում, քանի որ ո՛չ ցանկանում էր, որ ինչ-որ անգլիացի կին ստանձնի նրա խնամակալությունը, ո՛չ էլ ցանկանում էր, որ երեխան մեծանա Շելլիների առանձնատանը[52]։ Բայրոնը ցանկանում էր նրան մեծացնել որպես կաթոլիկ։ Նա չէր ցանկանում, որ Ալեգրան ամուսնանա անգլիացու հետ[52] և ամուսնանալուց հետո նա պետք է ժառանգեր 5000 լիրա կամ 21 տարին լրանալուց հետո, եթե չամուսնանար բրիտանացու հետ[52]։ Ցավոք, 5 տարեկան հասակում, աղջիկը մահանում է տենդից՝ Իտալիայի Բանյակավալլո քաղաքում, երբ Բայրոնը գտնվում էր Պիզայում։ Նա այս գույժը խոր ցավով է ընդունում[52]։ Նրա մարմինն ուղարկվում է Անգլիա և թաղվում Բայրոնի հին դպրոցում՝ Հարոում, քանի որ բողոքականները չէին կարող թաղվել կաթոլիկ երկրներում[52]։ Կար ժամանակ, որ Բայրոնն էլ էր ցանկանում թաղվել Հարոում։ Վերջինս անտարբեր էր Ալեգրայի մոր՝ Քլեր Քլերմոնտի հանդեպ[52]։

Ծով ու լող խմբագրել

Բայրոնին դուր էր գալիս շրջագայելը, հատկապես՝ ծովով[7]։

Դեպի բաց ծով նրա առաջին նշանավոր ճամփորդությունը տեղի է ունեցել 1810 թվականի մայիսի 3-ին, երբ Լորդ Բայրոնը Դարդանելի նեղուցով Եվրոպայից մեկնում է Ասիա ծովագնացության[108]։ Սա նաև հիմք է դրել դեպի բաց ծով ամենամյա սպորտային իրադարձության[109]։

1823 թվականին, Ջենովայից Սեֆալոնիա ուղևորության ընթացքում, Բայրոնն ու Թրելըվնին խաղաղ եղանակին ցատկում էին նավից լողալու, առանց շնաձկներից անգամ վախենալու, ինչն այդ կողմերի համար բավականին տարածված երևույթ էր։ Մի անգամ, ըստ Թրելըվնիի, նրանք սագերին, բադերին ու շներին բաց են թողնում ծով, իրենք էլ նետվում դրանց հետևից մի ձեռքը նավապետի նոր կարմիր բաճկոնի գրպանը դրած, ի վրդովմունքս նավապետի և ի զարմանս նավի անձնակազմի[110]։

Կենդանիների հանդեպ սեր խմբագրել

Բայրոնը մեծ սեր էր տածում կենդանիների նկատմաբ, հատկապես Նյուֆաունդլենդ ցեղատեսակի Բոութսվեյն անունով շան։ Երբ կենդանին վարակվում է կատաղությամբ, Բայրոնը խնամում է նրան, մեկ վայրկյան անգամ չվարանելով ու չվախենալով, թե շունը կկծի կամ կվարակի իրեն, սակայն կենդանին չի բուժվում[111][112]։

Պարտքերի մեջ խրված լինելը, չի խանգարում Բայրոնին Նյուստեդ աբբայությունում կառուցել իր գերեզմանից մեծ, մարմարե հուշարձան՝ նվիրված Բոութսվեյնին․ դա իր առանձնատանը կատարած միակ գործն է եղել։ Իր 1811 թվականի կտակում նա խնդրել է իրեն թաղել շան կողքին[52]։ 26 տողանոց «Տապանագիր շանը» պոեմը դարձավ նրա նշանավոր գործերից մեկը, չնայած 1830 թվականի Հոբհաուսի նամակի սևագրերից պարզ դարձավ, որ դա նրա աշխատանքն էր, իսկ Բայրոնը որոշել է օգտագորշել հոբհաուսի տապանագիրի իր սեփականի փոխարեն[113]։

Թրինիթի քոլեջի տարիներին Բայրոնը նաև վարժեցրած արջ էր պահում, քանի որ ըստ կանոնների՝ իր սիրելի Բոութսվեյնի նման տնային շների մուտքն արգելված էր։ Արջերի մասին ոչ մի արգելող օրենք չունենալով՝ քոլեջի տնօրինությունը չէր կարող բողոքել․ Բայրոնն անգամ առաջարկել է դիմել քոլեջ՝ արջի համար կրթաթոշակ ստանալու նպատակով[114]։

Իր կյանքի ընթացքում չհաշված մի շարք կատուների, շների և ձիերի, Բայրոնը պահել է նաև աղվես, կապիկներ, արծիվ, ագռավ, բազե, սիրամարգ, Գվինեա տեսակի հավեր, եգիպտական կռունկ, գորշուկ, սագեր, ձկնկուլ և այծ[115]։ Բացի ձիերից, մնացած բոլոր կենդանիներն ազատ մուտք ունեին նրա Անգլիայի, Շվեյցարիայի, Իտալիայի և Հունաստանի տներում։

