Բացել գլխավոր ցանկը

Չարլզ Բեբիջ (դեկտեմբերի 26, 1791(1791-12-26)[1][2][3][4][5][6], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն և Թինմութ, Teignbridge, Devon, Դևոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[2] - հոկտեմբերի 18, 1871(1871-10-18)[3][4][5][6], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2]), բրիտանացի մաթեմատիկոս, մեխանիկ֊ինժեներ, փիլիսոփա։ Մի շարք հայտնագործությունների հեղինակ է։ Առաջինն է նախագծել լիարժեք ծրագրավորվող մեխանիկական հաշվիչ՝ «Վերլուծող մեքենան, որն էլեկտրական համակարգչի նախատիպն է համարվում։

Չարլզ Բեբիջ
անգլ.՝ Charles Babbage
CharlesBabbage.jpg
Ծնվել էդեկտեմբերի 26, 1791(1791-12-26)[1][2][3][4][5][6]
Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն կամ Թինմութ, Teignbridge, Devon, Դևոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[2]
Մահացել էհոկտեմբերի 18, 1871(1871-10-18)[3][4][5][6] (79 տարեկանում)
Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2]
ԳերեզմանԿենսալ Գրին գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Դավանանքքրիստոնեություն
Մասնագիտությունմաթեմատիկոս, համակարգչային գիտնական, գյուտարար, տնտեսագետ, փիլիսոփա, պրոֆեսոր, Մաթեմատիկայի Լուկասյան պրոֆեսոր, ճարտարագետ և աստղագետ
Հաստատություն(ներ)Քեմբրիջի համալսարան
Գործունեության ոլորտմաթեմատիկա, վերլուծական փիլիսոփայություն և ինֆորմատիկա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Բավարիական գիտությունների ակադեմիա, Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Էդինբուրգի թագավորական ընկերություն[3], Royal Statistical Society?[7], Analytical Society?, Բրիտանական թագավորական աստղագիտական ընկերություն և Թուրինի Գիտությունների Ակադեմիա
Ալմա մատերՓիթերհաուս, Թրինիթի քոլեջ[7] և Քեմբրիջի համալսարան
Գիտական աստիճանԲակալավր[7] (1814) և արվեստների մագիստրոս[7] (1999)
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Ազդվել էԱդա Լավլեյս
ՊարգևներԼոնդոնի թագավորական ընկերության անդամ[7] Թագավորական աստղագիտական ընկերության ոսկե մեդալ Էդինբուրգի թագավորական միության անդամ և Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ
Երեխա(ներ)Benjamin Babbage? և Henry Babbage?
Ստորագրություն
Charles Babbage Signature.svg
Charles Babbage Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Չարլզ Բեբիջը ծնվել է 1791 թվականի դեկտեմբերի 26-ին Լոնդոնում`բանկիրի ընտանիքում: Նրա հայրը Բենջամին Բեբիջն էր,իսկ մայրը Ելիզաբեթ Տիպը: Մանկության տարիներին Չարլզը հաճախ էր հիվանդանում: 8 տարեկանում նրան ուղարկել են Ալֆինգտոն մասնավոր դպրոց, որպեսզի ստանա եկեղեցական դաստիարակություն: Այդ ժամանակ նրա հայրը բավականին ապահովված էր, և կարող էր թույլ տալ որպեսզի Չարլզը սովորեր մասնավոր դպրոցում: Բենջամին Բեբիջը խնդրել էր քահանային դասերով չծանրաբեռնել Չարլզին վատառողջ լինելու պատճառով: Ալֆինգտոնի դպրոցից հետո Չարլզին ուղարկեցին ակադեմիա,որը գտնվում էր Էնֆիլեյում,որտեղ էլ սկսվեցին նրա իրական պարապմունքները: Այնտեղ Բեբիջը սկսեց հետաքրքրություն ցուցաբերել մաթեմատիկայի նկատմամբ,ինչին նպաստեց ակադեմիայի մեծ գրադարանը:Ակադեմիայում սովորելուց հետո Բեբիջը սովուրում է 2 ուսուցիչների մոտ:Չարլզի խոսքերով `քահանան չէր կարող տալ նրան այն գիտելիքները, որը նա կարող էր ստանալ` սովորելով ավելի փորձառու ուսուցչի մոտ: Նա կարողացավ Բեբիջին տալ հիմնական գիտելիքներ,որը բավական էր որպեսզի նա ընդունվեր քոլեջ: 1810 թվականին Բեբիջը ընդունվեց Քեմբրիջի Տրինտի քոլեջ: Սակայն մաթեմատիկան նա ինքնուրույն սովորեց` ուսումնասիրելով Նյուտոնի, Լեյբնիցի, Լագրանժի, Լակուրայի, Էյլերի, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի, Բեռլինի,Փարիզի ակադեմիայի մաթեմատիկոսների աշխատանքներ:Բեբիջը իր գիտելիքներով շատ արագ առաջ անցավ իր ուսուցիչներից:Նա նկատեց,որ զգալիորեն Բրիտանիան հետ է մնացել եվրոպական մյուս երկրներից մաթեմատիական զարգացվածության մակարդակից: Այս առումով նա որոշեց ստեղծել հասարակություն, որի հիմքն լինելու էր Քեմբրիջի համալսարանում մտցնել ժամանակակից եվրոպական մաթեմատիկան: 1812թվականին Չարլզ Բեբիջը, նրա ընկերներ Ջոն Գրեշելը, Ջորի Պիկոկը և մի քանի երիտասարդ մաթեմատիկոսներ հիմնեցին « Վերլուծական ընկերակցություն »: Նրանք սկսեցին կազմակերպել հանդիպումներ, որտեղ քննարկում էին մաթեմատիկական տարբեր հարցեր: Սկսեցին հրատարակել իրենց աշխատանքները: Օրինակ 1816 թվականին նրանք հրատարակեցին իրենց կողմից անգլերեն լեզվով թարգմանված ֆրանսիացի մաթեմատիկոս Լակուրայի տրակտատ դիֆերենցիալ և ինտեգրալ հաշվարկի: 1812 թվականին Բեբիջը տեղափոխվեց սուրբ Պյոտրի քոլեջ, իսկ 1814 թվականին ստացավ բակալավրի աստիճան: 1816 թվականին դարձավ Լոնդոնի թագավորական հասարակության անդամ: Այդ ժամանակ նրա կողմից գրվել են մաթեմատիկական առարկաներից մի քանի մեծ գիտական հոդվածներ: 1827 թվականին նա հուղարկավորեց հորը, կնոջը և երկու երեխաներին: 1827 թվականին Բեբիջը Քեմբրիջում դարձավ մաթեմատիկական գիտությունների պրոֆեսոր և զբաղեցրեց այդ պաշտոնը 12 տարի: Պաշտոնը լքելուց հետո նա իր ժամանակի մեծ մասը նվիրեց իր կյանքի գործին հաշվիչ մեքենայի զարգացմանը: Կյանքի վերջի տարիներին Բեբիջը նվիրվեց փիլիսոփայությանն ու քաղաքատնտեսությանը:Չարլզ Բեբիջը մահացել է 1871 թվականի հոկտեմբերի 18-ին,79 տարեկան հասակում: Նա թաղված է Լոնդոնի Կենսալ Գրին գերեզմանոցում: Բեբիջի ուղեղն իր մահից հետո հեռացվել է և 36 տարի պահպանվելլ Գլազգոյի Հանտերա թանգարանում[8]: Բեբիջը համարվում է առաջին հաշվիչ մեքենայի հեղինակը, որը մեր ժամանակներում կոչվում է համակարգիչ:

