Բացել գլխավոր ցանկը

Հնագիտությունը Հայաստանում

HorseHead.jpg
Silver Rhyton.jpg
Bacotya cucadrutyun (14).jpg

Հնագիտությունը Հայաստանում, Հայկական լեռնաշխարհի հնագիտական նյութերի մեկնաբանման առաջին փորձերը հանդիպում են դեռևս վաղմիջնադարյան հայ պատմիչների երկերում։ Հայաստանում հնագիտական առաջին պեղումներն արել է պատմաբան, հնագետ Ալեքսանդր Երիցյանը. 1871 թ. Որնակ (այժմ՝ Ակներ՝ Ալավերդի քաղաքի շրջագծում) գյուղի մոտ նա պեղել է վաղերկաթեդարյան 23 դամբարան։

XIX-ից XX-րդ դարերԽմբագրել

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին մեծածավալ պեղումներ են կատարել Երվանդ Լալայանը և ժան-ժակ Մարի դը Մորգանը։ 1898-1999 թթ.՝ Կարևելք Ֆրիդրիխ Լեհման-Հաուպտի և Վալդեմար Բելքի գլխավորած գերմանական արշավախումբը, իսկ 1916 թ. Հովսեփ Օրբելին և Նիկողայոս Մառը պեղումներ են արել Վանում (Թոփրաք կալե), 1907-1908 թթ. Խաչիկ վարդապետ Դադյանը՝ Դվինում, 1912 թ. Աշխարհբեկ Քալանթարը՝ Վանստան գյուղում (վանքում)։ Սակայն ամենանշանավորը Ն. Մառի ղեկավարությամբ արված պեղումներն էին Անիում։ Անիի արշավախումբը մի դպրոց էր, որտեղ հմտություն են ձեռք բերել Հովսեփ Օրբելին, Թորոս Թորամանյանը, Նիկողայոս Ադոնցը, Աշխարհբեկ Քալանթարը, Սմբատ Տեր-Ավետիսյանը և ուրիշներ։ Հնագիտական աշխատանքները խթանելու քայլեր են ձեռնարկվել Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920 թթ.), ստեղծվել են Հնությունների կոմիտեն և Հնագիտական հանձնաժողովը, բացվել է ազգային թանգարանը։ Հայաստանի խորհրդայնացումից հետո հնագիտական աշխատանքները կազմակերպել է Հնությունների պահպանության կոմիտեն՝ Ալեքսանդր Թամանյանի գլխավորությամբ։ 1920-ական թվականների վերջից մինչև 1930-ական թվականների կեսերը պեղումներ են արվել էլարում (այժմ՝ Աբովյան) և Սևանում (Երվանդ Լալայան), Գոլովինոյում (այժմ՝ Դիլիջանի շրջագծում), Վաղարշապատում (Ա. Քալանթար), Ամբերդում (Հ. Օրբելի), Շենգավիթում (Եվգենի Բայբուրդյան), Հին Արմավիրում (Սենեքերիմ Տեր-Հակոբյան) և այլուր։ 1937 թ.՝ Սմբատ Տեր-Ավետիսյանի, հետագայում Կարո Ղաֆադարյանի գլխավորությամբ սկսվել են Դվինի, իսկ 1939 թվականին՝ Բորիս Պիոտրովսկու ղեկավարությամբ՝ Վանի թագավորության Թեյշեբաինի (Կարմիր բլուր) քաղաքի կանոնավոր պեղումները։ Հայրեն. մեծ պատերազմին (1941-1945 թթ.) հաջորդող տարիները նշանավորվել են Հայաստանի անտիկ հուշարձանների՝ Գառնիի, Արմավիրի, Արտաշատի ուսումնասիրություններով (Բաբկեն Առաքելյան, Գևորգ Տիրացյան, Ժորես Խաչատրյան)։ Կարևոր են Վանի թագավորության (մեր թվարկությունից առաջ IX-VII դարեր), էրեբունի (Կոստանդին Հովհաննիսյան) և Արգիշտիխինիլի (Հարություն Մարտիրոսյան) բերդաքաղաքների ուսումնասիրությունները։ Ծավալուն պեղումներ են կատարվել Լճաշենում, որտեղ բացվել են ուշբրոնզեդարյան դամաբարաններ՝ սայլերով, մարտակառքերով, զենքի ու բրոնզե քանդակների բացառիկ օրինակներով։ Մեծ թափ են ստացել Մոսկվայի և Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) հնագետների հետ համատեղ իրականացվող քարեդարյան հուշարձանների պեղումները (Սանդրո Սարդարյան, Սերգեյ Ձամյատին, Մարիա Պանիչկինա1959 թ. ՀԽՍՀ Գիտությունների Ակադեմիայում համակարգում ստեղծվել է հնագիտության և ազգագրության ինստիտուտը (ՀԱի), որը լայնածավալ հետազոտություններ է իրականացրել հանրապետության տարածքում։ Հրապարակվել են «Հնագիտական պեղումները Հայաստանում» և «Հայաստանի հնագիտական հուշարձանները» մատենաշարերը, առանձին մենագրություններ և այլն։ 1960-1970-ական թթ. մեծածավալ հետազոտական աշխատանքներ են կատարվել էնեոլիթյան, բրոնզեդարյան և վաղերկաթեդարյան բնակավայրերում։ Պեղվել են Թեղուտը (Ռաֆիկ Թորոսյան), Այգեվանը (Բորիս Պիոտրովսկի, Ստեփան Եսայան), Ջրահովիտն ու Մեծամորը (էմմա Խանզադյան), Հառիճը (Տելեմաք Խաչատրյան), հանրապետության հյուսիսարևելյան շրջանների հուշարձանները (Ս. Եսայան), Լոռե բերդը (Սեդա Դևեջյան), Արգիշտիխինիլին (Հարություն Մարտիրոսյան), Օշականը (Արամ Քալանթարյան, Ս. Եսայան), Մոխրաբլուրը (Գրիգոր Արեշյան