Առողջություն ու կերպարանք խմբագրել

 
Բայրոն, 1830 թվական։

Բնավորություն և հոգեկան վիճակ խմբագրել

Ես բարու և չարի այնպիսի տարօրինակ խառնուրդ եմ, որ ինձ դժվար է նկարագրելը[116]։

Պատանի հասակում Բայրոնի բնավորությունը նկարագրվում է որպես՝ «քաղցրության ու չարաճճիության խառնուրդ, ինչի շնորհիվ էլ անհնար էր նրանով չտարվելը», չնայած երբեմն էլ նա ի ցույց էր դնում «լուռ զայրույթ, տրամադրության անկումներ և վրեժ»` վաղաժամ մոլեգին տարվածությամբ[91]։

Կաղ ոտք խմբագրել

Ի ծնե Բայրոնի աջ ոտքը կաղ էր։ Որոշ բժիշկներ կարծում էին, որ դա ի ծնե անդամալություն է (պոլիոմիելիտ), իսկ այլոք դա համարում էին դիսպլազիա՝ ոսկորների անհամաչափաչ աճ[117]։ Ինչ էլ, որ լիներ պատճառը, կաղ լինելը խոցելի էր դարձնում Բայրոնին թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես և խորացել էր մանկության տարիների անիմաստ «բժշկական միջամտության արդյունքում»[118]։

Դեռ վաղ տարիներից նա չափազանց գիտակից էր և ինքն իրեն կոչում էր« le diable boiteux »[119] (ֆրանսերենից թարգմանաբար՝ «կաղ սատանա», ոգեշնչվելով՝ Ալան Ռենե Լեզայնից)։ Կաղ ոտքը թաքցնելու նպատակով՝ նա հաճախ կրում էր հատուկ կարված կոշիկներ[36], հրաժարվում որևէ ձգափոկ կրելուց, ինչը կարող էր լավացնել կաղությունը[7]։

Շոտլանդացի վիպասան Ջոն Գալթը զգում էր Բայրոնի դյուրազգացությունը «անմեղ ոտքի նկատմամբ», չնայած որ կաղությունն «այդքան էլ նկատելի չէր»։ Նա առաջին անգամ հանդիպել է Բայրոնին՝ Սարդինիա ծովագնացության ժամանակ, սակայն չի նկատել որևէ թերություն, իսկ իմանալուն պես չի հասկացել այն ժամանակավոր, թե մշտական վնասվածք է։ Երբ Գալթը նրան հանդիպեց, նա չափահաս տղա էր և աշխատում էր բարելավել «սենյակում քայլելու հատուկ մեթոդ, որով չէր նկատվի թերությունը»[19]։ Ծովում նավի շարժվելն էլ, գուցե, նպաստել էր թերության թաքցմանն ու առաջին լավ տպավորություն գործելուն, բայց Գեյթի կենսագրությունը նկարագրվում է որպես՝ «ավելի լավ ասված, քան լավ գրված»։ Այսպիսով Գեյթը գուցե մեղմացրել էր,իսկ թերությունը դեռ նկատելի էր[120]։

Ֆիզիկական կերպարանք խմբագրել

 
Լորդ Բայրոնի դիմանկարի վերարտադրումն ըստ Թոմաս Ֆիլիպի։
 
Բայրոնի տունը, Սոութվել, Նոթինգհեմշիր։

Հասուն տարիքում Բայրոնի հասակը կազմել է 1,74 մ, քաշը՝ տատանվում էր 60-89 կգ։ Նա հայտնի էր իր հմայքով, որին նպաստում էր գիշերները գանգրացնող ռետինե հարմարանքներ կրելը[121]։ Նա ատլետիկ կազմվածք էր ձեռք բերել բոքսով, ձիավարությամբ և լողով զբաղվելով։ Նա հաճախում էր բռնցքամարտի դասերի՝ բռնցքամարտի նախկին չեմպիոն «Ջենթլմեն» Ջոն Ջեքսոնի Բոնդ սթրիթի դահլիճում, որին Բայրոնն անվանում էր «Բռնցքամարտի թագավոր» և իր նամակներում և հանդեսներում պատմում էր այդ դասընթացների մասին[122]։

