Նյուֆաունդլենդ (շան ցեղատեսակ)

Նյուֆաունդլենդ (անգլ.՝ Newfoundland), շան ցեղատեսակ, որոնց սկզբնական շրջանում Կանադայում օգտագործել են որպես աշխատանքային շներ։ Սրանք մեծ շներ են՝ երկար և խիտ, սև կամ շագանակագույն մորթիով և խիտ աղվամազով։ Երբեմն թաթերին և կրծքին կան սպիտակ պուտիկներ։ Նյուֆաունդլենդի մատերի արանքում կա ձևավորված մաշկ։

Նյուֆաունդլենդ
Տեսակշան ցեղատեսակ և ծառայողական շուն
ԲնաշխարհԿանադա Կանադա
Առանձնահատկություններ
Զանգված արու68 կգ[1]
Զանգված էգ54 կգ[1]
Հասակ արու71 սմ[1]
Մորթիհաստ և ուղիղ
Գույնսև, սպիտակ՝ սև պուտիկներով (լանդսիր)
շագանակագույն (ոչ կանադական ստանդարտ)
մոխրագույն (միայն ԱՄՆ-ում)
Կյանքի տևողություն8-10 տարի [1]
Կյանքի տևողություն8-10 տարի [2]
Դասակարգում և տեսականմուշ
FCIԲաժին 50 # 2
NZKC3 համանմուշ
Շուն (Canis lupus familiaris)

Ցեղատեսակի առաջացում խմբագրել

Շների հայրենիքը համարվում է Հյուսիսային Ամերիկայի Նյուֆաունդլենդ կղզին։

Մասնագետների շրջանում դեռևս հստակ կարծիք չկա ցեղատեսակի ձևավորման մասին։ Կանադական շների տեղեկատուն այս շնատեսակի ծագման վերաբերյալ նշում է երեք փաստ[2].

  • այժմ անհետացած սև գայլի և ասիական մաստիֆի խաչասերում
  • վիկինգների շների և տեղական գայլերի խաչասերում
  • մաստիֆի, հովվաշան և ջրային շների խաչասերում, որոնք ներմուծվել են եվրոպացիների կողմից 15-17-րդ դարերում։

Ամերիկյան շնաբույծների ակումբը նյուֆաունլենդի առաջացման տարբերակներից մեկն է համարում պիրենեյական մեծ շների և գայլերի խաչասերումը։ Ի դեպ պիրենեյան մեծ շները Կանադա են հասել բասկ ձկնորսների շնորհիվ[3]։

Խորհրդային գիտնական կենսաբան Իգոր Իվանովիչ Ակիմուշկինը նույնպես մի շարք վարկածներ է առաջ քաշել[4].

  • նյուֆաունդլենդը վիկինգների շների և տեղական այլ շների խառնուրդ չէ, այլ ուղղակի վայրենացած տարատեսակ
  • նյուֆաունդլենդի նախնիները համարվում են տեղական լայկաները։

Նյուֆաունդլենդը չափազանց բարի և հավատարիմ շուն է, ով մշտապես պատրաստ է հասնել օգնության։

Ցեղատեսակի ստանդարտներ խմբագրել

Ստանդարտ FCI № 50[5][6] խմբագրել

Ծագում՝ չկա ստույգ տեղեկություն։

Պատրոնատ՝ FCI:

Օգտագործում՝ լծկան շուն ծանր ապրանքների տեղափոխման համար։ Ջրային շուն։

Դասակարգում FCI՝ 2-րդ խումբ (պինչեր, , շնաուցեր և շվեյցարական զենենհունդեր։ Սեկցիա՝ 2.2 մոլոսներ, լեռնային շներ)։ Չստուգված աշխատանքային որակներ։

Արտաքին տեսք՝ նյուֆաունդլենդը մեծածավալ, ծանրաքաշ շուն է, մկանուտ է, վարժ շարժուձևով։

Համաչափություն՝ իրանի երկարությունը վզակոթից մինչև պոչի հիմքը հավասար է վզկաոթից մինչև գետին հեռավորությանը։ Իրանը կոմպակտ է։ Էգի իրանը առավել երկարաձիգ է և սակավ քաշով, քան որձինը։ Վզակոթից մինչև կրծքի ներքևի մասը ավելի մեծ է, քան կրքի ներքևի մասից մինչև գետին։

Վարք և խառնվածք՝ նյոֆաունդլենդը բարի է և մեղմ բնավորություն ունի։ Ուրախ է, հետաքրքրասեր։ Հայտնի է իր հեզությամբ և հանգստությամբ։