Ժայռապատկերների ուսումնասիրությունԽմբագրել

Մեծածավալ աշխատանքներ են կատարվել Գեղամա լեռներում և Սյունիքում՝ ժայռապատկերների ուսումնասիրության ուղղությամբ (Համլետ Մարտիրոսյան, Գրիգոր Կարախանյան)։ 1980-ական թթ-ից առավել ընդլայնվել է դամբարանային հուշարձանների ուսումնասիրությունը։ Մեծաքանակ դամբարաններ են պեղվել Շիրակում, Արարատյան դաշտում, Սյունիքում, Սևանի ավազանում։ Դաշտային հետազոտական աշխատանքներ են ծավալվել Լճաշենի (Լևոն Պետրոսյան), Ներքին Գետաշենի (Աշոտ Փիլիպոսյան), Նոր Կյանքի (Ռուբեն Բադալյան), Թալինի (Պավել Ավետիսյան), Քարաշամբի (Ֆիրդուսի Մուրադյան, Վահան Հովհաննիսյան), Վերին Նավերի (Հակոբ Սիմոնյան) բրոնզի և երկաթի դարաշրջանների դամբարանադաշտերում, Բենիամինի և Անուշավանի (Ֆելիքս Տեր-Մարտիրոսով), Կարճաղբյուրի (Ինեսա Կարապետյան) Հողմիկի և հսահակյանի (Հայկ Հակոբյան) հելլենիստական և անտիկ բնակավայրերում, Վահանավանքի (Գրիգոր Գրիգորյան), Խամշի (Գրիգոր Կարախանյան), Մարմաշենի (Սարգիս Հարությունյան), Աքորու, Աղիտուի (Համլետ Պետրոսյան), Ցախաց քարի (Հուսիկ Մելքոնյան), Ուշիի և Հառիճի (Ֆրինա Բաբայան), Թեղենյաց վանքերի (Գագիկ Սարգսյան) և Ծիծեռնավանք (Հակոբ Սիմոնյան) միջնադարյան վանական համալիրներում։ Պեղումներ են կատարվել միջնադարյան ամրոցներում ու դղյակներում՝ Ամբերդում (Սերգեյ Հարությունյան), Վարդենուտում (Գրիգոր Կարախանյան), Լոռե բերդաքաղաքում և Բջնիում (Իգիթ Ղարիբյան), Ձաքարի բերդում ու Դաշտադեմի ամրոցում (Եսայի Ասատրյան)։ Ներկայումս հնագիտական ուսումնասիրությունները Հայաստանում թևակոխել են նոր փուլ։ Բացի ՀԱԻ-ից՝ պեղումներ են իրականացնում նաև Երևանի պետական համալսարանի հնագիտության և ազգագրության ամբիոնը (Հայկ Ավետիսյան, Ի. Ղարիբյան, Հ. Հակոբյան), Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը (Հ. Սիմոնյան), Շիրակի երկրագիտական թանգարանը (Համագասպ Խաչատրյան, Լարիսա Եգանյան)։ Վերջին տարիներին մեծ աշխատանքներ են կատարվել քարեդարյան (Լուսակերտ՝ Բենիկ Երիցյան, Քասախ գետի հոսանքի հնավայրեր՝ Բորիս Գասպարյան, և այլն), նեոլիթ-էնեոլիթյան (Առատաշեն և Ակնաշեն՝ Ռուբեն Բադալյան, Գոդեձոր՝ Պ. Ավետիսյան, Արենի՝ Բ. Գասպարյան, և այլն), բրոնզեդարյան (Ագարակ՝ Պ, Ավետիսյան, Գեղարոտ և Ծաղկահովիտ՝ Ռ. Բադալյան, և այլն) բնակավայրերի ուսումնասիրման բնագավառում։