Բայրոնն ու իր գրող ընկերները, ինչպես օրինակ Հոբհաուսը, մանրամասնորեն նկարագրում էին նրա ուտելու սովորությունների մասին։ Երբ նա ընդունվեց Քեմբրիջ, սկսեց խիստ դիետայի հետևել։ Նա շատ էր մարզվում և մարզման ընթացքում շատ էր հագնվում, որպեսզի հնարավորինս շատ քրտնի։ Իր կյանքի մեծ մասն անցկացրել է լինելով բուսակեր և հաճախ օրերով միայն չոր թխվածքաբլիթներով է սնվել ու սպիտակ չոր գինի խմել։ Երբեմն նա մեծ մսի կտոր և աղանդեր էր ուտում, ինչից հետո ինքնամաքրվում էր։ Չնայած որ Գալթն ու այլոք նկարագրում են նրան որպես «կատաղի» վարժությունների սիրահար, Հոբհաուսը պնդում է, որ նրա կաղ ոտքը դժվարացնում էր ֆիզիկական վարժություններ անելը, իսկ դրա արդյունքն քաշի խնդիրն էր[121]։

Քաղաքական կարիերա խմբագրել

1809 թվականի մարտի 13-ին Բայրոնը զբաղեցնում է իր տեղը Լորդերի Պալատում[123], սակայն 1809 թվականի հունիսի 11-ին լքում է Լոնդոնը և մեկնում Եվրոպա[124]։ Բայրոնի մտերմությունը Հոլանդական պալատի վիգերի հետ նպաստում է նրա մեջ 1688 թվականի հաղթական հեղափոխության համար կարևոր՝ ազատության գաղափարի սերմանմանը[125]։ Լինելով հասարակության բարեփոխման ջատագով, նա Լյուդիթի խորհրդարանի այն քիչ պաշտպաններից էր, ում գովերգում էին․ մասնավորապես, նա դեմ էր Նոթթինգհեմշիրում Լյուդիթի մահապատժին, ով ոչնչացրել էր տեքստիլ մեքենաները, որոնք խանգարում էին նրանց աշխատանքին։ 1812 թվականի փետրվարի 27-ին նա առաջին անգամ ելույթ է ունենում Լորդերի դիմաց, սարկաստիկ հղումներ անում մեքենայացման «օգուտներին», որոնք ըստ նրա ոչ միայն ցածրորակ ապրանքներ են արտադրում, այլ նաև մարդկանց գործազուրկ են թողնում, և ամփոփելով իր խոսքը՝ նշում է, որ նոր օրենքը միայն 2 կետերից է զուրկ՝ «տասներկու մսագործ ժյուրիի և մի Ջեֆրի դատավորի համար»։ Բայրոնի ելույթը պաշտոնապես սղագրվել և հրապարակվել էր Հենսարդում[126]։ Հետագայում նա նշում է, որ «խոսել է սաստիկ ու փոքր-ինչ հանդուգն նախադասություններով», ինչպես նաև «փոքր ինչ դերասանական»[127]։ Ելույթի ամբողջական տեքստը նա ներկայացրել է Դալասում ձեռագրի տեսքով և ցիտել որոշ տողեր իր աշխատության մեջ[128]։

Երկու ամիս անց, միավորվելով այլ վիգերի հետ, Բայրոնը մեկ այլ բուռն ելույթ է ունենում Լորդերի պալատում՝ ի պաշտպանություն Կաթոլիկության ազատականացմանը[125][129]։ Բայրոնն իր հակադրությունն էր արտահայտում ընդունված կրոնի նկատմամբ, քանի որ վերջինս անարդար էր այլ հավատք ունեցող մարդկանց նկատմամբ[130]։

Նմանօրինակ կենսափորձը Բայրոնին դրդեց գրել քաղաքական պոեմներ, ինչպիսիք են «Երգ Լյուդիթին» (1816) և «Հողատերերի շահը, Բրոնզի դարաշրջանի տաղ XIV»[131]։ Իր քաղաքական մրցակիցներին հարված հասցնելու նպատակով գրված պոեմներից են՝ «Վելինգտոնը Մարդասպաններից լավագույնը» (1819) և «Խելացի ներքինի Քասլերեյը» (1818)[132]։

Բանաստեղծական գործեր խմբագրել

Բայրոնը հարուստ գրական ժառանգություն է թողել[133]։ 1832 թվականին իր հրատարակիչ Ջոն Մուրրեյը, հրատարակում է ամբողջական աշխատանքների 14 հատորանի գիրք, ներառյալ կենսագրությունն ըստ Թոմաս Մուրի[127]։ Հետագա հրատարակումը տեղի ունեցավ մեկ տարի անց՝ 1833 թվականին և արդեն 17 հատորով։

Դոն Ժուան խմբագրել

Բայրոնի ամենանշանավոր աշխատանքներից մեկը «Դոն Ժուան» պոեմը՝ բաղկացած 17 տաղերից։ Ջոն Միլթոնի «Կորսված դրախտը» աշխատանքից հետո Անգլիայում հրապարակված ամենակարևոր գործերից մեկն է համարվում[134]։ Պոեմը, որն այն ժամանակ համարվում էր էպիկական ժանրի, ավանդական գրականության մեջ խոր արմատներ ունի և, չնայած որ վաղ վիկտորիականներն այն փոքր ինչ ցնցող էին համարում, ներառում է մարդկային գործունեության ցանկացած ոլորտ՝ հասարակական, քաղաքական, գրական և գաղափարական։ Ի հավելումն, պոեմը ոչ միայն սուր սատիրա է, այլ (հատկապես սկզբի տաղերում) զվարճալի[135]։