Գլուխ՝ մեծածավալ է։ Էգի գլուխը համեմատաբար արուի, մի փոքր զիջում է չափերով։

 
Մարդկային հասարակության արժանի անդամը, 1838, Էդվին Հենրի Լանդսիր

Երես՝ քթածայր՝ մեծ, լավ արտահայտված պիգմենտացիայով։ Գույնը սև՝ սև-սպիտակ շների մոտ և շագանակագույն՝ շագանակագույն շների մոտ։ Մռութը՝ արտահայտիչ քառակուսի, խորը և կարճ։ Մազածակույթը մռութի վրա փափուկ է և կարճ։ Այտերը փափուկ են։ Ատամնանստվածքը մկրատաձև է կամ ուղիղ։ Աչքերը՝ համեմատաբար փոքր, խորը ներս ընկած, իրարից հեռու տեղադիրք ունեցող։ Կոպերը կախ ընկած չեն։ Աչքերի երանգավորումը՝ թունդ շագանակագույն սև ու սև-սպիտակ շների մոտ, բաց շագանակագույն՝ շագանակագույն շների մոտ։ Ականջները՝ համեմատաբար փոքր, եռանկյունաձւ տեսքով, կլորաձև վերջավորությունով։

Վիզ՝ ուժեղ է, մկանուտ։ Լավ հենված է ուսերին։ Բավականաչափ երկար է։

Մեջք՝ լայն։

Գոտկատեղ՝ ուժեղ և չափազանց մկանուտ։

Պոչ՝ գործում է որպես ղեկ, երբ նյուֆաունդլենդը լողում է։ Ուժեղ է, մկանուտ, հիմքում՝ լայն։

Հասակ և քաշ՝ միջին բոյը արուների մոտ հասնում է 71 սմ (28 դյույմ), մեծ էգերի մոտ՝ 66 սմ (26 դյույմ)։ Միջին քաշը 68 կգ է որձերի մոտ, 54 կգ՝ էգերի մոտ։

Նյուֆաունդլենդը տարբեր ոլորտներում խմբագրել

 

Առաջին նամականիշը, որտեղ պատկերված է նյուֆաունդլենդը մարվել է 1887 թվականին։ Դրանք էին՝ վարդագույն՝ (1887 թիվ), սև՝ (1894 թիվ), և նարնջագույն՝ (1896 թիվ) ½ ցենտ արժողությամբ[7]։ Նյուֆաունդլենդի նկարով նամականիշներ թողարկել են Կանադան, Մոնակոն, Անգոլան, Պարագվայը, Անտիգուա և Բարբուդան, Ավստրալիան, Սեն Պիեռ և Միքելոնը, Սոմալիլենդը։

2006 թվականին Նոր Զելանդիայի դրամահատարանը թողարկեց մետաղադրամների շարք՝ շների նկարներով։ Դրանց շարքում կար արծաթե մետաղադրամ՝ նյուֆաունդլենդի նկարով։ Մետաղադրամի քաշը 31,1 դրամ է։ Նկարը պատկերված է գունավոր ջնարակի վրա։ Գումարը 3000 ռիել է, նախատեսված էր Կամբոջայի Թագավորության համար։ Հատվել է 5000 օրինակով[8]։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

 
Էդվին Հենրի Լանդսիրի կողմից վրձնած կտավը՝ «Փրկվածը»

Ի պատիվ անգլիացի նկարիչ Էդվին Հենրի Լանդսիրի նյուֆաունդլենդի տարատեսակներից սև-սպիտակ, պուտիկավոր տեսակը կոչվեց Լանդսիր։ Նկարիչը բազմաթիվ կտավներ է վրձնել նյուֆաունդլենդի պատկերով։

Բացի սև, շագանակագույն, սև-սպիտակ տարատեսակներից, ամերիկյան շների ակումբում թույլատրված է նաև մոխրագույն տեսակը, որը, սակայն, ընդունված չէ համաշխարհային կինոլոգների ասոցիացիայի կողմից (АКС, 28.06.1990)[9]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://www.fci.be/Nomenclature/Standards/050g02-en.pdf
  2. Canada’s Guide to Dogs
  3. «American Kennel Club». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  4. Акимушкин И. И. Мир Животных. — 3-е изд., испр. и доп. — М.: Мысль, 1993. — С. 462. — ISBN 5-244-00444-1
  5. Стандарт FCI № 50 от 6.11.1996 Արխիվացված 2005-12-31 Wayback Machine (անգլ.)
  6. «Стандарт FCI № 50 от 24.07.1996». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  7. «Gibbons Stamp Monthly Newfoundland Stamps and Postal History — Part 1: Prior to 1910 April 2005». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  8. «Серебряная монета «Ньюфаундленд»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  9. Ньюфы сейчас на очень хорошем старте

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Newfoundland հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյուֆաունդլենդ (շան ցեղատեսակ)» հոդվածին։