Բերտել Տորվալդսեն
Բերտել Տորվալդսեն (1768 կամ 1770-1844), դանիացի քանդակագործ։ Ուշ կլասիցիզմի խոշորագույն ներկայացուցիչներից։ Արժանացել է համաշխարհային ճանաչման, պարգևատրվել մեդալներով[6]: Կյանքի մեծ մասն անց է կացրել Իտալիայում (1797–1838 թթ.), ուր մեկնել էր վաղ երիտասարդական հասակում՝ արվեստի դանիական արքայական ակադեմիան բարձր գնահատականներվ ավարտելուց հետո, ուսումը շարունակելու նպատակով (ի դեպ, նրան հատուկ կրթաթշակ էր շնորհվել): Իսկ արվեստին ծանոթացել, քանդակագործի որոշակի հմտություններ էր ձեռք բերել դեռ վաղ մանկական հասկից՝ փայտի վրա փորագրություններ անող հորը օգնելու ընթացքում:
Բերտել Տորվալդսեն դան․՝ Albert Bertel Thorvaldsen | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 19, 1770[1][2][3][…] |
Ծննդավայր | Կոպենհագեն, Դանիա |
Մահացել է | մարտի 24, 1844[1][2][4][…] (73 տարեկան) |
Վախճանի վայրը | Կոպենհագեն, Դանիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Ստեղծագործություն(ներ) | Jason with the Golden Fleece?, Christus?, Լյուցեռնի առյուծ, Monument to Prince Józef Poniatowski in Warsaw? և Նիկոլայ Կոպեռնիկոսի հուշարձան |
Մասնագիտություն | քանդակագործ |
Աշխատավայր | Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Պարգևներ և մրցանակներ | Ֆրիդրիխի շքանշան, Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան և Thorvaldsen Medal? |
Անդամություն | Գերմանիայի հնագիտական ինստիտուտ և Նիդեռլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա |
Ստորագրություն![]() | |
Bertel Thorvaldsen Վիքիպահեստում |
Իտալիայում անտիկ արվեստի ստեղծագործություններին ծանոթանալը Տորվալդսենը համարել է իր կյանքում բեկումնային իրադարձություն, գրեթե վերստին ծնվելուն հավասար մի բան: Հռոմում նա ընդարձակ արվեստանոց է հիմնել, սկզբնական շրջանում ստեղծել հիմնականում հերոսական կերպարներ: Շատ կարճ ժամանակում մեծ հաջողություններ է գրանցել, համբավի արժանացել, պատվիրատուներ ու հովանավորներ ձեռք բերել ողջ Եվրոպայով մեկ[7]։
1838 թվականին Տորվալդսենը որոշել է վերադառնալ հայրենի Դանիա, որտեղ նրան ընդունել են ազգային հերոսին արժանի պատիվներով: Մայրաքաղաք Կոպենհագենում՝ Քրիստիանսբորգ պալատի մոտ հիմվնել է հատուկ տուն-թանգարան, որտեղ պիտի ի մի բերվեին ու պահպանվեին համբավավոր քանդակագործի ստեղծագործությունները: Ցավոք, արվեստագետը, որին իր ժամանակակիցները համարում էին իտալացի մեծահամբավ քանդակագործ, «նոր Ֆիդիաս» պատվանունի արժանացած Անտոնիո Կանովայի գործի արժանավոր շարունակողը, վախճանվել է ավելի վաղ, քան կավարտվեին շինարարական աշխատանքները: Հուղարկավորվել է հենց թանգարանի բակում: Նրա լավագույն աշխատանքներից են Նիկոլայ Կոպեռնիկոսի ու Յոզեֆ Պոնյատովսկու արձանները Վարշավայում, Մաքսիմիլիան Առաջինի արձանը Մյունխենում, Պիուս Յոթերորդ պապի շիրմարձանը Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում (դա Վատիկանում միակ գործն է, որ ստեղծվել է ոչ կաթոլիկի կողմից):
ԿենսագրությունԽմբագրել
Սովորել է Կոպենհագենի Գեղարվեստի ակադեմիայում (1781-1793)։ 1797-1838 թվականներին ապրել է Նեապոլում և Հռոմում, որտեղ ուսումնասիրել է անտիկ քանդակագործությունը և Ռաֆայելի ստեղծագործությունները։ Եղել է Հռոմի Ս․ Ղուկասի (1825 թվականից) և Կոպենհագենի Գեղարվեստի (1833 թվականից) ակադեմիաների նախագահը։ Հիմնականում աշխատել է մարմարի վրա։ Ինչպես և Ա․ Կանովան, Բերտել Տորվալդսենը ձգտել է կերպարների իդեալականացման և սառը վերացականության, որ բնորոշ էր 19-րդ դարի եվրոպական արվեստի ակադեմական ուղղությանը։ Բերտել Տորվալդսենի գործերը առանձնանում են մարմարի մշակման վիրտուոզ վարպետությամբ, կոմպոզիցիայի խիստ ներդաշնակությամբ, ստատիկությամբ և կերպարների զսպվածությամբ («Յասոն», մարմար, 1802-1803, «Սրինգով Մերկուրիոսը», մարմար, 1818, երկուսն Էլ՝ Բերտել Տորվալդսենի թանգարան, Կոպենհագեն, Կոմ լճի մոտ գտնվող Կարլոտտա վիլլայի «Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքը» վիթխարի ֆրիզը, 1812)։ Ստեղծել է նաև դիմաքանդակներ։ Բերտել Տորվալդսենի հիմնական գործերը հավաքված են Բերտել Տորվալդսենի թանգարանում (Կոպենհագեն)։
ԳրականությունԽմբագրել
- Malta 1796-1797: Thorvaldsen's Visit (1996. Malta & Cop.)
