Ռուբեն Բադալյան

հայ ճարտարագետ, ճարտարապետ
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուբեն Բադալյան (այլ կիրառումներ)

Ռուբեն Արտաշեսի Բադալյան (սեպտեմբերի 27, 1923(1923-09-27), Թիֆլիս, ԽՍՀՄ - նոյեմբերի 2, 2005(2005-11-02), Երևան, Հայաստան), հայ ճարտարագետ, ճարտարապետ։ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարագետ (1987): Տեխնիկական գիտությունների թեկնածու (1991): ՀՃԱ թղթակից անդամ (1996):

Ռուբեն Բադալյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 27, 1923(1923-09-27)
ԾննդավայրԹիֆլիս, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 2, 2005(2005-11-02) (82 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունճարտարագետ և ճարտարապետ

ԿենսագրությունԽմբագրել

Ռուբեն Բադալյանը ծնվել է 1923 թվականի սեպտեմբերի 27-ին, Թիֆլիս քաղաքում։ 1945 թվականին ավարտել է Թբիլիսիի Վրացական ինդուստրիալ և պոլիտեխնիկական (1949) ինստիտուտները։ 1959-1967 թվականներին աշխատել է Հայարդնախագիծ ինստիտուտում, 1967-1972 թվականներին եղել է ՀԽՍՀ պետշինի նախագահի առաջին տեղակալ, 1972-1979 թվականներին՝ Շինարարության և ճարտարապետության հայկական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, 1979 թվականից՝ լաբորատորիայի վարիչ[1]։

Ստեղծել է հավաքովի միաձույլ հիմնակմախքով բազմահարկ շենքերի կոնստրուկտիվ նոր համակարգ («բադալյանական կոնստրուկցիաներ»)։ Բադալյանի ճարտարագիտական նախագծերով կառուցվել են Ռուսթավիի մետալուրգիական, ազոտային հանքային պարարտանյութերի, արհեստական մանրաթելի, Զեստաֆոնի ֆեռոմիահալվածքի գործարանների մասնաշենքերը, տիտանի արտադրության գործարանը՝ Նովոտուլյան մետալուրգիական կոմբինատում (1956)[1]:

1960-1962 թվականներին Բադալյանի նախաձեռնությամբ և նախագծերով Հայաստանում առաջին անգամ կառուցվել են հավաքովի միաձույլ երկաթբետոնե հիմնակմախքով բազմահարկ արտադրական շենքեր՝ Նոր Հաճնի ճշգրիտ տեխնիկական քարերի (1961) և Երևանի գործիքաշինական (1962) գործարանները, 1968 թվականից՝ տարածական հավաքովի միաձույլ շրջանակավոր հիմնակմախքով շուրջ 500 5-18-հարկանի բնակելի տներ Երևանում, 1988 թվականի երկրաշարժից հետո՝ 9 բալլ ուժգնության երկրաշարժակայուն 14-հարկանի կետային հիմնակմախքով բնակելիներ՝ Երևանի 16-րդ թաղամասում և կենտրոնում։ 1970-ական թվականներից «բադալյանական» բազմահարկեր կառուցվել են Բելցիում (Մոլդովա), Կիսլովոդսկում, Նազիկում, Վլադիկավկազում, Տաշքենդում, Եսենտուկիում և այլուր[1][2]։

ՄահԽմբագրել

Ռուբեն Բադալյանը մահացել է 2005 թվականի նոյեմբերի 2-ին Երևանում։

ՊարգևներԽմբագրել

  • Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնի (1966, համահեղինակ) համար՝ ՀԽՍՀ Պետական մրցանակ (1970):
  • Խորհրդային ճարտարապետության նվաճումների համամիութենական ստուգատեսների դափնեկիր (1967, 1969):
  • ԽՍՀՄ ԺՏՆՑ արծաթե (1972) և ոսկե (1977) մեդալներ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 189-190:
  2. «Члены союза»։ uaa.am։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-05-ին։ Վերցված է 2019-06-05