1819 թվականին Բայրոնն իր մշտական հրատարակչի հետ ունեցած վեճից հետո, անանուն հրատարակում է սկզբի երկու տաղերը․ այդ ժամանակ նա արդեն յոթ տարի է, ինչ հայտնի պոետ էր և, երբ նա ինքնուրույն հրատարակեց սկզբի տաղերը, դրանք դրական արձագանք ստացան որոշ քաղաքներում[37]։ Հետագայում այն թողարկվում է հատոր առ հատոր՝ իր մշտական հրատարակչության միջոցով[37]։ 1822 թվականին հասարակության հավանությունը փոխարինվում է զայրույթով և հրատարակչությունն այլևս հրաժարվում է նրա աշխատանքները հրատարակելուց[37]։ «Դոն Ժուանի» III տաղում, Բայրոնը նողկանք է հայտնում պոետներ Ուիլյամ Վորդսվորթիի և Սեմուել Թեյլոր Քոլրիջի հանդեպ[37][136]։ Ֆրենսիս Հոջսոնին գրված նամակներում, Բայրոնը Վորդսվորթիին անվանում է «Թըրդսվորթ»[137]։

Պարթենոնի մարգարիտներ խմբագրել

Բայրոնը կտրականապես դեմ էր Հունաստանի Պարթենոնի մարգարիտներից Լորդ Էլջինի հեռացմանը։ Նա «կատաղի արձագանք է տալիս», երբ Էլգինի գործակալը նրան տալիս է ուղևորության հնարավորություն դեպի Պարթենոն, որի ընթացքում նա տեսնում է պատի եզրազարդերի բացակայությունը։ Բայրոնը նկարագրում է Էլգինի գործողություններն իր «Մինևրայի անեծքը» պոեմում և «Չարլզ Հարոլդի ուխտագնացությունը» գրքի երկրորդ տաղում (տուն՝ XI-XV)[138]։

Ժառանգություն ու ազդեցություն խմբագրել

 
Վիտրաժ Օտտավայի հանրային գրադարանում։ Պատկերված են՝ Չարլզ Դիքենսը, Արչիբալդ Լամփմանան, Սըր Վալտեր Սքոթը, Լորդ Բայրոնը, Ալֆրեդը Լորդ Թեննիսոնը, Ուիլյամ Շեքսպիրը, Թոմաս Մուրը։

Բայրոնը համարվում է ժամանակակից առաջին հայտնի մարդը։ Բայրոնյան հերոսի նրա մարմնավորումը հիացրել էր հասարակությանը[36], իսկ նրա կին Անաբելլան հնարել է «Բայրոմանիա» տերմինը, որը վերաբերում էր նրա շուրջը տիրող խառնաշփոթին[36]։ Նրա ինքնաճանաչողությունն ու ինքնավստահությունը սկզիբ են դնում, այսպես կոչված, ապագա ռոք աստղի ժամանակակաից կերպարին․ նա հրահանգում էր նկարիչներին իրեն չնկարել գրիչը կամ գիրքը ձեռքին, այլ «գործողության մեջ»[36]։ Փառավորվելուց հետո, նա թողնում է ամեն ինչ և կամավոր աքսորվում Բրիտանիայից[26]։

Բայրոնի մահից մեկ ամիս անց նրա հրատարակիչ Ջոն Մուրրեյի կողմից գրողի հուշագրություններն այրելը և հետագայում Բայրոնի երկսեռության մասին պատմող ֆիլմի (որը ամենահարուստ բայրոնյան արխիվն էր) տնօրենի կողմից մանրամասների թաքցնելը, շփոթության մեջ են գցել կենսագիրներին։ 1950 ականներին Մուրրեյ ընկերությունը գիտնական Լեսլի Մերչանդին արգելում է բացահայտել Բայրոնի սեռական հակվածությունները[139]։

Բայրոնյան հասարակության 1917 թվականի վերահիմնադրումը արտացոլում է շատ մարդկանց հետաքրքրվածությունն ու սերը Բայրոնի և նրա աշխատանքի հանդեպ[140]։ Այս հասարակական նախաձեռնությունը ակտիվանում է՝ հրատարակելով ամենամյա հանդես։ Բայրոնին նվիրված 36 հասարակական կազմակերպություն է գործում ամբողջ աշխարհում, և ամեն տարի նախաձեռնվում է միջազգային կոնֆերանս։