- Jørnæs, B. Billedhuggeren Bertel Thorvaldsens liv og værk (1993)
- E. Lerberg, Fire danske Klassikere: Nicolai Abildgaard, Jens Juel, Christoffer Wilhelm Eckersberg og Bertel Thorvaldsen [exhibition catalogue] (1992)
- Kunstlerleben im Rom: Bertel Thorvaldsen, der danische Bildhauer und seine deutschen Freunde, ed. G. Bott [exhibition catalogue] (1991)
- Lauretta Dimmick, 'Mythic Proportion: Bertel Thorvaldsen's Influence in America', in Thorvaldsen: l'ambiente, l'influsso, il mito, ed. P. Kragelund and M. Nykjær (1991) (=Analecta Romana Instituti Danici, Supplementum 18.), pp. 169–191.
- The Age of Neoclassicism [exhibition catalogue] (1972)
- H. Fletcher, 'John Gibson: an English pupil of Thorvaldsen', in Apollo; 96:128 (1972 October), pp. 336–340.
- J. B. Hartmann, 'Canova, Thorvaldsen and Gibson', in English miscellany; 6 (1955), pp. 205–235.
- R. Zeitler, Klassizismus und Utopia: Interpretationen zu Werken von David, Canova, Carstens, Thorvaldsen, Koch (1954)
- Trier, S. Thorvaldsen (1903)
- Rosenberg, C. A. Thorwaldsen ... mit 146 Abbildungen (1896) (= Kunstlermonographie; 16)
- Wilde, A. Erindringer om Jerichau og Thorvaldsen (1884)
- Eugène Plon, Thorwaldsen, sa vie ... (1880)
- R. W. Buchanan, Thorvaldsen and his English critics (1865?)
- Thiele, J. M. Thorwaldsens Leben ... (1852-1856)
- Killerup, Thorwaldsens Arbeiten ... (1852)
- Andersen, B. Thorwaldsen (1845)
- Mordaunt Roger Barnard (trans) The life of Thorvaldsen: Collated from the Danish of Just Matthias Thiele, 1865 (Digitised [1])
- Chisholm Hugh, ed. (1911)։ «Thorwaldsen, Bertel»։ Encyclopædia Britannica 26 (11th ed.)։ Cambridge University Press։ էջ 882
- Stefano Grandesso, Bertel Thorvaldsen (1770-1844), introduzione di Fernando Mazzocca, catalogo delle opere a cura di Laila Skjøthaug, 2010, Cinisello Balsamo (MI), Silvana Editoriale, 978-88-366-1912-2.
- Stefano Grandesso, Bertel Thorvaldsen (1770-1844), Introduction by Fernando Mazzocca, Stig Miss; with catalogue by Laila Skjøthaug, Second English and Italian Edition, 2015, Cinisello Balsamo (Milan), Silvana Editoriale, 978-88-366-1912-2.
ՊատկերասրահԽմբագրել
Քրիստոս, Կոպենհագենի մայր տաճար /ընդօրինակումները տարածված են աշխարհով մեկ
Christus draft (discolored by sculpting-room fireplace), Thorvaldsen Museum
Մկրտության ավազանԿոպենհագենի մայր տաճար
Յասոնը ոսկե գեղմով /համարվում է Տորվալդսենի առաջին գլուխգործոցը
Նիկոլայ Կոպեռնիկոսի արձանը Վարշավայում
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 RKDartists
- ↑ 2,0 2,1 Bertel Thorvaldsen (դան.)
- ↑ https://sculpture.gla.ac.uk/view/person.php?id=msib3_1214920805
- ↑ Bertel [Thorvaldsen, Alberto; Thorwaldsen, Bertel; Thorwaldsen, Alberto Thorvaldsen] — 2006.
- ↑ http://kulturnav.org/077f7cb5-7bc1-4292-9693-fabefadfa1d0 — 2016.
- ↑ Forrer L. (1916)։ «Thorwaldsen, Albertus»։ Biographical Dictionary of Medallists։ Volume VI։ London: Spink & Son Ltd։ էջեր 84–86
- ↑ Alexander Sturgis. 2006. Rebels and Martyrs: The Image of the Artist in the Nineteenth Century, London: National Gallery (Great Britain), p. 52
Արտաքին հղումներԽմբագրել
- Thorvaldsen's Museum, Copenhagen
- Art and the empire city: New York, 1825-1861, an exhibition catalog from The Metropolitan Museum of Art (fully available online as PDF), which contains material on Thorvaldsen (see index)
- The Thorvaldsens Museum Archives, a Documentation Centre on the life, work and context of Bertel Thorvaldsen
- St. Peter's Basilica
- Adonis (links to larger image in new window)
- Adonis (5 views)
- Jason with the Golden Fleece (links to larger image)
- The Three Graces (relief)
- 23 works
- Albert Thorwaldsen 1770 - 1844, L'Illustration Journal Universel, No. 59 Vol III, April 1844 (French)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |