Պետրոս Մավրոմիխալիս (հուն․՝ Πέτρος Μαυρομιχάλης), ավելի հայտնի ռուս.՝ Петро-бей (հուն․՝ Πετρόμπεης, օգոստոսի 6, 1765(1765-08-06) կամ 1765[1], Արեոպոլիս, Օսմանյան կայսրություն - 1848[2][1], Աթենք, Հունաստան), հայտնի մավրոմիխալիս ընտանիքի ներկայացուցիչ, խորհրդանշական գործիչ Նոր-հունական պատմության մեջ։

Պետրոս Մավրոմիխալիս
հուն․՝ Πέτρος Μαυρομιχάλης և հուն․՝ Πετρόμπεης Μαυρομιχάλης
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 6, 1765(1765-08-06) կամ 1765[1]
ԾննդավայրԱրեոպոլիս, Օսմանյան կայսրություն
Մահացել է1848[2][1]
Մահվան վայրԱթենք, Հունաստան
ՔաղաքացիությունՕսմանյան կայսրություն և  Հունաստան
Ազգությունհույն
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինԱննա Բենակիս
Ծնողներհայր՝ Պիերոս Մավրոմիխալիս
Զբաղեցրած պաշտոններՀունաստանի վարչապետ, Հունաստանի Խորհրդարանի խոսնակ, Հունաստանի Սենատի անդամ, օրենսդիր ասամբլեայի անդամ և Ֆիլիկի Էթերիայի անդամ
ԱնդամությունՖիլիկի Էթերիա
ԵրեխաներԻլիաս Մավրոմիխալիս, Անաստասիոս Մավրոմիխալիս, Գեորգիոս Մավրոմիխալիս, Իոանիս Մավրոմիխալիս, Դմիտրիս Մավրոմիխալիս և Պանայոտիցա Մավրոմիխալիս
Ստորագրություն
Изображение автографа
 Petrobeis Mavromihalis Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1770 թ.-ին, երբ Պետրոսը 5 տարեկան էր, նրա պապը՝ Գիորգիակիս Մավրոմիխալիս, և հայրը՝ Պետրոս Մավրոմիխալիս /ավագ/[3], ինչպես շատ հույն-մաինոտի, մասնակցել են Պելոպոննեսիան ապստամբությունում ընդդեմ թուրքական դարավոր բռնապեության։ 1807 թ-ին Պետրոս Մավրոմիխալիս ավագը տարհանել է երեխաներին հարազատ Մորեյաից դեպի Ֆրանսիական կայսրության կողմից շրջապատած Իոնիական կղզիներ։ Մավրոմիխալիսը միացավ ֆրանսիական ծառայությանը և անձամբ ծանոթացավ Նապոլեոն 1-ին հետ։ Տարված փառքով և հաջողությամբ «անհամբեր հերոսի»՝ Մավրոմիխալիսը Նապլեոնին հայտարարեց ապագա Հունաստանի ազատագրող, բայց ինչպես գիտենք սխալվեց իր հաշվարկներում[4]։

1814 թ-ին Պետրոսը վերադարձավ հարազատ Մորեյա։ Այդ ժամանակ սուլթանը շնորհում էր որոշ առավելություններ մաինոտներին և Պետրոսին նշանակեց տարածաշրջանի ղեկավար՝ շնորհելով նրան բեյի կոչում։ Այդ պահից նա հայտնի դարձավ որպես «Պետրո-բեյ»:Փառաբանված լինելով հույների կողմից և հարգված բազմաթիվ թուրքերի կողմից, Պետրոսը վաստակեց ահռելի մեծ գրեթե կասերական հեղինակություն հայրենիքում։ 1818 թ-ին նա միացել է գաղտնի կազմակերպությանը՝ «Ֆիլիկի Էտերիա»։ Եվ վարել է մի շար դժվար բանակցություններ կլեֆտիների ղեկավարների հետ։

1821 թ-ին նամ միանգամից միացավ կազմակերպությանը ընդդեմ թուրքական տիրապետության և դուրս մղեց թուրքերին Կալամատա քաղաքից։1823 թ-ին ընտրվել է ժամանակավոր իշխանության նախագահ և հետագայում եղել է ակտիվ մասնակից քաղաքական գործերում։ Իր գործունեությամբ դեմ էր Իոննա Կապոդիստրի կառավառությանը, ինչի համար էլ հայտնվել է բանտում։

1831 թ-ի հոկտեմբերի 9-ին «Պետրո-բեյ»-ի որդին և եղբայրը /Գեորգի և Կոնստանտին Մավրոմիխալիս/, ապրելով ոստիկանության հսկողության տակ Նաֆպլիոնում, հարձակում են գործել և սպանել Կապոդիստրիին։ Կոնստանտին Մավրոմիխալիսը մոռացվեց հասարակության կողմից, իսկ Գեորգիին հաջողվեց թաքնվել ֆրանսիական առաքելություն ունեցող ընտանիքում, բայց մատնվեց և կախաղան հանվեց։ Չնայած դրան, ժամակակավոր իշխանությունը ազատ արձակեց Պետրոսին։

Ծերացած «Պետրո-բեյ» վերադարձավ ակտիվ քաղաքական գործունեությանը, դարձավ 1832 թ-ի ազգային ժողովի անդան, իսկ հետո Սենատի անդամ։

Ծերունին մահացել է Աթենքում 1848 թ-ին[5], և թաղվել է մեծ հարգանքով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.biografiasyvidas.com/biografia/m/mavromijalis.htm
  2. 2,0 2,1 2,2 Լորդ Բայրոնը և իր ժամանակները
  3. Известный также под прозвищем Перракос.
  4. Впоследствии именно французы-роялисты помогли грекам обрести свободу.
  5. День и месяц смерти требуют уточнения.

Գրականություն խմբագրել

  • Мавромихали // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետրոս Մավրոմիխալիս» հոդվածին։