Պորտովեներե (իտալ.՝ Porto Venere [ˌpɔrto ˈvɛːnere], լիգ.՝ Pòrtivene), փոքր քաղաք իտալական Լիգուրիա մարզում, Սպեցիա գավառում։ ներառում է երեք գյուղեր (Ֆեցանո, Լա Գրացի և Պորտովեներե) և երեք գյուղեր (Պալմարիա, Տինո և Տինետո

Համայնք
Պորտովեներե
Porto Venere
Զինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
ՄարզԼիգուրիա
ԳավառՍպեցիա
Մակերես7 կմ²
ԲԾՄ0 մ
Խոսվող լեզուներիտալերեն
Բնակչություն4041 մարդ (2004)
Խտություն577 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1,
Հեռախոսային կոդ+39 0187
Փոստային ինդեքս19025
Փոստային դասիչ19025
Ավտոմոբիլային կոդSP
Պաշտոնական կայքcomune.portovenere.sp.it
Պորտովեներե (Իտալիա)##
Պորտովեներե (Իտալիա)
Պորտովեներե (Լիգուրիա)##
Պորտովեներե (Լիգուրիա)

Տեսարժան վայրեր խմբագրել

  • Սուրբ Պետրոսի գոթական եկեղեցին, կառուցված 1198 թվականին, ավելի վաղ ժամանակվա պաշտամունքային կառույցի տեղում։
  • Սուրբ Լավրենտիոսի ռոմանական եկեղեցին, կառուցված ջենովացի ճարտարապետների կողմից, 1098 թվականին։ Հավանաբար, տեղադրվել է հնագույն տաճարի տեղում, որը նվիրված էր Յուպիտեր աստծուն։ Եկեղեցին վնասվել է 1340 թվականի հրդեհի և արագոնացիների 1494 թվականի հարձակման ժամանակ, բայց 1582 թվականին այն վերականգնել են։
  • Ջենովական գերդաստաններից ամենաազդեցիկներից մեկի՝ Դորիա ընտանիքի ամրոցը, 12-16-րդ դարեր։

Համաշխարհային ժառանգություն խմբագրել

1997 թվականին Պորտովեներեն, Չինկվե-Տերրեն և կղզիները գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕյի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

Արտաքին հղումներ խմբագրել