Բայրոնը հզոր ազդեցություն է ունենում եվրոպական մայրցամաքի գրականության և արվեստի վրա։ Իսկ նրա հեղինակությունը, որպես պոետ, շատ եվրոպական երկրներում ավելի բարձր է, քան Բրիտանիայում և Ամերիկայում, չնայած ոչ այնքան բարձր, որքան այն ժամանակ, երբ նա համարվում էր աշխարհի լավագույն պոետը[26]։ Բայրոնի ստեղծագործությունները նաև ոգեշնչել են շատ երգահանների։ Ավելի քան 40 օպերային ստեղծագործություններ են գրվել՝ հիմնվելով Բայրոնի գործերի վրա, որոնցից երեքը հենց Բայրոնի մասին են (ներառյալ՝ Վիրջիլ Թոմասոնի «Լորդ Բայրոնը»)։ Ռոմանտիզմի ներկայացուցիչ երգահանների կողմից, ներառյալ Մենդելսոն, Կարլ Լոուի և Ռոբերտ Շուման, գրվել են երաժշտություններ մեծն գրողի պոեզիայի հիման վրա։ Բայրոնի մեծագույն երկրպագուներից է Էկտոր Բեռլիոզը, ում օպերաներնն ու հուշագրությունները բացահայտում են Բայրոնի ազդեցությունը[141]։

Բայրոնյան հերոս խմբագրել

Բայրոնյան հերոսի կերպարը մեծապես արտահայտում է իր ստեղծագործական ուղղվածությունը, իսկ Բայրոնը ինքնին համառոտել է գրական հերոսի բնավորությանը բնորոշ շատ գծեր[36]։ Գիտնականները, հետևելով Բայրոնյան հերոսի գրական ուղուն, բացահայտել են 19-րդ դարի և դրանից հետո Ռոմանտիզմի շարժման բազմաթիվ գրողների և նկարիչների վրա ունեցած Բայրոնի ազդեցությունը, ներառյալ Ջոն Միլթոնի և Բրոնտե քույերերի[36][142]։ Նրա փիլիոսոփայությունն առավել հոգեհարազատ ու ազդեցիկ դարձավ Եվրոպական մայրցամաքի, քան Անգլիայի համար։ Ֆրիդրիխ Նիցշեն հիանում էր նրանով, իսկ Բայրոնյան հերոսին հատուկ որոշ գծերին կարելի է հանդիպել Նիցշեի Գերմարդը կերպարի մեջ[143]։

Բայրոնյան հերոսը ներկայացված է իդեալականացված, սակայն թերի կերպարով․ նրան բնորոշ են մեծ տաղանդը, ուժեղ կիրքը, զզվանքը՝ հասարակության և հասարակական հաստատությունների հանդեպ, կոչումով բարձր ու հեղինակություն վայելող անձանց հանդեպ հարգանքի բացակայությունը (չնայած, որ երկու նկարագրություններն էլ հատուկ են իրեն), հասարակական ճնշումների ու մահվանը խանգարելու հակումը, ապստամբությունը, աքսորը, անցյալում թողած տհաճ գաղտնիքը, ամբարտավանությունը, չափազանց ինքնավստահությունը կամ հեռատեսության բացակայությունը, ինչպես նաև ինքնապաշտպանական ռեակցիան։ Բնավորության նման գծերն այդ ժամանակվանից մեծ տարածում են գտել և՛ գրականության, և՛ քաղաքականության մեջ։

Մատենագրություն խմբագրել

Նշանավոր գործեր խմբագրել

Ընտրյալ կարճ քնարերգություններ խմբագրել


Ծանոթագրություններ խմբագրել

  1. "Lord Byron", Encyclopaedia Britannica.
  2. "Byron and Scotland", Robert Morrison.
  3. Foundation, Poetry (2018-12-30). «Lord Byron (George Gordon)». Poetry Foundation (անգլերեն). Վերցված է 2018-12-30-ին.
  4. "The Nation's Favourite Poet Result - TS Eliot is your winner!", BBC.
  5. Perrottet, Tony (2011). «Lake Geneva as Shelley and Byron Knew It». The New York Times.
  6. "Byron had yet to die to make philhellenism generally acceptable." – Plomer (1970).
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 «Byron as a Boy; His Mother's Influence — His School Days and Mary Chaworth» (PDF). The New York Times. 26 February 1898. Վերցված է 11 July 2008-ին.
  8. Fuegi, J; Francis, J (October–December 2003). «Lovelace & Babbage and the creation of the 1843 'notes'». Annals of the History of Computing, IEEE (volume 25, number 4): 16–26. doi:10.1109/MAHC.2003.1253887.
  9. Phillips, Ana Lena (November–December 2011). «Crowdsourcing Gender Equity: Ada Lovelace Day, and its companion website, aims to raise the profile of women in science and technology». American Scientist. 99 (6): 463.
  10. «Ada Lovelace honoured by Google doodle». The Guardian. 10 December 2012. Վերցված է 10 December 2012-ին.
  11. Mayne (1912), էջ. 7.
  12. https://www.shmoop.com/lord-byron/trivia.html
  13. Dallas (1824), էջ. 99.
  14. «The Gordons of Gight». Pbase.com. Վերցված է 5 March 2012-ին.
  15. 15,0 15,1 15,2 Galt (1830), Chapter 1.
  16. Boase & Courtney (1878), էջ. 792.
  17. "...it was known to be solely with a view of relieving himself from his debts, that Mr. Byron paid his addresses to her." Moore, Thomas, The Works of Lord Byron: With His Letters and Journals, and His Life, John Murray, 1835.
  18. 18,0 18,1 18,2 18,3 McGann (2013).
  19. 19,0 19,1 Galt (1830), Chapter 3.
  20. Williamson, Martin (18 June 2005). «The oldest fixture of them all: the annual Eton vs Harrow match». Cricinfo Magazine. Վերցված է 23 July 2008-ին.
  21. MacCarthy (2002), էջ. 33.
  22. MacCarthy (2002), էջ. 37.
  23. MacCarthy (2002), էջ. 404.
  24. MacCarthy (2002), էջ. 40.
  25. Կաղապար:Acad
  26. 26,0 26,1 26,2 Allen (2003).
  27. MacCarthy (2002), էջ. 61.
  28. MacCarthy (2002), էջ. 39.
  29. 29,0 29,1 Biography.com Editors (2016). «Lord Byron Biography». A&E Television Networks. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)
  30. «Fugitive Pieces». Վերցված է 2015-09-29-ին.
  31. Lord Byron. «To Mary». JGHawaii Publishing Co. Վերցված է 20 November 2008-ին.
  32. 32,0 32,1 32,2 32,3 32,4 32,5 Hoeper, Jeffrey D. (17 December 2002). «The Sodomizing Biographer: Leslie Marchand's Portrait of Byron». Arkansas State University. Արխիվացված է օրիգինալից 10 May 2003-ին. Վերցված է 11 July 2008-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  33. Dallas (1824), էջ. 18.
  34. Dallas (1824), էջ. 46.
  35. Dallas (1824), էջ. 55.
  36. 36,00 36,01 36,02 36,03 36,04 36,05 36,06 36,07 36,08 36,09 36,10 36,11 36,12 36,13 36,14 Bostridge, Mark (3 November 2002). «On the trail of the real Lord Byron». The Independent on Sunday. London. Վերցված է 22 July 2008-ին.
  37. 37,0 37,1 37,2 37,3 37,4 Stabler (1999).
  38. Thomas Moore Letters and Journals of Lord Byron, 1830 vol. 1, cited in The Concise Oxford Dictionary of Quotations, ed. Susan Ratcliffe. Oxford University Press, 2006. Oxford Reference Online.
  39. Lansdown (2012).
  40. Crompton (1985), էջեր. 123–128.
  41. Blackstone (1974).
  42. Byron to Moore, 8 March 1816, in Marchand vol. 5, p. 45.
  43. Byron's correspondence and Journals from the Mediterranean, July 1809 – July 1811 Byron to Catherine Gordon Byron, from Gibraltar, 11 August 1809: "I left Seville and rode on to Cadiz through a beautiful country, at Xeres where the Sherry we drink is made I met a great merchant a Mr Gordon of Scotland, who was extremely polite and favoured me with the Inspection of his vaults & cellars so that I quaffed at the Fountain head. – – Cadiz, sweet Cadiz! is the most delightful town I ever beheld..."
  44. Christensen (1993).
  45. MacCarthy (2002), էջ. 135.
  46. Tuite (2015), էջ. 156.
  47. Rubin, Merle (1989-09-10). «A Hero to His Physician : LORD BYRON'S DOCTOR by Paul West (Doubleday: $19.95; 352 pp.; 0-385-26129-2)». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0458-3035. Վերցված է 2017-12-26-ին.
