Դուվր
Դուվր (անգլ.՝ Dover [ˈdoʊvər],ֆր.՝ Douvres[1], լատին․՝ Dubris), քաղաք և նավահանգիստ Մեծ Բրիտանիայում, անգլիական Կենտ կոմսությունում, Պա Դե Կալե նեղուցի մոտ, երկաթուղային լաստանավով կապված է Դյունկերկի (Ֆրանսիա) հետ։
Դուվր | ||
Dover | ||
Երկիր | Միացյալ Թագավորություն | |
---|---|---|
Համայնք | Dover? | |
ԲԾՄ | 12 մետր | |
Բնակչություն | 39 հազր 78 մարդ մարդ (2001 թվական) | |
Ժամային գոտի | UTC+0, ամառը UTC+1 | |
Հեռախոսային կոդ | +44 1304 | |
Փոստային ինդեքս | CT16, CT17 | |
Փոստային դասիչ | CT16 և CT17 | |
Պաշտոնական կայք | dover.gov.uk/Home.aspx | |
| ||
Աշխարհագրական դիրք և կլիմա
խմբագրելԴուվրը գտնվում է Մեծ Բրիտանիայի ծայրամասային հարավ-արևելյան շրջանի մոտակայքում։ Հարավային հրվանդանը (South Foreland), որը գտնվում է Դուվրից 4,8 կմ հյուսիս-արևելք, կղզու մայրցամաքին ամենամոտ կետն է, հեռավորությունը մինչև Գրիս-Նյո (Կալայի շրջակայքում) հրվանդան կազմում է ընդամենը 34 կմ։
Քաղաքը գտնվում է Դաուր գետի հովտում։ Դուվրի ծովախորշը գրեթե ամբողջությամբ շրջապատված է ալեհատներով։ Կլիման՝ չափավոր ծովային է, նման Անգլիայի հարևան շրջանների կլիմային։ Տեղումների միջին տարեկան մակարդակը մոտ 570 մմ։
Բնակչություն
խմբագրել1800 թվականի դրությամբ Դուվրի բնակչությունը գնահատվում էր մոտավորապես 10 հազար մարդ։ 2001 թվականի մարդահամարի տվյալներով Դուվրի բնակչությունը կազմում էր 28 հազար 156 մարդ, այն դեպքում, երբ ամբողջ քաղաքային բնակչության թիվը՝ 39 հազար 78 մարդ էր։ Քաղաքը հիմնականում ընդլայնվում էր գետի երկարությամբ, այդ թվում նրա կազմի մեջ մտնում էին մի քանի գյուղեր։
Տրանսպորտ
խմբագրելԴուվր գնացող ավտոմայրուղիները ներառում են՝ А20, А2 և А258: Երկաթուղային հաղորդակցությունը (2 ուղղություն)։ 1897-1936 թվականներին գործում էին ճոպանուղիներ։ Կարևոր տրանսպորտ էր համարվում լաստանավը ֆրանսիական Կալաում[1]։
Տեսարժան վայրեր
խմբագրելՏեսարժան վայրերից հարկ է նշել Մեծ Բրիտանիայի ամենամեծ ամրոցներից մեկը՝ Դուվորյան ամրոցը, որը երկար ժամանակ ուներ չափազանց կարևոր ռազմավարական դիրք։ Զբոսաշրջային օբյեկտ կարելի է համարել Դուվրի սպիտակ ժայռերը, որոնց բարձրությունը հասնում է 107 մետրի։ Ի շնորհիվ վառ գույների Դուվրի ժայռերը տեսանելի են ֆրանսիական Գրի-Նե հրվանդանից («Մոխրագույն հրվանդան»)։
Չնայած նմանատիպ կավճային ժայռերը հազվագյուտ չեն Անգլիայի հարավ-արևելքի համար, հենց Դուվրի ժայռերն են համարվում առավել հայտնի։ Նրանց նվիրված են մի շարք հայտնի ստեղծագործություններ։ Դուվրի սպիտակ ժայռերի երևալը ծովայինների մոտ Անգլիա հասնելու նշան էր։ Հենց Սպիտակ ժայռերին է Անգլիան պարտական հռոմեական «Ալբիոն» («albus» — «Սպիտակ») անվանման համար։
Հայտնի բնիկներ և բնակիչներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դուվր» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 461)։ |