Կոստանդին Հովհաննիսյան
Կոստանդին Լևոնի Հովհաննիսյան (դեկտեմբերի 19, 1911, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հունիսի 4, 1984 կամ հունիսի 6, 1984, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961)։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։
Կոստանդին Հովհաննիսյան | |
---|---|
Ի ծնե | Կոստանդին Լևոնի Հովհաննիսյան |
Ծնվել է | 1911, դեկտեմբերի 19 |
Ծննդավայր | Թիֆլիս |
Մահացել է | 1984, հունիսի 6 |
Վախճանի վայր | Երևան |
Ազգություն | հայ |
Ճյուղ(եր) | ճարտարապետություն |
Գործունեություն | ճարտարապետ |
Կրթություն | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան |
Պարգևներ |
ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1968)։ Սրտաբան Լևոն Հովհաննիսյանի որդին է, Հայաստանի առաջին կին ճարտարապետ Աննա Տեր-Ավետիքյանի ամուսինը։
ԿենսագրությունԽմբագրել
1932 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Աշխատել է Ալեքսանդր Թամանյանի (1933-1934 թվականներին) և Նիկողայոս Բունիաթյանի (1934-1941 թվականներին) ճարտարապետական արվեստանոցներում։ 1932-1937 թվականներին եղել է Հայաստանի ճարտարապետների միության կազմակերպչական կոմիտեի պատասխանատու քարտուղար[1]։
Հեղինակ է բնակելի և հասարակական շենքերի նախագծերի։ Որպես Արին-բերդի հնագիտական արշավախմբի ղեկավար (1950-1972) պեղել և հետազոտել է Էրեբունի քաղաքի մնացորդները, նրա հիմնադրման արձանագրությունները։
1952-1979 թվականներին նա եղել է ճարտարապետական հուշարձանների պահպանության վարչության պետ, 1955-1971 թվականներին դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում[2]։
ՊարգևներԽմբագրել
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961)
- ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգիր (1957)
- ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1968)
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ (6.11.1945)[3]
ԵրկերԽմբագրել
- Էրեբունի, Ե․, 1968[4]:
- Էրեբունիի որմնանկարները, Ե․, 1973;
- Ճարտարապետական հուշարձանների վերանորոգումը Սովետական Հայաստանում, Ե․, 1978:
- Оганесян К. Л. Зодчий Трдат. — Ереван: Изд-во АН Армянской ССР, 1951. — 108 с. — 800 экз.
- Архитектура Тейшебаини, Е․, 1955 /Археологические раскопки в Армении, № 6, Кармир Блур IV/:
- Архитектура Эребуни, Е․, 1961 /Археологические раскопки в Армении, № 9, Арин Берд I/:
- Оганесян К. Л. Санаин — Ахпат. — Ереван: Айастан, 1978. — 106 с. — 5000 экз.
- Ходжаш С. И., Трухтанова Н. С., Оганесян К. Л. Эребуни: Архитектура. Монументальные росписи. Художественное ремесло. — М.: Искусство, 1979. — 168 с. — 25 000 экз.
- Оганесян К. Л. Крепость Эребуни (782 г. до н. э.) / АН АрмССР, Ин-т искусств, Упр. по охране и использ. памятников истории и культуры при Совете Министров АрмССР. — Ереван: Айастан, 1980. — 144, [16] с.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Члены союза»։ uaa.am։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-06-ին։ Վերցված է 2018-12-19
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
- ↑ «Подвиг народа»։ www.podvignaroda.ru։ Վերցված է 2018-12-19
- ↑ Հովհաննիսյան Կոստանդին, Լեւոնի։ Կարմիր Բլուր։ Հայաստան (հայերեն)։ Пецхини хуш. пахп. вархʻ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 570)։ |