Տարբերությունների մեքենանԽմբագրել

 
On the economy of machinery and manufactures, 1835

1821 թ․՝ մաթեմատիկական աղյուսակներ գեներացնելու համար նախագծել է «Տարբերությունների մեքենա» (The Difference Machine) մեխանիկական հաշվիչ սարքը։ Այս սարքը պետք է բաղկացած լիներ 25․000 մասնիկից, կշռեր 15 տոննա և ունենար 244 սմ բարձրություն։ Բրիտանական կառավարությունը Բեբիջին 15.000 ֆունտ ստեռլինգ էր տրամադրել սարքի ստեղծման համար, սակայն նրան այդպես էլ չի հաջողվել ավարտին հասցնել այն։

Վերլուծող մեքենանԽմբագրել

 
Վերլուծող մեքենա

1834 թվականից մինչև մահը՝ 1871 թ․, աշխատել է ծրագրավորվող հաշվիչ մեքենայի՝ «Վերլուծող մեքենայի» (The Analytical Engine) նախագծման վրա։ Այս սարքի համար Ադա Լավլեյսը գրել է աշխարհում առաջին համակարգչային ծրագիրը։ Սակայն «Վերլուծող մեքենան» կառուցվեց միայն Բեբիջի մահից ավելի քան մեկ դար անց՝ 1940֊ականներին։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Баббидж, Чарльз // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1891. — Т. IIа. — С. 592.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 SNAC — 2010.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Indiana Philosophy Ontology Project
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 http://venn.lib.cam.ac.uk/cgi-bin/search-2016.pl?sur=&suro=w&fir=&firo=c&cit=&cito=c&c=all&z=all&tex=BBG810C&sye=&eye=&col=all&maxcount=50
  8. A DESCRIPTION OF THE BRAIN OF MR. CHARLES BABBAGE (1909) — Описание мозга мистера Чарлза Бэббиджа, опубликовано 12 ноября 2012