Բրոնտե քույրեր
Բրոնտե քույրեր (անգլ.՝ Brontë), Շառլոթ (21 ապրիլի, 1816 — 31 մարտի, 1855), Էմիլի (30 հուլիսի, 1818 — 19 դեկտեմբեր, 1848) և Էնն (17 հունվարի, 1820 — 28 մայիսի, 1849), XIX դարի 40-ական և 50-ական թվականների անգլուհի գրողներ։ Հրատարակման պահից իսկ նրանց վեպերը մեծ տպավորություն գործեցին և հետագայում ճանաչվեցին որպես անգլիական գրականության դասական գործեր։
Երեք քույրերի հայտնվելը
խմբագրելՔույրերը մեծացել են Հոերտ գյուղում, Կիթլիից ոչ հեռու, Արեւմտյան Յորքշիրում (տարածաշրջանը հայտնի դարձավ որպես Բրոնտե երկիր), որտեղ և կորցրել են իրենց մորն ու երկու ավագ քույրերին։ 1824 թվականին Բրոնտեի չորս ավագ դուստրերը ընդունվել են Քավանի կամրջի հոգևորական աղջիկների դպրոցը։ Սակայն մեկ տարի անց երկու ավագ դուստրերը՝ Մարիան և Էլիզաբեթը, հիվանդացել և մահացել են, իսկ Շառլոթը եւ Էմիլին վերադարձել են տուն։
Վաղ մանկությունից նրանք տարված էին գրողի աշխատանքով, և առաջին անգամ 1846 թ.-ին սեփական միջոցներով տպագրեցին իրենց ստեղծագործությունները՝ որպես բանաստեղծներ՝ Քարրեր, Էլլիս և Ակտոն Բելլեր։ Գիրքը չաւժանացավ ընթերցողների ուշադրությանը, վաճառվեց միայն երկու օրինակ։ Դրանից հետո քույրերը վերադարձան արձակին, և մեկ տարի անց նրանցից յուրաքանչյուրը գրեց մեկական վեպ. Շառլոթի «Ջեյն Էյրը», Էմիլիի «Մոլեգին հողմերի դարավանդը» և Էննի «Ագնես Գրեյը» հրատարակվեցին 1847 թվականին՝ վստահելի հրատարակչի երկար փնտրտուքներից հետո։ «Ջեյն Էյրը» աննախադեպ հաջողություն ունեցավ, գիրքը վաճառվեց է մեծ տպաքանակով, և հետաքրքրություն առաջացավ նաև մյուս վեպերի նկատմամբ։ Իսկ արդեն քույրերի մահից հետո «Մոլեգին հողմերի դարավանդը» ճանաչվեց որպես այդ ժամանակաշրջանի ամենահայտնի գործերից մեկը։
Հաջորդ տարի լույս տեսավ Էնն Բրոնտեի երկրորդ վեպը՝ «Անծանոթը Ուայդֆելլ-Հոլլից», որը հսկայական հաջողություն ունեցավ ընթերցողների շրջանում՝ չնայած նույնիսկ հեղինակի քրոջ՝ Շառլոթի քննադատությանը, անգամ դժգոհությանը, որը հետագայում՝ Էննի մահից հետո, արգելեց այն հրատարակել։ «Անծանոթի» հանրահայտ դառնալու արդյունքում հայտնի դարձավ, որ Քարրեր Բելլը՝ «Ջեյն Էյրը» բեսթսելլերի հեղինակը, և Ակտոն Բելլը, նույն անձնավորությունն են։ Սա պարտադրեց Շառլոթին և Էննին մեկնել Լոնդոն՝ հրաժարվելու հրատարակչից։ Շառլոթը, եղբոր եւ քրոջ հիվանդության պատճառով ստիպված լինելով ընդհատել «Շերլի» վեպի վրա աշխատանքը, ավարտեց այն նրանց մահից հետո՝ 1861 թվականին։ 1853թ.-ին հրատարակվեց նրա վերջին՝ «Փոքր քաղաք» վեպը, որի ոգեշնչման աղբյուրն էր Բրյուսելում գտնվելու ընթացքը, իսկ բոլոր հրատարակիչների կողմից մերժված և Բելգիա կատարած ուղևորության հետ կապված «Ուսուցիչը» տպագրվել է միայն նրա մահից հետո՝ 1857 թվականին։
Կենսագրական ֆիլմեր քույրերի մասին
խմբագրել- Նվիրվածություն — (Devotion, 1946)
- Բրոնտեների ընտանիքը Հոերտից — (The Brontes of Haworth, 1973)
- Բրոնտեների ընտանիքը Հոերտից — (The Brontes at Haworth, 1979)
- Բրոնտե քույրերը — (Les Soeurs Brontë, 1979)
- Բրոնտեների որոնումը — (In Search of the Brontës, 2003)
- Բրոնտե — (Brontë, 2013)
- Մուտք գործել անտեսանելի կերպով — (To Walk Invisible: The Bronte Sisters, 2016)
Հիշողություն
խմբագրելԻ պատիվ Բրոնտե քույրերի, ինչպես նաև նրանց եղբայր Բրանուելլի՝ Մերկուրիի վրա խառնարան է կոչվել նրանց անունով։
Գրականություն
խմբագրել- Alexander, Christine and Sellars, J. (1995) The Art of the Brontës, Cambridge; New York: Cambridge University Press, ISBN 0-521-43248-0
- Juliet Barker (1995) The Brontës, London: Phoenix Press, ISBN 1-84212-587-7
Պատկերասրահ
խմբագրել-
Բրոնտեների ծննդյան վայրի ցուցանակ
-
Այստեղ ծնվել են Բրոնտե քույրերը
-
Հուշաքար
-
Բրոնտեների բանաստեղծությունները
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրոնտե քույրեր» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 577)։ |