Հայաստանում հնագիտական առաջին պեղումները կատարել է Ա. Դ. Երիցյանը։ 1871 թվականին Որնակ (այժմ՝ Ակներ, Ալավերդի քաղաքի շրջագծի մեջ) գյուղի մոտ նա պեղել է վաղ երկաթի դարի 23 դամբարան։ Նախահեղափոխական շրջանում մեծածավալ պեղումներ են կատարել Երվանդ Լալայանը և ժ. դը Մորգանը։ Վերջինս, 1909 թվականին Արտին լեռան լանջերին հայտնաբերել է քարեդարյան կայաններ։ 1898-1899 թվականներին Լեհլհսն-Հաուլցլոի և Բելքի գլխավորած գերմանական արշավախումբը, իսկ 1916 թվականին Հովսեփ Օրբելին և Նիկողայոս Մառը պեղումներ են կատարել Վանում (Թոփրախկալե)։ Աակայն ամենանշանակալին Նիկողոյոս Մառի ղեկավարությամբ կատարված պեղումներն էին միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիում։ Սովետական իշխանության հաստատումից հետո հնագիտական աշխատանքը կազմակերպել է Հայաստանի հնությունների պահպանության կոմիտեն՝ Ա. Թաիթանյանի գլխավորությամբ։ 20-ական թթ. վերջից մինչև 30-ական թթ. կեսերը պեղումներ են կատարվել Էլարում, Դոլովինոյում, Վաղարշապատում, Անբերդում, Շենգավիթում և այլուր։ 1937 թ.-ին Ս. Տեր-Ավետիսյանի, հետագայում՝ Կ. Ղաֆադարյանի ղեկավարությամբ սկսվել են Հայաստանի միջնադարյան մայրաքաղաք Դվինի, իսկ 1939 թ.-ին, Բ. Պիուորովսկու ղեկավարությամբ՝ ուրարտական Թեյշեբաինի (Կարմիր բլուր) քաղաքի կանոնավոր պեղումները։ Հայրենականtպատերազմին հաջորդող տարիները նշանավորվել են Հայաստանի անտիկ ժամանակաշրջանի ուսումնասիրության ասպարեզում ձեռք բերած հաջողություններով։ Բ. Առաքեչյանի ղեկավարությամբ սկսվել են Դառնիի, Արմավիրի, իսկ վերջին տարիներին՝ Արտաշատի պեղումները։ Կարևոր նշանակություն ունեն ուրարտ. Էրեբունի (Կ. Հովհաննիսյան) և Արգիշտիխինիլի (Հ. Մարտիրոսյան) քաղաքների ուսումնասիրությունը։ Վերջին երկուսուկես տասնամյակի ընթացքում հիմնովին լրացվել է Հայաստանի հնագիտության աղբյուրագիտական հիմքը։ Կանոնավոր պեղվում են քարեդարյան (Երևանյան քարայրեր), վաղ երկրագործական (Թեղուտ) և Կուր-Արաքսյան (Մոխրաբլուր, Ջրահովիտ, Շենգավիթ, Հառիճ) մշակույթների, զարգացած բրոնզի և վաղ երկաթի դարերի (Լճաշեն, Արթիկ, Մեծամոր, Շամիրամ, Դվին և այլն) հուշարձաններ։ Նորանոր նյութեր են հայտնաբերվել անտիկ ժամանակաշրջանի (Շիրակավան) և միջնադարյան (Մարմարաշեն, Անբերդ, Լոռե, Սպիտակ և այլն) հնավայրերի պեղումներից։ Այժմ Հայաստանում հնագիտական աշխատանքները գլխավորում է ՀԽՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը։ Հնագիտության կարևոր կենտրոններ են նաև Երևանի համալսարանի հայագիտական հետազոտությունների կենտրոնը և հնագիտության ու ազգագրության ամբիոնը, Հայաստանի պատմության պետական թանգարանը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։