  48. Lord Byron and Germaine de Staël by Silvia Bordoni, The University of Nottingham 2005
  49. 'A Fragment', from Mazeppa by Lord George Byron. British Library.
  50. Rigby, Mair. "'Prey to some cureless disquiet': Polidori's Queer Vampyre at the Margins of Romanticism". Paragraph 2. Romanticism on the Net, 36–37, November 2004.
  51. «John Polidori & the Vampyre Byron». www.angelfire.com. Վերցված է 2017-12-26-ին.
  52. 52,00 52,01 52,02 52,03 52,04 52,05 52,06 52,07 52,08 52,09 52,10 52,11 52,12 52,13 52,14 52,15 52,16 52,17 Elze (1872).
  53. 53,0 53,1 53,2 53,3 Կաղապար:Hy icon Soghomonyan, Soghomon A. "Բայրոն, Ջորջ Նոել Գորդոն" (Byron, George Noel Gordon). Soviet Armenian Encyclopedia. vol. ii. Yerevan, Armenian SSR: Armenian Academy of Sciences, 1976, pp. 266–267.
  54. Shelley, Percy (1964). Letters: Shelley in Italy. Clarendon Press. էջ 330.
  55. Moore, Thomas, Letters and Journals of Lord Byron, London, 1830, p.612
  56. Prell, Donald, A Biography of Captain Daniel Roberts, Palm Springs, CA.: Strand Publishing. 2010, p. 66.
  57. Lovell (1954), էջ. 368.
  58. Lovell (1954), էջ. 369.
  59. 59,0 59,1 Brewer (2011), էջ. 197.
  60. Brewer (2011), էջեր. 197, 199.
  61. Prell (2009a).
  62. Prell (2009b).
  63. Brewer (2011), էջ. 201.
  64. Brewer (2011), էջ. 202.
  65. 65,0 65,1 Brewer (2011), էջ. 205.
  66. Brewer (2011), էջեր. 207–208.
  67. 67,0 67,1 Brewer (2011), էջ. 212.
  68. 68,0 68,1 68,2 Brewer (2011), էջ. 210.
  69. Brewer (2011), էջ. 211.
  70. 70,0 70,1 70,2 Brewer (2011), էջ. 213.
  71. 71,0 71,1 Brewer (2011), էջ. 215.
  72. Brewer (2011), էջեր. 215–216.
  73. Brewer (2011), էջեր. 216–217.
  74. Brewer (2011), էջ. 216.
  75. 75,0 75,1 75,2 Brewer (2011), էջ. 214.
  76. 76,0 76,1 Neil Fraistat; Steven E Jones. «The Byron Chronology». Romantic Circles. University of Maryland. Վերցված է 15 May 2012-ին.
  77. Brewer (2011), էջ. 219.
  78. Brewer (2011), էջեր. 215–219.
  79. Edgcumbe (1972), էջեր. 185–190.
  80. Gamba (1975).
  81. Dionysios Solomos. «Εις το Θάνατο του Λόρδου Μπάιρον (Eng., To the Death of Lord Byron)» (Greek). Վերցված է 20 November 2008-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  82. «Heart Burial». Time. 31 July 1933. Վերցված է 20 November 2008-ին.
  83. Mondragon, Brenda C. «Neurotic Poets: Lord Byron». Վերցված է 20 November 2008-ին.
  84. Wilson, Scott. Resting Places: The Burial Sites of More Than 14,000 Famous Persons, 3d ed.: 2 (Kindle Locations 6724-6725). McFarland & Company, Inc., Publishers. Kindle Edition.
  85. Pevsner (1951), էջ. 85.
  86. «Westminster Abbey Poets' Corner». Dean and Chapter of the Collegiate Church of St. Peter Westminster. Վերցված է 31 May 2009-ին.
  87. «Westminster Abbey Lord Byron». Dean and Chapter of the Collegiate Church of St. Peter Westminster. Վերցված է 27 April 2016-ին.
  88. «Byron Monument for the Abbey: Movement to Get Memorial in Poets' Corner Is Begun» (PDF). The New York Times. 12 July 1907. Վերցված է 11 July 2008-ին.
  89. Ripley's Believe It or Not!, 3rd Series, 1950; p. xvi.
  90. Martin Wainwright, The Guardian, "Greeks honour fallen hero Byron with a day of his own". Retrieved 4 May 2017
  91. 91,0 91,1 Moore, Thomas, The Works of Lord Byron: With His Letters and Journals, and His Life, John Murray, 1835.
  92. Marchand (1982), էջ. 277
  93. Marchand (1957), էջ. 139
  94. Marchand (1957), էջ. 435.
  95. 95,0 95,1 Marchand (1957), էջ. 442
  96. 96,0 96,1 Emily A. Bernhard Jackson, "Least Like Saints: The Vexed Issue of Byron's Sexuality, The Byron Journal, (2010) 38#1 pp. 29–37.
  97. Crompton (1985).
  98. Crompton, Louis (8 January 2007). «Byron, George Gordon, Lord». glbtq.com. Արխիվացված է օրիգինալից 11 April 2014-ին. Վերցված է 16 October 2011-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  99. 99,0 99,1 Wong, Ling-Mei (14 October 2004). «Professor to speak about his book, 'Lady Caroline Lamb'». Spartan Daily. San Jose State University. Արխիվացված է օրիգինալից 7 December 2008-ին. Վերցված է 11 July 2008-ին. {{cite journal}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  100. Castle, Terry (13 April 1997). «'Mad, Bad and Dangerous to Know'». The New York Times. Վերցված է 19 November 2008-ին.
  101. «Ireland: Poetic justice at home of Byron's exiled lover». Sunday Times: Property. Dublin, Ireland: The Times Online. 17 November 2002. Վերցված է 21 February 2010-ին. «'Mad, bad and dangerous to know' has become Lord Byron's lasting epitaph. Lady Caroline Lamb coined the phrase after her first meeting with the poet at a society event in 1812.»
  102. Castle, Terry; Phyllis Grosskurth (13 April 1997). «Mad, Bad and Dangerous to Know». The New York Times. NYC, USA. Վերցված է 21 February 2010-ին. « A biography that sees Lord Byron as a victim of circumstances»
  103. 103,0 103,1 103,2 103,3 Marilee Cody (?). «Lord Byron's Lovers: Lady Caroline Lamb». Վերցված է 20 November 2008-ին.
  104. Barger (2011), էջ. 15.
  105. Marchand, Byron's Letters and Journals, 1982
  106. "Mystery of Byron, an illegitimate child and Linby church", Hucknall Dispatch, 1 June 2010.
  107. «Ada Byron, Lady Lovelace». Վերցված է 11 July 2010-ին.
  108. «History.com». History.com. Արխիվացված է օրիգինալից 6 March 2009-ին. Վերցված է 5 March 2012-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  109. Barr, Matt (30 September 2007). «The day I swam all the way to Asia». The Observer. London: Guardian.co.uk. Վերցված է 5 March 2012-ին.
  110. Prell (2009a), էջ. 13.
  111. "Boatswain is dead! He expired in a state of madness on the 10th, after suffering much, yet retaining all the gentleness of his nature to the last, never attempting to do the least injury to anyone near him." Marchand, Leslie A. ed. Byron's Letters and Journals (BLJ), Johns Hopkins 2001, Letter to Francis Hodgson, 18 November 1808
  112. "... the poor animal having been seized with a fit of madness, at the commencement of which so little aware was Lord Byron of the nature of the malady, that more than once, with his bare hand, he wiped away the slaver from the dog's lips during the paroxysm." Moore, Thomas. Letters and Journals of Lord Byron, 1833.
  113. Moore, Doris Langley. The Late Lord Byron. Melville House Publishing, 1961, ch. 10.
  114. "I have got a new friend, the finest in the world, a tame bear. When I brought him here, they asked me what I meant to do with him, and my reply was, 'he should sit for a fellowship.'" Marchand, Leslie A. (ed.), Byron's Letters and Journals (BLJ), Johns Hopkins 2001, Letter to Elizabeth Pigot, 26 October 1807:(BLJ I 135-6).
  115. Cochran (2011), էջեր. 176–177.
  116. Marchand (1957), էջ. 7.
  117. MacCarthy (2002), էջեր. 3–4.
  118. Gilmour, Ian (2003). The Making of the Poets: Byron and Shelley in Their Time. Carroll & Graf Publishers. p. 35.
  119. "For Byron, his deformed foot became the crucial catastrophe of his life. He saw it as the mark of satanic connection, referring to himself as le diable boiteux, the lame devil." – Eisler (1999), էջ. 13.
  120. Henley, William Ernest, ed., The works of Lord Byron: Letters, 1804–1813, Volume 1, 1897
  121. 121,0 121,1 Baron (1997).
  122. David Snowdon, Writing the Prizefight: Pierce Egan's Boxiana World (Bern, 2013).
  123. Dallas (1824), էջ. 33.
  124. Dallas (1824), էջ. 65.
  125. 125,0 125,1 Bone, Drummond (2004). The Cambridge Companion to Byron. Cambridge University Press. էջեր 44–47.
  126. Byron's speech of 27 February 1812, in T.C. Hansard (1812) The Parliamentary Debates, vol. 21, pp. 966–972
  127. 127,0 127,1 Moore, Thomas (1829) [1851]. John Wilson Croker (ed.). The Life of Lord Byron: With His Letters and Journals. Vol. I. John Murray. էջեր 154, 676. Վերցված է 20 November 2008-ին.
  128. Dallas (1824), էջ. 205.
  129. Byron's speech of 21 April 1812, in T.C. Hansard (1812) The Parliamentary Debates, vol. 22, p.642-53
  130. Byron's speech of 21 April 1812, in T. C. Hansard (1812) The Parliamentary Debates, vol. 22, p. 679.
  131. Lord Byron (April 1823). «The Age Of Bronze». JGHawaii Publishing Co. Վերցված է 20 November 2008-ին.
  132. Gordon, George. «Don Juan: Dedication». {{cite web}}: Cite has empty unknown parameter: |dead-url= (օգնություն)
  133. «List of Byron's works». Վերցված է 20 November 2008-ին.
  134. Lansdown (2012), p. 129.
  135. Hanson, Marilee. «Don Juan Canto». English History. Վերցված է 30 July 2016-ին.
  136. Lord Byron. Canto III, XCIII-XCIV .
  137. Brown, Mark (27 September 2009). «Lord Byron's dig at William 'Turdsworth'». theguardian.com. Վերցված է 2 July 2014-ին.
  138. Atwood (2006), էջ. 136.
  139. «On the trail of the real Lord Byron». The Independent. 4 November 2002.
  140. «The Byron Society». Վերցված է 20 November 2008-ին.
  141. Կաղապար:GroveOnline
  142. Franklin (2013), էջեր. 127–128.
  143. Russell (2004), էջեր. 675–680, 688

Գրականություն խմբագրել

Հետագա ընթերցանության համար խմբագրել